SlideShare a Scribd company logo
Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում
կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է:
Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:
Ջուրը Երկրի վրա ամենատարածված և
ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր
ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը,
կարկուտը, սառույցը, պայմանավորված են
օդերևութաբանական պայմաններով:
Մարդկության զարգացման սկզբնական շրջանում
ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային
կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության,
ձկնորսության համար:
Տարածվածության և կենսական անհրաժեշտության
պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության
սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն
դասել է բնության 4 հիմնական տարրերի (կրակ, օդ,
հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է
նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են
մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների
ակունքներում կանգնեցնում էին քարակերտ
«վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը
պահպանեին չար աչքից:
Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն
տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա
յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և
շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր
մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն
օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում
է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի
երկար կարելի է ապրել, քան առանց ջրի:
Ջուրն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը
(361 մլն կմ2
), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2
) բաժին
ընկնում ցամաքին: Ջուրն ամենուր է՝ օվկիանոսներում
ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու
հողում: Երկրի հեղուկ ջրի շերտը կոչվում է ջրոլորտ,
պինդ ջրի շերտը՝ սառցոլորտ: Ջրոլորտի
սահմաններում ջրի ընդհանուր պաշարները կազմում
են 1,4 մլրդ կմ3
: Ջրային պաշարների 97 %-ը բաժին է
ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և միայն 3%-ն
են կազմում ցամաքի ջրերը:
Ջուրը ջրածնի և թթվածնի քիմիապես կայուն
միացություն է (H2O): Ունի ջրածնական կապերի խիտ
ցանց, ինչը և պայմանավորում է նրա բարձր եռման
ջերմաստիճանն ու հալման մեծ տեսակարար
ջերմունակությունը: Ջուրը նաև լավ լուծիչ է:
Տարբերում են թեթև և ծանր՝ դեյտերիումային ու
տրիտիումային, ջրեր: Նրանում հեշտությամբ լուծվում
են բազմաթիվ պինդ, հեղուկ և գազային նյութեր: 0-ից
4օտաքացնելիս ջուրը խտանում է. այդ
առանձնահատկության շնորհիվ սառած
ջրամբարներում ձկները կարողանում են ապրել
սառույցի տակ կուտակված ավելի տաք ջրում:
374օC-ից, որին համապատասխանում է 22.064 ՄՊա
(218 մթնոլորտ) ճնշում, բարձր ջերմաստիճանում
ջրային գոլորշին այլևս հեղուկի վերածել հնարավոր չէ,
այն վերածվում է գազի: Այդ կետը կոչվում է ջրի
կրիտիկական կետ:
Մաքուր ջուրը լավ մեկուսիչ է: Բնության մեջ
բացարձակ մաքուր ջուր չկա: Ըստ լուծված նյութերի
քանակի՝ ջուրը լինում է աղի և քաղցրահամ: Ջուրը
քաղցրահամ է, երբ 1 լիտրում պարունակվում են մինչև
1 գ լուծված նյութեր: 1 գ-ից ավելիի դեպքում այն
կոչվում է աղի: Խմելու համար լավագույնն է այն ջուրը,
որի 1 լիտրում աղերի քանակը չի անցնում 200–250 մլգ-
ից: Քաղցրահամ ջրի պաշարները շատ քիչ են ու
կազմում են ընդհանուր պաշարների 3%-ը և խիստ
անհավասարաչափ են բաշխված: Կան երկրներ, որտեղ
ջուրն առատ է. օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի
հյուսիսային մասը հարուստ է ջրերով, իսկ Հյուսիսային
Աֆրիկան գրեթե զուրկ է ջրից (Սահարա անապատ):
Քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են
պարունակում սառցադաշտերը, որոնց ջուրը մարդուն
առայժմ մատչելի չէ: Ներկայումս քաղցրահամ ջուր
ունենալու նպատակով փոխում են գետերի հունը`
ջրառատ վայրից դեպի սակավաջուր շրջան,
այսբերգներ են տեղափոխում և աղազերծում ծովի
ջուրը: Օրինակ՝ Քուվեյթում արդեն գործում են
աղազերծման 5 խոշոր գործարաններ:
Ծովի ջրում չափազանց շատ ու բազմատեսակ աղեր
են լուծված, այդ պատճառով էլ այն խմելու համար
պիտանի չէ: Ջրում պարունակվող կալցիումի,
մագնեզիումի, երկաթի, ածխաթթվական և
ծծմբաթթվական աղերի պարունակությունը
պայմանավորում է ջրի կոշտությունը: Այդ նյութերի ոչ
մեծ քանակության դեպքում ջուրը համարվում է
փափուկ, իսկ շատի դեպքում՝ կոշտ: Կոշտ ջրում վատ
են եփվում բանջարեղենն ու միսը: Թեյը կոշտ ջրում
վատ է թրմվում, և նրա համային արժեքը նվազում է:
Կոշտ ջրով սպիտակեղենը լվանալիս մեծանում է օճառի
ծախսը: Մեծ քանակությամբ երկաթի պարունակության
դեպքում փոխվում է ջրի գույնը (դառնում է
ժանգագույն), զգացվում է մետաղահամ, եռացնելիս
կաթսայում գոյանում է գորշ կարմրավուն նստվածք:
Խմելու ջրի մեջ կարող են ընկնել վարակիչ
հիվանդությունների հարուցիչներ, որոնք ունակ են
երկար պահպանվելու և տարածվելու: Խմելու ջրի
պիտանիության ցուցանիշը որոշվում է մանրէային
թվով, որը 1 օր 370
C ջերմաստիճանում պահված ջրի 1
մլ-ում առկա բակտերիաների ընդհանուր թիվն է կամ
աղիքային ցուպիկների պարունակությունը:
Ջրի շրջապտույտը բնության մեջ
Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ:
Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում
բերրի հողը, ջարդում-մանրացնում ապարները,
քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր կիրճեր,
հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն:
Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և
գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ
պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3
ջուր, 1 տ
թղթի արտադրության համար՝ 250 մ3
, կապրոնի
արտադրության համար՝ 5000 մ3
, իսկ միջին
հզորության ատոմակայանին օրական պետք է 1 մլն
մ3
ջուր:
Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է անհիշելի
ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ XIX դարից՝
ջրէկներում: Օգտագործվում է նաև
մակընթացությունների և ծովային ալիքների էներգիան:
Այժմ ամենուրեք արգելված է արդյունաբերական
թափոններն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ
լցնելը: Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտում
բերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման, որն էլ իր
հերթին բացասական ազդեցություն է ունենում ամբողջ
աշխարհագրական թաղանթի վրա:
Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի
փոխվում և անընդհատ շարժման մեջ է: Ծովերի ու
օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը
գոլորշիանում է, մթնոլորտի վերին շերտերում
խտանալով՝ առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամ
ձյան տեսքով թափվում են Երկրի վրա: Սա ջրի փոքր
կամ տեղական շրջապտույտն է: Ավելի բարդ է ջրի
համաշխարհային կամ մեծ շրջապտույտը. օվկիանոսից
գոլորշիացած ջրի մի մասը թափվում է օվկիանոսի վրա,
իսկ մյուս մասը քամիների միջոցով տարվում է ցամաքի
խորքը և տեղումների ձևով թափվում այնտեղ: Դրա մի
մասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվում է՝
առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ կուտակվում
լճերի, ճահիճների կամ սառցադաշտերի մեջ և ի վերջո
կրկին վերադառնում օվկիանոս:
Տես նաև

More Related Content

What's hot

H2O ջուր
H2O  ջուրH2O  ջուր
H2O ջուր
krist2003
 
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըխմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըmarineapresyan78
 
Ջուր-Նոր դպրոց-ուսումնական նյութ
Ջուր-Նոր դպրոց-ուսումնական նյութՋուր-Նոր դպրոց-ուսումնական նյութ
Ջուր-Նոր դպրոց-ուսումնական նյութFedo Mkrtchyan
 
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Naira Nahapetyan
 
քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրի հիմնախնդիրըքաղցրահամ ջրի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրի հիմնախնդիրըGayushikGayush2002
 
քաղցրահամ ջրեր
քաղցրահամ ջրերքաղցրահամ ջրեր
քաղցրահամ ջրերToto Lalayan
 
քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրի հիմնախնդիրըքաղցրահամ ջրի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Hakob123
 
H2 o
H2 oH2 o
H2 o
LIlvagr
 
Ջուր. Լուծույթներ. Հիմքեր
Ջուր. Լուծույթներ. ՀիմքերՋուր. Լուծույթներ. Հիմքեր
Ջուր. Լուծույթներ. Հիմքերsusannachalikyan
 
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրըՔաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրըMary Karapetyan
 

What's hot (18)

H2O ջուր
H2O  ջուրH2O  ջուր
H2O ջուր
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըխմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
 
Ջուր-Նոր դպրոց-ուսումնական նյութ
Ջուր-Նոր դպրոց-ուսումնական նյութՋուր-Նոր դպրոց-ուսումնական նյութ
Ջուր-Նոր դպրոց-ուսումնական նյութ
 
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
 
քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրի հիմնախնդիրըքաղցրահամ ջրի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
 
քաղցրահամ ջրեր
քաղցրահամ ջրերքաղցրահամ ջրեր
քաղցրահամ ջրեր
 
քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրի հիմնախնդիրըքաղցրահամ ջրի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
 
H2 o
H2 oH2 o
H2 o
 
Ջուր. Լուծույթներ. Հիմքեր
Ջուր. Լուծույթներ. ՀիմքերՋուր. Լուծույթներ. Հիմքեր
Ջուր. Լուծույթներ. Հիմքեր
 
H2 o
H2 oH2 o
H2 o
 
Qaxcraham jur
Qaxcraham jurQaxcraham jur
Qaxcraham jur
 
Ekologia jrolort
Ekologia jrolortEkologia jrolort
Ekologia jrolort
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրըՔաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
ջրոլորտ _1
ջրոլորտ _1ջրոլորտ _1
ջրոլորտ _1
 

Similar to jur

ջուր ջուր
ջուր ջուրջուր ջուր
ջուր ջուրArman2002
 
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Naira Nahapetyan
 
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Naira Nahapetyan
 
փորձ
փորձփորձ
փորձ
Goharsaqkar
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
susannachalikyan
 
ջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումSatenik Soghoyan
 
Water
WaterWater
Ջուր. Լուծույթներ. Հիմքեր
Ջուր. Լուծույթներ. ՀիմքերՋուր. Լուծույթներ. Հիմքեր
Ջուր. Լուծույթներ. Հիմքեր
Qnarik98
 

Similar to jur (20)

Ջուր
ՋուրՋուր
Ջուր
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
ջուր ջուր
ջուր ջուր ջուր ջուր
ջուր ջուր
 
ջուր ջուր
ջուր ջուրջուր ջուր
ջուր ջուր
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
Jrolort
JrolortJrolort
Jrolort
 
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
 
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
 
փորձ
փորձփորձ
փորձ
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
 
Ջուր
ՋուրՋուր
Ջուր
 
գունավոր լճեր
գունավոր լճերգունավոր լճեր
գունավոր լճեր
 
Hasmik
HasmikHasmik
Hasmik
 
презентация 3
презентация 3презентация 3
презентация 3
 
ջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփում
 
презентация3
презентация3презентация3
презентация3
 
հրազդան
հրազդանհրազդան
հրազդան
 
Water
WaterWater
Water
 
Ջուր. Լուծույթներ. Հիմքեր
Ջուր. Լուծույթներ. ՀիմքերՋուր. Լուծույթներ. Հիմքեր
Ջուր. Լուծույթներ. Հիմքեր
 

jur

  • 1. Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց: Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով: Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար: Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության 4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից: Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի:
  • 2. Ջուրն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը (361 մլն կմ2 ), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2 ) բաժին ընկնում ցամաքին: Ջուրն ամենուր է՝ օվկիանոսներում ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու հողում: Երկրի հեղուկ ջրի շերտը կոչվում է ջրոլորտ, պինդ ջրի շերտը՝ սառցոլորտ: Ջրոլորտի սահմաններում ջրի ընդհանուր պաշարները կազմում են 1,4 մլրդ կմ3 : Ջրային պաշարների 97 %-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և միայն 3%-ն են կազմում ցամաքի ջրերը: Ջուրը ջրածնի և թթվածնի քիմիապես կայուն միացություն է (H2O): Ունի ջրածնական կապերի խիտ ցանց, ինչը և պայմանավորում է նրա բարձր եռման ջերմաստիճանն ու հալման մեծ տեսակարար ջերմունակությունը: Ջուրը նաև լավ լուծիչ է: Տարբերում են թեթև և ծանր՝ դեյտերիումային ու տրիտիումային, ջրեր: Նրանում հեշտությամբ լուծվում են բազմաթիվ պինդ, հեղուկ և գազային նյութեր: 0-ից 4օտաքացնելիս ջուրը խտանում է. այդ առանձնահատկության շնորհիվ սառած ջրամբարներում ձկները կարողանում են ապրել սառույցի տակ կուտակված ավելի տաք ջրում: 374օC-ից, որին համապատասխանում է 22.064 ՄՊա (218 մթնոլորտ) ճնշում, բարձր ջերմաստիճանում ջրային գոլորշին այլևս հեղուկի վերածել հնարավոր չէ, այն վերածվում է գազի: Այդ կետը կոչվում է ջրի կրիտիկական կետ: Մաքուր ջուրը լավ մեկուսիչ է: Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չկա: Ըստ լուծված նյութերի քանակի՝ ջուրը լինում է աղի և քաղցրահամ: Ջուրը
  • 3. քաղցրահամ է, երբ 1 լիտրում պարունակվում են մինչև 1 գ լուծված նյութեր: 1 գ-ից ավելիի դեպքում այն կոչվում է աղի: Խմելու համար լավագույնն է այն ջուրը, որի 1 լիտրում աղերի քանակը չի անցնում 200–250 մլգ- ից: Քաղցրահամ ջրի պաշարները շատ քիչ են ու կազմում են ընդհանուր պաշարների 3%-ը և խիստ անհավասարաչափ են բաշխված: Կան երկրներ, որտեղ ջուրն առատ է. օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասը հարուստ է ջրերով, իսկ Հյուսիսային Աֆրիկան գրեթե զուրկ է ջրից (Սահարա անապատ): Քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են պարունակում սառցադաշտերը, որոնց ջուրը մարդուն առայժմ մատչելի չէ: Ներկայումս քաղցրահամ ջուր ունենալու նպատակով փոխում են գետերի հունը` ջրառատ վայրից դեպի սակավաջուր շրջան, այսբերգներ են տեղափոխում և աղազերծում ծովի ջուրը: Օրինակ՝ Քուվեյթում արդեն գործում են աղազերծման 5 խոշոր գործարաններ: Ծովի ջրում չափազանց շատ ու բազմատեսակ աղեր են լուծված, այդ պատճառով էլ այն խմելու համար պիտանի չէ: Ջրում պարունակվող կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ածխաթթվական և ծծմբաթթվական աղերի պարունակությունը պայմանավորում է ջրի կոշտությունը: Այդ նյութերի ոչ մեծ քանակության դեպքում ջուրը համարվում է փափուկ, իսկ շատի դեպքում՝ կոշտ: Կոշտ ջրում վատ են եփվում բանջարեղենն ու միսը: Թեյը կոշտ ջրում վատ է թրմվում, և նրա համային արժեքը նվազում է: Կոշտ ջրով սպիտակեղենը լվանալիս մեծանում է օճառի ծախսը: Մեծ քանակությամբ երկաթի պարունակության
  • 4. դեպքում փոխվում է ջրի գույնը (դառնում է ժանգագույն), զգացվում է մետաղահամ, եռացնելիս կաթսայում գոյանում է գորշ կարմրավուն նստվածք: Խմելու ջրի մեջ կարող են ընկնել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ, որոնք ունակ են երկար պահպանվելու և տարածվելու: Խմելու ջրի պիտանիության ցուցանիշը որոշվում է մանրէային թվով, որը 1 օր 370 C ջերմաստիճանում պահված ջրի 1 մլ-ում առկա բակտերիաների ընդհանուր թիվն է կամ աղիքային ցուպիկների պարունակությունը: Ջրի շրջապտույտը բնության մեջ Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ: Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնում ապարները, քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն: Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3 , կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3 , իսկ միջին հզորության ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր: Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է անհիշելի ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ XIX դարից՝ ջրէկներում: Օգտագործվում է նաև մակընթացությունների և ծովային ալիքների էներգիան: Այժմ ամենուրեք արգելված է արդյունաբերական թափոններն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ
  • 5. լցնելը: Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտում բերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհագրական թաղանթի վրա: Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի փոխվում և անընդհատ շարժման մեջ է: Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը գոլորշիանում է, մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝ առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամ ձյան տեսքով թափվում են Երկրի վրա: Սա ջրի փոքր կամ տեղական շրջապտույտն է: Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամ մեծ շրջապտույտը. օվկիանոսից գոլորշիացած ջրի մի մասը թափվում է օվկիանոսի վրա, իսկ մյուս մասը քամիների միջոցով տարվում է ցամաքի խորքը և տեղումների ձևով թափվում այնտեղ: Դրա մի մասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվում է՝ առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ կուտակվում լճերի, ճահիճների կամ սառցադաշտերի մեջ և ի վերջո կրկին վերադառնում օվկիանոս: Տես նաև