Քաղցրահամ ջուրնաշխարհում
աստիճանաբար ձեռք է բերում կարևոր
ռազմավարական նշանակություն և
միջազգայի ն հարաբերություններում
դառնում է լուրջ քաղաքական գործոն:
Թեպետ այդ ռեսուրսը համարվում է
վերականգնվող, բայց նրա պաշարներն
արդենդասվում են սպառվող ռեսուրսների
շարքին, որովհետև գնալով ավելի շատ են
աղտոտվում և կորցնում իրենց
պիտանելիությունը, մեծանում են նրա
օգտագործման ծավալները, թուլանում է
վերարտադրությունը:
3.
Երկրագնդի ջրայինռեսուրսներից
անսպառ է համարվում միայն
Համաշխարհային օվկիանոսը,
սակայն մարդու կողմից նրա
ինտենսիվ աղտոտումը
կենսաբանական, քիմիական և
ռադիոակտիվ նյութերով կարող է
անօգտագործելի դարձնել նաև այդ
կենսական միջավայրը:
Սևանն աշխարհիխողոր լճերի
շարքում քաղցրահամ ջրի պաշար ունեցող
երկրորդ բարձրադիր լիճն է (1897 մետր)՝
Տիտիկակայից հետո (Հվ. Ամերիկա): Իր
մեծությամբ Հայկական լեռնաշխարհում
երրորդ , Կովկասում՝ ամենամեծ լիճն է:
Հանդիսանում է Հայաստանի
Հանրապետության ամենամեծ ջրային
ավազանը: Լիճը նախկինում կոչվել է նաև
Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով:
6.
5. Ցամաքելեն շատ աղբյուրներ
Սևանա լճի պահպանության նպատակով
իրականացվել են մի շարք միջոցառումներ:
Կառուցվել է Արփա –Սևան ջրատարը: Սա 48 կմ-
անոց ստորգետնյա թունել է Վարդենիսի լեռների
տակով՝ Կետչուտի ջրամբարից դեպի Սևանա լիճ:
Սրա շնորհիվ մուտքի բաղադրիչը ավելացավ
տարեկան 250 մլն. Խոր. Մետրով, իսկ Որոտան-
Արփա ջրատարի կառուցումից հետո՝ ևս 150 մլն.
Խոր. Մետրով: Այս միջոցառումները կարող են
լուծել Սևանի պահպանության և օգտագործման
տնտեսական խնդիրը, սակայն չլուծված կմնա
հիմնախնդրի էկոլոգիական կողմը: եթե մոտակա
20-30 տարվա ընթացքում հնաավոր լինի Սևանի
մակարդակը բարձրացնել 5-6 մետրով, ապա նոր
միայն հնարավոր կլինի լուծել հիմնախնդրի
էկոլոգիական կողմը: