Բոլոր օրգանիզմները բազմանումև սերունդ են թողնում բավական մեծ
քանակով: Նույնիսկ դանդաղ բազմացող կենդանիներն իրականում
ընդունակ են թողնելու սերունդների հսկայական քանակություն:
Օրինակ՝ Մրրկահավը դնում է մեկ ձու, սակայն երկրի վարա գոյություն
ունեցող ամենատարածված թռչուններից մեկն է: Փղի էգը 60 տարվա մեջ
ծնում է ընդամենը 6 ձագ: Հաշվարկված է, որ չնայած այդքան ցածր
ծնելիությանը, 750 տարվա ընթացքում փղերի մեկ զույգի սերունդը
կկազմեր 19 միլիոն առանձնյակ:
3.
Դարվինը գտնում էր,որ ծնված առանձնյակների մեծ մասը չեն հասնում
սեռահասուն տարիքի և ոչնչանում են: Դարվինը եզրակացրեց, որ
բնության մեջ գոյություն ունեն օրգանիզմների թվաքանակը կարգավորող
և սահմանափակող գործոններ: Դարվինը եզրակացնում էր, որ բնության
մեջ անընդհատ տեղի է ունենում գոյության կռիվ՝ ինչպես տեսակի
ներսում, այնպես էլ տարբեր տեսակների միջև:
<<Գոյության կռիվ>> ասելով հասկանում ենք տեսակի ներսում
առանձնյակների միջև, տարբեր տեսակի առանձնյակների միջև, ինչպես
նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող
բարդ և բազմազան հարաբերությունները:
Գոյության կռիվը ոչ թե էվոլյուցիայի առանձին գործոն է, այլ նախադրյալ է
բնական ընտրության համար: Գոյության կռվի հիմնական պատճառները
տեսակների թվաքանակի անսահման աճի հնարավորության և
միջավայրի պայմանների, պաշարերի միջև եղած
անհամապատասխանությունն է:
http://operativ.am/?p=1407/
4.
Դարվինը տարբերում էգոյության կռվի երեք հիմնական ձևեր՝
ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի
անբարենպաստ պայմանների դեմ:
Ներտեսակային գոյության կռիվը տեղի է ունենում նույն տեսակին
պատկանող առանձնյակների միջև: Գոյության կռվի այս ձևն
ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները
միջավայրի պայմանների նկատմամբ նույն պահանջներն ունեն:
Օրինակ՝ նույն տեսակին պատկանող թռչունների ձագերը մրցակցում են
միմիանց հետ բնում մնալու համար: Կաթնասունների և թռչունների շատ
տեսակների արուները բազմացման շրջանում պայքարի մեջ են մտնում
միմյանց հետ՝ էգին տիրանալու հնարավորության համար:
Տեսակի ներսում առանձնյակի թվաքանակի չափազանց մեծանալու
դեպքում ներտեսակային գոյության կռիվը սրվում է, առանձնյակների
պտղաբերությունն ընկնում է, առաջանում է
համաճարակներ, արդյունքում՝ թվաքանակը փոքրանում է և
կարգավորվում: Ներտեսակային գոյության կռվի դրսևորումներ են
առանձնյակների միջև դիտվող փոխօգնությունը, սերնդի նկատմամբ
խնամքը, կանիբալիզմը և այլն:
5.
Միջտեսակային գոյության կռիվըտեղի է ունենում տարբեր
տեսակներիների պոպուլյացիաների միջև: Այն ավելի սուր է
ընթանում, եթե տեսակները պատկանում են նույն ցեղին և միատեսակ
պայմանների կարիք ունեն:
Փոխադարձ կապերը կարող են լինել անտագոնիստական կամ
հակամարտ և սիմբիոտիկ:
Օրինակ՝ գայլերն ու աղվեսներն որսում են
նապաստակներին, գայլերի, նապաստակների և աղվեսների միջև տեղի է
ունենում գոյության կռիվ:
Գիշատիչների միջև կա սննդի հայթայթման մրցակցություն կա:
http://www.youtube.com/watch?v=rynUFXAJTvA
6.
Անօրգանական աշխարհի անբարենպաստպայմանների դեմ Դարվինը
նշում էր, որ օրինակ Անգլիայում խիստ ձմռան պատճառով ոչնչացան
թռչունների մոտ 80% -ը: Ջերմության կամ խոնավության
տատանումները լուրջ ազդեցություն են ունենում պոպուլյացիաների
առանձնյակների վրա: Ձմռանը ջրում լուծված թթվածնի պակասից
ջրավազաններում ոչնչանում են ձկները: Լեռներում անբարենպաստ
կլիմայական պայմանների դեպքում հանդիպում են հյուծված ծառեր և
թփեր:
Բնությունն ունի իր չգրված օրենքները. կենդանական աշխարհն
անըդհատ գտնվում է անվերջանալի պայքարի մեջ` հանուն գոյատևման:
Գաղտնիք չէ, որ խոշոր գիշատիչները տարածքային կենդանիներ
են, որոնք ուշադիր հետևում են այն բանին, որ ոչ ոք չխախտի իրենց
սահմանները:
Գոյության կռվի բոլոր ձևերն ուղեկցվում են հսկայական թվով
օրգանիզմների ոչնչացմամաբ , կամ հանգեցնում են նրան, որ դրանց մի
մասը սերունդ չի թողնում:
http://www.youtube.com/watch?v=uOH6uGi6NxM
7.
Չարլզ Ռոբերտ Դարվինծնվել է 1809թ. փետրվարի 12 ին մահացել
է 1882թ.ապրիլի 19: Անգլիացի բնագետ և ճանապարհորդ, առաջիններից
մեկն է, որ գիտակցել և պատկերավոր դրսևորել է, որ կենդանի
օրգանիզմների բոլոր տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում
ընդհանուր նախնիներից։ Իր տեսության մեջ, որի առաջին լայնածավալ
շարադրումը տպագրվել է 1859 թ. «Տեսակների ծագումը» գրքում
(ամբողջական անունը՝ «Տեսակների ծագումը բնական ընտրության
ճանապարհով կամ կյանքի համար պայքարելիս բարենպաստ ցեղերի
գոյատևումը») Դարվինը էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ է
համարել բնական ընտրությունը և անորոշ փոփոխականությունը։