H2O
Ջուրն անհոտ, անհամ,անգույն, հաստ շերտում
կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային
ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:
Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից
է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝
մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմ
անավորված են օդերևութաբանական պայմաններով:
Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն
օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝
ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:
Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով
ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին
հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության 4 հիմնական
տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը
եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են
մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների
ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք
պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից:
Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության
համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի
էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3
մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են
ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ
ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի
երկար կարելի է ապրել, քան առանց ջրի:
3.
ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ
ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ջուրնանընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ: Հոսող
ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի
հողը, ջարդում-մանրացնում ապարները, քանդում
ափերն ու հունը, փորում անդնդախոր
կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և
այլն:
Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և
գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ պողպատ
ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի
արտադրության համար՝ 250 մ3, կապրոնի
արտադրության համար՝ 5000 մ3, իսկ միջին հզորության
ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր:
Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է անհիշելի
ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ XIX դարից՝
ջրէկներում: Օգտագործվում է նաև
մակընթացությունների և ծովային ալիքների էներգիան:
Այժմ ամենուրեք արգելված է արդյունաբերական
թափոններն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ լցնելը:
Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտում բերում է
ընդհանուր ջրոլորտի աղտ5. Առանց ջրի կյանք չկա. ջուր
կա ամեն մի կենդանի էակի մեջ: Առանց ուտելիքի
կարելի է ապրել շատ ավելի երկար, քան առանց ջրի:
Ջուրն ամենուր է` օվկիանոսներում և
ծովերում, գետերում և լճերում, գետնի տակ ու
հողում, որոնք իրար հետ կազմում են Երկրի մոլորակի
միասնական ջրային թաղանթը՝ ջրոլորտը: Ջուրը
, ինչպես և լույսը կենդանի ինֆորմացիա է կրում և
փոխանցում : Ջրին հնարավոր է ծրագրավորել , որն էլ
խոսում է այն մասին , որ ջուրը կարող է ինքնուրույն
լինել և որոշումներ կայացնել ( նաև ներել կամ պատժել ):
Ջրով հնարավոր է նույնիսկ քար ծակել : Եթե ջրի 9 կաթիլ
9 մետր բարձրությունից կաթա մարդու գլխի միևնույն
հատ - վածին , ապա տվյալ մարդն ուղեղի ցնցում
4.
Ջուրն զբաղեցնումէ Երկրի մակերևույթի 2/3
մասը (361 մլն կմ2), և միայն 1/3 մասն է (149
մլն կմ2) բաժին ընկնում ցամաքին: Ջուրն
ամենուր է՝ օվկիանոսներում ու
ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ
ու հողում: Երկրի հեղուկ ջրի շերտը կոչվում
է ջրոլորտ, պինդ ջրի շերտը՝ սառցոլորտ:
Ջրոլորտի սահմաններում ջրի ընդհանուր
պաշարները կազմում են 1,4 մլրդ կմ3:
Ջրային պաշարների 97 %-ը բաժին է
ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և
միայն 3%-ն են կազմում ցամաքի ջրերը:
Ջուրը ջրածնի և թթվածնի քիմիապես
կայուն միացություն է (H2O): Ունի
ջրածնական կապերի խիտ ցանց, ինչը և
պայմանավորում է նրա բարձր եռման
ջերմաստիճանն ու հալման մեծ
տեսակարար ջերմունակությունը: Ջուրը
նաև լավ լուծիչ է:
5.
Ջուրը ուղեկցումէ մեր կյանքի ամեն մի
ակնթա րթ ը: Մարդը 65-75 % (կախված
տարիքից) բաղկացած է ջրից:
Կենսագործունեությունն ապահովելու
համար նա ամեն օր խմում է երկու լիտր
ջուր և մեկուկես լիտր էլ կլանում է
մաշկի միջոցով` լոգանք կամ ցնցուղ
ընդունելով: Խ րոնիկ ջրազրկումը
հանդիսանում է դեգեներատիվ
հիվանդությունների մեծամասնության
առաջնային պատճառը: Մեր
օրգանիզմի ջրի օրական պահանջը
կազմում է 2 ,3 լ : Սննդի հետ մենք
ստանում ենք 1,5 լ, ևս 0,5 լ ջուր
առաջանում է հենց օ րգանիզմում :
Մաքուր ջուրը չունի համ կամ հոտ և
բացարձակապես անգույն է: Ջուրը մեր
կենցաղում
6.
Ջրի նշանակությունը Ջուրըկենսոլորտի
կարևորագույն տարրերից մեկն է: Շրջակա
միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից
օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ
նշանակությունֈ Բնակչության կյանքի համար ջրի
նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն
բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական
կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր
հյուսվածքների կազմի մեջֈ Այսինքն, ջուրը
հանդիսանում է կենսաբանական օբյեկտների
գլխավոր բաղադրանյութերից մեկըֈ Օրգանիզմում
ջուրը պարունակվում է ոչ միայն հեղուկ
միջավայրում, այլ նաև հյուսվածքներում և
օրգաններումֈ Ուսումնասիրությունները ցույց են
տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար
ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի
լուրջ խախտումներիֈ Կենդանիների վրա դրված
փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը
բերում է մահվան : Այս ամենը բացատրվում է
նրանով, որ ինչպես մարսողական, այնպես էլ
օրգանիզմում տեղի ունեցող մասամ բ
փոխանակության պրոցեսները ընթանում են միայն
ջրային միջավայրում : Կենդանի բջջին ջուրն
անհրաժեշտ է նրա կառուցվածքի և նորմալ
ֆունկցիոնալ վիճակի պահպանման համար : Ջուրը
տարբերվում է օրգանիզմի կազմի մեջ մտնող բոլոր
նյութերից նրանով, որ միայն ջրին է բնության կողմից
հատկացված օրգանիզմի ներքին միջավայրի
նոսրացման դերը։
Ինչպես նշել է Չերկինսկին
"Ջրի նյութերի նոսրացման
հատկությունը, մասնավորապես այն նյութերի, որոնք
սննդանյութերի տեսքով ներմուծվում են
օրգանիզմ, առաջացնելով հասարակ և կոլլոիդալ
7.
16. Ջուրը գոլորշուէ վերածվում
տարվա ցանկացած եղանակին:
Նույնիսկ ձմռան սառնամանիքին` թե և
չնչին
մասով, բայց, այնուամենայնիվ, տեղի է
ունենում ջրի գոլորշիացում: Դրա
պարզ ապացույցն է` ցուրտ
եղանակներին շորերի չորացումը
դրսում: Պարզ է նա և այն, որ ինչքան
ջերմաստիճանը բարձր է, այդքան
ավելի արագ ու շատ է ջուր
գոլորշիանում: Ջուրը գոլորշիանալով
բարձրանում է վեր: Քանի որ այն շատ
թեթ և է, օդային տաք հոսանքների հետ
հեշտությամբ բարձրանում է`
հաղթահարելով ահռելի
բարձրություններ: Իհարկե, մենք չենք
կարող տեսնել, թե ինչպե՞ս են ջրային
կաթիլները բարձրանում, որովհետ և
դրանք թափանցիկ են և անտեսանելի:
Բազում անգամ ենք նկատել, թե
ինչպես է ջուրը գոլորշիանալով ցրվում
օդում և անտեսանելի դառնում:
Ցայտուն օրինակներից է կենցաղային
պայմաններում ջրի արհեստական
գոլորշիացումը: Եռացող թեյնիկի վրա
կուտակված գոլորշին խիտ է և
պարունակում է ջրային մանր
կաթիլներ: Թեյնիկից ոչ շատ վեր և
գոլորշին կարծես փոքրիկ մառախուղ է
առաջացնում, այնուհետ և ցրվում է
օդում և անհետանում:
17. Երկրի մակերևույթից ջրային
գոլորշիները, բարձրանալով
վեր, երկնքում ձևավորում են ամպեր:
Այդ ամպերը սկզբում լինում են փոքր
ու նոսր, սակայն աստիճանաբար
միանալով իրար` ձևավորում են
ահռելի մեծության ու ծանրության
ամպեր: Այդ ամպերն էլ քամու
օգնությամբ տեղաշարժվում են լայն
տարածություններով և ի վերջո
չկարողանալով այլևս դիմանալ
ծանրությանը` անձրևների, ձյան
տեսքով թափվում են ներքև:
8.
ՋՐԻ ՄՈԼԵԿՈՒԼԸ
. Ջրիմոլեկուլները միմյանց հետ կապվում են
յուրօրինակ ձևով, և դրա շնորհիվ ջուրն արտասովոր
հեղուկ է : Այս կապի հետևանքներից մեկը ջրի անսովոր
խտությունն էֈ Նյութերի մեծ մասը սառչելիս ավելի քիչ
ծավալ է զբաղեցնում, այսինքն՝ խտանում էֈ Սակայն
ջուրն ամենամեծ խտությունն ունի 4 ° C– ում: Դրանից
ավելի ցածր ջերմաստիճաններում ջրի խտությունր
նվազում է։ ° C- ում սառույցն ավելի փոքր խտություն
Օ
ունի, քան նույն ջերմաստիճանում՝ ջուրըֈ Այդ է
պատճառը, որ սառույցը չի սուզվում ջրումֈ Հսկայական
քանակությամբ ջերմություն է պահանջվում, որպեսզի
ջուրը հեղուկ վիճակից անցնի զազային վիճակի և պինդ
վիճակից (սառույցից)՝ հեղուկիֈ Գլխավորապես ջրի այս
արտասովոր հատկության շնորհիվ է, որ Երկրի վրա
պահպանվում է համեմատաբար միատեսակ
ջերմաստիճանֈ Ջուրն ունի նաև մեծ մակերևութային
լարվածություն, որի շնորհիվ ջուրը կարողանում է
շարժվել ապարների և հողի միջովֈ Ջուրը լուծիչ է.
բազմաթիվ նյութեր համեմատաբար հեշտությամբ
լուծվում են նրա մեջֈ Ջրի այս հատկությունն ազդում է
ապարների հողմահարման վրա ապարների կազմի մեջ
մտնող որոշ քիմիական տարրեր հողմահարման
ժամանակ անցնում են լուծույթի մեջ ։
9.
ՋՈՒՐ
Մաքուր ջուրը լավմեկուսիչ է: Բնության մեջ
բացարձակ մաքուր ջուր չկա: Ըստ լուծված
նյութերի քանակի՝ ջուրը լինում է աղի և
քաղցրահամ: Ջուրը քաղցրահամ է, երբ 1 լիտրում
պարունակվում են մինչև 1 գ լուծված նյութեր: 1 գ-ից
ավելիի դեպքում այն կոչվում է աղի: Խմելու համար
լավագույնն է այն ջուրը, որի 1 լիտրում աղերի
քանակը չի անցնում 200–250 մլգ-ից: Քաղցրահամ
ջրի պաշարները շատ քիչ են ու կազմում են
ընդհանուր պաշարների 3%-ը և խիստ
անհավասարաչափ են բաշխված: Կան
երկրներ, որտեղ ջուրն առատ է. օրինակ՝
Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասը
հարուստ է ջրերով, իսկ Հյուսիսային Աֆրիկան
գրեթե զուրկ է ջրից (Սահարա անապատ):
Քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են
պարունակում սառցադաշտերը, որոնց ջուրը
մարդուն առայժմ մատչելի չէ: Ներկայումս
քաղցրահամ ջուր ունենալու նպատակով փոխում
են գետերի հունը` ջրառատ վայրից դեպի
սակավաջուր շրջան, այսբերգներ են տեղափոխում
և աղազերծում ծովի ջուրը: Օրինակ՝ Քուվեյթում
արդեն գործում են աղազերծման 5 խոշոր
գործարաններ