SlideShare a Scribd company logo
1 of 15
Մոլեկուլային կինետիկ
տեսության հիմունքները
Մոլեկուլային կինետիկ տեսության
հիմնադրույթները
Նյութի կառուցվածքի մոլեկուլային-կինետիկ տեսության հիմքում
ընկած են հետևյալ երեք դրույթները.
Նյութը կազմված է մասնիկներց` ատոմներից և մոլեկուլներից,
Ատոմները և մոլեկուլները անընդհատ, քաոսային(ջերմային)
շարժման մեջ են,
Նյութի մասնիկները փոխազդում են իրար հետ:
Բոլոր նյութերի հատկությունները որոշվում են դրանց մասնիկների`
ատոմների և մոլեկուլների շարժմամբ և փոխազդեցությամբ:
Մարմնի մասնիկների գոյության, ինչպես և նրանց
անընդհատ, քաոսային շարժման ամենահամոզիչ ապացույցներից
են դիֆուզիայի երևույթը և բրոունյան շարժումը:
Ատոմների և մոլեկուլների չափերը: Եթե ջրի մակերևույթին կաթեցնենք
ջրում չլուծվող որևէ հեղուկի, օրինակ` յուղի մի կաթիլ, որի V ծավալը
հայտնի է, ապա այն կտարածվի ջրի մակերևույթին` առաջացնելով
թաղանթ: Չափելով թաղանթի S մակերեսը` կարելի է գնահատել
թաղանթի հաստությունը, որի ամենափոքր հնարավոր արժեքն էլ հենց
կլինի թաղաթի մասնիկների չափը` d=V/S: Օգտվելով փորձի
արդյունքներից (V=0,1մմ3 ծավալով յուղի կաթիլի թաղանթի մակերեսը`
S=0,5մ2)` մասնիկի չափի համար ստանում ենք d=2x10-10մ արժեքը: Փոքր
մեծությունների չափերը հարմար է արտահայտել անգստրեմով(Å) կամ
նանոմետրով(նմ):
1 Å=10-8սմ=10-10մ
1նմ=10-9մ=10 Å
Մոլկուլների զանգվածը: Գիտենալով 1կգ ջրում պարունակվող
մոլեկուլների թիվը(3,7x1025)` կարելի է գնահատել ջրի մեկ մոլեկուլի
զանգվածը`
Նյութի քանակ: Ավոգադրոյի հաստատուն
Հարաբերական մոլեկուլային զանգված: Որպես Մոլեկուլների
զանգվածների միավոր, ընդունված է ածխածնի ատոմի
զանգվածի 1/12 մասը, որը հայտնի որպես «զանգվածի
ատոմային միավոր»(զ.ա.մ.): Նյութի հարաբերական
մոլեկուլային զանգված`Mr, անվանում են տվյալ նյութի
մոլեկուլի զանգվածի և ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասի(1
զ.ա.մ.) հարաբերությունը`

Նյութի մոլեկուլային զանգվածը չափայնություն չունեցող
մեծություն է:
Նյութի քանակ: Տվյալ մարմնի մեջ նյութի պարունակությունը կախված
է այդ մարմնի մասնիկների թվից, որքան շատ են մոլեկուլները կամ
ատոմները, այնքան ավելի շատ նյութ է պարունակում տվյալ
մարմինը: Մակրոսկոպական մարմնում մոլեկուլների թիվը
չափազանց փոքր է, ուստի` նպատակահարմար է ընտրել մասնիկների
որոշակի չափ և նրա միջոցով արտահայտել մասնիկների թիվը տվյալ
մարմնում: Որպես այդպիսի չափ ընդունված է 1,012 կգ ածխածնում
պարունակվող ատոմների թիվը`NA-ն(Ավոգադրոյի հաստատուն):
Նյութի քանակ` ν(նյու) անվանում են տվյալ մարմնում պարունակվող
մոլեկուլների N թվի և Ավոգադրոյի NA հաստատունի
հարաբերությունը`
Գիտենալով նյութի քանակը ν , կարող ենք հաշվել մարմնում
պարունակվող մոլեկուլների թիվը N= νNA: Միավորների ՄՀ--ում
որպես նյութի քանակի միավոր ընդունված է մոլը: Մեկ մոլը նյութի
այն քանակն է, որը պարունակում է Ավոգադրոյի հաստատունին
հավասար թվով մոլեկուլ: Մոլը ՄՀ--ի հիմնական միավոր է:
Ավոգադրոյի NA հաստատունի արժեքը որոշելու համար
անհրաժեշտ է ածխածնի մեկ մոլի զանգվածը բաժանել ածխածնի
մեկ ատոմի m1c զանգվածին: Ճշգրիտ չափումների համաձայն` m1c
=1,995 x 1026մոլ-1 հետևաբար`

Մոլային զանգված: Մոլային զանգված է կոչվում մեկ մոլ նյութի
զանգվածը: Այն արտահայտվում է Ավոգադրոյի հաստատունի
միջոցով: Եթե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը m1 է, իսկ մեկ
մոլում մոլեկուլների թիվը` Na, ապա մոլային զանգվածը`

Միավորների ՄՀ-ում մոլային զանգվածի միավորը 1կգ/մոլ-ն է:
Մոլային ծավալ: Մոլային ծավալը մեկ մոլ նյութի
զբաղեցրած ծավալն է: Այն կարելի է արտահայտել նյութի
խտության և M մոլային զանգվածի միջոցով`

Միավորների ՄՀ--ում մոլային ծավալն արտահայտվում է
մ3/մոլ միավորով: Եթե նյութի ծավալը V է, ապա նյութի
քանակը կարելի է արտահայտել V-ի և VM մոլային ծավալի
միջոցով`
Բրոունյան շարժում
Մոլեկուլների գոյության և նրանց քաոսային շարժման
ամենահամազիչ ապացույցներից մեկը բրոունյան շարժումն
է, որն առաջին անգամ դիտել է Ռոբերտ Բրոունը:
Մանրադիտակով ուսումնասիրելով ջրի կաթիլը` Բրոունը
ուշադրություն է դարձրել դրա մեջ լողացող գետնամուշկի
սերմերի անկանոն, երբեք չդադարող շարժմանը: Անընդհատ և
համասեռ թվացող լուծույթի կաթիլը մանրադիտակի տակ
բոլորովին այլ տեսքով է ներկայանում, դիտվում են տարբեր
չափերով և անկանոն ձևերով կտորներ, որոնք լողում են անգույն
հեղուկում: Այդ կտորները ոչ թե մոլեկուլներ են, այլ մասնիկներ
են որոնց անվանում են բրոունյան: Բրունյան շարժման
որակական բացատրությունը տրվել է տասնիններորդ դարի
երկրորդ կեսին, որի էությունը հետևյալն է: Ջրի մոլեկուլներն
անընդհատ, ջերմային շարժման մեջ են, և ջրում «կախված»
նյութի փոքր կտորները` բրոունյան մասնիկները, բոլոր
կողմերից կրում են շրջապատի մոլեկուլների հարվածները:
http://goo.gl/xZ69o5

Մի կողմից` բրոունյան մասնիկը պետք է լինի այնքան
մեծ, որ տեսանելի լինի մանրադիտակի միջոցով: Մյուս
կողմից` այն պետք է լինի այնքան փոքր, որ կարողանա
«ենթարկվել» միջավայրի մասնիկներից նրա վրա
ազդող ուժերի արագ, պատահական ձևով
փոփոխվող, փոքր համազոր ուժի ազդեցությանը:
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բրոունյան
շարժումն ուժգնանում է, բրոունյան մասնիկի`
հաջորդական դիրքերը միացնող բեկյալը դառնում է
ավելի խճճված և անկանոն: Այս փաստը մեկ անգամ ևս
դրսևորում է բրոունյան մասնիկի և միջավայրի
մոլեկուլների ջերմային շարժման սերտ կապը:
Դիֆուզիա
Մոլեկուլների և ատոմների երբեք չդադարող քաոսային
շարժման համոզիչ ապացույցներից մեկն էլ դիֆուզիայի
երևույթն է, երբ տարբեր նյութեր ինքնաբերաբար, այսինք`
առանց արտաքին գործոնների
ազդեցության, միախառնվում են:
Եթե ջրով լցված բաժակի մեջ զգուշությամբ կաթեցնենք
սննդային ներկանյութի մի կաթիլ, ապա կտեսնենք, որ
ջուրն աստիճանաբար ներկվում է: Այս պրեցեսը կարող է
տևել ժամեր, և արդյունքում կառաջանա միագույն
ներկված համասեռ հեղուկ: Ներկանյութը խառնվում է
ջրին ինքնաբերաբար` առանց արտաքին միջամտության:
Դիֆուզիան գազերում կատարվում է ավելի արագ, քան
հեղուկներում: Օրինակ օծանելիքի հոտի տարածումը
սենյակում, ծխի տարածումը օդում և այլն:
Դիֆուզիայի երևույթը բացատրվում է նյութերի
մոլեկուլների քաոսային շարժմամբ: Մի նյութի
մոլեկուլները, շարժվելով քաոսային ձևով և
բախվելով միմյանց, թափանցում են մյուս նյութի
միջմոլեկուլային տարածությունները, որը
հանգեցնում է նյութերի փոխադարձ
ներթափանցման և, ի վերջո, համասեռ
խառնուրդի առաջացման: Դիֆուզիայի
արագությունը կախված է ներթափանցող
նյութերի խտությունից: Դիֆուզիայի
արագությունը կախված է նաև նյութի
ագրեգատային վիճակից: Ջերմաստիճանի
բարձրացմանը զուգընթաց դիֆուզիայի
արագությունը մեծանում է:
Մոլեկուլների փոխազդեցությունը
Ատոմների և մոլեկուլների փոխազդեցության ուժերի
գոյության ամենահամոզիչ ապացույցը հեղուկ և պինդ
մարմինների գոյությունն է: Մոլեկուլային ուժերն ունեն
և´ ձգողական և´ վանողական բնույթ: Ատոմը կազմված
է դրական լիցք ունեցող միջուկից և բացասական լիցք
ունեցող էլեկտրոններից և էլեկտրաչեզոք է: Սակայն
էլեկտրաչեզոք ատոմների փոխազդեցության ուժերը
պայմանավորված են հարևան ատոմների
էլեկտրոնների և միջուկների էլեկտրամագնիսական
փոխազդեցությամբ:
Գազային, հեղուկ և պինդ մարմինների
կառուցվածքը
Գազեր: Գազերում ատոմների և մոլեկուլների միջև
հեռավորությունները զգալիորեն գերազանցում են գազի
մոլեկուլների չափերը: Հայտնի է, որ նորմալ պայմաններում
օդի յուրաքանչյուր 1մ3-ում պարունակվում է մոտ 2,7x1025
մոլեկուլ: Յուրաքանչյուր մոլեկուլին բաժին ընկնող
ծավալը` V0=1մ3/2,7x1025≈3.7x10-26մ3:
Եթե V0 ծավալը ներկայացնենք որպես a կող ունեցող
խորանարդ(V0 ≈ a3),ապա մոլեկուլների a միջին
հեռավորության համար կստանանք` ≈ 3,3x10-9մ, որն ավելի
քան 10 անգամ գերազանցում է մոլեկուլների չափերը:
Հեղուկներ: Հեղուկների խտությունը զգալիորեն գերազանցում
գազերի խտությունը: Պատճառն այն է, որ հեղուկի մոլեկուլներն
իրար շատ մոտ են, որն էապես ազդում է մոլեկուլների շարժման
վրա:
Քանի որ հեղուկում մոլեկուլներն իրար շատ մոտ են, ապա
դրանց ավելի մոտեցնելը հանգեցնում է մոլեկուլների
էլեկտրոնային թաղանթների վերադրման և հզոր վանողության
ուժերի ի հայտ գալուն: Սա է պատճառը, որ ի տարբերություն
գազերի, հեղուկները շատ քիչ են սեղմվում և ունեն որոշակի
սեփական ծավալ:
Պինդ մարմիններ: Ի տարբերություն հեղուկների` պինդ
մարմիններն ունեն և´որոշակի ծավալ, և´ որոշակի ձև: Պինդ
մարմինների խտությունը քիչ է տարբերվում հեղուկների
խտությունից:
Եթե տարածության մեջ մասնիկների հավասարակռության
դիրքերը մտովի միացնենք ուղիղներով, ապա կստանանք
բյուրեղի տարածական կամ բյուրեղային ցանց: Ներքին
կանոնավոր կառուցվածք ունեցող պինդ մարմինները կոչվում են
բյուրեղներ:
Գրականություն
Ֆիզիկա 11-րդ դասարանի դասագիրք
http://goo.gl/xZ69o5
Սովորող՝ Սևակ Սերգեյան
Ուսուցիչ՝ Հասմիկ Նալբանդյան

More Related Content

Similar to Մոլեկուլային կինետիկ տեսության հիմունքները

Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունըԱտոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունըElen Eranosyan
 
Ֆիզիկա Սեպտեմբեր
Ֆիզիկա Սեպտեմբեր Ֆիզիկա Սեպտեմբեր
Ֆիզիկա Սեպտեմբեր AnoushHrach
 
Ֆիզիկա: Ջերմադինամիկա
Ֆիզիկա: ՋերմադինամիկաՖիզիկա: Ջերմադինամիկա
Ֆիզիկա: Ջերմադինամիկաrafo77
 
Ատոմա մոլեկուլային տեսության ստեղծման
Ատոմա մոլեկուլային տեսության ստեղծմանԱտոմա մոլեկուլային տեսության ստեղծման
Ատոմա մոլեկուլային տեսության ստեղծմանAnn Isakhanyan
 
ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՊԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ …
ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՊԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ …ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՊԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ …
ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՊԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ …Qnarik-98
 

Similar to Մոլեկուլային կինետիկ տեսության հիմունքները (6)

Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունըԱտոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
 
Ֆիզիկա Սեպտեմբեր
Ֆիզիկա Սեպտեմբեր Ֆիզիկա Սեպտեմբեր
Ֆիզիկա Սեպտեմբեր
 
Ֆիզիկա: Ջերմադինամիկա
Ֆիզիկա: ՋերմադինամիկաՖիզիկա: Ջերմադինամիկա
Ֆիզիկա: Ջերմադինամիկա
 
PAtm
PAtmPAtm
PAtm
 
Ատոմա մոլեկուլային տեսության ստեղծման
Ատոմա մոլեկուլային տեսության ստեղծմանԱտոմա մոլեկուլային տեսության ստեղծման
Ատոմա մոլեկուլային տեսության ստեղծման
 
ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՊԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ …
ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՊԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ …ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՊԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ …
ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՊԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ …
 

More from SevakSergeyan

կինոյի պատմություն
կինոյի պատմությունկինոյի պատմություն
կինոյի պատմությունSevakSergeyan
 
Հեղինակային իրավունք
Հեղինակային իրավունքՀեղինակային իրավունք
Հեղինակային իրավունքSevakSergeyan
 
Ջերմադինամիկայի հիմունքները
Ջերմադինամիկայի հիմունքներըՋերմադինամիկայի հիմունքները
Ջերմադինամիկայի հիմունքներըSevakSergeyan
 
Գազային օրենքներ
Գազային օրենքներԳազային օրենքներ
Գազային օրենքներSevakSergeyan
 
դատական վճռի օրինական ուժը
դատական վճռի օրինական ուժըդատական վճռի օրինական ուժը
դատական վճռի օրինական ուժըSevakSergeyan
 
Ֆրանչեսկո Պետրարկ
Ֆրանչեսկո ՊետրարկՖրանչեսկո Պետրարկ
Ֆրանչեսկո ՊետրարկSevakSergeyan
 
էկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրներըէկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրներըSevakSergeyan
 

More from SevakSergeyan (13)

կինոյի պատմություն
կինոյի պատմությունկինոյի պատմություն
կինոյի պատմություն
 
Հեղինակային իրավունք
Հեղինակային իրավունքՀեղինակային իրավունք
Հեղինակային իրավունք
 
Ջերմադինամիկայի հիմունքները
Ջերմադինամիկայի հիմունքներըՋերմադինամիկայի հիմունքները
Ջերմադինամիկայի հիմունքները
 
Գազային օրենքներ
Գազային օրենքներԳազային օրենքներ
Գազային օրենքներ
 
Հրաբուխ
ՀրաբուխՀրաբուխ
Հրաբուխ
 
դատական վճռի օրինական ուժը
դատական վճռի օրինական ուժըդատական վճռի օրինական ուժը
դատական վճռի օրինական ուժը
 
Gurgen Mahari
Gurgen MahariGurgen Mahari
Gurgen Mahari
 
Mahari
MahariMahari
Mahari
 
Ֆրանչեսկո Պետրարկ
Ֆրանչեսկո ՊետրարկՖրանչեսկո Պետրարկ
Ֆրանչեսկո Պետրարկ
 
էկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրներըէկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրները
 
ամփոփում
ամփոփումամփոփում
ամփոփում
 
Largest monkey
Largest monkeyLargest monkey
Largest monkey
 
Նետբուք
ՆետբուքՆետբուք
Նետբուք
 

Մոլեկուլային կինետիկ տեսության հիմունքները

  • 2. Մոլեկուլային կինետիկ տեսության հիմնադրույթները Նյութի կառուցվածքի մոլեկուլային-կինետիկ տեսության հիմքում ընկած են հետևյալ երեք դրույթները. Նյութը կազմված է մասնիկներց` ատոմներից և մոլեկուլներից, Ատոմները և մոլեկուլները անընդհատ, քաոսային(ջերմային) շարժման մեջ են, Նյութի մասնիկները փոխազդում են իրար հետ: Բոլոր նյութերի հատկությունները որոշվում են դրանց մասնիկների` ատոմների և մոլեկուլների շարժմամբ և փոխազդեցությամբ: Մարմնի մասնիկների գոյության, ինչպես և նրանց անընդհատ, քաոսային շարժման ամենահամոզիչ ապացույցներից են դիֆուզիայի երևույթը և բրոունյան շարժումը:
  • 3. Ատոմների և մոլեկուլների չափերը: Եթե ջրի մակերևույթին կաթեցնենք ջրում չլուծվող որևէ հեղուկի, օրինակ` յուղի մի կաթիլ, որի V ծավալը հայտնի է, ապա այն կտարածվի ջրի մակերևույթին` առաջացնելով թաղանթ: Չափելով թաղանթի S մակերեսը` կարելի է գնահատել թաղանթի հաստությունը, որի ամենափոքր հնարավոր արժեքն էլ հենց կլինի թաղաթի մասնիկների չափը` d=V/S: Օգտվելով փորձի արդյունքներից (V=0,1մմ3 ծավալով յուղի կաթիլի թաղանթի մակերեսը` S=0,5մ2)` մասնիկի չափի համար ստանում ենք d=2x10-10մ արժեքը: Փոքր մեծությունների չափերը հարմար է արտահայտել անգստրեմով(Å) կամ նանոմետրով(նմ): 1 Å=10-8սմ=10-10մ 1նմ=10-9մ=10 Å Մոլկուլների զանգվածը: Գիտենալով 1կգ ջրում պարունակվող մոլեկուլների թիվը(3,7x1025)` կարելի է գնահատել ջրի մեկ մոլեկուլի զանգվածը`
  • 4. Նյութի քանակ: Ավոգադրոյի հաստատուն Հարաբերական մոլեկուլային զանգված: Որպես Մոլեկուլների զանգվածների միավոր, ընդունված է ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասը, որը հայտնի որպես «զանգվածի ատոմային միավոր»(զ.ա.մ.): Նյութի հարաբերական մոլեկուլային զանգված`Mr, անվանում են տվյալ նյութի մոլեկուլի զանգվածի և ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասի(1 զ.ա.մ.) հարաբերությունը` Նյութի մոլեկուլային զանգվածը չափայնություն չունեցող մեծություն է:
  • 5. Նյութի քանակ: Տվյալ մարմնի մեջ նյութի պարունակությունը կախված է այդ մարմնի մասնիկների թվից, որքան շատ են մոլեկուլները կամ ատոմները, այնքան ավելի շատ նյութ է պարունակում տվյալ մարմինը: Մակրոսկոպական մարմնում մոլեկուլների թիվը չափազանց փոքր է, ուստի` նպատակահարմար է ընտրել մասնիկների որոշակի չափ և նրա միջոցով արտահայտել մասնիկների թիվը տվյալ մարմնում: Որպես այդպիսի չափ ընդունված է 1,012 կգ ածխածնում պարունակվող ատոմների թիվը`NA-ն(Ավոգադրոյի հաստատուն): Նյութի քանակ` ν(նյու) անվանում են տվյալ մարմնում պարունակվող մոլեկուլների N թվի և Ավոգադրոյի NA հաստատունի հարաբերությունը`
  • 6. Գիտենալով նյութի քանակը ν , կարող ենք հաշվել մարմնում պարունակվող մոլեկուլների թիվը N= νNA: Միավորների ՄՀ--ում որպես նյութի քանակի միավոր ընդունված է մոլը: Մեկ մոլը նյութի այն քանակն է, որը պարունակում է Ավոգադրոյի հաստատունին հավասար թվով մոլեկուլ: Մոլը ՄՀ--ի հիմնական միավոր է: Ավոգադրոյի NA հաստատունի արժեքը որոշելու համար անհրաժեշտ է ածխածնի մեկ մոլի զանգվածը բաժանել ածխածնի մեկ ատոմի m1c զանգվածին: Ճշգրիտ չափումների համաձայն` m1c =1,995 x 1026մոլ-1 հետևաբար` Մոլային զանգված: Մոլային զանգված է կոչվում մեկ մոլ նյութի զանգվածը: Այն արտահայտվում է Ավոգադրոյի հաստատունի միջոցով: Եթե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը m1 է, իսկ մեկ մոլում մոլեկուլների թիվը` Na, ապա մոլային զանգվածը` Միավորների ՄՀ-ում մոլային զանգվածի միավորը 1կգ/մոլ-ն է:
  • 7. Մոլային ծավալ: Մոլային ծավալը մեկ մոլ նյութի զբաղեցրած ծավալն է: Այն կարելի է արտահայտել նյութի խտության և M մոլային զանգվածի միջոցով` Միավորների ՄՀ--ում մոլային ծավալն արտահայտվում է մ3/մոլ միավորով: Եթե նյութի ծավալը V է, ապա նյութի քանակը կարելի է արտահայտել V-ի և VM մոլային ծավալի միջոցով`
  • 8. Բրոունյան շարժում Մոլեկուլների գոյության և նրանց քաոսային շարժման ամենահամազիչ ապացույցներից մեկը բրոունյան շարժումն է, որն առաջին անգամ դիտել է Ռոբերտ Բրոունը: Մանրադիտակով ուսումնասիրելով ջրի կաթիլը` Բրոունը ուշադրություն է դարձրել դրա մեջ լողացող գետնամուշկի սերմերի անկանոն, երբեք չդադարող շարժմանը: Անընդհատ և համասեռ թվացող լուծույթի կաթիլը մանրադիտակի տակ բոլորովին այլ տեսքով է ներկայանում, դիտվում են տարբեր չափերով և անկանոն ձևերով կտորներ, որոնք լողում են անգույն հեղուկում: Այդ կտորները ոչ թե մոլեկուլներ են, այլ մասնիկներ են որոնց անվանում են բրոունյան: Բրունյան շարժման որակական բացատրությունը տրվել է տասնիններորդ դարի երկրորդ կեսին, որի էությունը հետևյալն է: Ջրի մոլեկուլներն անընդհատ, ջերմային շարժման մեջ են, և ջրում «կախված» նյութի փոքր կտորները` բրոունյան մասնիկները, բոլոր կողմերից կրում են շրջապատի մոլեկուլների հարվածները:
  • 9. http://goo.gl/xZ69o5 Մի կողմից` բրոունյան մասնիկը պետք է լինի այնքան մեծ, որ տեսանելի լինի մանրադիտակի միջոցով: Մյուս կողմից` այն պետք է լինի այնքան փոքր, որ կարողանա «ենթարկվել» միջավայրի մասնիկներից նրա վրա ազդող ուժերի արագ, պատահական ձևով փոփոխվող, փոքր համազոր ուժի ազդեցությանը: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բրոունյան շարժումն ուժգնանում է, բրոունյան մասնիկի` հաջորդական դիրքերը միացնող բեկյալը դառնում է ավելի խճճված և անկանոն: Այս փաստը մեկ անգամ ևս դրսևորում է բրոունյան մասնիկի և միջավայրի մոլեկուլների ջերմային շարժման սերտ կապը:
  • 10. Դիֆուզիա Մոլեկուլների և ատոմների երբեք չդադարող քաոսային շարժման համոզիչ ապացույցներից մեկն էլ դիֆուզիայի երևույթն է, երբ տարբեր նյութեր ինքնաբերաբար, այսինք` առանց արտաքին գործոնների ազդեցության, միախառնվում են: Եթե ջրով լցված բաժակի մեջ զգուշությամբ կաթեցնենք սննդային ներկանյութի մի կաթիլ, ապա կտեսնենք, որ ջուրն աստիճանաբար ներկվում է: Այս պրեցեսը կարող է տևել ժամեր, և արդյունքում կառաջանա միագույն ներկված համասեռ հեղուկ: Ներկանյութը խառնվում է ջրին ինքնաբերաբար` առանց արտաքին միջամտության: Դիֆուզիան գազերում կատարվում է ավելի արագ, քան հեղուկներում: Օրինակ օծանելիքի հոտի տարածումը սենյակում, ծխի տարածումը օդում և այլն:
  • 11. Դիֆուզիայի երևույթը բացատրվում է նյութերի մոլեկուլների քաոսային շարժմամբ: Մի նյութի մոլեկուլները, շարժվելով քաոսային ձևով և բախվելով միմյանց, թափանցում են մյուս նյութի միջմոլեկուլային տարածությունները, որը հանգեցնում է նյութերի փոխադարձ ներթափանցման և, ի վերջո, համասեռ խառնուրդի առաջացման: Դիֆուզիայի արագությունը կախված է ներթափանցող նյութերի խտությունից: Դիֆուզիայի արագությունը կախված է նաև նյութի ագրեգատային վիճակից: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց դիֆուզիայի արագությունը մեծանում է:
  • 12. Մոլեկուլների փոխազդեցությունը Ատոմների և մոլեկուլների փոխազդեցության ուժերի գոյության ամենահամոզիչ ապացույցը հեղուկ և պինդ մարմինների գոյությունն է: Մոլեկուլային ուժերն ունեն և´ ձգողական և´ վանողական բնույթ: Ատոմը կազմված է դրական լիցք ունեցող միջուկից և բացասական լիցք ունեցող էլեկտրոններից և էլեկտրաչեզոք է: Սակայն էլեկտրաչեզոք ատոմների փոխազդեցության ուժերը պայմանավորված են հարևան ատոմների էլեկտրոնների և միջուկների էլեկտրամագնիսական փոխազդեցությամբ:
  • 13. Գազային, հեղուկ և պինդ մարմինների կառուցվածքը Գազեր: Գազերում ատոմների և մոլեկուլների միջև հեռավորությունները զգալիորեն գերազանցում են գազի մոլեկուլների չափերը: Հայտնի է, որ նորմալ պայմաններում օդի յուրաքանչյուր 1մ3-ում պարունակվում է մոտ 2,7x1025 մոլեկուլ: Յուրաքանչյուր մոլեկուլին բաժին ընկնող ծավալը` V0=1մ3/2,7x1025≈3.7x10-26մ3: Եթե V0 ծավալը ներկայացնենք որպես a կող ունեցող խորանարդ(V0 ≈ a3),ապա մոլեկուլների a միջին հեռավորության համար կստանանք` ≈ 3,3x10-9մ, որն ավելի քան 10 անգամ գերազանցում է մոլեկուլների չափերը:
  • 14. Հեղուկներ: Հեղուկների խտությունը զգալիորեն գերազանցում գազերի խտությունը: Պատճառն այն է, որ հեղուկի մոլեկուլներն իրար շատ մոտ են, որն էապես ազդում է մոլեկուլների շարժման վրա: Քանի որ հեղուկում մոլեկուլներն իրար շատ մոտ են, ապա դրանց ավելի մոտեցնելը հանգեցնում է մոլեկուլների էլեկտրոնային թաղանթների վերադրման և հզոր վանողության ուժերի ի հայտ գալուն: Սա է պատճառը, որ ի տարբերություն գազերի, հեղուկները շատ քիչ են սեղմվում և ունեն որոշակի սեփական ծավալ: Պինդ մարմիններ: Ի տարբերություն հեղուկների` պինդ մարմիններն ունեն և´որոշակի ծավալ, և´ որոշակի ձև: Պինդ մարմինների խտությունը քիչ է տարբերվում հեղուկների խտությունից: Եթե տարածության մեջ մասնիկների հավասարակռության դիրքերը մտովի միացնենք ուղիղներով, ապա կստանանք բյուրեղի տարածական կամ բյուրեղային ցանց: Ներքին կանոնավոր կառուցվածք ունեցող պինդ մարմինները կոչվում են բյուրեղներ:
  • 15. Գրականություն Ֆիզիկա 11-րդ դասարանի դասագիրք http://goo.gl/xZ69o5 Սովորող՝ Սևակ Սերգեյան Ուսուցիչ՝ Հասմիկ Նալբանդյան