Մարդու մարսողական համակարգըկազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից:
Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8–10 մ) սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝
բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ: Առաջին 3 բաժինների ընթացքն
ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ ու ծնկեր: Մարսողական խողովակի պատերը հիմնականում
կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում է պաշտպանական գործառույթ, ներքին՝
լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուսվածքային հենքում ճյուղավորվում են արյան, ավշային
անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, որի գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը
փոխադրվում է տեղից տեղ:
Միայն կերակրափողի և ըմպանի արտաքին շերտն է կազմված շարակցական հյուսվածքից: Մարսողական
գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև մարսողական խողովակի պատերի
լորձաթաղանթում և ենթալորձային հյուսվածքում գտնվող մանր գեղձերը, որոնց ծորաններով ֆերմենտ
պարունակող գեղձահյութերը (ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, թուք, լորձ) արտազատվում են
մարսողական խողովակի տարբեր հատվածների մեջ և նպաստում սննդանյութերի քիմիական մշակմանը:
3.
Բերանի խոռոչում սնունդըմանրանում է, թքի հետ
շաղախվելով վերածվում կերակրագնդի: Ատամները,
լեզուն և թուքը մասնակցում են կերակրի մանրացմանը:
Ըմպանի մկանների կծկումների շնորհիվ կերակրագունդը
հրվում է դեպի կերակրափող, որով այն տեղաշարժվում,
ընկնում է ստամոքս: Վերջինս պարկանման լայնացում է,
որի ձևը, ծավալը և չափերը փոփոխական են և կախված են
նրա պատերի լարումից, լցվածության աստիճանից,
հարևան օրգանների (լյարդ, ենթաստամոքսային գեղձ,
փայծաղ, աղիներ) վիճակից ու փոխազդեցությունից:
Ստամոքսի հիմնական գործառույթը սննդի քիմիական
մշակումն է և տեղափոխումը 12-մատնյա աղի: Հասուն
մարդու ստամոքսում խառնված սնունդը մնում է 6 ժամ,
որի ընթացքում այն հասցնում է լրիվ շաղախվել
ստամոքսահյութով:
4.
Դրունքային սեղմանի ռեֆլեքսայինպարբերական բացման ու փակման շնորհիվ սննդի զանգվածը փոքր
բաժիններով ստամոքսից անցնում է 12-մատնյա աղի:
Բարակ աղիների երկարությունը 4,5 մ է, հաստ աղիինը՝ 1,5
մ: Բարակ աղիների ամենակարևոր գործառնական մասը՝
լորձաթաղանթը, ծածկված է մատնանման
արտացցվածքներով՝ թավիկներով, որոնք ապահովում են
մարսողության նյութերի ներծծումը: Բարակ աղիներում տեղի
են ունենում սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր և
ածխաջրեր) ճեղքման ու ներծծման բարդ շարժընթացի
հիմնական փուլերը: Մարսողությանը մասնակցում են
աղիքային հյութը, լեղին, ենթաստամոքսային գեղձի
ներզատուկը:
Աղիներն սկսվում են ստամոքսաելքից և ավարտվում հետանցքով: Տարբերում են բարակ և հաստ աղիներ:
Բարակ աղին բաժանվում է կարճ՝ 12-մատնյա, և զստային աղիների, հաստ աղին՝ կույր, վերել, լայնական
(հորիզոնական), վայրէջ, սիգմայաձև և ուղիղ աղիների:
5.
Հաստ աղին տարբերակտիվ շարժումներով
նպաստում է պարունակության խառնվելուն և
տեղափոխվելուն դեպի ուղիղ աղի: Հաստ աղիում
ավարտվում է մարսված սննդի, հատկապես ջրի
յուրացումը, իսկ մնացած նյութերը քայքայվում
են բարակ աղիով անցած ֆերմենտների և հաստ
աղիում առկա բակտերիաների ազդեցությամբ:
Հաստ աղիում ձևավորվում է կղանքը, որը
կազմված է սննդի չմարսված մնացորդներից,
լորձից, լորձաթաղանթի մահացած բջիջներից և
մանրէներից: Աղիները որոշակի դեր ունեն նաև
օրգանիզմի իմունաբանական
հակազդեցություններում:
6.
Լայնորեն տարածված ենմարսողական համակարգի հիվանդությունները: Դրանց հաճախությունն ու
բնույթը կախված են աշխարհագրական, սոցիալական պայմաններից, ապրելակերպից և սննդի
առանձնահատկություններից, բնակչության հիգիենային դաստիարակությունից և առողջապահության
զարգացման մակարդակից:
Ժամանակակից բժշկագիտությունն ունի
մարսողական համակարգի
հիվանդությունների ախտորոշման և
բուժման մեծ հնարավորություններ:
Ձևավորվել է բժշկագիտության նոր ճյուղ՝
ստամոքսաղիքաբանությունը, հիվանդանոց
ներում ստեղծվել են բուժկանխարգելիչ
օգնություն կազմակերպող
մասնագիտացված բաժանմունքներ:
7.
Լայնորեն տարածված ենմարսողական համակարգի հիվանդությունները: Դրանց հաճախությունն ու
բնույթը կախված են աշխարհագրական, սոցիալական պայմաններից, ապրելակերպից և սննդի
առանձնահատկություններից, բնակչության հիգիենային դաստիարակությունից և առողջապահության
զարգացման մակարդակից:
Ժամանակակից բժշկագիտությունն ունի
մարսողական համակարգի
հիվանդությունների ախտորոշման և
բուժման մեծ հնարավորություններ:
Ձևավորվել է բժշկագիտության նոր ճյուղ՝
ստամոքսաղիքաբանությունը, հիվանդանոց
ներում ստեղծվել են բուժկանխարգելիչ
օգնություն կազմակերպող
մասնագիտացված բաժանմունքներ: