Շնչառական համակարգ
Նարեկ Իսախանյան
Շնչառություն, դա մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող
գազափոխանակությունն է։ Նորմալ կենսագործունեության համար
մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն
ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի
որ մարմնում չկա թթվածնի պաշար և առանց որի բջիջները մահանում են,
ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք դեպի օրգանիզմ։ Մյուս
կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի
քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի
կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական
համակարգի միջոցով։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ
իրականանում է գազափոխանակությունը։
Քթի խոռոչ
Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող
, ,օդը քթի խոռոչում տաքանում է խոնավանում մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն
, , ,անցնում է քթաըմպան ըմպան իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը որոնք թրթռում
( )են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն արտաշնչման ժամանակ ։ Կոկորդով օդն անցնում է
,շնչափող որը գտնվում է կերակրափողի առջևում։
Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ
,բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ
որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի։
Թոքաբշտերը մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն
,են որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են
արյունատար անոթների խիտ ցանցով։
Կոկորդ
Կոկորդը տեղավորվում է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ վզային ողերի մակարդակի վրա, պարանոցի
առաջնային երեսին, գոյացնելով այնտեղ մի բարձրություն, որը պարզ նկատելի է մաշկի տակից։ Նրա
ետևում ընկած է ըմպանը, որի հետ նա կոկորդի միի բացվածքի՝ կոկորդամուտքի միջոցով անմիջապես
հաղորդակցության մեջ է։ Կոկորդի կողքերով անցնում են պարանոցի արյան խոշոր անոթները, իսկ առջևից
կոկորդը պատված է ստոր-կորճային մկաններով։
Դեպի վեր կոկորդը վերածվում է շնչափողի։ Կոկորդը բաղկացած է մի քանի
շարժուն աճառներից, կապված միմյանց կապանների միջոցով։ Բացի այդ
կոկորդն ունի փոքր մկաններ, որոնք շարժում են աճառիկները մեկը մյուսի
նկատմամբ։ Ներքին կոկորդուն են գտնվում ձայնալարերը։ Կոկորդի ներքին
խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Նրա երկարությունը վահանաճառի
վերին եզրից մինչև մատանիաձևի ստորին եզրը հավասար է 44 մմ-ի
տղամարդու և 36 մմ-ի կնոջ մոտ։
Շնչափող
Շնչափողը սկսվում է 6-րդ վզային ողի ստորին ողի
մակարդակի վրա և վերջանում է 5-րդ կրծքային ողի
բերին եղրի բարձրության վրա։ Այստեղ նա
բաժանվում է իր երկու՝ աջ և ձախ բրոնխներին։
Շնչափողի երկարությունը տատանվում է 9-ից
մինչև 10 սմ, լայնական տրամագիծը միջին թվով
15-18 մմ։ Վզային հատվածը ծածկված է
վահանագեղձով, որի նեղուցը տեղավորվում է 2-4
ողերի վրա, այնինչ գեղձի կողմնային բլթերը
իջնում են մինչև 5-րդ կամ 6-րդ ողը։
Բրոնխներ
Շնչափողը վերջանալով երկատվում է
առաջացնելով զույգ բրոնխներ։ Նրանք հեռանում
են իրարից համարյա 90 աստիճանի անկյան տակ
և ուղղվում են դեպի համապատասխան թոքերը։ Աջ
բրոնխը ձախից ավելի լայն է համապատասխան աջ
թոքին, որն ավելի մեծ է, քան ձախը։ Միևնույն
ժամանակ ձախ բրոնխը համարյա 2 անգամ երկար
է աջից։ Աջ բրոնխի աճառային օղերի թիվը 6-8 է,
իսկ ձախինը՝ 9-12: Աջ բրոնխը նույնիսկ կարելի է
համարել շնչափողի շարունակություն։
Թոքեր
Թոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման, զույգ օրգաններ են, որոնք շնչառության միջոցով
մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։ Թոքերը պատված են
թաղանթով՝ թոքամզով։ Թոքամիզը, պատելով յուրաքանչյուր թոքը, անցնում է կրծքավանդակի ներքին
պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։ Թոքամզային խոռոչում ճնշումը
մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։ Աջ թոքը
կազմված է 3, իսկ ձախը՝ 2 բլթից։
Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները և ստոծանին կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի
ծավալը։ Քանի որ թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է, կրծքավանդակի ծավալի
մեծացման հետ մեկտեղ, լայնանում են նաև թոքերը, որի հետևանքով օդն անցնում է այնտեղ։ Արտաշնչման
ժամանակ վերոհիշյալ մկանը թուլանում է, և օդը դուրս է գալիս թոքերից։ Թթվածինը՝ անցնելով ալվեոլի և
արյունատար անոթի բարակ պատի միջով, ներթափանցում է օդից արյուն, իսկ ածխաթթու գազը՝ հակառակ
ուղղությամբ։
Հեմոգլոբինը, որի ֆունկցիան է թթվածնի մատակարաումը բջիջներին և այնտեղից ածխաթթու գազի
հեռացումն է, իրականանում է համապատասխանաբար օքսիհեմոգլոբին և կարբօքսիհեոգլոբին անկայուն
միացությունների շնորհիվ։ Շնչառության ժամանակ հնարավոր է ներշնչել նաև թերայրումից առաջացած
շմոլ գազ, որը հեմոգլոբինի հետ կազմում է կայուն կարբօքսիհեմոգլոբին կայուն միացությունը, որը
վտանգավոր է կյանքի համար։
Մարդու շնչառության հաճախությունը և ծավալը կախված է մարմնի թթվածնի պահանջից։ Չափահաս մարդը
հանգիստ վիճակում մեկ ներշնչման ընթացքում ներշնչում է մոտավորապես 500 մլ օդ։ Շնչառությունն
անընդհատ է և կառավարվում է նյարդային համակարգի կողմից։ Մարդու շնչառությունը կարող է
դժվարանալ կրծքավանդակի վնասվածքների, շնչառական հիվանդությունների, ալերգիկ վիճակների,
շնչուղիների խցանման և այլ պատճառներով։ Այս պատճառները կարող են հանգեցնել շնչառության կանգի,
որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է։
Արտաքին միջավայրի ազդեցությունը
շնչառության վրա
Մարդու և կենդանիների կենսագործունեության համար կարևոր նշանակությունի ունի
մթնոլորտային օդի բաղադրությունը, որը կարող է փոխվել արտաքին միջավայրի տարբեր պայմաններում։
Մթնոլորտային օդում թթվածնի քանակը վերականգնվում է բույսերի շնորհիվ։ Սակայն վատ օդափոխվող
տեղերում, ներքնատներում, ինչպես նաև լեռներում նկատվում է թթվածնի անբավարարություն։
Լեռներ բարձրանալիս օրգանիզմի օրգանների համակարգերի բնականոն ֆունկցիաները փոխվում են։ Օրինակ,
ծովի մակերևույթից մոտավորապես 4-6 կմ բարձրությունում թթվածնի լարվածությունը փոքրանում է,
առաջանում է հևոց, կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի խանգարում, գլխացավ, սրտխառնոց,
անքնություն։ Սա մի վիճակ է, որը հայտնի է լեռնային կամ բարձրության հիվանդություն անվանումով։ Առավել
մեծ բարձրություններում խախտվում է մարդու հոգեկան ոլորտը՝ առաջանում է ինքնահսկման և գիտակցության
կորուստ։ Առանց թթվածնասարքի այս պայմաններում գտնվելը և աշխատելը անհնար է։
Լեռնային չափավոր բարձրություններում որոշ ժամանակ մնալուց առաջացնում են փոխհատուցողական
գործընթացներ՝ թոքերի գազափոխանակության ուժեղացում, սրտի աշխատանքի հաճախացում,
թթվածնով հյուսվածքների մատակարարման մեծացում, արյունաստեղծման ուժեղացում, որի հետևանքով
արյան մեջ ավելանում է էրիթրոցիտների քանակը, հեմոգլոբինի պարունակությունը։ Տեղի է ունենում
օրգանիզմի աստիճանական կլիմայահարմարում։ Լեռնային հիվանդությունից խուսափելու համար
առաջարկվում է բարձրությունները նվաճել աստիճանաբար՝ ճանապարհն անցնել ընդհատումներով։
Ջրի խորքից արագորեն մակերես բարձրանալիս արյան մեջ գերլուծված արտազատվում է պղպջակների
ձևով, խցանում արյան անոթները և վտանգ սպառնում մարդու կյանքին։ Այս վիճակը հայտնի է կեսոնային
հիվանդություն անվանումով, որից խուսափելու համար 60-85 մ և ավելի խորություններում աշխատելիս
օգտագործում են հատուկ սարք, որի մեջ գազային խառնում ազոտի մի մասը կամ ամբողջը փոխարինվում
է հելիում իներտ գազով։

Շնչառական համակարգ

  • 1.
  • 2.
    Շնչառություն, դա մարմնիև միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար և առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք դեպի օրգանիզմ։ Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։
  • 3.
    Քթի խոռոչ Քթի խոռոչիներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող , ,օդը քթի խոռոչում տաքանում է խոնավանում մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն , , ,անցնում է քթաըմպան ըմպան իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը որոնք թրթռում ( )են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն արտաշնչման ժամանակ ։ Կոկորդով օդն անցնում է ,շնչափող որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ ,բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի։ Թոքաբշտերը մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն ,են որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են արյունատար անոթների խիտ ցանցով։
  • 4.
    Կոկորդ Կոկորդը տեղավորվում էչորրորդ, հինգերորդ և վեցերորդ վզային ողերի մակարդակի վրա, պարանոցի առաջնային երեսին, գոյացնելով այնտեղ մի բարձրություն, որը պարզ նկատելի է մաշկի տակից։ Նրա ետևում ընկած է ըմպանը, որի հետ նա կոկորդի միի բացվածքի՝ կոկորդամուտքի միջոցով անմիջապես հաղորդակցության մեջ է։ Կոկորդի կողքերով անցնում են պարանոցի արյան խոշոր անոթները, իսկ առջևից կոկորդը պատված է ստոր-կորճային մկաններով։ Դեպի վեր կոկորդը վերածվում է շնչափողի։ Կոկորդը բաղկացած է մի քանի շարժուն աճառներից, կապված միմյանց կապանների միջոցով։ Բացի այդ կոկորդն ունի փոքր մկաններ, որոնք շարժում են աճառիկները մեկը մյուսի նկատմամբ։ Ներքին կոկորդուն են գտնվում ձայնալարերը։ Կոկորդի ներքին խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Նրա երկարությունը վահանաճառի վերին եզրից մինչև մատանիաձևի ստորին եզրը հավասար է 44 մմ-ի տղամարդու և 36 մմ-ի կնոջ մոտ։
  • 5.
    Շնչափող Շնչափողը սկսվում է6-րդ վզային ողի ստորին ողի մակարդակի վրա և վերջանում է 5-րդ կրծքային ողի բերին եղրի բարձրության վրա։ Այստեղ նա բաժանվում է իր երկու՝ աջ և ձախ բրոնխներին։ Շնչափողի երկարությունը տատանվում է 9-ից մինչև 10 սմ, լայնական տրամագիծը միջին թվով 15-18 մմ։ Վզային հատվածը ծածկված է վահանագեղձով, որի նեղուցը տեղավորվում է 2-4 ողերի վրա, այնինչ գեղձի կողմնային բլթերը իջնում են մինչև 5-րդ կամ 6-րդ ողը։
  • 6.
    Բրոնխներ Շնչափողը վերջանալով երկատվումէ առաջացնելով զույգ բրոնխներ։ Նրանք հեռանում են իրարից համարյա 90 աստիճանի անկյան տակ և ուղղվում են դեպի համապատասխան թոքերը։ Աջ բրոնխը ձախից ավելի լայն է համապատասխան աջ թոքին, որն ավելի մեծ է, քան ձախը։ Միևնույն ժամանակ ձախ բրոնխը համարյա 2 անգամ երկար է աջից։ Աջ բրոնխի աճառային օղերի թիվը 6-8 է, իսկ ձախինը՝ 9-12: Աջ բրոնխը նույնիսկ կարելի է համարել շնչափողի շարունակություն։
  • 7.
    Թոքեր Թոքերը կրծքավանդակում տեղակայվածսպունգանման, զույգ օրգաններ են, որոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։ Թոքերը պատված են թաղանթով՝ թոքամզով։ Թոքամիզը, պատելով յուրաքանչյուր թոքը, անցնում է կրծքավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։ Աջ թոքը կազմված է 3, իսկ ձախը՝ 2 բլթից։ Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները և ստոծանին կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի ծավալը։ Քանի որ թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է, կրծքավանդակի ծավալի մեծացման հետ մեկտեղ, լայնանում են նաև թոքերը, որի հետևանքով օդն անցնում է այնտեղ։ Արտաշնչման ժամանակ վերոհիշյալ մկանը թուլանում է, և օդը դուրս է գալիս թոքերից։ Թթվածինը՝ անցնելով ալվեոլի և արյունատար անոթի բարակ պատի միջով, ներթափանցում է օդից արյուն, իսկ ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ։
  • 8.
    Հեմոգլոբինը, որի ֆունկցիանէ թթվածնի մատակարաումը բջիջներին և այնտեղից ածխաթթու գազի հեռացումն է, իրականանում է համապատասխանաբար օքսիհեմոգլոբին և կարբօքսիհեոգլոբին անկայուն միացությունների շնորհիվ։ Շնչառության ժամանակ հնարավոր է ներշնչել նաև թերայրումից առաջացած շմոլ գազ, որը հեմոգլոբինի հետ կազմում է կայուն կարբօքսիհեմոգլոբին կայուն միացությունը, որը վտանգավոր է կյանքի համար։ Մարդու շնչառության հաճախությունը և ծավալը կախված է մարմնի թթվածնի պահանջից։ Չափահաս մարդը հանգիստ վիճակում մեկ ներշնչման ընթացքում ներշնչում է մոտավորապես 500 մլ օդ։ Շնչառությունն անընդհատ է և կառավարվում է նյարդային համակարգի կողմից։ Մարդու շնչառությունը կարող է դժվարանալ կրծքավանդակի վնասվածքների, շնչառական հիվանդությունների, ալերգիկ վիճակների, շնչուղիների խցանման և այլ պատճառներով։ Այս պատճառները կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է։
  • 9.
    Արտաքին միջավայրի ազդեցությունը շնչառությանվրա Մարդու և կենդանիների կենսագործունեության համար կարևոր նշանակությունի ունի մթնոլորտային օդի բաղադրությունը, որը կարող է փոխվել արտաքին միջավայրի տարբեր պայմաններում։ Մթնոլորտային օդում թթվածնի քանակը վերականգնվում է բույսերի շնորհիվ։ Սակայն վատ օդափոխվող տեղերում, ներքնատներում, ինչպես նաև լեռներում նկատվում է թթվածնի անբավարարություն։ Լեռներ բարձրանալիս օրգանիզմի օրգանների համակարգերի բնականոն ֆունկցիաները փոխվում են։ Օրինակ, ծովի մակերևույթից մոտավորապես 4-6 կմ բարձրությունում թթվածնի լարվածությունը փոքրանում է, առաջանում է հևոց, կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի խանգարում, գլխացավ, սրտխառնոց, անքնություն։ Սա մի վիճակ է, որը հայտնի է լեռնային կամ բարձրության հիվանդություն անվանումով։ Առավել մեծ բարձրություններում խախտվում է մարդու հոգեկան ոլորտը՝ առաջանում է ինքնահսկման և գիտակցության կորուստ։ Առանց թթվածնասարքի այս պայմաններում գտնվելը և աշխատելը անհնար է։
  • 10.
    Լեռնային չափավոր բարձրություններումորոշ ժամանակ մնալուց առաջացնում են փոխհատուցողական գործընթացներ՝ թոքերի գազափոխանակության ուժեղացում, սրտի աշխատանքի հաճախացում, թթվածնով հյուսվածքների մատակարարման մեծացում, արյունաստեղծման ուժեղացում, որի հետևանքով արյան մեջ ավելանում է էրիթրոցիտների քանակը, հեմոգլոբինի պարունակությունը։ Տեղի է ունենում օրգանիզմի աստիճանական կլիմայահարմարում։ Լեռնային հիվանդությունից խուսափելու համար առաջարկվում է բարձրությունները նվաճել աստիճանաբար՝ ճանապարհն անցնել ընդհատումներով։ Ջրի խորքից արագորեն մակերես բարձրանալիս արյան մեջ գերլուծված արտազատվում է պղպջակների ձևով, խցանում արյան անոթները և վտանգ սպառնում մարդու կյանքին։ Այս վիճակը հայտնի է կեսոնային հիվանդություն անվանումով, որից խուսափելու համար 60-85 մ և ավելի խորություններում աշխատելիս օգտագործում են հատուկ սարք, որի մեջ գազային խառնում ազոտի մի մասը կամ ամբողջը փոխարինվում է հելիում իներտ գազով։