 Բջիջը կազմված է տարբեր բաղադրամասերից, որոնք
կենսագործունեության ընթացքում կատարում են առանձնահատուկ
ֆունկցիաներ՝ խիստ համաձայնեցված ռեժիմով։ Յուրաքանչյուր բջիջ
կազմված է բջջապլազմայից (պրոտոպլազմա) և կորիզից։
Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, որը բաղկացած է 2
հիմնական
բաղադրամասերից՝ ցիտոպլազմայից և կարիոպլազմայից և
պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ ու տարբեր ներառումներ։
Ներառումները բջջի գործունեության արգասիքների կուտակումներ են՝
բշտիկների կամ հատիկների ձևով։ Վերջիններս հարուստ են
ճարպերով, ածխաջրերով, սպիտակուցներով, աղերով, որոնց քանակը
փոփոխվում է բջջի գործունեության ժամանակ։
 Ցիտոպլազման հոմոգեն, թափանցիկ մածուցիկ հեղուկ է,
որում տարբերում
են՝ հիալոպլազմա, օրգանոիդներ և ներառուկներ Ցիտոպլազ
ման արտաքինից պատված է թաղանթով, որին անվանում
են ցիտոպլազմային մեմբրան կամ պլազմոլեմ։ Բուսական
բջջի պլազմոլեմն արտաքինից պատված է բջջապատով, որը
հիմնականում կազմված է ցելյուլոզից և պեկտինից։
Կենդանական բջիջների պլազմոլեմն արտաքինից պատված
է 10-20 նմ հաստություն ունեցողգլիկոկալիքսով, որի
հիմնական բաղադրամասերն
են գլիկոպրոտեինները և գլիկոլիպիդները։
 Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի
ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և
ֆունկցիաներ ունեցող միասնական
համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և
ֆունկցիաները մշակվել են կենդանական
աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ
ժամանակաընթացքում օրգանիզմի և
արտաքին միջավայրի փոխազդեցությունը,
գոյության պայմաններին հարմարվելու
անհրաժեշտությունը նպաստել են որոշակի
ֆունկցիաներով օժտված չորս տեսակ
հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային,
շարակցական, մկանային, նյարդային։
 Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և
կենդանիների մարմնի արտաքին
մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները,
սնամեջ օրգանների և անոթների ներքին
պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի
մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և
թարթչավոր էպիթելային հյուսվածքի
տարատեսակներ։
 Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից,
որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի
խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը
բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։
Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում
հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը
մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն
մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ,
թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է
շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են
արագ և փոխարինում մահացած բջիջներին։
 Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր
դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է
մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։
Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը,
ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը։
Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության
մեջ, օժտված է արագ վերականգնվելու
հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և
հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն
շարակցական, աճառային և ոսկրային
հյուսվածքներ։
 Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր,
ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական
հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են
կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր
շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝
ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր
ոսկրածուծը,փայծաղը և ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական
հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ
նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը
կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային
նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային
մակերեսները և կատարում է հենարանային դեր։ Շարակցական
հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով
հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ
գործառույթներ։
 Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ)
և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան
մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում
մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է
միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է
ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և
մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև
միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և
կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը
փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային
հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ
բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ
ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են
կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և
ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն
ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը
տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ
մկանաթելերի նման՝ ոչ կամային։
 Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝
նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն
ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված
է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և
ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են
նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն
ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք
պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են
աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային
բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում,
բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են
3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի
40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը
ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա
պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների
մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում
(նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները
կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական
գործառույթներ։

Բջիջ և հյուսվածք

  • 2.
     Բջիջը կազմվածէ տարբեր բաղադրամասերից, որոնք կենսագործունեության ընթացքում կատարում են առանձնահատուկ ֆունկցիաներ՝ խիստ համաձայնեցված ռեժիմով։ Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից (պրոտոպլազմա) և կորիզից։ Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, որը բաղկացած է 2 հիմնական բաղադրամասերից՝ ցիտոպլազմայից և կարիոպլազմայից և պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ ու տարբեր ներառումներ։ Ներառումները բջջի գործունեության արգասիքների կուտակումներ են՝ բշտիկների կամ հատիկների ձևով։ Վերջիններս հարուստ են ճարպերով, ածխաջրերով, սպիտակուցներով, աղերով, որոնց քանակը փոփոխվում է բջջի գործունեության ժամանակ։
  • 3.
     Ցիտոպլազման հոմոգեն,թափանցիկ մածուցիկ հեղուկ է, որում տարբերում են՝ հիալոպլազմա, օրգանոիդներ և ներառուկներ Ցիտոպլազ ման արտաքինից պատված է թաղանթով, որին անվանում են ցիտոպլազմային մեմբրան կամ պլազմոլեմ։ Բուսական բջջի պլազմոլեմն արտաքինից պատված է բջջապատով, որը հիմնականում կազմված է ցելյուլոզից և պեկտինից։ Կենդանական բջիջների պլազմոլեմն արտաքինից պատված է 10-20 նմ հաստություն ունեցողգլիկոկալիքսով, որի հիմնական բաղադրամասերն են գլիկոպրոտեինները և գլիկոլիպիդները։
  • 4.
     Հյուսվածքը բջիջներիև միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
  • 5.
     Էպիթելային հյուսվածքըպատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։
  • 6.
     Հարթ էպիթելըկազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։
  • 7.
     Շարակցական հյուսվածքըկազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։
  • 8.
     Բուն շարակցականհյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,փայծաղը և ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։ Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։
  • 9.
     Մկանային հյուսվածքըկազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։
  • 10.
     Նյարդային հյուսվածքըկազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։