Մարսողական համակարգըկազմված է
մարսողության օրգաններից և գեղձերից։
Մարսողության օրգաններն ենբերանի
խոռոչը,ըմպանը,կերակրափողը ստամոքսը, բարակ և
հաստ աղիները։ Մարսողական գեղձերն են
թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձ,
ստամոքսի գեղձը, որոնք գտնվում են մարսողական
խողովակից դուրս։
3.
Մարսողական խողովակիպատերը եռաշերտ են։
Արտաքինից պատված է ամուր շարակցական
հյուսվածքով, որի տակ գտնվում է հարթ մկանային
շերտը։ Ներքին շերտը՝ լորձաթաղանթը, կազմված է
էպիթելային հյուսվածքից։
Լորձաթաղանթի մակերեսը ծալքավոր է, այն
պատված է բազմաթիվ մանր
գեղձերով, որոնք մարսողական
հյութ են արտադրում։
Մարսողական հյութը
պարունակում է սննդանյութերը ճեղքող ֆերմենտներ։
4.
Մարսողականհամակարգը օրգաններիհամակարգ, որի
դերն է ընդունած սննդանյութերը ենթարկել
մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև
մշակված նյութերը՝ներծծման, իսկ
չմարսվածները՝ արտաթորել որպես կղանք։
5.
Ավելի բարձրկազմակերպված կենդանիների ու
մարդու մարսողական խողովակները տարբերակվում
են ավելի բարդ ձևերով՝ կախված նրա զանազան
բաժինների մասնագիտացումից։ Մարսողական
խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են
կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ։