Տերևատի մասին
Նարեկ Իսախանյան
5-2 դասարան
Դեղաբույսի նկարագրությունը
Գոճմակազգիների ընտանիքին պատկանող, 03-1,5 մ
բարձրության թուփ է: Աճում է ենթալպյան գոտու սաղարթավոր
անտառներում, հիմնականում ստվերոտ, հումուսային խոնավ
հողերում, ցաքուցրիվ, ոչ մեծ բուսուտներով: Վաղ գարնանը,
երբ ձորակներում ու հեղեղատներում դեռևս նստած է ձյունը,
բոլորովին տերևազուրկ բույսի ճյուղերը (այստեղից էլ տերևատ
անունը) ծածկվում են նուրբ, վարդայասամանագույն
ծաղիկներով, որոնք ունեն վանիլի կամ հակինթի բուրմունք:
Տերևները նշտարաձև են, ծաղիկներիը` փնջաձև: Պտուղը վառ
կարմրավուն կորիզապտուղ է, գնդաձև, փայլուն կորիզներով,
որոնք պարունակում են հեշտ ցնդող յուղ, հասունանում է
ամռան վերջերին: Ամբողջ բույսը, բացի ծաղիկներից, ունի
բնորոշ տհաճ հոտ: Գայլահատի բազմաթիվ տեսակներից միայն
5-ն են, որ աճում են մեր հանրապետությունում:
Քիմիական բաղադրությունը
Բույսի կեղևը պարունակում է դաֆնին, իսկ պտուղները`
կոկկոգնին գլիկոզիդներ: Բույսի տարբեր մասերում
հայտնաբերված են գորշադեղնավուն կուպր (մեզերին),
ճարպայուղ (որով էլ պայմանավորված է տհաճ հոտը), դեղին
ներկ, շաքար, տանիդ, ստերոիդ սապոնիններ, տրիտերպեններ:
Գայլահատը խիստ թունավոր է: Թունավոր է ամբողջ բույսը`
ծաղիկները, տերևները, կեղևը, պտուղները և արմատը:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են հիմնականում կեղևը և
պտուղները: Կեղևը մթերում են վաղ գարնանը կամ ձմռանը, իսկ
պտուղները` հասունանալուց անմիջապես հետո: Կեղևը մանր
կտրտված վիճակում չորացնում են ստվերում` միջանցուկ քամու
տակ, իսկ պտուղներն` անմիջապես արևի տակ ու պահում
տուփերի մեջ: Հումքի պիտանելիությունը 2 տարի է:
Դեղաբույսն ունի բուժական կիրառման հին պատմություն`
գլխավորապես ժողովրդական բժշկության մեջ և
հոմեոպաթիայում: Կեղևը օֆիցինալ է միայն սակավաթիվ
երկրներում: Կեղևի և պտուղների ոգեթուրմն օգտագործվում է
արտաքին` ռևմատիզմի, պոդագրայի, նևրալգիայի,
պարալիզների, այտուցների, տարբեր բնույթի դիաթեզների և
մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև
թարախակույտերի շուտ հասունացման նպատակով: Տարբեր
ժողովուրդներ պտուղներն օգտագործում են թրոմբոֆլեբիտի
դեպքում որպես հակամակարդող միջոց: Պարզված է, որ
հակամակարդիչ հատկությամբ օժտված է դաֆնետինը, որն
առաջանում է դաֆնին գլյուկոզիդի ճեղքվելուց: Պտուղներն այս
նպատակով օգտագործելու դեպքում պահանջվում է դրանց
միջից հատուկ եղանակով հեռացնել գրգռիչ, թունավոր մասը:
Կեղևը թրջում են ջրում կամ քացախում, մանանեխի ծեփուկների
նման դնում են բորբոքված հոդերի կամ նյարդերի շրջանում:
Կեղևը նույն նպատակով օգտագործվում է նաև քսուքի ձևով:
Կեղևի ոգեթուրմը մի քանի րոպե պահում են բերանում և
թափում` լեզվի մկանների պարեզի ժամանակ, իսկ մզվածքն
օգտագործում են գեղձախտի և ջրգողության դեպքերում` ներքին
ընդունման ձևով: Պտուղները Հունաստանում օգտագործում են
որպես լուծողական, իսկ կեղևը` որպես տեղական գրգռիչ միջոց:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսն օգտագործվում
է կոլիտների և ստամոքսային որոշ հիվանդությունների
ժամանակ, իսկ քսուքի ձևով` ռևմատիկ և պոդագրիկ
հոդաբորբերի դեպքերում:
Գայլահատի մասին ուշագրավ տվյալներ է նշում Ամիրդովլաթը:
Նա գրում է, որ բույսի տերևները` գինու մեջ կամ խաղողի հյութով
օգտագործելիս, բուժում է ժանտախտը կամ առաջացնում
անընկալունակ վիճակ այս հիվանդության նկատմամբ:
Միաժամանակ նշվում է, որ գայլահատը օգնում է ջրգողության,
ատամի ցավի, գլխացավի, պիսակի, մաշկի «չոր խոցերու»
ժամանակ, նպաստում աղիներից կլոր որդերի դուրս գալուն: Ըստ
Կ. Գաբիկյանի, բույսի տերևները մեղրով օգտագործելով, դրական
արդյունք է ստացվում ջրգողության ժամանակ, իսկ
կառապանները գայլահատն օգտագործում են ձիերի մաշկի վրա
եղած վերքերը բուժելու նպատակով:Գայլահատն օժտված է
հակամիկրոբային և նախակենդանիները ոչնչացնող
հատկությամբ:
Կիրառման եղանակները
Կեղևից կամ պտուղներից եփուկ պատրաստելու համար
վերցնում են 20 գ հումք, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, ապա
այն ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Նույն
հումքերից մզվածք պատրաստելու համար վերոհիշյալ եփուկը
եռացնում են մինչև նրա կես բաժին մնալը, ապա ընդունում
ջրով, 1-2 կաթիլ` օրական 3 անգամ: Ոգեթուրմ պատրաստելու
համար 1 գ չոր կեղևահումքը թրմում են մի քանի օր 64 գ 70°
սպիրտի մեջ, ապա ընդունում 1-2-ական կաթիլ` օրական 3-4
անգամ: Քսուք պատրաստելու համար 5 մաս ոգեթուրմը
խառնում են 10 մաս վազելինի կամ կարագի հետ, ապա
օգտագործում արտաքին ձևով:
Բույսի այլ հատկանիշները
Գայլահատը խիստ թունավոր է: Հյութի մի կաթիլն` ընկնելով
մաշկի վրա, առաջ է բերում արտահայտված գրգռում, իսկ
շրթունքների վրա` ցավոտ այտուցներ: Ավելի վտանգավոր է, երբ
հյութն ընկնում է աչքերի մեջ: Պտուղները բավականաչափ քաղցր
են: Թունավորումը առաջ է գալից բույսի հետ շփվելուց, անգամ
սենյակում դրված ծաղիկների հոտից: Պրակտիկայում մեզ
հանդիպել են գայլահատով թունավորված հիվանդներ, որոնց
թունավորման պատկերն արտահայտվել է ընդհանուր
թուլությամբ, քնկոտությամբ, ապաթիայով, նողկանքով:
Պտուղներով թունավորվելը հիշեցնում է ատրոպինային
թունավորումը, բնորոշ` փսխումով, լուծով, կոկորդի քերծմամբ,
բերանի չորության զգացումով, ստամոքսացավով,
գլխապտույտով, վախով, տեսողության խանգարումով,
վերջույթների դողով, սրտային առիթմիայով, շնչարգելությամբ:
Նման դեպքերում կատարվում են ստամոքսային լվացումներ,
ներարկվում նարկոտիկներ, սրտային միջոցներ և այլն:
Ուշագրավ է այն, որ մարդու համար խիստ թունավոր այս
պտուղները հաճույքով ուտում են որոշ թռչուններ և դրանով իսկ
տարածում բույսի սերմերը: Ի դեպ, գայլահատի թփերին
անասունները խուսափում են մոտենալ:
Գայլահատը դեկորատիվ և մեղրատու բույս է և կարիք ունի
պաշտպանության, քանի որ նրա արեալները այնքան էլ մեծ չեն:
Եվրոպական մի շարք երկրներում այն վաղուց համարվում է
անհետացող բուսատեսակ և վերցված է հատուկ հսկողության
տակ:

Տերևատի մասին

  • 1.
  • 2.
    Դեղաբույսի նկարագրությունը Գոճմակազգիների ընտանիքինպատկանող, 03-1,5 մ բարձրության թուփ է: Աճում է ենթալպյան գոտու սաղարթավոր անտառներում, հիմնականում ստվերոտ, հումուսային խոնավ հողերում, ցաքուցրիվ, ոչ մեծ բուսուտներով: Վաղ գարնանը, երբ ձորակներում ու հեղեղատներում դեռևս նստած է ձյունը, բոլորովին տերևազուրկ բույսի ճյուղերը (այստեղից էլ տերևատ անունը) ծածկվում են նուրբ, վարդայասամանագույն ծաղիկներով, որոնք ունեն վանիլի կամ հակինթի բուրմունք: Տերևները նշտարաձև են, ծաղիկներիը` փնջաձև: Պտուղը վառ կարմրավուն կորիզապտուղ է, գնդաձև, փայլուն կորիզներով, որոնք պարունակում են հեշտ ցնդող յուղ, հասունանում է ամռան վերջերին: Ամբողջ բույսը, բացի ծաղիկներից, ունի բնորոշ տհաճ հոտ: Գայլահատի բազմաթիվ տեսակներից միայն 5-ն են, որ աճում են մեր հանրապետությունում:
  • 3.
    Քիմիական բաղադրությունը Բույսի կեղևըպարունակում է դաֆնին, իսկ պտուղները` կոկկոգնին գլիկոզիդներ: Բույսի տարբեր մասերում հայտնաբերված են գորշադեղնավուն կուպր (մեզերին), ճարպայուղ (որով էլ պայմանավորված է տհաճ հոտը), դեղին ներկ, շաքար, տանիդ, ստերոիդ սապոնիններ, տրիտերպեններ: Գայլահատը խիստ թունավոր է: Թունավոր է ամբողջ բույսը` ծաղիկները, տերևները, կեղևը, պտուղները և արմատը:
  • 4.
    Բուժական նշանակությունը Բուժման նպատակովօգտագործում են հիմնականում կեղևը և պտուղները: Կեղևը մթերում են վաղ գարնանը կամ ձմռանը, իսկ պտուղները` հասունանալուց անմիջապես հետո: Կեղևը մանր կտրտված վիճակում չորացնում են ստվերում` միջանցուկ քամու տակ, իսկ պտուղներն` անմիջապես արևի տակ ու պահում տուփերի մեջ: Հումքի պիտանելիությունը 2 տարի է:
  • 5.
    Դեղաբույսն ունի բուժականկիրառման հին պատմություն` գլխավորապես ժողովրդական բժշկության մեջ և հոմեոպաթիայում: Կեղևը օֆիցինալ է միայն սակավաթիվ երկրներում: Կեղևի և պտուղների ոգեթուրմն օգտագործվում է արտաքին` ռևմատիզմի, պոդագրայի, նևրալգիայի, պարալիզների, այտուցների, տարբեր բնույթի դիաթեզների և մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև թարախակույտերի շուտ հասունացման նպատակով: Տարբեր ժողովուրդներ պտուղներն օգտագործում են թրոմբոֆլեբիտի դեպքում որպես հակամակարդող միջոց: Պարզված է, որ հակամակարդիչ հատկությամբ օժտված է դաֆնետինը, որն առաջանում է դաֆնին գլյուկոզիդի ճեղքվելուց: Պտուղներն այս նպատակով օգտագործելու դեպքում պահանջվում է դրանց միջից հատուկ եղանակով հեռացնել գրգռիչ, թունավոր մասը: Կեղևը թրջում են ջրում կամ քացախում, մանանեխի ծեփուկների նման դնում են բորբոքված հոդերի կամ նյարդերի շրջանում: Կեղևը նույն նպատակով օգտագործվում է նաև քսուքի ձևով:
  • 6.
    Կեղևի ոգեթուրմը միքանի րոպե պահում են բերանում և թափում` լեզվի մկանների պարեզի ժամանակ, իսկ մզվածքն օգտագործում են գեղձախտի և ջրգողության դեպքերում` ներքին ընդունման ձևով: Պտուղները Հունաստանում օգտագործում են որպես լուծողական, իսկ կեղևը` որպես տեղական գրգռիչ միջոց: Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսն օգտագործվում է կոլիտների և ստամոքսային որոշ հիվանդությունների ժամանակ, իսկ քսուքի ձևով` ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի դեպքերում:
  • 7.
    Գայլահատի մասին ուշագրավտվյալներ է նշում Ամիրդովլաթը: Նա գրում է, որ բույսի տերևները` գինու մեջ կամ խաղողի հյութով օգտագործելիս, բուժում է ժանտախտը կամ առաջացնում անընկալունակ վիճակ այս հիվանդության նկատմամբ: Միաժամանակ նշվում է, որ գայլահատը օգնում է ջրգողության, ատամի ցավի, գլխացավի, պիսակի, մաշկի «չոր խոցերու» ժամանակ, նպաստում աղիներից կլոր որդերի դուրս գալուն: Ըստ Կ. Գաբիկյանի, բույսի տերևները մեղրով օգտագործելով, դրական արդյունք է ստացվում ջրգողության ժամանակ, իսկ կառապանները գայլահատն օգտագործում են ձիերի մաշկի վրա եղած վերքերը բուժելու նպատակով:Գայլահատն օժտված է հակամիկրոբային և նախակենդանիները ոչնչացնող հատկությամբ:
  • 8.
    Կիրառման եղանակները Կեղևից կամպտուղներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 20 գ հումք, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, ապա այն ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Նույն հումքերից մզվածք պատրաստելու համար վերոհիշյալ եփուկը եռացնում են մինչև նրա կես բաժին մնալը, ապա ընդունում ջրով, 1-2 կաթիլ` օրական 3 անգամ: Ոգեթուրմ պատրաստելու համար 1 գ չոր կեղևահումքը թրմում են մի քանի օր 64 գ 70° սպիրտի մեջ, ապա ընդունում 1-2-ական կաթիլ` օրական 3-4 անգամ: Քսուք պատրաստելու համար 5 մաս ոգեթուրմը խառնում են 10 մաս վազելինի կամ կարագի հետ, ապա օգտագործում արտաքին ձևով:
  • 9.
    Բույսի այլ հատկանիշները Գայլահատըխիստ թունավոր է: Հյութի մի կաթիլն` ընկնելով մաշկի վրա, առաջ է բերում արտահայտված գրգռում, իսկ շրթունքների վրա` ցավոտ այտուցներ: Ավելի վտանգավոր է, երբ հյութն ընկնում է աչքերի մեջ: Պտուղները բավականաչափ քաղցր են: Թունավորումը առաջ է գալից բույսի հետ շփվելուց, անգամ սենյակում դրված ծաղիկների հոտից: Պրակտիկայում մեզ հանդիպել են գայլահատով թունավորված հիվանդներ, որոնց թունավորման պատկերն արտահայտվել է ընդհանուր թուլությամբ, քնկոտությամբ, ապաթիայով, նողկանքով: Պտուղներով թունավորվելը հիշեցնում է ատրոպինային թունավորումը, բնորոշ` փսխումով, լուծով, կոկորդի քերծմամբ, բերանի չորության զգացումով, ստամոքսացավով, գլխապտույտով, վախով, տեսողության խանգարումով, վերջույթների դողով, սրտային առիթմիայով, շնչարգելությամբ: Նման դեպքերում կատարվում են ստամոքսային լվացումներ, ներարկվում նարկոտիկներ, սրտային միջոցներ և այլն:
  • 10.
    Ուշագրավ է այն,որ մարդու համար խիստ թունավոր այս պտուղները հաճույքով ուտում են որոշ թռչուններ և դրանով իսկ տարածում բույսի սերմերը: Ի դեպ, գայլահատի թփերին անասունները խուսափում են մոտենալ: Գայլահատը դեկորատիվ և մեղրատու բույս է և կարիք ունի պաշտպանության, քանի որ նրա արեալները այնքան էլ մեծ չեն: Եվրոպական մի շարք երկրներում այն վաղուց համարվում է անհետացող բուսատեսակ և վերցված է հատուկ հսկողության տակ: