Սիրտ
Իսախանյան Նարեկ
Սիրտ
Սիրտը մկանային օրգան է, որի
հիմնական գործառույթը մարմնի
բոլոր օրգաններին և
հյուսվածքներին արյան
մատակարարումն է: Սիրտ-
անոթային համակարգումայն
հանդիսանում է կենտրոնական
օրգան, որի ռիթմիկ կծկումները
նպաստում են արյունատար
անոթներով արյան հոսքին:
Մարդու սրտի կառուցվածքը
Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի
խոռոչում:Այն կշռում է մոտ 250-350 գրամ: Այն
տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի
հետևում, ունի գագաթ և հիմ: Սիրտը հոծ միջնապատով
բաժանվում է աջ և ձախ կեսերի: Սրտի աջ կեսով
շրջանառում է միայն երակային արյուն(թթվածնով
աղքատ), իսկ ձախով կեսով`
միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ):
Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2
նախասրտերից և 2 փորոքներից:Սրտի աջ կեսում
գտնվում է աջ նախասիրտը և աջ փորոքը:
Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում է աջ
նախասրտափորոքային փականը(եռափեղկ կամ
տրիկուսպիդալ փական): Համանմանորեն, սրտի ձախ
կեսում ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև
գտնվում է ձախ նախասրտափորոքային
փականը(երկփեղկ կամ միտրալ փական): Սրտի
պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ`
ներսրտենի, միջին շերտ` սրտամկան,որն էլ հենց
կծկվելով` իրականացնում է սրտի
գլխավոր`պոմպային ֆունկցիան, և արտաքին
շերտ: Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում,
որը կոչվում է սրտապարկ:
-Սիրտ անոթային համակարգի
Սիրտ-անոթային համակարգի մյուս կարևոր բաղադրիչր արյունատար անոթներն են,որոնցով արյունը
շրջանառում է ամբողջ օրգանիզմով մեկ:Անոթները, որոնք սրտից դուրս գալով` արյունը տանում են բոլոր
օրգաններին և հյուսվածքներին,կոչվում են զարկերակներ:Իսկ երակները ծայրամասային օրգաններից ու
հյուսվածքներից արյունը սիրտ բերող անոթներն են: Սրտից դուրս են գալիս և սիրտ են
մտնում օրգանիզմի խոշորագույն արյունատար անոթները:
Սրտից դուրս են գալիս թոքային զարկերակացողունը, որը, սկսվելով աջ փորոքից,երակային արյունը
տանում է թոքեր, և աորտան,որը սկսվում է ձախ փորոքից և զարկերակային արյունը տանում է բոլոր
օրգաններին և հյուսվածքներին:Դեպի սիրտ են գալիս վերին և ստորին սիներակները, որոնցով եկած
երակային արյունը լցվում է աջ նախասիրտ,իսկ թոքային 4
երակները` թոքերից բերելով զարկերակային արյունը,բացվում են ձախ նախասրտի մեջ:
Սրտի ֆիզիոլոգիան
Սրտի գլխավոր նպատակը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է,նրա մղիչ ֆունկցիան:Սիրտն ունի
երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման:
Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա(արյան մեջ է ներզատում
ատրիալ նատրիուրետիկ հորմոնը, որը
խթանելով միզարտադրությունը` իջեցնում
է զարկերակային ճնշումը): Սրտի արտամղիչ ֆունկցիան
ապահովվում է սրտամկանի կծկողունակության
շնորհիվ:Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք,որի
շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ:Սրտամկանում
բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից,
առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու
ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ:
Սրտի հաղորդչական համակարգ
Սրտի հաղորդչական համակարգը կազմված է հանգույցներից և խրձերից:Գլխավոր հանգույցը կոչվում է
ծոց-նախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույց:Այն գտնվում է աջ նախասրտի պատում:Այնտեղ գտնվող
միոցիտները ունակ են առաջացնելու ինքնածին գրգիռներ:Այդ հանգույցում առաջացած գրգիռները
հաղորդչական թելերով տարածվում են նախասրտերում,միաժամանակ այդտեղից գրգիռները համանման
հաղորդչական թելերով հաղորդվում են երկրորդ` նախասիրտ-փորոքային հանգույցին կամ Աշոֆ-Տավարայի
հանգույցին,որը գտնվում է միջփորոքային միջնապատում:
Նախասիրտ-փորոքային հանգույցից սկսվում է Հիսի խուրձը,որը միջնապատում բաժանվում է աջ և ձախ
ոտիկների:Վերջինններս բաժանվելով մանր ճյուղերի` գրգիռները հաղորդում են երկու փորոքներին և
Պուրկինյեի թելերով ավարտվում են փորոքների պտկաձև մկաններում:Հաղորդչական համակարգում
գլխավոր հանգույցի ավտոմատիզմի ընկճման կամ ամբողջական պաշարման,ինչպես նաև հաղորդչական
համակարգի մյուս բաղադրիչներում հաղորդականության խանգարումների պարագայում կարող են
զարգանալ սրտի ռիթմի խանգարումներ` առիթմիաներ:
Սրտային ցիկլ
Վերը նկարագրված յուրօրինակ հաղորդչական համակարգի շնորհիվ տեղի են ունենում սրտի ռիթմիկ
կծկումները` սկզբում միաժամանակ կծկվում են նախասրտերը,այնուհետև միաժամանակ կծկվում են
փորոքները, հետո`ընդհանուր հանգիստ:Այս հաջորդականությամբ պարբերաբար կծկվելով` սրտամկանն
ապահովում է օրգանների և հյուսվածքների նորմալ արյունամատակարարումը: Քանի որ սովորական
պայմաններում սրտի կծկումների հաճախականությունը կազմում է 75զարկ/րոպե,հետևաբար մեկ սրտային
ցիկլի տևողությունը հավասար կլինի 0.8 վրկ: Այդ ժամանակահատվածում 0.1 վրկ տևում է նախասրտերի
սիստոլան,որի ընթացքում փորոքները գտնվում են դիաստոլայի մեջ,0.33 վրկ տևում է փորոքների
սիստոլան,որի ընթացքում նախասրտերն են գտնվում դիաստոլայի մեջ, և 0.37 վրկ ընդհանուր դիաստոլա:
Այսպիսով,նախասրտերի դիաստոլան տևում է 0.7 վրկ,իսկ փորոքների դիաստոլան` 0.47 վրկ: Հատկապես
կարևորվում է դիաստոլայի փուլի նորմալ տևողությունը,քանի որ այդ փուլում սրտամկանը թուլացած
վիճակում է և հետևաբար նրան սնող զարկերակները,որոնք կծկման փուլում որոշ չափով սեղմվել էին,այս
փուլում լայնանում են,հետևաբար բարելավվում է սրտամկանի արյունամատակարարումը:

Սիրտ

  • 1.
  • 2.
    Սիրտ Սիրտը մկանային օրգանէ, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է: Սիրտ- անոթային համակարգումայն հանդիսանում է կենտրոնական օրգան, որի ռիթմիկ կծկումները նպաստում են արյունատար անոթներով արյան հոսքին:
  • 3.
    Մարդու սրտի կառուցվածքը Մարդու սիրտը գտնվումէ կրծքավանդակի խոռոչում:Այն կշռում է մոտ 250-350 գրամ: Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմ: Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի: Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն(թթվածնով աղքատ), իսկ ձախով կեսով` միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ): Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից:Սրտի աջ կեսում գտնվում է աջ նախասիրտը և աջ փորոքը:
  • 4.
    Աջ նախասրտի ևաջ փորոքի միջև գտնվում է աջ նախասրտափորոքային փականը(եռափեղկ կամ տրիկուսպիդալ փական): Համանմանորեն, սրտի ձախ կեսում ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև գտնվում է ձախ նախասրտափորոքային փականը(երկփեղկ կամ միտրալ փական): Սրտի պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ` ներսրտենի, միջին շերտ` սրտամկան,որն էլ հենց կծկվելով` իրականացնում է սրտի գլխավոր`պոմպային ֆունկցիան, և արտաքին շերտ: Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում, որը կոչվում է սրտապարկ:
  • 5.
    -Սիրտ անոթային համակարգի Սիրտ-անոթայինհամակարգի մյուս կարևոր բաղադրիչր արյունատար անոթներն են,որոնցով արյունը շրջանառում է ամբողջ օրգանիզմով մեկ:Անոթները, որոնք սրտից դուրս գալով` արյունը տանում են բոլոր օրգաններին և հյուսվածքներին,կոչվում են զարկերակներ:Իսկ երակները ծայրամասային օրգաններից ու հյուսվածքներից արյունը սիրտ բերող անոթներն են: Սրտից դուրս են գալիս և սիրտ են մտնում օրգանիզմի խոշորագույն արյունատար անոթները: Սրտից դուրս են գալիս թոքային զարկերակացողունը, որը, սկսվելով աջ փորոքից,երակային արյունը տանում է թոքեր, և աորտան,որը սկսվում է ձախ փորոքից և զարկերակային արյունը տանում է բոլոր օրգաններին և հյուսվածքներին:Դեպի սիրտ են գալիս վերին և ստորին սիներակները, որոնցով եկած երակային արյունը լցվում է աջ նախասիրտ,իսկ թոքային 4 երակները` թոքերից բերելով զարկերակային արյունը,բացվում են ձախ նախասրտի մեջ:
  • 6.
    Սրտի ֆիզիոլոգիան Սրտի գլխավորնպատակը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է,նրա մղիչ ֆունկցիան:Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման: Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա(արյան մեջ է ներզատում ատրիալ նատրիուրետիկ հորմոնը, որը խթանելով միզարտադրությունը` իջեցնում է զարկերակային ճնշումը): Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ:Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք,որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ:Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ:
  • 7.
    Սրտի հաղորդչական համակարգ Սրտիհաղորդչական համակարգը կազմված է հանգույցներից և խրձերից:Գլխավոր հանգույցը կոչվում է ծոց-նախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույց:Այն գտնվում է աջ նախասրտի պատում:Այնտեղ գտնվող միոցիտները ունակ են առաջացնելու ինքնածին գրգիռներ:Այդ հանգույցում առաջացած գրգիռները հաղորդչական թելերով տարածվում են նախասրտերում,միաժամանակ այդտեղից գրգիռները համանման հաղորդչական թելերով հաղորդվում են երկրորդ` նախասիրտ-փորոքային հանգույցին կամ Աշոֆ-Տավարայի հանգույցին,որը գտնվում է միջփորոքային միջնապատում: Նախասիրտ-փորոքային հանգույցից սկսվում է Հիսի խուրձը,որը միջնապատում բաժանվում է աջ և ձախ ոտիկների:Վերջինններս բաժանվելով մանր ճյուղերի` գրգիռները հաղորդում են երկու փորոքներին և Պուրկինյեի թելերով ավարտվում են փորոքների պտկաձև մկաններում:Հաղորդչական համակարգում գլխավոր հանգույցի ավտոմատիզմի ընկճման կամ ամբողջական պաշարման,ինչպես նաև հաղորդչական համակարգի մյուս բաղադրիչներում հաղորդականության խանգարումների պարագայում կարող են զարգանալ սրտի ռիթմի խանգարումներ` առիթմիաներ:
  • 8.
    Սրտային ցիկլ Վերը նկարագրվածյուրօրինակ հաղորդչական համակարգի շնորհիվ տեղի են ունենում սրտի ռիթմիկ կծկումները` սկզբում միաժամանակ կծկվում են նախասրտերը,այնուհետև միաժամանակ կծկվում են փորոքները, հետո`ընդհանուր հանգիստ:Այս հաջորդականությամբ պարբերաբար կծկվելով` սրտամկանն ապահովում է օրգանների և հյուսվածքների նորմալ արյունամատակարարումը: Քանի որ սովորական պայմաններում սրտի կծկումների հաճախականությունը կազմում է 75զարկ/րոպե,հետևաբար մեկ սրտային ցիկլի տևողությունը հավասար կլինի 0.8 վրկ: Այդ ժամանակահատվածում 0.1 վրկ տևում է նախասրտերի սիստոլան,որի ընթացքում փորոքները գտնվում են դիաստոլայի մեջ,0.33 վրկ տևում է փորոքների սիստոլան,որի ընթացքում նախասրտերն են գտնվում դիաստոլայի մեջ, և 0.37 վրկ ընդհանուր դիաստոլա: Այսպիսով,նախասրտերի դիաստոլան տևում է 0.7 վրկ,իսկ փորոքների դիաստոլան` 0.47 վրկ: Հատկապես կարևորվում է դիաստոլայի փուլի նորմալ տևողությունը,քանի որ այդ փուլում սրտամկանը թուլացած վիճակում է և հետևաբար նրան սնող զարկերակները,որոնք կծկման փուլում որոշ չափով սեղմվել էին,այս փուլում լայնանում են,հետևաբար բարելավվում է սրտամկանի արյունամատակարարումը: