ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ.
Լիրա Խաչատրյան
ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ.
 Օրգանիզմի կենսագործունեության բնականոն
ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար
անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ
սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական
բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը,
ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից
սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի
մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն
խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել
աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ:
Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես
ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ
միացությունների:
 Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի
քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի
միացությունների, կատարվում է մարսողական
համակարգում:
ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ.
 Մարսողական համակարգը կազմված է
մարսողական խողովակի օրգաններից և
մարսողական գեղձերից:
 Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը,
ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա
աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և
հետանցքը:
Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը,
ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու
աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական
քանակությամբ մանր գեղձերը:
ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿԻ ՊԱՏԵՐ, ՄԱՐՍՈՂԱԿԱՆ
ՖԵՐՄԵՆՏՆԵՐ.
 Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված
են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը
հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի
կծկման շնորհիվ աղիների պարունակությունը
տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը
հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի
պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է
գեղձային էպիթելից:
 Օրգանական նյութերի քայքայման գործընթացը
կատարվում է մարսողական հյութերի (թուք,
ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային
հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են
սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք
արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների
ազդեցությունը խիստ յուրովի է:
 Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի
վրա:
ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ.
 Ֆերմենտները գործում են միայն որոշակի
միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային,
ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են
միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ
մասամբ` 36−37°C:
 Մարսողական համակարգի խանգարումները
առաջացնում են մի շարք հիվանդություններ,
ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:
 Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ
խնդիր է, քանի որ դրա առաջացման
պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ
պայքարի արդյունավետ միջոցները:
ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉՈՒՄ.
 Բերանի խոռոչի մուտքը սահմանափակված է
շրթունքներով։ Բերանի խոռոչում են գտնվում
ատամները, որոնք տեղակայված են վերին և
ստորին ծնոտների վրա։ Յուրաքանչյուր ծնոտում
տեղակայված է 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր և 6 մեծ
աղորիքներ։
 Յուրաքանչյուր ատամ ունի արմատ, որը
տեղակայված է ծնոտի ոսկրային ատամնաբնում,
նաև վզիկ ու պսակ, որոնք ատամի երևացող
մասերին են։
 Ատամը կազմված է կարծր նյութից՝ դենտինից,
իսկ նրա պսակը ծածկված է էմալով։ Ատամն
արմատի շրջանում պատված է ցեմենտով։
Ատամի խոռոչը լցված է կակղանով։
ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉՈՒՄ.
 Բերանի խոռոչում նյութերի մարսման և
խոնավացման մեջ մեծ դեր ունի թքագեղձի
արտադրած թուքը։ Թքագեղձերը երեք զույգ
են՝ հարականջային, ենթալեզվային և
ենթածնոտային, որոնց ծորաներով օրվա
ընթացքում արտադրվում է ավելի քան 1 լիտր
թուք։ Թուքը պարնակում է 99,4% ջուր, իսկ
մնացածը ֆերմենտներ են, և լիզոցիմ։
 Բերանի խոռոչի մարսողության ընթացքում
կարևոր դեր ունի լեզուն։ Ծամելու ընթացքում
լեզուն սննդագնդիկն ուղում է դեպի ատամներ և
այնտեղից էլ ըմպան։Երբ կծկվում են լեզվի և
ըմպանի մկանները, տեղի է ունենում կլլման
գործնթաց։
Կենսաբանություն.

Կենսաբանություն.

  • 1.
  • 2.
    ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ.  Օրգանիզմիկենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:  Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:
  • 3.
    ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:  Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը: Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:
  • 4.
    ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿԻ ՊԱՏԵՐ,ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՖԵՐՄԵՆՏՆԵՐ.  Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:  Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:  Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:
  • 5.
    ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ.  Ֆերմենտներըգործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` 36−37°C:  Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:  Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:
  • 6.
    ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉՈՒՄ. Բերանի խոռոչի մուտքը սահմանափակված է շրթունքներով։ Բերանի խոռոչում են գտնվում ատամները, որոնք տեղակայված են վերին և ստորին ծնոտների վրա։ Յուրաքանչյուր ծնոտում տեղակայված է 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր և 6 մեծ աղորիքներ։  Յուրաքանչյուր ատամ ունի արմատ, որը տեղակայված է ծնոտի ոսկրային ատամնաբնում, նաև վզիկ ու պսակ, որոնք ատամի երևացող մասերին են։  Ատամը կազմված է կարծր նյութից՝ դենտինից, իսկ նրա պսակը ծածկված է էմալով։ Ատամն արմատի շրջանում պատված է ցեմենտով։ Ատամի խոռոչը լցված է կակղանով։
  • 7.
    ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉՈՒՄ. Բերանի խոռոչում նյութերի մարսման և խոնավացման մեջ մեծ դեր ունի թքագեղձի արտադրած թուքը։ Թքագեղձերը երեք զույգ են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային, որոնց ծորաներով օրվա ընթացքում արտադրվում է ավելի քան 1 լիտր թուք։ Թուքը պարնակում է 99,4% ջուր, իսկ մնացածը ֆերմենտներ են, և լիզոցիմ։  Բերանի խոռոչի մարսողության ընթացքում կարևոր դեր ունի լեզուն։ Ծամելու ընթացքում լեզուն սննդագնդիկն ուղում է դեպի ատամներ և այնտեղից էլ ըմպան։Երբ կծկվում են լեզվի և ըմպանի մկանները, տեղի է ունենում կլլման գործնթաց։