*
* Կյանքը
* Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են: Դրանց մեծ մասը հաղորդում

ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով: Մովսես Խորենացին
ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար` Տարոն գավառի Խորնի կամ
Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում:
Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427թ., նա ուղարկվում է
Վաղարշապատ: Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ
Պարթևի կրտսեր աշակերտներիցֈ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից
սովորելով նաև հունարեն և ասորերեն: 431թ. հետո` հավանաբար 434-435 թթ ընթացքում,
ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել ենԵգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝
«իսկական ճեմարանում կատարելագործվելու»։Ալեքսանդրիայում նա սովորել է օտար
լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ,
երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմությունֈ Այստեղ մոտ 5-6
տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին, լինում
են Հռոմում, ապա մեկնում են Աթենք և ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս
են Հայաստանֈ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից,
այսինքն 440 թ փետրվարից հետոֈ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է
արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց
վերջին խոսքն ու օրհնությունը»:

* Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն
կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում
ինքնուրույն երկերֈ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը
գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան:

* Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ:[1]
* «Հայոց պատմություն»
* Հիմնական հոդված ՝ Պատմություն Հայոց (Մովսես Խորենացի)
* Միջնադարյան ձեռագրերը Մովսես Խորենացուն են վերագրում ինքնուրույն և թարգմանական մի
շարք երկեր՝ ճառեր, թղթեր, ներբողյաններ, հոգևոր երգեր՝ շարականներ, քերականական,
փիլիսոփայական աշխատանքներ, թարգմանություններֈ Բայց նրա մատենագրական վաստակի
թագ ու պսակը «Պատմություն Հայոց» երկն է, որը նա գրել է իշխան Սահակ
Բագրատունու խնդրանքովֈ
Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակը կոչել է գրքեր:
1-«Հայոց մեծերի ծննդաբանությունը» 2-«Միջին պատմություն մեր նախնիների» 3«Մեր հայրենիքի պատմության ավարտը»

* Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և
հիմնականում պանծացնում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին, Պարույր
Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին:

* Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և
ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը`
մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն
ճանաչվելը:

* «Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և

արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար
տեղի ունեցած անկումը` մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի
գյուտը, Սահակի (439թ.) ու Մեսրոպի (440թ.) վախճանը:

* Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց

վերնագրերը: «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի
«Ողբ»-ով: Սակայն Ժ դարի պատմիչ Թովմա Արծրունին հստակորեն վկայում է, որ Խորենացին
իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) Զենոն կայսեր
ժամանակը (474-475թթ., ապա` 475-491թթ.), այսինքն երկն ունեցել է նաև չորրորդ մաս
* Թարգմանություններ
* Մովսես Խորենացու՝ հունարենից կատարված
թարգմանություններից արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին
վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկըֈ Այդ
թարգմանությամբ է պայմանավորված հայ միջնադարյան
քնարերգության յուրահատուկ տեսակներից
մեկի՝կաֆաների ժանրային ձևավորումը, ինչպես և
մանրանկարչության մեջ աշխարհիկ թեմատիկայի սկզբնավորումըֈ
Մովսես Խորենացին թարգմանել է նաև Գրիգոր Նազիանզացու
«Ճառերի» զգալի մասըֈ Նրա վաղ շրջանի
ստեղծագործություններից է համարվում:
* Գիրք պիտոյից
* «Գիրք պիտոյից»-ը համարվում է Խորենացու վաղ շրջանի
ստեղծագործություն, ճարտասանական վարժությունների
(«նախակրթությունների) ժողովածու է: Բաղկացած է 10 գլխից
(ըստ ընդգրկված վարժությունների տեսակների): Գրքի ողջ
բնագիրը հագեցած է աստվածաշնչային վկայությունների
մեջբերումներով, հիշատակություններով և վերապատումներով:
Դրսևորել է Ս.Գրքի խոր իմացություն, ստեղծագործական
մոտեցում, վարպետություն, երևակայություն:
* Մովսես Խորենացուն են վերագրվում նաև Դիոնիսիոս Թրակացու
քերականության մեկնությունը՝ «Մովսիսի Քերթողահօր
մեկնութիւն քերականի» խորագրով, քերականական
բովանդակություն ունեցող մի քանի փոքր գրվածքներ,
«Աշխարհացույց»-ի բնագիրը և այլն:

Խորենացի

  • 1.
  • 2.
    * Կյանքը * Խորենացումասին կենսագրական տեղեկությունները քիչ են: Դրանց մեծ մասը հաղորդում ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով: Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար` Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում: Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427թ., նա ուղարկվում է Վաղարշապատ: Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներիցֈ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն: 431թ. հետո` հավանաբար 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել ենԵգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմությունֈ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին, լինում են Հռոմում, ապա մեկնում են Աթենք և ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստանֈ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ փետրվարից հետոֈ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»: * Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկերֈ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան: * Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ:[1]
  • 3.
    * «Հայոց պատմություն» *Հիմնական հոդված ՝ Պատմություն Հայոց (Մովսես Խորենացի) * Միջնադարյան ձեռագրերը Մովսես Խորենացուն են վերագրում ինքնուրույն և թարգմանական մի շարք երկեր՝ ճառեր, թղթեր, ներբողյաններ, հոգևոր երգեր՝ շարականներ, քերականական, փիլիսոփայական աշխատանքներ, թարգմանություններֈ Բայց նրա մատենագրական վաստակի թագ ու պսակը «Պատմություն Հայոց» երկն է, որը նա գրել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքովֈ Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակը կոչել է գրքեր: 1-«Հայոց մեծերի ծննդաբանությունը» 2-«Միջին պատմություն մեր նախնիների» 3«Մեր հայրենիքի պատմության ավարտը» * Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և հիմնականում պանծացնում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին, Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին: * Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը` մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը: * «Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը` մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439թ.) ու Մեսրոպի (440թ.) վախճանը: * Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը: «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով: Սակայն Ժ դարի պատմիչ Թովմա Արծրունին հստակորեն վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475թթ., ապա` 475-491թթ.), այսինքն երկն ունեցել է նաև չորրորդ մաս
  • 4.
    * Թարգմանություններ * ՄովսեսԽորենացու՝ հունարենից կատարված թարգմանություններից արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկըֈ Այդ թարգմանությամբ է պայմանավորված հայ միջնադարյան քնարերգության յուրահատուկ տեսակներից մեկի՝կաֆաների ժանրային ձևավորումը, ինչպես և մանրանկարչության մեջ աշխարհիկ թեմատիկայի սկզբնավորումըֈ Մովսես Խորենացին թարգմանել է նաև Գրիգոր Նազիանզացու «Ճառերի» զգալի մասըֈ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից է համարվում:
  • 5.
    * Գիրք պիտոյից *«Գիրք պիտոյից»-ը համարվում է Խորենացու վաղ շրջանի ստեղծագործություն, ճարտասանական վարժությունների («նախակրթությունների) ժողովածու է: Բաղկացած է 10 գլխից (ըստ ընդգրկված վարժությունների տեսակների): Գրքի ողջ բնագիրը հագեցած է աստվածաշնչային վկայությունների մեջբերումներով, հիշատակություններով և վերապատումներով: Դրսևորել է Ս.Գրքի խոր իմացություն, ստեղծագործական մոտեցում, վարպետություն, երևակայություն:
  • 6.
    * Մովսես Խորենացունեն վերագրվում նաև Դիոնիսիոս Թրակացու քերականության մեկնությունը՝ «Մովսիսի Քերթողահօր մեկնութիւն քերականի» խորագրով, քերականական բովանդակություն ունեցող մի քանի փոքր գրվածքներ, «Աշխարհացույց»-ի բնագիրը և այլն: