*Վարչական դատարանը
(այսուհետ՝ Դատարան)ձևավորվել
և գործում է 2008 թվականի
հունվարի մեկից։
Դատարանն, ըստ էության, քննում
է հանրային
իրավահարաբերություններից
բխող վեճեր, այսինքն
վեճեր, որոնց մի կողմում
վարչական լիազորություններով
օժտված մարմին է, մյուս կողմում՝
3.
*Դատարանին ընդդատյա ենհանրային
իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ
թվում՝
1) հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու
կամ իրականացնելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա
չեն լուծման վերադասության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու
նպատակ ունեցող միավորումների, այդ թվում՝
արհեստակցական միությունների, գործունեությունը
կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով
գործերը.
4) վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն
գործերը, որոնք բխում են հանրային
իրավահարաբերություններից։
4.
Վարչական գործ՝
Այս գործիառանձնահատկութլուն այն է, որ վեճի
կողմերից մեկը գործադիր իշխանություն կամ
տեղական ինքնակառավարման մարմին է:
Օրինակ՝ քաղաքացու և գյուզապետարանի միջև
առաջացել է վեճ՝ քաղաքցուն սեփականութկան
իրավունքով պատկանող գյուղատնտեսական
հողամասի առիթով:Գյուզպետարանը կայացրել է
որոշում՝
Քաղաքացու հողամասի հարկերը չմուծելու
պատճառով հօգուտ գյուղապետարանի օտարելու
մասին:Քաղաքացին այս հարցով պետք է դիմի
վարչական դատարան:
5.
* Դատարանում գործերնառաջին անգամ ըստ էության
քննվում են միանձնյա, բացառությամբ ՀՀ Վարչական
դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի։
Դատարանում կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով քննվում
են Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի
դեմ բերված բողոքները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի
բեկանած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը։
Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական
ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման
պահից մեկ ամիս հետո, իսկ միջանկյալ ակտերն օրինական
ուժի մեջ են մտնում կայացման պահից: Օրենքով կարող է
նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ
ժամկետ։
6.
* Դատարանը կազմվածէ Դատարանի նախագահից և 16 դատավորից։
Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ
լիազորությունները՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը,
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության
պահպանմանը,
3) հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների
պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման
վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է Դատարանների
նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
4) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների
խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին
համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների
նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
5) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է
արձակուրդ,
6) դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության
դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում
գտնվող գործերը,
7) դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ
բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
8) վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը,
9) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ
հարաբերություններում,
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ
լիազորություններ։
7.
*Դատարանն ունի աշխատակազմ,որը
հանդիսանում է ՀՀ դատական
դեպարտամենտի առանձնացված
ստորաբաժանումը և ծառայում է
ապահովելու համար դատարանի
բնականոն գործունեությունը։
Աշխատակազմի իրավական վիճակն ու
գործունեության կարգը սահմանվում են ՀՀ
օրենքներով, աշխատակազմի
կանոնադրությամբ, հիմնադրի
որոշումներով (հրամաններով) և այլ
իրավական ակտերով։
Դատարանին կարելի է դիմել՝
փաստաթղթերը դատարանի գրասենյակ
հանձնելով կամ դրանք փոստի միջոցով
առաքելով։