Սահակ Պարթև
Մերի Կարապետյան
8-2 դաս.
O Սահակ Պարթևը քաղաքական, եկեղեցական և
մշակութային գործիչ է: Ծնվել է 348 թվականին
սեպտեմների 29-ին: Մահացել է 439 թվականին
սեպտեմբերի 7-ին: Սատարել է Մեսրոպ
Մաշտոցին՝ ստեղծելու հայոց գրերը, և նրա հետ
հիմնադրել է թարգմանչաց դպրոցն ու
կազմակերպել Թարգմանչաց շարժումը: Սահակ
Պարթևը Ներսես Ա Մեծ կաթողիկոսի և Տարոնի
իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր
Սահանդուխտի որդին է: Նրան խնամել ու կրթել է
պապը` Վարդան Մամիկոնյանը:
O Մի ժամանակ ուսանել է Կեսարիայի,
Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի ճանաչված
դպրոցներում, տիրապետել է հունարենին,
ասորերենին և պարսկերենին: Նրա օրոք
ստեղծվել են հայկական գրերը։ Նշանակալի է
Սահակ Ա Պարթևի մատենագրական
ժառանգությունը։ Նա կարգավորել է
հայկական Տոնացույցը, գրել և եղանակավորել է
շարականներ, պատարագամատույց, ծիսական
աղոթքներ, հատկապես վճռական դեր է խաղացել
հունարեն Աստվածաշնչի թարգմանության և
կանոնացման գործում։
O Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի
ստեղծման և տարածման գործում։ Սահակ
Պարթևի անունով մեզ են հասել
կանոնական գրվածքներ և թղթեր։ Ներդրում
է ունեցել շարականագրության մեջ։ Սահակ
Ա Պարթևը կարևոր դեր է խաղացել Հայ
եկեղեցու պաշտոներգության,
երաժշտածիսական գրքերի հայացման և
կազմավորման գործում։ Մեսրոպ Մաշտոցի
հետ նա հայ հոգևոր ինքնուրույն երգերի
սկզբնավորողն է։
O Հայ եկեղեցին սուրբ Սահակ Ա Պարթևի
հիշատակը տոնում է տարին երկու
անգամ։ Հիշատակի օրերից առաջինը
նշվում է Մեծ Բարեկենդանին նախորդող
կիրակիի նախընթաց շաբաթ օրը՝
հունվարի 24-ից փետրվարի 28-ը,
O Երկրորդը՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցի
հետ՝ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին
հաջորդող հինգշաբթի օրը հունիսի 1-ից
հուլիսի 16-ն ընկած շրջանում։

Սահակ Պարթև

  • 1.
  • 2.
    O Սահակ Պարթևըքաղաքական, եկեղեցական և մշակութային գործիչ է: Ծնվել է 348 թվականին սեպտեմների 29-ին: Մահացել է 439 թվականին սեպտեմբերի 7-ին: Սատարել է Մեսրոպ Մաշտոցին՝ ստեղծելու հայոց գրերը, և նրա հետ հիմնադրել է թարգմանչաց դպրոցն ու կազմակերպել Թարգմանչաց շարժումը: Սահակ Պարթևը Ներսես Ա Մեծ կաթողիկոսի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի որդին է: Նրան խնամել ու կրթել է պապը` Վարդան Մամիկոնյանը:
  • 3.
    O Մի ժամանակուսանել է Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի ճանաչված դպրոցներում, տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը։ Նշանակալի է Սահակ Ա Պարթևի մատենագրական ժառանգությունը։ Նա կարգավորել է հայկական Տոնացույցը, գրել և եղանակավորել է շարականներ, պատարագամատույց, ծիսական աղոթքներ, հատկապես վճռական դեր է խաղացել հունարեն Աստվածաշնչի թարգմանության և կանոնացման գործում։
  • 4.
    O Աջակցել էՄեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում։ Սահակ Պարթևի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր։ Ներդրում է ունեցել շարականագրության մեջ։ Սահակ Ա Պարթևը կարևոր դեր է խաղացել Հայ եկեղեցու պաշտոներգության, երաժշտածիսական գրքերի հայացման և կազմավորման գործում։ Մեսրոպ Մաշտոցի հետ նա հայ հոգևոր ինքնուրույն երգերի սկզբնավորողն է։
  • 5.
    O Հայ եկեղեցինսուրբ Սահակ Ա Պարթևի հիշատակը տոնում է տարին երկու անգամ։ Հիշատակի օրերից առաջինը նշվում է Մեծ Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը՝ հունվարի 24-ից փետրվարի 28-ը, O Երկրորդը՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցի հետ՝ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը հունիսի 1-ից հուլիսի 16-ն ընկած շրջանում։