SlideShare a Scribd company logo
5-9 դարեր
Յանա Նահպետյան
7-2 դասարան
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏԵՑ և ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏ
Կորցնելով պետական անկախությունը՝ հայ
ժողովուրդը կորցրեց այն կարևոր լծակը, որով
պաշտպանվում էր ռազմատենչ հարևաններից:
Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին
հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝
ապահովելու հայության մշակութային
անկախությունը: Ստեղծվեց
ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի
դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին
հարատևություն ու կենսունակություն պարգևեցին
հետագա փորձություններով լի դարերի
ընթացքում:
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏԵՑ և ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏ
Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի
ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև
օրս գրում ու կարդում ենք մենք:Մինչև Մեսրոպ
Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ
բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ
օգտագործել են հունարենը, արամեերենը և
պարսկերենը: Անշուշտ, գոյություն են ունեցել
նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն
դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և
սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը
պետական կրոն հռչակելու շրջանում
հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին:
Անանիա Շիրակացի ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Շիրակացին, Դպրեվանքի դպրոցում
նախնական կրթություն ստանալով, որոշեց
նվիրվել համրողական արվեստի՝
մաթեմատիկայի ուսումնասիրմանը: Նա
համոզված էր, որ ամեն ինչի հիմքում թվերն
են, իսկ համրողական արվեստը համարում էր
բոլոր գիտությունների հիմքը: Մեզանից ավելի
քան 1300 տարի առաջ, երբ աշխարհում
հմուտ մասնագետներն ու ուսուցիչները շատ
քիչ էին, ուսումը շարունակելու, գիտելիքները
խորացնելու միակ միջոցը ճամփորդելն էր ու
հեռավոր երկրներում ուսուցիչ գտնելը:
Շիրակացին այդպես էլ վարվեց:
Անանիա Շիրակացի ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ընդհանուր առմամբ` նա արտասահմանում
ճանապարհորդեց և սովորեց 11 տարի, որից
8-ը՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոս
Բյուզանդացու դպրոցում: Ուսուցչի հարուստ
գրադարանը Շիրակացու համար դարձավ
երկրորդ ուսումնարանը: Հայ երիտասարդը,
մաթեմատիկայից բացի, ուսումնասիրեց նաև
պատմություն, բժշկագիտություն,
աշխարհագրություն և այլ գիտություններ:
Ուսումնառությունն ավարտելուց հետո
Շիրակացին շտապեց վերադառնալ Շիրակ
և դպրոց բացեց, որտեղ գալիս էին սովորելու
Հայաստանի տարբեր վայրերից:
ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սահակ Պարթևը շուրջ քառորդդարյա
խաղաղության պայմաններում
ծավալել է մշակութային
գործունեություն` սերտ
համագործակցելով իր տեղապահ
Մեսրոպ Մաշտոցի հետ, Վռամշապուհ
արքայի հովանավորությամբ խթանել է
ազգային կրթության ու
լուսավորության վերելքը: Հայոց գրերի
ստեղծումից (405 թ.) հետո
կաթողիկոսի հրամանով երկրում
արգելվել է օտար լեզուներով
ուսուցումը:
ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սահակ Ա Պարթևի՝ 60, և Մեսրոպ Մաշտոցի
40 աշակերտներն սկսել են ուսուցանել հայոց
նոր (մաշտոցյան) գրերը, ասորերենից ու
հունարենից թարգմանել աստվածաբանական,
իմաստասիրական, պատմական և այլ գրքեր:
Սահակ Պարթևը 417 թ-ին դիմել է
Բյուզանդիայի կայսրին ու Կոստանդնուպոլսի
պատրիարք Ատտիկոսին` Հայոց
կաթողիկոսության հոգևոր իշխանությունը և իր
թոռ, Համազասպի որդի Վարդան
Մամիկոնյանին Հայաստանի բյուզանդական
մասում սպարապետ ճանաչելու խնդրանքով,
որը բյուզանդական արքունիքը բավարարել է:
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
Մովսես Խորենացին Վաղարշապատի մայր
դպրոցում աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և
Սահակ Պարթևին: Այնուհետև ուսումնառությունը
շարունակել է Ալեքսանդրիայում, Եդեսիայում,
հմտացել քերականության ու ճարտասանության
մեջ, յուրացրել հունական գրականության,
դիցաբանության, պատմագրության և
իմաստասիրության հարուստ ավանդույթները:
Տունդարձի ճանապարհին եղել է Հռոմում,
Աթենքում, Կոստանդնուպոլսում և մոտ 440 թ-ին
վերադարձել է Հայաստան: 461 թ-ին նշանակվելով
Բագրևանդի թեմակալ առաջնորդ՝ Խորենացին
ծավալել է մանկավարժական, գրական և
թարգմանական գործունեություն: 470-ական
թվականների վերջին իշխան Սահակ
Բագրատունու պատվերով սկսել է գրել
«Պատմություն Հայոց» մատյանը. ավարտել է 482
թ-ից առաջ` մինչև Սահակ Բագրատունու մահը:
ԿՈՐՅՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏ
Հայոց գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցի ու
Սահակ Պարթևի հանձնարարությամբ Կորյունն
ուսուցանել է Հայաստանի գավառներում,
այնուհետև Ասորիքում և Կոստանդնուպոլսում
կատարելագործել ասորերենի և հունարենի
իմացությունը: 431 թ-ից հետո Եզնիկ Կողբացու և
Հովսեփ Պաղնացու հետ Կորյունը վերադարձել է
հայրենիք, զբաղվել եկեղեցական (ձեռնադրվել է
Վրաց եպիսկոպոս) և թարգմանչական
գործունեությամբ, մասնակցել է Աստվածաշնչի
հայերեն թարգմանությանը: Մեսրոպ Մաշտոցի
մահից հետո, Ամենայն հայոց կաթողիկոս Հովսեփ
Ա Վայոցձորցու պատվերով, 443–450 թթ-ին
Կորյունը շարադրել է իր ուսուցչի՝ Մեսրոպ
Մաշտոցի կենսագրությունը՝ «Վարք Մաշտոցին»՝
«Ասքանազյան ազգի և Հայաստան աշխարհի
աստվածապարգև գրի մասին, թե երբ և որ
ժամանակ բաշխվեց և ինչպիսի մարդու ձեռով
եղավ այդ աստվածային նոր գրված շնորհքը»:
ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ
Ամարասի վանքը գտնվում է ԼՂՀ Մարտունու
շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, որը հնում
եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս
Հաբանդ գավառի կազմում: Վանքի եկեղեցին
հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի
սկզբին, որից արևելք թաղված էր Լուսավորչի
թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը: 489 թ-ին
Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը, գտնելով
Գրիգորիսի գերեզմանի տեղը, վրան կառուցել է
մատուռ, հետագայում՝ նաև եկեղեցի: 821 թ-ին
վանքն ասպատակել են արաբները, իսկ
Ստեփանոս Օրբելյանի հավաստմամբ՝ 1293 թ-
ին Բաթու խանը կողոպտել է վանքը և
ավարառել Սբ Գրիգորիսի գավազանն ու 36
ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչ: 1387
թ-ին վանքն ավերվել է Լենկթեմուրի
արշավանքի հետևանքով:
ՀՌԻՓՍԻՄԵԻ ՏԱՃԱՐ
Հռիփսիմեի տաճարը հիմնադրել է Կոմիտաս Ա Աղցեցի
կաթողիկոսը պատմական Վաղարշապատ քաղաքի
պարիսպներից դուրս, 618թ.-ին։ Ըստ ավանդության,
հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ
արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են Հռիփսիմեի
վկայարանը` կիսագետնափոր հանգստարան, վրան
քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ Vդ. այն ավիրել
են պարսիկները. Սահակ Պարթևը կառուցել է նորը։ VIIդ.
Կոմիտաս կաթողիկոսը այդ վկայարանի տեղում
կանգնեցրել է Հռիփսիմեի տաճարը։ Հետագա դարերում
եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու
բուրգերով (1776թ.), գավթի վրա կառուցվել է
զանգակատունը (1880թ.), շինվել են արևելյան և
հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի
տունը, բակի օժանդակ կառույցները (1894թ.)։ Եկեղեցու
շրջապատի պեղումների ժամանակ բացվել են
նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի
թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի։

More Related Content

Similar to 5-9 դարեր

Պատմություն
ՊատմությունՊատմություն
Պատմություն
Meri Khazaryan
 
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.sargis_1979
 
Հայոց այբուբենը
Հայոց այբուբենըՀայոց այբուբենը
Հայոց այբուբենը
Victoria Mikail
 
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտըմեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
karinemkhitaryan
 
Սահակ Պարթև
Սահակ ՊարթևՍահակ Պարթև
Սահակ Պարթև
Mary Karapetyan
 
Գրեր
ԳրերԳրեր
Գրեր
sertachki
 
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և ՍեբաստացիներՄխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
ManeMkrtchyan10
 
Խորենացի
ԽորենացիԽորենացի
Խորենացիham19977991
 
Մխիթարյան միաբանություն
Մխիթարյան միաբանությունՄխիթարյան միաբանություն
Մխիթարյան միաբանությունManik_Poghosyan
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
HasmikPetrosyan
 
Hay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docxHay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docx
ssusere559b2
 
Mesrop mashtoc ev ayloq
Mesrop mashtoc ev ayloqMesrop mashtoc ev ayloq
Mesrop mashtoc ev ayloqArevikik
 
շնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըշնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերը
karinemkhitaryan
 
մովսես խորենացի
մովսես խորենացիմովսես խորենացի
մովսես խորենացի
astghikg
 
Mayreni 18.10.2016
Mayreni 18.10.2016Mayreni 18.10.2016
Mayreni 18.10.2016
tun200427
 
Movses Xorenaci
Movses XorenaciMovses Xorenaci
Movses XorenaciSati-T
 
Similar to 5-9 դարեր (20)

Պատմություն
ՊատմությունՊատմություն
Պատմություն
 
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
 
Հայոց այբուբենը
Հայոց այբուբենըՀայոց այբուբենը
Հայոց այբուբենը
 
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտըմեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
 
Սահակ Պարթև
Սահակ ՊարթևՍահակ Պարթև
Սահակ Պարթև
 
Գրեր
ԳրերԳրեր
Գրեր
 
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և ՍեբաստացիներՄխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
 
Խորենացի
ԽորենացիԽորենացի
Խորենացի
 
Մխիթարյան միաբանություն
Մխիթարյան միաբանությունՄխիթարյան միաբանություն
Մխիթարյան միաբանություն
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
 
Hay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docxHay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docx
 
Mesrop mashtoc ev ayloq
Mesrop mashtoc ev ayloqMesrop mashtoc ev ayloq
Mesrop mashtoc ev ayloq
 
շնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըշնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերը
 
մովսես խորենացի
մովսես խորենացիմովսես խորենացի
մովսես խորենացի
 
Mmmm
MmmmMmmm
Mmmm
 
Mmmm
MmmmMmmm
Mmmm
 
Mayreni 18.10.2016
Mayreni 18.10.2016Mayreni 18.10.2016
Mayreni 18.10.2016
 
Mxitar sebastazi (1)
Mxitar sebastazi (1)Mxitar sebastazi (1)
Mxitar sebastazi (1)
 
Erevani 7 hrashaliqner@
Erevani 7 hrashaliqner@Erevani 7 hrashaliqner@
Erevani 7 hrashaliqner@
 
Movses Xorenaci
Movses XorenaciMovses Xorenaci
Movses Xorenaci
 
Recently uploaded

Արտաշես Յուզբաշյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Արտաշես Յուզբաշյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptxԱրտաշես Յուզբաշյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Արտաշես Յուզբաշյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Գևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Գևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptxԳևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Գևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Նոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptx
Նոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptxՆոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptx
Նոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptx
Manushak Abrahamyan
 
Նարեկ Նշանյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Նարեկ Նշանյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptxՆարեկ Նշանյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Նարեկ Նշանյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Սմբատ Մանուկյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Սմբատ Մանուկյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptxՍմբատ Մանուկյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Սմբատ Մանուկյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Աննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptx
Աննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptxԱննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptx
Աննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptx
Manushak Abrahamyan
 
Եվա Ջանբազյանի այբբենարանը 2023-2024 ուսումնական տարի․pptx
Եվա Ջանբազյանի այբբենարանը 2023-2024 ուսումնական տարի․pptxԵվա Ջանբազյանի այբբենարանը 2023-2024 ուսումնական տարի․pptx
Եվա Ջանբազյանի այբբենարանը 2023-2024 ուսումնական տարի․pptx
merigr
 
Մարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Մարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptxՄարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Մարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Մարիա Ստեփանյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Մարիա Ստեփանյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptxՄարիա Ստեփանյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Մարիա Ստեփանյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Իմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptx
Իմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptxԻմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptx
Իմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptx
Manushak Abrahamyan
 
Յուրի Ագջոյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Յուրի Ագջոյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptxՅուրի Ագջոյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Յուրի Ագջոյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Լուսե Գալստյանի ուսումնական տարվա ամփոփումըe.pptx
Լուսե Գալստյանի ուսումնական տարվա ամփոփումըe.pptxԼուսե Գալստյանի ուսումնական տարվա ամփոփումըe.pptx
Լուսե Գալստյանի ուսումնական տարվա ամփոփումըe.pptx
Manushak Abrahamyan
 
Recently uploaded (12)

  • 2. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏԵՑ և ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏ Կորցնելով պետական անկախությունը՝ հայ ժողովուրդը կորցրեց այն կարևոր լծակը, որով պաշտպանվում էր ռազմատենչ հարևաններից: Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝ ապահովելու հայության մշակութային անկախությունը: Ստեղծվեց ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին հարատևություն ու կենսունակություն պարգևեցին հետագա փորձություններով լի դարերի ընթացքում:
  • 3. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏԵՑ և ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏ Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք:Մինչև Մեսրոպ Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարենը, արամեերենը և պարսկերենը: Անշուշտ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին:
  • 4. Անանիա Շիրակացի ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Շիրակացին, Դպրեվանքի դպրոցում նախնական կրթություն ստանալով, որոշեց նվիրվել համրողական արվեստի՝ մաթեմատիկայի ուսումնասիրմանը: Նա համոզված էր, որ ամեն ինչի հիմքում թվերն են, իսկ համրողական արվեստը համարում էր բոլոր գիտությունների հիմքը: Մեզանից ավելի քան 1300 տարի առաջ, երբ աշխարհում հմուտ մասնագետներն ու ուսուցիչները շատ քիչ էին, ուսումը շարունակելու, գիտելիքները խորացնելու միակ միջոցը ճամփորդելն էր ու հեռավոր երկրներում ուսուցիչ գտնելը: Շիրակացին այդպես էլ վարվեց:
  • 5. Անանիա Շիրակացի ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ընդհանուր առմամբ` նա արտասահմանում ճանապարհորդեց և սովորեց 11 տարի, որից 8-ը՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոս Բյուզանդացու դպրոցում: Ուսուցչի հարուստ գրադարանը Շիրակացու համար դարձավ երկրորդ ուսումնարանը: Հայ երիտասարդը, մաթեմատիկայից բացի, ուսումնասիրեց նաև պատմություն, բժշկագիտություն, աշխարհագրություն և այլ գիտություններ: Ուսումնառությունն ավարտելուց հետո Շիրակացին շտապեց վերադառնալ Շիրակ և դպրոց բացեց, որտեղ գալիս էին սովորելու Հայաստանի տարբեր վայրերից:
  • 6. ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Սահակ Պարթևը շուրջ քառորդդարյա խաղաղության պայմաններում ծավալել է մշակութային գործունեություն` սերտ համագործակցելով իր տեղապահ Մեսրոպ Մաշտոցի հետ, Վռամշապուհ արքայի հովանավորությամբ խթանել է ազգային կրթության ու լուսավորության վերելքը: Հայոց գրերի ստեղծումից (405 թ.) հետո կաթողիկոսի հրամանով երկրում արգելվել է օտար լեզուներով ուսուցումը:
  • 7. ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Սահակ Ա Պարթևի՝ 60, և Մեսրոպ Մաշտոցի 40 աշակերտներն սկսել են ուսուցանել հայոց նոր (մաշտոցյան) գրերը, ասորերենից ու հունարենից թարգմանել աստվածաբանական, իմաստասիրական, պատմական և այլ գրքեր: Սահակ Պարթևը 417 թ-ին դիմել է Բյուզանդիայի կայսրին ու Կոստանդնուպոլսի պատրիարք Ատտիկոսին` Հայոց կաթողիկոսության հոգևոր իշխանությունը և իր թոռ, Համազասպի որդի Վարդան Մամիկոնյանին Հայաստանի բյուզանդական մասում սպարապետ ճանաչելու խնդրանքով, որը բյուզանդական արքունիքը բավարարել է:
  • 8. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ Մովսես Խորենացին Վաղարշապատի մայր դպրոցում աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Ալեքսանդրիայում, Եդեսիայում, հմտացել քերականության ու ճարտասանության մեջ, յուրացրել հունական գրականության, դիցաբանության, պատմագրության և իմաստասիրության հարուստ ավանդույթները: Տունդարձի ճանապարհին եղել է Հռոմում, Աթենքում, Կոստանդնուպոլսում և մոտ 440 թ-ին վերադարձել է Հայաստան: 461 թ-ին նշանակվելով Բագրևանդի թեմակալ առաջնորդ՝ Խորենացին ծավալել է մանկավարժական, գրական և թարգմանական գործունեություն: 470-ական թվականների վերջին իշխան Սահակ Բագրատունու պատվերով սկսել է գրել «Պատմություն Հայոց» մատյանը. ավարտել է 482 թ-ից առաջ` մինչև Սահակ Բագրատունու մահը:
  • 9. ԿՈՐՅՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏ Հայոց գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի հանձնարարությամբ Կորյունն ուսուցանել է Հայաստանի գավառներում, այնուհետև Ասորիքում և Կոստանդնուպոլսում կատարելագործել ասորերենի և հունարենի իմացությունը: 431 թ-ից հետո Եզնիկ Կողբացու և Հովսեփ Պաղնացու հետ Կորյունը վերադարձել է հայրենիք, զբաղվել եկեղեցական (ձեռնադրվել է Վրաց եպիսկոպոս) և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը: Մեսրոպ Մաշտոցի մահից հետո, Ամենայն հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու պատվերով, 443–450 թթ-ին Կորյունը շարադրել է իր ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը՝ «Վարք Մաշտոցին»՝ «Ասքանազյան ազգի և Հայաստան աշխարհի աստվածապարգև գրի մասին, թե երբ և որ ժամանակ բաշխվեց և ինչպիսի մարդու ձեռով եղավ այդ աստվածային նոր գրված շնորհքը»:
  • 10. ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ Ամարասի վանքը գտնվում է ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, որը հնում եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի կազմում: Վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին, որից արևելք թաղված էր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը: 489 թ-ին Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը, գտնելով Գրիգորիսի գերեզմանի տեղը, վրան կառուցել է մատուռ, հետագայում՝ նաև եկեղեցի: 821 թ-ին վանքն ասպատակել են արաբները, իսկ Ստեփանոս Օրբելյանի հավաստմամբ՝ 1293 թ- ին Բաթու խանը կողոպտել է վանքը և ավարառել Սբ Գրիգորիսի գավազանն ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչ: 1387 թ-ին վանքն ավերվել է Լենկթեմուրի արշավանքի հետևանքով:
  • 11. ՀՌԻՓՍԻՄԵԻ ՏԱՃԱՐ Հռիփսիմեի տաճարը հիմնադրել է Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը պատմական Վաղարշապատ քաղաքի պարիսպներից դուրս, 618թ.-ին։ Ըստ ավանդության, հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են Հռիփսիմեի վկայարանը` կիսագետնափոր հանգստարան, վրան քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ Vդ. այն ավիրել են պարսիկները. Սահակ Պարթևը կառուցել է նորը։ VIIդ. Կոմիտաս կաթողիկոսը այդ վկայարանի տեղում կանգնեցրել է Հռիփսիմեի տաճարը։ Հետագա դարերում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776թ.), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880թ.), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894թ.)։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի։