Մխիթար Սեբաստացի Շուրջ երեք դար է, ինչ Իտալիայում, Ադրիատիկ ծովի եզերքին, Վենետիկի հարևան Ս. Ղազար կղզում գործում է քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն ու հարգանքը շահածհայկական մի հոգևոր կենտրոն՝ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Այն մեր մշակույթիպատմության մեջ հայտնի է համաշխարհային չափանիշներով ստեղծված բազմաբնագավառհայագիտական վաստակով, հասարակական ու հոգևոր կյանքի մեծարժեքուսումնասիրություններով, բնական գիտությունների, փիլիսոփայական, գեղարվեստականգրականության ժառանգությամբ։ Հայրենի ժողովրդի լուսավորության և առհասարակմշակութային զարգացման գործին մատուցած անհուն ծառայություններով այդ ուխտըներկայանում է որպես ամբողջ մի ակադեմիա, գիտության ու մշակույթի հրաշալի կաճառ, որ մեծ պատիվ է բերում իր ծնող ազգ ին։
2.
Յուրաքանչյուրմեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը։ Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր։ Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը։
3.
ՈՒսումնառելովտարբեր վանքերում¸և շրջագայելով ողջ երկրում¸նա հրաշալի գիտեր հայրենիքի բոլոր նահանգների կյանքը։ Սեբաստացին փորձում էր ապավինել ժամանակի հոգևոր աշխարհի միջազգայի ն հզորներին և միաժամանակ շահելով հայրենի լուսավորական եկեղեցու վստահությունը, ստեղծել իր ժողովրդի «հոգևոր ու իմացական կարիքները» բավարարող միաբանություն։ Իր ծրագրի իրականացումը նախապատրաստելու համար, իբրև ուսուցիչ դեգերելով արևմտահայկական վանքերում, նա 1701 թ., Կ. Պոլսում տասնհինգ համախոհ ու կամակից աշա կերտներով հոգևոր միաբանություն է հիմնում, որը ստեղծում է իր կանոնադրությունը և 1717թ. հաստատվում Սուրբ Ղազար կղզում։ Յուրաքանչյուր գործի սկիզբն է դժվար՝ գաղափարը, ուղիների որոնումը, ուղենշումն ու իրականացման մեկնարկը։
4.
Իտալիան հնուց իվեր հայկական երթևեկի վայր է եղել։ Տասներկուերորդ դարում արդեն իտալական ավելի քան տասը քաղաքներում գործում էին հայկական եկեղեցիներ։ Իսկ Վենետիկը իտալական այն քաղաքն էր, ուր վաղ միջնադարում առկա էին հայ վաճառականների առևտրական օջախներ՝ «հայկական տներ»։ Կղզին ձեռք բերելուց հետո, Մխիթար Աբբահոր նախագծով այստեղ կառուցվում են վանքն ու օժանդակ շինությունները։ Հայրենիքից հեռու, օտար երկնքի տակ ստեղծվում է կրթական-գիտական-մշակութային մի օջախ, որը դարձավ մեր ազգային կյանքը ներկայացնող մի անխոնջ հաստատություն, մեր մշակույթի ծաղկող և օրըստօրե շենացող մանրակերտը քաղաքակիրթ աշխարհի կենտրոնում։
5.
Միաբանության հիմնադրի ոչմիայն կազմակերպչական օրինակը, այլև գրական, գիտական գործունեությունն ու հոգևոր կերպարը որոշիչ եղան օջախի հետագա ամբողջ կյանքի ճանապարհին։ Կաթոլիկությունը միաբանության համար մի պահպանիչ դիմակ էր, որի ներքո ապրում ու գործում էին հայ ազգային ավանդներին անմնացորդ նվիրված հոգևորականներ։
6.
Ժամանակի հայ գրականկյանքում նշնակալից երևույթ էին Մխիթարի գրական գործերը ՝ «Տաղարան» քնարերգական ժողովածուն և թարգմանությունները։ Նա գրեց աշխարհաբար հայերենի ամենաընդգրկուն, ընդարձակ քերականությունը ՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»։ Մյուս լեզվաբանական քննությունն էր «Քերականութիւն գրաբառ լեզուի հայկազեան սեռի»։ Նրա կրոնական-աստվածաբանական, մեկնաբանական երկերը, նրա ղեկավարությամբ միաբանության անդամների կատարած մատենագիտական ուսումնասիրությունները հիմք դրին գիտական բազմաբնագավառ այն գործին¸ որ Մխիթարյանների փառքն էր կազմելու։ Եթե Մխիթար Սեբաստացու գործունեության կազմակերպչական մասը փառավորվում է միաբանության ստեղծման փաստով, ապա գիտական-հետազոտական ճյուղի պսակը համարվում է նրա բացատրական երկհատորբառարանը՝ «Բառգիրք հայկազեան լեզուի», որն ընդգրկում է շուրջ 100 հազարբառահոդված (1749-1769)։
7.
Հայ բառարանագրության պատմությանմեջ սա աննախադեպմի գործ էր, որն ընդգրկում է հայ մատենագրության մեջ օգտագործված ամբողջբառապաշարը՝ բառերի ստուգաբանությամբ, աշխարհաբար և օտար մի շարք լեզուներիհամանիշների զուգահեռ քննությամբ հանդերձ։ Այս բառարանը հիմք դարձավ հետագահայկական բոլոր բառարանների համար։ Բարեբախտաբար Մխիթար Աբբահորը հաջորդեցին նրանից ոչ պակաս եռանդուն և քաջահմուտ ղեկավարներ և գործիչներ։ Միքայել Չամչյան, Ղուկաս Ինճիճյան, Գաբրիել Ավետիքյան, Խաչատուր Սյուրմելյան, Մկրտիչ Ավգերյան, Ղևոնդ Ալիշան անուններից յուրաքանչյուրը նոր էջեր է բացել հայագիտության պատմության մեջ։ Մխիթարյանները միշտ հայ գեղարվեստական գրականության, հայոց պատմության, տպագրական ու կրթական գործի և ընդհանրապես՝ հայագիտության առաջին շարքերում էին։
8.
Վենետիկում հայտնվելուն պեսյուրաքանչյուր հայ քաղաքի քարտեզին սկսում է փնտրել նախևառաջ Ս. Ղազար կղզին, որի վրա Մխիթարյան միաբանությունն է։ «Բարի գալուստ, սիրելի՛ հայրենակից». հայատառ այս ողջույնն ուղղված է հայ զբոսաշրջիկներին: Ի դեպ, ամեն օր նավակով Ս. Ղազար շտապողներն ամենևին էլ Իտալիա կամ Վենետիկ այցելած հայաստանցի զբոսաշրջիկները չեն, այլ հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրվող այլազգիներ: Կղզի ամեն տարի այցելում է մոտ 40.000 զբոսաշրջիկ:
9.
Ս. Ղազար կղզինմի փոքրիկ դրախտ է հիշեցնում։ Վանական հայրերը, աշխարհիկ կյանքի ունայնությունից հեռու, շարունակում են զբաղվել հայ մշակույթի տարածման խնդրով: Թեև Մխիթարյաններն ընդունել են կաթոլիկություն, այսինքն` որպես եկեղեցու գլուխ են ճանաչում Հռոմի պապին եւ որևէ կախվածություն չունեն Հայ Առաքելական եկեղեցուց և Սուրբ Էջմիածնից, սակայն, թե՛ ժամասացությունը, թե՛ պատարագը որևէ տարբերություն չունի Հայ Առաքելական եկեղեցում կատարվող ժամասացությունից ու պատարագներից:
10.
ժամանակին պատկառելիթվով միաբաններ ունեցող և օրնիբուն գիտությամբ զբաղվող միաբանությունն այսօր ունի մի շատ լուրջ խնդիր՝ սերնդափոխության խնդիրը: 1773-ից միաբանությունից առանձնացել էր մի թև և հաստատվել Վիեննայում: 2000-ին միաբանությունները միավորվել են: Եվ այս երկու միաբանությունները միասին այսօր ունեն ընդամենը 25 միաբան։ Մինչ օրս Ս. Ղազարում պահպանվել են այն ձիթենիները, որոնց տակ, բլրակի վրա նստած` Ջորջ Բայրոնը գրաբար է սովորել Հ. Ավգերյանից, աշխատել է հայերեն-անգլերեն եւ անգլերեն-հայերեն քերականության վրա, անգլերեն-հայերեն բառարանի վրա: Բլրակը կրում է Բայրոնի անունը: