Ղարաբաղյան ազատագրական պատերազմը(ՂԱՊ) Լեռնային
Ղարաբաղի դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով
ծագած զինված հակամարտությունն է 1988–1994-ին: Կոչվում է
նաև Արցախյան ազատագրական պատերազմ 1988–1994 կամ ղարաբաղա-
ադրբեջանական զինված հակամարտություն: 1988-ից մինչև 1991-ի ապրիլի 30-
ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ
շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի
և ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու,
հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու
արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և
հակաօրինական այլ գործողությունների տեսքով:
3.
Արցախյան գոյամարտը 20-րդդարասկզբում
Արցախյան պատերազմը Արցախի հայ ժողովրդի պայքարն
ընդդեմ ադրբեջանականագրեսիայիֈ Հակամարտության
երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում էր նվաճել
Արցախըֈ 1987-ից` Չարդախլույի բռնագաղթով Ադրբեջանում
սկսվեց հայերի ցեղասպանություն, ինչից հետո
հակամարտությունը աստիճանաբար վերաճեց պատերազմի
Ադրբեջանի և հայկական ինքնապաշտպանական ուժերի միջևֈ
4.
Արցախյան գոյամարտը սկիզբէ առել 1918-1920 թվականներինֈ Այս շրջանում
Լեռնային Ղարաբաղը դե յուրե մաս չի կազմել որևէ պետության, այդ թվում՝
Ադրբեջանիֈ Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ ստորագրված Բաթումի
պայմանագրով, նոր կազմավորվողՀայաստանի Դեմոկրատական
Հանրապետության սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ
տարածքներ, այդ թվում և Արցախը։
5.
Դրանից օգտվեցին նորաստեղծԱդրբեջան կոչված պետության
ղեկավարները` Գարդմանքն, Արցախը, Զանգեզուրը և
Նախիջևանը հայտարարելով իրենց պետության մաս, սակայն տեղի հայ
բնակչությունը վճռական դիմադրություն ցույց տվեց օկուպանտներին:
Իր ինքնորոշման իրավունքը իրագործելու համար, Լեռնային Ղարաբաղի
ժողովուրդը ընտրեց ժողովրդական ներկայացուցչություն
(պառլամենտ)՝ Արցախահայության Համագումարը, որը 1918-1920 թթ
ներկայացնում էր Արցախի գերագույն լիազոր օրգանըֈԱդրբեջանական
կառավարությունը փորձեց Լեռնային Ղարաբաղը անեքսիայի ենթարկել
Օսմանյան Թուրքերի օգնությամբֈ
6.
Արցախյան գոյամարտը 20-րդդարի վերջում
1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-Ադրբեջանական
պատերազմ: Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից
սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի
ամբողջ երկայնքով: Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ
ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25
հազար: Ադրբեջանի բանակը 75-80 հազար:
7.
Սակայն հայերը կարողացանհետ
շպրտել թշնամու գրոհը և
ազատագրել Արցախը:
Ադրբեջանական բանակի
նշանառված հարվածներին զոհ են
գնում հազարավոր հայ խաղաղ
բնակիչներ: Հայկական կողմը
կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի
, Մարտունիի, Շահումյանի շրջանն
երի մի մասը: Հայկական ուժերի
վճռական գործողություններին
թշնամին չկարողանալով դիմադրել
և վախենալով ավելի ծանր
կորուստներ կրելու մտքից
զինադադար է խնդրում, որը
կնքվում է 1994 թվականի Մայիսի
12-ին:
8.
Արդյունքում հայերը ունենումեն 5 հազար զոհ
(ինչպես նաև` հազարավոր զոհեր խաղաղ
բնակչության շրջանում), իսկ Ադրբեջանցիները` 40
հազար զոհ: Արցախյան գոյամարտում հայ ազգը
ցույց տվեց իր միասնականության ուժը,
կարողացավ կասեցնել թշնամու ագրեսիան և
ազատագրել հայկական տարածքների մի մասը:
9.
Ղարաբաղյան շարժման առաջինիսկ օրերից (1988-ի
փետրվար) Ադրբեջանում սկսվել է սանձարձակ
հակահայկական քարոզչական պատերազմ: «Հայերին
բնաջնջել, հողն արյամբ նվաճել» և այլ մոլեռանդ կոչերով
հագեցած ադրբեջանական պետական քարոզչությունը գրգռել
է ամբոխին, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվել են հայերի
նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր:
10.
Հակառակորդը դիմել էտնտեսական շրջափակման
ամենատարբեր ձևերի՝ արտաքին աշխարհից,
մանավանդՀայաստանից ԼՂԻՄ-ի մեկուսացմանը,
ժողովրդատնտեսական բեռների, սննդամթերքի, վառելանյութերի
և առաջին անհրաժեշտության այլ իրերի ներկրման կամ
տեղափոխման արգելակմանը ևս:
11.
Դադարեցվել է երկաթուղայինշարժակազմերի և բեռնատար
ավտոմեքենաների մուտքը ԼՂԻՄ, արգելափակվել են մարզի ներքին
հաղորդակցության ավտոճանապարհները: Սկսվել
են Սումգայիթի, Գանձակի, Բաքվի հայ բնակչության ջարդերն ու
տեղահանությունները (տես Սումգայիթի ջարդեր, Բաքվի
ջարդեր,Կիրովաբադի ինքնապաշտպանություն), որոնք պատերազմական
գործողությունների յուրօրինակ դրսևորում էին՝ ուղղված Արցախի ու
արցախցիների դեմ, քանի որ այդ քաղաքների հայերի մեծ մասը
արցախյան ծագում ուներ կամ ծնվել էր հենց Արցախում:
12.
Ադրբեջանական ագրեսիայի առաջինթիրախներ են դարձել Հյուսիսային Արցախի
բնակավայրերը: Դեռևս 1987-ի վերջերին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ
ստորաբաժանումները բռնություններ են իրագործել մարշալներ Հովհաննես
Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի ծննդավայր Չարդախլու գյուղում և այն
հայաթափել: Դա և 1990-ի հունվարի 12–14-ին Ազատի, Գետաշենի ու Մանաշիդի
վրա հարձակումները դարձել են Հյուսիսային Արցախի հայության բացահայտ բռնի
տեղահանության սկիզբը, ինչն ավարտին է հասցվել հակամարտության հերթական
փուլի ընթացքում:
13.
Ագրեսիայի այդ նախապատրաստությունները,այդ թվում՝ 1988-ի փետրվարից մինչև
1991-ի ապրիլն ընկած ժամանակամիջոցում ադրբեջանցիների ավազակախմբերի,
Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՄՀՆՋ-ի և ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումների
համատեղ պատժիչ գործողությունները, անձնագրային ռեժիմի պահպանման քողի
տակ իրականացված ձերբակալությունները, բռնությունները և սպանությունները,
արցախահայությանն ի վերջո կանգնեցրել են զինված ինքնապաշտպանության
դիմելու անհրաժեշտության առջև: Մանավանդ, 1991-ի ապրիլի 30-ին Կենտրոնի
ձեռնարկված «Օղակ» ռազմական գործողությունը, որի ընթացքում հայաթափվել
են Հյուսիսային Արցախի Գետաշեն ու Մարտունաշեն բնակավայրերը, Հադրութի
շրջանի ծայրամասային գյուղերը և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը,
փաստորեն հաստատել է հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու Ադրբեջանի
որդեգրած քաղաքական գծի անշրջելիությունը:
14.
ՂԱՊ-ը կարելի էբաժանել 5 հիմնական փուլերի.
Առաջին փուլ՝1988-ի փետրվարի 22–1990-ի հունվարի19-ը.սկսվել է
Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ
աղդամցիադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված
հարձակմամբ, ավարտվել Հյուսիսային Արցախի (Ազատ, Գետաշեն և
Մանաշիդ), Մարտունիի շրջանի (նաև շրջակա հայկական բնակավայրերի)
վրա հարձակումների կասեցմամբ և Բաքվի հայ բնակչության ջարդի ու բռնի
տեղահանության գործողություններով:
15.
Երկրորդ փուլ՝ 1991-իապրիլի 30 –
1992-ի մայիսի 18-ը. սկսվել
է «Օղակ»ռազմական գործողությամբ,
ավարտվել Լաչին քաղաքի
կրակակետերի ճնշմամբ
և Հայաստանի հետ ցամաքային կապի
վերականգնմամբ:
Երրորդ փուլ՝ 1992-ի հունիսի 12 – 1993-
ի հունվարի 20-ը. սկսվել
է ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի
, Մարտունիի և Հադրութի շրջանների
ուղղություններով հակառակորդի
խոշորածավալ հարձակումներով և ավարտվել
մարտական գործողությունների հիմնական
թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում
հակառակորդի հարձակման կասեցմամբ,
ինչպես նաև հակամարտության գոտում
ուժերի ընդհանուր հավասարակշռության
ստեղծմամբ:
16.
Չորրորդ փուլ՝ 1993-իփետրվարի 5 –
նոյեմբերի 1-ը. սկսվել է Մարտակերտի
ռազմաճակատում ԼՂՀ ԻՊՈւ-ի լայնածավալ
հակահարձակմամբ և ավարտվել Հորադիզում,
Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում
և Զանգելանում կենտրոնացված
հակառակորդի ռազմական խմբավորումների
ջախջախման ռազմական գործողությամբ:
Հինգերորդ փուլ՝ 1993-
ի դեկտեմբերի 15 – 1994-ի մայիսի 17-ը.
սկսվել է ԼՂՀ սահմանագծի ողջ
երկայնքով հակառակորդի լայնածավալ
հարձակմամբ և եզրափակվել
ղարաբաղա-ադրբեջանական
հակամարտության գոտում զինադադարի
հաստատումով:
17.
Այսքանից հետո ծավալվել
էնաև օղակ
գործողությունը, շուշիի
ազատագրումը, Լեռնային
Ղարաբաղի ամբողջական
ազատագրումը և Աղդամի
ազատագրումը:
18.
Զինադադարի հաստատում
Ակնհայտէր, որ ստեղծված իրավիճակում
ադրբեջանական կողմն այլևս չէր կարող իր թվական ու
ռազմատեխնիկական գերակշռությամբ
ռազմաճակատում բեկում մտցնել: Հետևաբար,
հասունացել էր զինադադարի հաստատման պահը,
ինչն էլ ճիշտ ժամանակին գնահատեց Ռուսաստանը:
Վերջինս, խնդիր ունենալով չեզոքացնել մի շարք
երկրների շահագրգիռ միջամտության ու իր
«ազդեցության գոտի» ներթափանցման փորձերը,
առանց նախապայմանների ու քաղաքական հարցերի
արծարծման վճռական քայլեր ձեռնարկեց հրադադար
հաստատելու ուղղությամբ: Դրանով Ռուսաստանն
առաջին հերթին հետամտում էր իր միջազգային
վարկանիշի ու Անդրկովկասում ազդեցության
վերականգնման քաղաքական խնդրին:
19.
Դեռևս մայիսի 5-ինԲիշքեկում
Ռուսաստանի,
Ղրղզստանի և ԱՊՀ միջխորհըրդա
րանական խորհըրդաժողովի
միջնորդությամբ Ադրբեջանի, ԼՂՀ
և Հայաստանի խորհրդարանների
ղեկավարները ստորագրել են
արձանագրություն, ըստ որի
համաձայնություն է ձեռք բերվել
կրակի դադարեցման վերաբերյալ:
Բիշքեկյան արձանագրությանը
Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝
մայիսի 8-ին: Ռուսաստանի
միջնորդությամբ կրակի
դադարեցման վերաբերյալ
համաձայնագիրը ՀՀ, ԼՂՀ և ԱՀ
պաշտպանության
գերատեսչությունները ստորագրել
են մայիսի 11-ին: Համաձայնագիրն
ուժի մեջ է մտել մայիսի 12-ին:
20.
Ադրբեջանի կողմից բիշքեկյանհամաձայնության խափանումից հետո գործին
միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը, նպատակ ունենալով
դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով
քաղաքագետներին: 1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ
պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, ԼՂՀ
ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ.
Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը: Այն
մեծ դժվարությամբ ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր
համաձայնությունը:
21.
Պարտադրված հրադադարը պահպանվումէ ցայսօր (2012): Մոսկվայում
հաստատված զինադադարի համաձայնագրով դադարեցվել են
պատերազմական գործողությունները, և սկսվել է ԼՂՀ հակամարտության
խաղաղ կարգավորման բանակցությունների փուլը, որը շարունակվում է
մինչև օրս (2012): ՂԱՊ-ը տեղի է ունեցել համայն հայության՝ Հայաստանի և
սփյուռքի ռազմական կարողությունների՝ մարդկային ուժի, նյութական,
տեխնիկական և այլ միջոցների լայնածավալ օգտագործումով, ինչպես նաև
բարեկամ երկրների, միջազգային առաջադեմ հասարակայնության
բարոյական ու հոգեբանական մշտական աջակցությամբ: ՂԱՊ-ի հաղթական
ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունները ստիպված որոշ ժամանակ
հրաժարվեցին հակամարտության հիմնախնդիրը ռազմական ճանապարհով
լուծելու քաղաքական գծից: ԼՂՀ տարածքի շուրջ ստեղծվել է բավարար
խորության անվտանգության գոտի, ինչը թույլ է տալիս ԼՂՀ
ազգաբնակչության անվտանգությունն ապահովելուց բացի, երկրում ծավալել
նաև բնականոն կենսական ու սոցիալ-տնտեսական գործունեություն:
22.
Այսպիսով պատերազմի պատճառըԱդրբեջանի
իշխանությունների վարած քաղաքականությունն
էր, նաև ինչպես նյութիս սկզում նշեցի
Ադրբեջանում սկսվել էին հայերի
ցեղասպանությունը, ինչն էլ պատճառ
հանդիսացավ պատերազմի սկսվելուն: Նշեմ նաև,
որ հրամանատարներն էին հայկական կողմից՝
Սամվել Բաբայանը, Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթե
Մելքոնյանը, Հմայակ Հարոյանը, Վազգեն
Սարգսյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը և
Անատոլի Զինևիչը, ադրբեջանական կողմից՝
Իսգանդար Համիդովը, Սուրետ Հուսեյնովը,
Ռահիմ Գազին և Շամիլ Բասաևը: Մեր կողմը
ունենալով ընդհամենը 20.000 զորքը
պարտության մատնեց 76.000 զորքին:
23.
Այդ հաղթանակը մենքձեռք բերեցինք
բազմաթիվ զոհեր տալով: Արդյունքում
ստացվեց Հայկական զորքերի ռազմական
հաղթանակֈ Կնքեցինք զինանադադարի
պայմանագիր:Պայմանագիրը
ստորագրվել է 1994-ին Հայաստանի,
Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի
կողմիցֈ Պատերազմից հետո եղան
տարածքային փոփոխություններ, դրանք
են՝
Արցախը դարձել է դե ֆակտո անկախ
հանրապետությունֈ
Բանակցային գործընթացը
Հայաստանի և Ադրբեջանի միջև
Արցախի ապագայի վերաբերյալ
շարունակվում էֈ