SlideShare a Scribd company logo
1 of 8
<<Երկաթե
Շերեփի>>
Խորհուրդը
Խրիմյան Հայրիկը
Բեռլինի վեհաժողովում
• Երբ հայկական պատվիրակությունը Խրիմյան Հայրիկի
ղեկավարությամբ մեկնելու էր Եվրոպա Բեռլինի կոնգրեսին
մասնակցելու, նրա շրջապատի մոտիկ մարդիկ նրան հարցնում են.
• -Սիրելի՛ Հայրիկ, դու եվրոպական լեզուներ չգիտես, ինչպե՞ս ես
արտահայտվելու, Հայկական հարցը եվրոպական տերությունների
ղեկավարների առջև ինչպե՞ս ես բարձրացնելու:
• -ճիշտ է, ես չգիտեմ նրանց լեզուն, բայց գիտեմ մի լեզու, որ
ընդհանուր է և հասկանալի բոլոր ազգերի համար, դա լացն է: Ես
կբարձրանամ ամբիոն ու խոսելու փոխարեն հոնգուր - հոնգուր լաց
կլինեմ, և եվրոպական պատվիրակները կզգան իմ ազգի ողբալի
վիճակը:
• Իհարկե, Խրիմյան Հայրիկին և նրա պատվիրակությանը ոչ միայն
ձայն չտվին վեհաժողովում, այլև ներս չթողեցին:
• Հայկական հարցը չլուծվեց, և մեր պատվիրակությունը
հուսախաբված վերադարձավ:
Վերադարձը
• Վերադառնալով Կ. Պոլսից՝
Մ. Խրիմյանը Բեռլինի վեհաժողովը
նմանեցրեց հարիսայով լի
կաթսայի, որտեղից տարբեր ազգերի
ներկայացուցիչները երկաթե շերեփներով
վերցնում տանում են իրենց հասանելիքը:
• Նա իր խոսքերով ողջ հայության մոտ այն
գիտակցությունն էր ուզում արթնացնել, որ
ազատությունը ձեռք է բերվում ոչ թե
խնդրագրերի, այլ երկաթե շերեփի՝ զինված
պայքարի գնով:
• Այս խոսքերով իմաստուն հոգևորականը ողջ
հայության մոտ այն ճշմարիտ գիտակցությունն
էր ուզում արթնացնել ,որ ազատությունը ձեռք է
բերվուն ոչ թե խնդրագրերի ,այլ երկաթե շերեփի
՝ զինված պայքարի գնով :
• Պատահական չէ ,որ 1878 թ. հետո հայ
ազատագրական շարժումը թևակոխեց իր
զարգացման նոր ՝զինված պայքարի
փուլը:Պատմությունն ապացուցեց ,որ
թուրքական արյունոտ բռնակալությունից հայ
ժողովրդի փրկության միակ հնարավորությունը
զիված պայքարն է:Բռնության առջև չպետք է
խոնարհվել ,այլ միասնական ուժերով պայքարի
նետվել և այդ ճանապարհով հաստատել
գոյության ու անկախության իրավունքը:
Սան Ստեֆանոյի պայմանագիր
• 1877-1878թթ. Ռուս –թուրքական պատերազմը մեծ հույսեր է
արթնացնում ողջ հայության ,մասնավորապես արևմտահայության
շրջանում:Ազգային իղձերի առաջին արտահայտիչը Հայ
առաքելական եկեղեցին էր,քանզի պետականության
բացակայության պայմաններում միայն եկեղեցին կարող էր
հանդես գալ ամբողջ հայության անունից,լինել նրա շահերի
պաշտպանը տարբեր ատյաններում:
• 1878 թ. փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում ստորագրվեց ռուս –
թուրքական խաղաղության պայմանագիրը,որը 29-ը հոդվածից էր
,որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին՞:Դրանց համաձայն
բարենորոգումները պետք է կատարվեին 6 ամսվա
ընթացքում:Ռուսաստանին էին անցնում
Կարսը,Արդահանը,Բաթումը,Բայազետը: 16-րդ հոդվածը ոգեվորեց
հայությանը:Առաջին անգամ օգտագործվեց Հայաստան
անվանումը:Ուժեղացավ Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի
վրա:Այդ պայմանագիրը կոչվում էր նախնական, ուստի Անգլիան ու
Ավստրո-հունգարիան Եվրոպական պետությունների վեհաժողով
հրավիրելու առաջարկությամբ դիմեցին Գերմանիայի կանցլեր
Օտտո Բիսմարկին:Տերությունները համաձայնության եկան
Բեռլինում հրավիրել միջազգային վեհաժողով:
Բեռլինի կոնգրեսը
• 1878թ.հունիսին հրավիրում է Բեռլինի
կոնգրեսը:Արևմտահայության դատը Բեռլինում
պաշտպանելու համար կազմվում է
պատվիրակություն՝Մ.Խրիմյանի նախագահությայմբ:Հայ
պատվիրակությանը թուլ չտրվեց մասնակցել վեհաժողովի
նիստերին:16-րդ հոդվածը փոխարինվեց 61-ի:Հոդվածից
հանվեց Հայաստան անվանումը ,մնաց միայն <<հայաբնակ
մարզեր>> անորոշ արտահայտությունը:Անգլիայի
պնդմամբ Թուրքիային վերադարձվեցին
Էրզրումը,Ալաշկերտի հովիտը ր հարակից տարածքները:
Ռուսաստանի կազմում մնաց Բաթումը ,Կարսը
,Արդահանը,Արդվինը :Հայկական հարցը 61-րդ հոդվածով
միջազգայանացվեց :Սուլթան Համիդը ծրագրեց հայկական
հարցը լուծել զանգվածային կոտորածների
միջոցով:Գարեգին Սրվանձտյանը գրում է<<Հայաստանի
մեջն է բուն հայկական խնդիրը,իսկ մենք Բեռլինի մեջ
կորորնենք այն>>:
Մ. Խրիմյանի խոսքերը
• «Դուք ինձի շերեփի տեղը թուղթ
տվիք. Այդ թղթի կտոր, որչափ որ
խոթեցի տաք հարիսայի մեջ, թուղթ
թաքացավ, լխկեցավ, մեջն ընկավ, ես ալ
թողի ետ եկա. Մոռացա առաջուց մի
քանի զեյթունցի տանեի հետս, անոնք
շերեփ ունեին… ժողովուրդ, ամենեն
առաջ քո ազատության հույսը քո վրա
դիր, քո խելքին, բազկին ուժ տուր, մարդ
ինքն իրմե պետք է աշխատի, որ փրկվի»
Դիագրամ

Սան
Ստեֆանո
16-րդ
հադված

Բեռլին
61-րդ
հոդված

Համեմատել նշված պայմանագրերի հոդվածները

More Related Content

More from karinemkhitaryan

հին աշխարհի կրոնն ու հավատալիքները
հին աշխարհի կրոնն ու հավատալիքներըհին աշխարհի կրոնն ու հավատալիքները
հին աշխարհի կրոնն ու հավատալիքներըkarinemkhitaryan
 
արուս հարությունյան
արուս հարությունյանարուս հարությունյան
արուս հարությունյանkarinemkhitaryan
 
շնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըշնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըkarinemkhitaryan
 
Բարձրաձայն ընթերցանություն
Բարձրաձայն ընթերցանությունԲարձրաձայն ընթերցանություն
Բարձրաձայն ընթերցանությունkarinemkhitaryan
 
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտըմեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտըkarinemkhitaryan
 
Հոգևոր- կրթական հաստատություններ
Հոգևոր- կրթական հաստատություններՀոգևոր- կրթական հաստատություններ
Հոգևոր- կրթական հաստատություններkarinemkhitaryan
 

More from karinemkhitaryan (20)

պաշտամունք
պաշտամունքպաշտամունք
պաշտամունք
 
հին աշխարհի կրոնն ու հավատալիքները
հին աշխարհի կրոնն ու հավատալիքներըհին աշխարհի կրոնն ու հավատալիքները
հին աշխարհի կրոնն ու հավատալիքները
 
արուս հարությունյան
արուս հարությունյանարուս հարությունյան
արուս հարությունյան
 
շնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըշնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերը
 
Բարձրաձայն ընթերցանություն
Բարձրաձայն ընթերցանությունԲարձրաձայն ընթերցանություն
Բարձրաձայն ընթերցանություն
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
 
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտըմեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
 
Հոգևոր- կրթական հաստատություններ
Հոգևոր- կրթական հաստատություններՀոգևոր- կրթական հաստատություններ
Հոգևոր- կրթական հաստատություններ
 
Receptner zatki hamar
Receptner zatki hamarReceptner zatki hamar
Receptner zatki hamar
 
Pasxaeda
PasxaedaPasxaeda
Pasxaeda
 
пасхаPptx (1)
пасхаPptx (1)пасхаPptx (1)
пасхаPptx (1)
 
198 ավագ դպրոց
198 ավագ դպրոց198 ավագ դպրոց
198 ավագ դպրոց
 
զատիկ3 (1)
զատիկ3 (1)զատիկ3 (1)
զատիկ3 (1)
 
սուրբ զատիկ
սուրբ զատիկսուրբ զատիկ
սուրբ զատիկ
 
սուրբ զատիկ
սուրբ զատիկսուրբ զատիկ
սուրբ զատիկ
 
Pasxa
PasxaPasxa
Pasxa
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
սուրբ զատիկ
սուրբ զատիկսուրբ զատիկ
սուրբ զատիկ
 
198 ավագ դպրոց
198 ավագ դպրոց198 ավագ դպրոց
198 ավագ դպրոց
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 

Erkate sherep

  • 2. Խրիմյան Հայրիկը Բեռլինի վեհաժողովում • Երբ հայկական պատվիրակությունը Խրիմյան Հայրիկի ղեկավարությամբ մեկնելու էր Եվրոպա Բեռլինի կոնգրեսին մասնակցելու, նրա շրջապատի մոտիկ մարդիկ նրան հարցնում են. • -Սիրելի՛ Հայրիկ, դու եվրոպական լեզուներ չգիտես, ինչպե՞ս ես արտահայտվելու, Հայկական հարցը եվրոպական տերությունների ղեկավարների առջև ինչպե՞ս ես բարձրացնելու: • -ճիշտ է, ես չգիտեմ նրանց լեզուն, բայց գիտեմ մի լեզու, որ ընդհանուր է և հասկանալի բոլոր ազգերի համար, դա լացն է: Ես կբարձրանամ ամբիոն ու խոսելու փոխարեն հոնգուր - հոնգուր լաց կլինեմ, և եվրոպական պատվիրակները կզգան իմ ազգի ողբալի վիճակը: • Իհարկե, Խրիմյան Հայրիկին և նրա պատվիրակությանը ոչ միայն ձայն չտվին վեհաժողովում, այլև ներս չթողեցին: • Հայկական հարցը չլուծվեց, և մեր պատվիրակությունը հուսախաբված վերադարձավ:
  • 3. Վերադարձը • Վերադառնալով Կ. Պոլսից՝ Մ. Խրիմյանը Բեռլինի վեհաժողովը նմանեցրեց հարիսայով լի կաթսայի, որտեղից տարբեր ազգերի ներկայացուցիչները երկաթե շերեփներով վերցնում տանում են իրենց հասանելիքը: • Նա իր խոսքերով ողջ հայության մոտ այն գիտակցությունն էր ուզում արթնացնել, որ ազատությունը ձեռք է բերվում ոչ թե խնդրագրերի, այլ երկաթե շերեփի՝ զինված պայքարի գնով:
  • 4. • Այս խոսքերով իմաստուն հոգևորականը ողջ հայության մոտ այն ճշմարիտ գիտակցությունն էր ուզում արթնացնել ,որ ազատությունը ձեռք է բերվուն ոչ թե խնդրագրերի ,այլ երկաթե շերեփի ՝ զինված պայքարի գնով : • Պատահական չէ ,որ 1878 թ. հետո հայ ազատագրական շարժումը թևակոխեց իր զարգացման նոր ՝զինված պայքարի փուլը:Պատմությունն ապացուցեց ,որ թուրքական արյունոտ բռնակալությունից հայ ժողովրդի փրկության միակ հնարավորությունը զիված պայքարն է:Բռնության առջև չպետք է խոնարհվել ,այլ միասնական ուժերով պայքարի նետվել և այդ ճանապարհով հաստատել գոյության ու անկախության իրավունքը:
  • 5. Սան Ստեֆանոյի պայմանագիր • 1877-1878թթ. Ռուս –թուրքական պատերազմը մեծ հույսեր է արթնացնում ողջ հայության ,մասնավորապես արևմտահայության շրջանում:Ազգային իղձերի առաջին արտահայտիչը Հայ առաքելական եկեղեցին էր,քանզի պետականության բացակայության պայմաններում միայն եկեղեցին կարող էր հանդես գալ ամբողջ հայության անունից,լինել նրա շահերի պաշտպանը տարբեր ատյաններում: • 1878 թ. փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում ստորագրվեց ռուս – թուրքական խաղաղության պայմանագիրը,որը 29-ը հոդվածից էր ,որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին՞:Դրանց համաձայն բարենորոգումները պետք է կատարվեին 6 ամսվա ընթացքում:Ռուսաստանին էին անցնում Կարսը,Արդահանը,Բաթումը,Բայազետը: 16-րդ հոդվածը ոգեվորեց հայությանը:Առաջին անգամ օգտագործվեց Հայաստան անվանումը:Ուժեղացավ Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա:Այդ պայմանագիրը կոչվում էր նախնական, ուստի Անգլիան ու Ավստրո-հունգարիան Եվրոպական պետությունների վեհաժողով հրավիրելու առաջարկությամբ դիմեցին Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկին:Տերությունները համաձայնության եկան Բեռլինում հրավիրել միջազգային վեհաժողով:
  • 6. Բեռլինի կոնգրեսը • 1878թ.հունիսին հրավիրում է Բեռլինի կոնգրեսը:Արևմտահայության դատը Բեռլինում պաշտպանելու համար կազմվում է պատվիրակություն՝Մ.Խրիմյանի նախագահությայմբ:Հայ պատվիրակությանը թուլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին:16-րդ հոդվածը փոխարինվեց 61-ի:Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը ,մնաց միայն <<հայաբնակ մարզեր>> անորոշ արտահայտությունը:Անգլիայի պնդմամբ Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը,Ալաշկերտի հովիտը ր հարակից տարածքները: Ռուսաստանի կազմում մնաց Բաթումը ,Կարսը ,Արդահանը,Արդվինը :Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայանացվեց :Սուլթան Համիդը ծրագրեց հայկական հարցը լուծել զանգվածային կոտորածների միջոցով:Գարեգին Սրվանձտյանը գրում է<<Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը,իսկ մենք Բեռլինի մեջ կորորնենք այն>>:
  • 7. Մ. Խրիմյանի խոսքերը • «Դուք ինձի շերեփի տեղը թուղթ տվիք. Այդ թղթի կտոր, որչափ որ խոթեցի տաք հարիսայի մեջ, թուղթ թաքացավ, լխկեցավ, մեջն ընկավ, ես ալ թողի ետ եկա. Մոռացա առաջուց մի քանի զեյթունցի տանեի հետս, անոնք շերեփ ունեին… ժողովուրդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին, բազկին ուժ տուր, մարդ ինքն իրմե պետք է աշխատի, որ փրկվի»