SlideShare a Scribd company logo
ԻՄ ՏԱՐԻՔԸ
Պատահե՞լ է, որ անձրևը սիրես ջերմությունից շատ, ցանկացել՞ ես երբևէ քայլել
միայնակ, լսել թախծոտ երգ, որը թվում է քո մասին է հենց:
Պատահե՞լ է, որ թվա քեզ ոչ ոք էլ չի հասկանում, քո ներսում աղմուկ կա` ոչ ոք
չի լսում, աշունն ես սիրում, Տերյանով ապրում, դու սիրո մասին ֆիլմեր ես
դիտում, նաև խզբզում այդ սիրո մասին ու հաճախ պատրում դեռ
անստորագիր…
Սիրահարվում ես, շուտով մոռանում, մեկ-մեկ փնտրում ես քեզ ուրիշ
կյանքում, գտնում, կորցնում, անուրջներ ստեղծում ու քո աշխարհի պատերն ես
դնում:
Քեզ ոչ ոք պետք չէ, բայց մենա՞կ ես դու, աշխարհն այս նեղ է ու հզո՞ր ես դու….
Հոգոբանական տերմինների մեջ գտնել լուծումը քո այդ վիճակի իզուր
փորձիր, պարզապես ժպտա ու քիչ մռայլվիր :
Բոլոր տարիքային ճգնաժամերից
ամենաբուռն արտահայտվողը
դեռահասության ճգնաժամն է: Թերևս սա
է պատճառը, որ տարբեր ժողովուրդների
մոտ այս տարիքի նկատմամբ
յուրահատուկ վերաբերմունք է
ձևավորվել« օրինակ« ֆրանսիացիները
դեռահասության շրջանը «ապերախտ
կամ հիմար տարիք» են անվանում իսկ
պարզունակ ժողովուրդներն այս
տարիքում հատուկ ձեռնադրություններ
են կազմակերպում:
Հոգեբանական գրականության մեջ առանձնացվում են դեռահասության
ճգնաժամի հետևյալ ախտանշանները գերկենտրոնացում այնպիսի հարցերի
վրա, ինչպիսիք են «ով եմ», «ինչու եմ ծնվել», «գեղեցիկ եմ, թե տգեղ»
անլիարժեքության զգացում, ընկճվածություն, տագնապներ` կապված
մարմնի մասերի համաչափության հետ
(դիսմորֆոֆոբիա), դեպերսոնալիզացիոն երևույթներ (դեռահասին թվում է թե
ինքը փոխվել է հայտարարում է որ չի զգում իր ես-ը, գերկենտրոնացում
սեփական ես-ի վրա, քննադատության հանդեպ խիստ
զգայունություն, նեգատիվիզմ (ամեն ինչում հակառակվում է
մեծերին), օրինազանց վարք, տանից փախուստներ, կուռքերի ստեղծում և
այլն:
Ինչպես ցույց են տվել մի շարք հեղինակների
(Է. Շպրանգեր, Լ. Վիգոտսկի և ուրիշներ)
հետազոտությունները, այս տարիքում անձը
յուրահատուկ «ծնունդ» է ապրում
վերակառուցվում է ինքնագիտակցությունը:
Դեռահասը սկսում է գիտակցել իրեն որպես
տղամարդ/կին փորձում է հասկանալ թե ինչ
է նշանակում լինել տղամարդ/կին ինչպիսին
է ինքը որպես տվյալ սեռի ներկայացուցիչ
փորձում է ինքնահաստատվել (Ս. Խուդոյան):
Սկսում են ֆիքսվել իրենց արտաքինի վրա քանի որ վերջինս կարևոր դեր է
խաղում հակառակ սեռի հետ հարաբերությունների, դրական կամ
բացասական սեռային ես-կոնցեպցիայի ինքնագնահատականի
ձևավորման, հետևաբար նաև` դեռահասության ճգնաժամի հանգուցալուծման
գործում: Դա է պատճառը, որ այս տարիքին բնորոշ հոգեախտաբանության մեջ
մեծ տեղ են գրավում արտաքինի հետ կապված պրոբլեմները (հատկապես
աղջիկների մոտ, քանի որ այն ավելի կարևոր նշանակություն ունի նրանց
համար, քան տղաների), որոնք կարող են դիտվել որպես բացասական սեռային
ես-կոնցեպցիայով պայմանավորված խանգարումներ:
Այս համախտանիշերից են
նյարդային անորեքսիան (ավելի
գեղեցիկ երևալու նպատակով
սննդից հրաժարում)
դիսմորֆոֆոբիան: Վերջինիս
դեպքում հիվանդները համոզված
են, որ իրենք որոշակի մարմնական
թերություն ունեն` տգեղ քիթ
(Սիրանո դե Բերժերակի
բարդույթը), «լոշտակ»
ականջներ, տգեղ մաշկ, չափազանց
գիրություն կամ
նիհարություն, հաստ, բարակ կամ
ծուռ ոտքեր: Այս համախտանիշի
դեպքում են ի հայտ է
գալիս, այսպես կոչված, «հայելու
սիմպտոմը» (դեռահասը սևեռուն
կերպով հետազոտում է իրեն
հայելում) և, «լուսանկարման
սիմպտոմը» (հրաժարվում են
լուսանկարվելուց):
Շ. Բյուլերը դեռահասության փուլում
առանձնացնում է նեգատիվ և պոզիտիվ
շրջաններ: Նեգատիվ շրջանի հիմնական
բնութագիրը նախկին հետաքրքրությունների
մահացումն է, սկսում է ի հայտ գալ սեռական
մղումը, ինչն էլ պայմանավորում է այս շրջանի
բացասական ախտանշանները
(տագնապայնությունը, ագրեսիվությունը, լարվա
ծությունը, անիմաստ բունտը, նեգատիվիզմը և
այլն): Պոզիտիվ շրջանը բնութագրվում է նոր
հետաքրքրությունների, արժեքների ի հայտ
գալով. դեռահասը ձգտում է մտերմիկ
հարաբերությունների, արթնանում է սիրո
զգացմունքը: Կուրտ Լևինը դեռահասության
կարևորագույն բնութաիրն է համարում
կենսագործունեության դաշտի ընդարձակումը:
Այս տարիքի հիմնական պրոբլեմները, ըստ
նրա, պայմանավորված են դեռահասի մարգինալ
ստատուսովª նա ո°չ երեխա է և ո°չ էլ
մեծ, անորոշ վիճակում է, ինչն էլ ներքին
հակասությունների, ոչ ադեկվատ վարքի, մի
ծայրահեղությունից մյուսի մեջ
հայտնվելու, անինքնավստահության պատճառ է
հանդիսանում:
Դեռահասության ճգնաժամը կարող է ընթանալ մեղմ կամ սուր: Դա մեծապես
պայմանավորված է դաստիարակությամբ: Պարզվել է« որ բացասական ազդեցություն են
ունենում հատկապես ավտորիտար և հակասական բնույթի դաստիարակության ոճերը
(ծնողը միանշանակ չի վերաբերվում երեխային)« ինչպես նաև սիմբիոտիկ
դաստիարակչական մոտեցումը (այս դեպքում ծնողն ընկալում է իրեն և երեխային որպես
մեկ ամբողջություն, ձգտում է բավարարել նրա բոլոր պահանջները, պաշտպանել
պրոբլեմներից, երեխան նրան թվում է փոքր ու անօգնական): Ճգնաժամի ընթացքի
գործում արտաքին ներգործությունների որոշիչ նշանակության մասին է վկայում նաև այն«
որ պարզունակ ցեղերի մոտ դեռահասությունն ընթանում է հարթ, առանց ճգնաժամերի:
Դա բացատրվում է այդ հասարակությունների ոչ բարդ կառուցվածքով (հասարակական
կյանքը կազմակերպվում է ավանդույթներով, ալտերնատիվ զարգացման
հնարավորություններ չկան), սեռական հարաբերությունների թույլտվությամբ, մանկական
սոցիալական դիրքից մեծականին անցման կտրուկ բնույթով (ձեռնադրությունների
միջոցով):

More Related Content

More from mariqechechyan

Արցախյան պատերազմ
Արցախյան պատերազմԱրցախյան պատերազմ
Արցախյան պատերազմmariqechechyan
 
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմmariqechechyan
 
Առաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմԱռաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմmariqechechyan
 
Մեգալիթյան հուշարձաններ
Մեգալիթյան հուշարձաններՄեգալիթյան հուշարձաններ
Մեգալիթյան հուշարձաններmariqechechyan
 
արվեստի առաջացումը
արվեստի առաջացումը արվեստի առաջացումը
արվեստի առաջացումը mariqechechyan
 
էկոլոգիա -ամփոփում
էկոլոգիա -ամփոփումէկոլոգիա -ամփոփում
էկոլոգիա -ամփոփումmariqechechyan
 
Qaxcraham jri himnaxndirner@
Qaxcraham jri himnaxndirner@Qaxcraham jri himnaxndirner@
Qaxcraham jri himnaxndirner@mariqechechyan
 
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրներըէկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրներըmariqechechyan
 
Jri hamashxarhayin shrjaptuyt
Jri hamashxarhayin shrjaptuytJri hamashxarhayin shrjaptuyt
Jri hamashxarhayin shrjaptuytmariqechechyan
 
Sevana lchi himnaxndirner@
Sevana lchi himnaxndirner@Sevana lchi himnaxndirner@
Sevana lchi himnaxndirner@mariqechechyan
 

More from mariqechechyan (19)

Արցախյան պատերազմ
Արցախյան պատերազմԱրցախյան պատերազմ
Արցախյան պատերազմ
 
Tutak
TutakTutak
Tutak
 
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
 
Առաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմԱռաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմ
 
Paruyr Sevak
Paruyr SevakParuyr Sevak
Paruyr Sevak
 
Paruyr Sevak
Paruyr SevakParuyr Sevak
Paruyr Sevak
 
Mediaolimpiada
MediaolimpiadaMediaolimpiada
Mediaolimpiada
 
Karmir girq
Karmir girq Karmir girq
Karmir girq
 
Մեգալիթյան հուշարձաններ
Մեգալիթյան հուշարձաններՄեգալիթյան հուշարձաններ
Մեգալիթյան հուշարձաններ
 
արվեստի առաջացումը
արվեստի առաջացումը արվեստի առաջացումը
արվեստի առաջացումը
 
ջրոլորտ
ջրոլորտ ջրոլորտ
ջրոլորտ
 
Ekologia
Ekologia Ekologia
Ekologia
 
մթնոլորտ
մթնոլորտ մթնոլորտ
մթնոլորտ
 
էկոլոգիա -ամփոփում
էկոլոգիա -ամփոփումէկոլոգիա -ամփոփում
էկոլոգիա -ամփոփում
 
Qaxcraham jri himnaxndirner@
Qaxcraham jri himnaxndirner@Qaxcraham jri himnaxndirner@
Qaxcraham jri himnaxndirner@
 
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրներըէկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
 
Jrolort - ampopum
Jrolort - ampopum Jrolort - ampopum
Jrolort - ampopum
 
Jri hamashxarhayin shrjaptuyt
Jri hamashxarhayin shrjaptuytJri hamashxarhayin shrjaptuyt
Jri hamashxarhayin shrjaptuyt
 
Sevana lchi himnaxndirner@
Sevana lchi himnaxndirner@Sevana lchi himnaxndirner@
Sevana lchi himnaxndirner@
 

Im tariq@

  • 2. Պատահե՞լ է, որ անձրևը սիրես ջերմությունից շատ, ցանկացել՞ ես երբևէ քայլել միայնակ, լսել թախծոտ երգ, որը թվում է քո մասին է հենց: Պատահե՞լ է, որ թվա քեզ ոչ ոք էլ չի հասկանում, քո ներսում աղմուկ կա` ոչ ոք չի լսում, աշունն ես սիրում, Տերյանով ապրում, դու սիրո մասին ֆիլմեր ես դիտում, նաև խզբզում այդ սիրո մասին ու հաճախ պատրում դեռ անստորագիր… Սիրահարվում ես, շուտով մոռանում, մեկ-մեկ փնտրում ես քեզ ուրիշ կյանքում, գտնում, կորցնում, անուրջներ ստեղծում ու քո աշխարհի պատերն ես դնում: Քեզ ոչ ոք պետք չէ, բայց մենա՞կ ես դու, աշխարհն այս նեղ է ու հզո՞ր ես դու…. Հոգոբանական տերմինների մեջ գտնել լուծումը քո այդ վիճակի իզուր փորձիր, պարզապես ժպտա ու քիչ մռայլվիր :
  • 3. Բոլոր տարիքային ճգնաժամերից ամենաբուռն արտահայտվողը դեռահասության ճգնաժամն է: Թերևս սա է պատճառը, որ տարբեր ժողովուրդների մոտ այս տարիքի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է ձևավորվել« օրինակ« ֆրանսիացիները դեռահասության շրջանը «ապերախտ կամ հիմար տարիք» են անվանում իսկ պարզունակ ժողովուրդներն այս տարիքում հատուկ ձեռնադրություններ են կազմակերպում:
  • 4. Հոգեբանական գրականության մեջ առանձնացվում են դեռահասության ճգնաժամի հետևյալ ախտանշանները գերկենտրոնացում այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են «ով եմ», «ինչու եմ ծնվել», «գեղեցիկ եմ, թե տգեղ» անլիարժեքության զգացում, ընկճվածություն, տագնապներ` կապված մարմնի մասերի համաչափության հետ (դիսմորֆոֆոբիա), դեպերսոնալիզացիոն երևույթներ (դեռահասին թվում է թե ինքը փոխվել է հայտարարում է որ չի զգում իր ես-ը, գերկենտրոնացում սեփական ես-ի վրա, քննադատության հանդեպ խիստ զգայունություն, նեգատիվիզմ (ամեն ինչում հակառակվում է մեծերին), օրինազանց վարք, տանից փախուստներ, կուռքերի ստեղծում և այլն:
  • 5. Ինչպես ցույց են տվել մի շարք հեղինակների (Է. Շպրանգեր, Լ. Վիգոտսկի և ուրիշներ) հետազոտությունները, այս տարիքում անձը յուրահատուկ «ծնունդ» է ապրում վերակառուցվում է ինքնագիտակցությունը: Դեռահասը սկսում է գիտակցել իրեն որպես տղամարդ/կին փորձում է հասկանալ թե ինչ է նշանակում լինել տղամարդ/կին ինչպիսին է ինքը որպես տվյալ սեռի ներկայացուցիչ փորձում է ինքնահաստատվել (Ս. Խուդոյան):
  • 6. Սկսում են ֆիքսվել իրենց արտաքինի վրա քանի որ վերջինս կարևոր դեր է խաղում հակառակ սեռի հետ հարաբերությունների, դրական կամ բացասական սեռային ես-կոնցեպցիայի ինքնագնահատականի ձևավորման, հետևաբար նաև` դեռահասության ճգնաժամի հանգուցալուծման գործում: Դա է պատճառը, որ այս տարիքին բնորոշ հոգեախտաբանության մեջ մեծ տեղ են գրավում արտաքինի հետ կապված պրոբլեմները (հատկապես աղջիկների մոտ, քանի որ այն ավելի կարևոր նշանակություն ունի նրանց համար, քան տղաների), որոնք կարող են դիտվել որպես բացասական սեռային ես-կոնցեպցիայով պայմանավորված խանգարումներ:
  • 7. Այս համախտանիշերից են նյարդային անորեքսիան (ավելի գեղեցիկ երևալու նպատակով սննդից հրաժարում) դիսմորֆոֆոբիան: Վերջինիս դեպքում հիվանդները համոզված են, որ իրենք որոշակի մարմնական թերություն ունեն` տգեղ քիթ (Սիրանո դե Բերժերակի բարդույթը), «լոշտակ» ականջներ, տգեղ մաշկ, չափազանց գիրություն կամ նիհարություն, հաստ, բարակ կամ ծուռ ոտքեր: Այս համախտանիշի դեպքում են ի հայտ է գալիս, այսպես կոչված, «հայելու սիմպտոմը» (դեռահասը սևեռուն կերպով հետազոտում է իրեն հայելում) և, «լուսանկարման սիմպտոմը» (հրաժարվում են լուսանկարվելուց):
  • 8. Շ. Բյուլերը դեռահասության փուլում առանձնացնում է նեգատիվ և պոզիտիվ շրջաններ: Նեգատիվ շրջանի հիմնական բնութագիրը նախկին հետաքրքրությունների մահացումն է, սկսում է ի հայտ գալ սեռական մղումը, ինչն էլ պայմանավորում է այս շրջանի բացասական ախտանշանները (տագնապայնությունը, ագրեսիվությունը, լարվա ծությունը, անիմաստ բունտը, նեգատիվիզմը և այլն): Պոզիտիվ շրջանը բնութագրվում է նոր հետաքրքրությունների, արժեքների ի հայտ գալով. դեռահասը ձգտում է մտերմիկ հարաբերությունների, արթնանում է սիրո զգացմունքը: Կուրտ Լևինը դեռահասության կարևորագույն բնութաիրն է համարում կենսագործունեության դաշտի ընդարձակումը: Այս տարիքի հիմնական պրոբլեմները, ըստ նրա, պայմանավորված են դեռահասի մարգինալ ստատուսովª նա ո°չ երեխա է և ո°չ էլ մեծ, անորոշ վիճակում է, ինչն էլ ներքին հակասությունների, ոչ ադեկվատ վարքի, մի ծայրահեղությունից մյուսի մեջ հայտնվելու, անինքնավստահության պատճառ է հանդիսանում:
  • 9. Դեռահասության ճգնաժամը կարող է ընթանալ մեղմ կամ սուր: Դա մեծապես պայմանավորված է դաստիարակությամբ: Պարզվել է« որ բացասական ազդեցություն են ունենում հատկապես ավտորիտար և հակասական բնույթի դաստիարակության ոճերը (ծնողը միանշանակ չի վերաբերվում երեխային)« ինչպես նաև սիմբիոտիկ դաստիարակչական մոտեցումը (այս դեպքում ծնողն ընկալում է իրեն և երեխային որպես մեկ ամբողջություն, ձգտում է բավարարել նրա բոլոր պահանջները, պաշտպանել պրոբլեմներից, երեխան նրան թվում է փոքր ու անօգնական): Ճգնաժամի ընթացքի գործում արտաքին ներգործությունների որոշիչ նշանակության մասին է վկայում նաև այն« որ պարզունակ ցեղերի մոտ դեռահասությունն ընթանում է հարթ, առանց ճգնաժամերի: Դա բացատրվում է այդ հասարակությունների ոչ բարդ կառուցվածքով (հասարակական կյանքը կազմակերպվում է ավանդույթներով, ալտերնատիվ զարգացման հնարավորություններ չկան), սեռական հարաբերությունների թույլտվությամբ, մանկական սոցիալական դիրքից մեծականին անցման կտրուկ բնույթով (ձեռնադրությունների միջոցով):