Սարդարապատի ճակատամարտը
Բաշ Ապարանի ճակատամարտը
Ղարաքիլիսայի ճակատամարտը

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–
29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի
24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին
վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ
հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում
վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի
մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին
հանրապետությունը:

 Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.)
հետո ռուսական զորքերը լքել էին Կովկասյան ռազմաճակատը:
Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին
դիմակայում էին գերազանցապես հայկական խմբեր և նոր
կազմավորվող զորամասեր:
 Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի
հետ 1917 թ. դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ.
փետրվարի 10-ին անցնում են հարձակման և նվաճում Երզնկան,
Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին
բանակային կորպուսը` գեներալ Թովմաս Նազարբեկյանի
հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ
նահանջում է. նրա հետ արտագաղթում են տասնյակ
հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն
ապահովում էր Անդրանիկի ջոկատը:
 Մայիսի 15-ին` Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի) գրավելուց
հետո, թուրքական մի զորամաս արշավում է Ղարաքիլիսա (այժմ՝
Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի
գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավում է
Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:


Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից
մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջում էին բոլոր եկեղեցիների
զանգերը: Ժողովուրդը զինվում և օգնության է հասնում զորամասերին:
Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը
հանձնարարեց Երևանի զորախմբի հրամանատար, գեներալ Մովսես
Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվում նաև Կողբի և
Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-
րդ բրիգադը դիրքավորվում է Նախիջևան–Շարուր ուղղությամբ:
Սարդարապատի զորախումբը` գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի
հրամանատարությամբ, դիրքեր է գրավում Սարդարապատի ուղղությամբ
հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ
հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվում է
սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ-Ապարանից
Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և
Երևանի պաշտպանությունը ղեկավարում էր Արամ Մանուկյանը:

 Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավում են
Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և
Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային
(հրամանատար՝ գնդապետ Պողոս Բեկ -Փիրումյան), պարտիզանական
հետևակային , Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ գնդերը
Քյորփալուից և Ղուրդուղլուից անցնում են հարձակման, Ղամշլու գյուղի
մոտ կոտրում թուրքերի դիմադրությունը, վերագրավում
Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրում թշնամուն
նահանջել շուրջ 15–20 կմ:
 Սակայն, երբ հայկական ուժերը դադարեցնում են հետապնդումը,
թուրքերը վերադասավորում են ուժերը և ամրանում Արաքս կայարանի
հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի
մարտերի ընթացքում 3500 թուրք է զոհվում: Հակառակորդը որոշում է
համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղում
նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:

Հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետո
ստեղծում է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ
Հասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ, և
թուրքերի շրջապատման պլան մշակում.խմբի կազմում էին Երզնկայի
հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը,
Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսկադրոն (ընդամենը 4 հրանոթով), որոնք
Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ
շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ
հայկական հիմնական ուժերը գրոհում են ճակատից:Թուրքական
բանակի մնացորդները խուճապահար փախչում են Ալեքսանդրապոլ:
Ճակատամարտն ավարտվում է թուրքական գերակշիռ ուժերի դեմ
լիակատար հաղթանակով:
Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։
Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի
ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։
Գյուղացիները տրամադրում էին
փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք,
մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում
խրամատներ։ Հերոսամարտը համաժողովրդական
բնույթ ստացավ, հայ ժողովուրդը համախմբվել, մի
բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ
գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն
հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային
արժանապատվության:
Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ.
կառուցվել է հերոսամարտին նվիրված
հուշահամալիրը:
Հարյուրավոր մարդիկ, անկախ
կուսակցական պատկանելությունից,
մասնագիտությունից, քաղաքական
համոզմունքներից ու տարիքից,
ներկայանում էին զորամաս և կամավոր
մեկնում ճակատ։



 Թուրքական հրամանատարությունը Բաշ-Ապարան (այժմ՝ ք.
Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձում է հյուսիսից
արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում
հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը
և նրան կտրել Երևանից:
 Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական
հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից
Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ
ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ -Ապարան: Մայիսի 24-
ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝
դեպի Բաշ- Ապարան արշավող թուրքերին դիմակայելու
համար:
 Մայիսի 29-ին Բաշ-Ապարանում ջախջախվել է
հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին:
Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված
զինվորներ և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվում Բաշ-
Ապարանից արևմուտք:
 Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ
աջակցություն են ցույց տալիս նաև եզդի
աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի
գլխավորությամբ: Բաշ- -Ապարանի ճակատամարտով
կասեցվեց թուրքական զորքերի արշավանքը Երևան և
Արարատյան դաշտ:
 Բաշ- Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի
(1979 թ.) մոտ 2000 թ. մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի
աճյունը:


Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ
շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավում է Ջաջուռը,
Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ),
մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք.
Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի
ջոկատը կենտրոնանում է Դսեղ գյուղում, ապա շարժվում դեպի
Դիլիջան:

Հայկական զորքը 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր
է ունեցել, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10
հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր:Հայկական զորքին
օգնության են հասնում նաև Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի
բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները
թուրքերի գերակշիռ ուժերին հասցնում են Ղշլաղ (այժմ՝
Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում)
մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն
հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ):
Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան և 2
լեռնային մարտկոցներ փոխադրվում են Շահալի , մնացածները
կենտրոնանում են Դիլիջանի մոտ:

Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները
կոտորում են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերում
բնակավայրերն ու անցնում Ղազախ:
Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները
հրաժարվում են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողանում
մտնել Սևանի ավազան:
Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի
հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի
հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու
տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։
Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական
և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության
շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների
պատմության ժամանակաշրջանը։
Հայերը զգալի կորուստներ են կրում(սպանված, վիրավոր և գերի): Մեծ
էին նաև թուրքերի կորուստները, սակայն, համալրում ստանալով, նրանք
անցնում են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված
նահանջում են Դիլիջան:

Բաթումի
պայմանագիր
Ամենայն Հայոց Կաթողիկոս
Գևորգ Ե Սուրենյանց

 «1918 թ. մայիսին օրակարգում էր դրված հայ ժողովըրդի լինել-
չլինելու, իր Հայրենիքի մի փոքր անկյունում՝ Արևելյան
Հայաստանում, ապրելու, գոյատևելու խընդիրը: Հայ ժողովուրդը
հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը, կարողացավ
ջախջախել թուրքական զորքերին և զենքով ձեռք բերել իր սեփական
Հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքը»:
Լենդրուշ Խուրշուդյան,
Պատմաբան
 «Ղարաքիլիսայի ճակատամարտը «....բացառիկ ճակատամարտ էր
այս պատերազմի պատմության մեջ:
....Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են
աշխարհի լավագույն զինվորները լինել»:
Վեհիբ փաշա,
Կովկասում թուրքական բանակի հրամանատար


մայիսյան հերոսամարտեր

  • 1.
    Սարդարապատի ճակատամարտը Բաշ Ապարանիճակատամարտը Ղարաքիլիսայի ճակատամարտը
  • 2.
     Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի(մայիսի 21– 29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:
  • 3.
      Ռուսաստանում Հոկտեմբերյանհեղափոխությունից (1917 թ.) հետո ռուսական զորքերը լքել էին Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայում էին գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր:  Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ. դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ. փետրվարի 10-ին անցնում են հարձակման և նվաճում Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին բանակային կորպուսը` գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ նահանջում է. նրա հետ արտագաղթում են տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը:  Մայիսի 15-ին` Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի) գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավում է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավում է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:
  • 4.
  • 5.
     Մայիսի 22–29-ը Արագածիլանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջում էին բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվում և օգնության է հասնում զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարեց Երևանի զորախմբի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվում նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3- րդ բրիգադը դիրքավորվում է Նախիջևան–Շարուր ուղղությամբ: Սարդարապատի զորախումբը` գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավում Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվում է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ-Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարում էր Արամ Մանուկյանը:
  • 6.
      Թուրքական բանակիառաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավում են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային (հրամանատար՝ գնդապետ Պողոս Բեկ -Փիրումյան), պարտիզանական հետևակային , Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ գնդերը Քյորփալուից և Ղուրդուղլուից անցնում են հարձակման, Ղամշլու գյուղի մոտ կոտրում թուրքերի դիմադրությունը, վերագրավում Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրում թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ:  Սակայն, երբ հայկական ուժերը դադարեցնում են հետապնդումը, թուրքերը վերադասավորում են ուժերը և ամրանում Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում 3500 թուրք է զոհվում: Հակառակորդը որոշում է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղում նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:
  • 7.
     Հայկական հրամանատարությունը համալրումստանալուց հետո ստեղծում է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ, և թուրքերի շրջապատման պլան մշակում.խմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսկադրոն (ընդամենը 4 հրանոթով), որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհում են ճակատից:Թուրքական բանակի մնացորդները խուճապահար փախչում են Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվում է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով: Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։
  • 8.
    Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ,փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում խրամատներ։ Հերոսամարտը համաժողովրդական բնույթ ստացավ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության: Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ. կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը: Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ։
  • 9.
  • 10.
  • 11.
      Թուրքական հրամանատարությունըԲաշ-Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձում է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից:  Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ -Ապարան: Մայիսի 24- ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ- Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար:
  • 12.
     Մայիսի 29-ինԲաշ-Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված զինվորներ և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվում Բաշ- Ապարանից արևմուտք:  Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տալիս նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ- -Ապարանի ճակատամարտով կասեցվեց թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:  Բաշ- Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ. մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:
  • 13.
  • 14.
     Ալեքսանդրապոլը գրավելուց հետոՂարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավում է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնանում է Դսեղ գյուղում, ապա շարժվում դեպի Դիլիջան:
  • 15.
     Հայկական զորքը 6հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր է ունեցել, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր:Հայկական զորքին օգնության են հասնում նաև Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցնում են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ): Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվում են Շահալի , մնացածները կենտրոնանում են Դիլիջանի մոտ:
  • 16.
     Ղարաքիլիսայում և շրջակագյուղերում թուրք ջարդարարները կոտորում են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերում բնակավայրերն ու անցնում Ղազախ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվում են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողանում մտնել Սևանի ավազան: Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։ Հայերը զգալի կորուստներ են կրում(սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն, համալրում ստանալով, նրանք անցնում են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջում են Դիլիջան:
  • 17.
  • 18.
      «1918 թ.մայիսին օրակարգում էր դրված հայ ժողովըրդի լինել- չլինելու, իր Հայրենիքի մի փոքր անկյունում՝ Արևելյան Հայաստանում, ապրելու, գոյատևելու խընդիրը: Հայ ժողովուրդը հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը, կարողացավ ջախջախել թուրքական զորքերին և զենքով ձեռք բերել իր սեփական Հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքը»: Լենդրուշ Խուրշուդյան, Պատմաբան  «Ղարաքիլիսայի ճակատամարտը «....բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: ....Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»: Վեհիբ փաշա, Կովկասում թուրքական բանակի հրամանատար
  • 19.