Հյուսվածքներ
Սարգիս Մարգարյան
8-4 դասարան
Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում,
որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական
համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները
մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։
Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին
միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին
հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի
ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների
առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային,
նյարդային։
Մկանային հյուսվածք
 Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից և միջբջջային նյութից։ Մկանային
բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և
ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է
միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին
օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Նրանց
կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ
զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ
բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց
շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի,
կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները
կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր
մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ
մկանաթելերի նման՝ ոչ կամային։
Նյարդային հյուսվածք
 Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից
բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը
կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք
ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Երկար ելուստները
կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից
մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև
ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական
նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը
ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է
այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ
չեն առաջանում ։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և
սնուցողական գործառույթներ։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի, ողնուղեղի,
նյարդային հանգույցների կազմության մեջ։

Hyusvacqner

  • 1.
  • 2.
    Հյուսվածքը բջիջների ևմիջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
  • 3.
    Մկանային հյուսվածք  Մկանայինհյուսվածքը կազմված է մկանաթելերից և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։
  • 4.
    Նյարդային հյուսվածք  Նյարդայինհյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում ։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի, ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։