SlideShare a Scribd company logo
1 of 7
Սվետլանա Համբարձումյան, 9-3 դասարան
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
Մթնոլորտի աղտոտում (օդի աղտոտում), այն քիմիական
նյութերի,ֆիզիկական ազդակների և կենսաբանական
միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումը,
առաջացումն ու կուտակումը մթնոլորտում, որոնք օդի հիմնական
բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի
չափաքանակները։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ,
ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել։
Մթնոլորտի աղտոտումը կարող է լինել բնական և մարդածին։
Բնական աղտոտում
Մթնոլորտային օդի բնական աղտոտման
պատճառ են բնական գործընթացները՝
հրաբխային ժայթքումները; լեռնային
ապարների հողմահարումը, քամու
առաջացրած հողերի էրոզիան, բույսերի
«զանգվածային ծաղկումը», անտառային և
տափաստանային հրդեհների ծուխը։
Մարդածին աղտոտում
Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում
տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ։ Մթնոլորտային օդի
մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է
բնական աղտոտմանը։
Ծավալներից կախված՝ մթնոլորտային աղտոտումը լինում է՝
• տեղային
Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում
(բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց
հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ։
• տարածաշրջանային
Տարածաշրջանային աղտոտումն ընդգրկում է խոշոր տարածքներ։
• խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտում
Խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտումները կապված է
մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ։
Մթնոլորտն աղտոտող նյութեր: Գազեր
Ներկայումս (2006թ.) հայտնի է կենսոլորտն աղտոտող մոտ 20 հզ. նյութ։ Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից է ածխածնի
մոնօքսիդը՝
շմոլ գազը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ չնչին է և չի վնասում մարդու առողջությանը, իսկ քանակի կտրուկ ավելացման
գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի թերի այրումն է։
Ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին։ Շմոլ գազի
պարունակությունը մեծ է խոշոր քաղաքների, հատկապես խաչմերուկների և կանգառների օդում։
Ծծմբային գազի (ծծմբի երկօքսիդ՝ ՏO2) առաջացման աղբյուրը մինչև 5-7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է։
Անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (ՏO3), որը,
օդում փոխազդելով ջրային գոլորշիների հետ, վերածվում է ծծմբական թթվի և թթվային անձրևների ձևով թափվում Երկրի մակերևույթի
վրա։ Մթնոլորտն աղտոտող ծծմբի միացությունները վնասակար են մարդու առողջության համար և նյութական մեծ վնաս են
պատճառում (մետաղե կառուցվածքներն ու իրերն ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում)։
Ազոտի մոնօքսիդի(NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման գլխավոր աղբյուրը
բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն Են։
Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, կայուն գազ է և մթնոլորտում պահպանվում է
երկար ժամանակ։ Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է
շագանակագույն գունավորում։ Ավտոտրանսպորտի արտադրած ածխաջրածինները՝
հատկապես քաղցկեղածին (շատ են նավթամթերքների թերի այրումից գոյացող մրի
և գուդրոնի մեջ) և մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները հանգեցնում են
օզոնային շերտի քայքայմանը։
Գազերից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ու
հեղուկ նյութերի մանր փոշենման մասնիկներ։ Շրջապատի և մարդկանց առողջության
համար մեծ վտանգ են ներկայացնում պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները։
Մթնոլորտն աղտոտող նյութեր: Սմոգ
Որոշակի կլիմայական պայմաններում անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի
երկրորդային աղտոտում՝ լուսաքիմիական սմոգ՝ առաջնային աղտոտող նյութերը քայքայվում են՝ առաջացնելով նոր
աղտոտող նյութեր։
Աերոզոլային մասնիկների և սմոգների վտանգն ավելի է մեծանում մթնոլորտի ճառագայթաակտիվ աղտոտման ժամանակ, երբ
դրանց միանում են ճառագայթաակտիվ իզոտոպները։
Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը
մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր,
այլև մեծ քանակությամբ ջերմություն, որի հետևանքով մթնոլորտը
տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու
շարժունակությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման։
Արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտն օդն
աղտոտում են նաև աղմուկով։ Օդում տարբեր ախտածին
մանրէների առկայության պատճառով առաջանում են
որոշ վարակիչ հիվանդություններ, որոնք հանգեցնում
են հատկապես օդակաթիլային վարակների տարածմանը։
Մթնոլորտի աղտոտումը Հայաստանում
ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է
ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի
մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։
Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական
աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր
մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական
արդյունաբերության ձեռնարկությունները։ Տնտեսության ծանր
ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին
աշխատանքները Նաիրիտ գիտաարտադրական միավորումում,
Հայկական ատոմային էլեկտրակայանում, Ալավերդու
լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում։ Դրա հետևանքով
խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները։
Ներկայումս վնասակար նյութերի արտանետումների հիմնական աղբյուր
են էներգետիկայի և լեռնամետալուրգիական ոլորտները։ Հայաստանի
Հանրապետությունում մթնոլորտ վնասակար նյութերի զանգվածային
արտանետումներում ավտոտրանսպորտի բաժինը կազմում է մոտ 65%։
Մթնոլորտն աղտոտումից պահպանելու լավագույն միջոցն այն չաղտոտելն է, քանի որ
աղտոտող նյութերն անհնար է որսալ։ Այդ նպատակով հարկավոր է կատարելագործել բոլոր
արտադրական շարժընթացները, ստեղծել անթափոն արտադրություններ, զտել
արտանետվող գազերը։ Կարևոր նշանակություն ունի մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ
համակարգի ստեղծումը։ Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են
աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ ՀՀ տարածքում գործում են օդային
ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են
տեղեկություններ օդի աղտոտվածության մասին;
Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի
վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների
նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ
օրենքով (1994թ.)։

More Related Content

What's hot

շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայրmarineapresyan78
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայրArthur Mkrtchyan
 
մթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըմթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըSatenik Soghoyan
 
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունՇրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունsusannachalikyan
 

What's hot (6)

շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայր
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայր
 
մթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըմթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրները
 
Mtnolorti axtotum
Mtnolorti axtotumMtnolorti axtotum
Mtnolorti axtotum
 
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունՇրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
 
մթնոլորտի աղտոտվածություն
մթնոլորտի աղտոտվածությունմթնոլորտի աղտոտվածություն
մթնոլորտի աղտոտվածություն
 

Similar to ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ

Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
ՄթնոլորտAnnagspoyan
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
ՄթնոլորտAnnagspoyan
 
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունՇրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունQnarik98
 
Թունավոր նյութերը օդում
Թունավոր նյութերը օդումԹունավոր նյութերը օդում
Թունավոր նյութերը օդումAnn Isakhanyan
 
‏Օդի աղտոտվածություն
‏Օդի աղտոտվածություն‏Օդի աղտոտվածություն
‏Օդի աղտոտվածությունErik Hovhannisyan
 

Similar to ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ (16)

Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
Թթվածին
ԹթվածինԹթվածին
Թթվածին
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունՇրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
 
Bagratunyan Gevorg (mtn)
Bagratunyan Gevorg (mtn)Bagratunyan Gevorg (mtn)
Bagratunyan Gevorg (mtn)
 
Bn
BnBn
Bn
 
Թունավոր նյութերը օդում
Թունավոր նյութերը օդումԹունավոր նյութերը օդում
Թունավոր նյութերը օդում
 
ճառագայթում
ճառագայթումճառագայթում
ճառագայթում
 
մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
Օդի աղտոտում
Օդի աղտոտումՕդի աղտոտում
Օդի աղտոտում
 
‏Օդի աղտոտվածություն
‏Օդի աղտոտվածություն‏Օդի աղտոտվածություն
‏Օդի աղտոտվածություն
 
Ջրածին
ՋրածինՋրածին
Ջրածին
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 

More from SvetlanaHambardzumyan

Античная мифология в современной
Античная мифология в современнойАнтичная мифология в современной
Античная мифология в современнойSvetlanaHambardzumyan
 
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքըՀովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքըSvetlanaHambardzumyan
 
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներըՀայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներըSvetlanaHambardzumyan
 
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմըՀայաստանի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմըSvetlanaHambardzumyan
 
Սևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըՍևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըSvetlanaHambardzumyan
 
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներSvetlanaHambardzumyan
 

More from SvetlanaHambardzumyan (13)

Самопрезентация.pptx
Самопрезентация.pptxСамопрезентация.pptx
Самопрезентация.pptx
 
Alexander Fleming
Alexander FlemingAlexander Fleming
Alexander Fleming
 
Античная мифология в современной
Античная мифология в современнойАнтичная мифология в современной
Античная мифология в современной
 
Իսպանիա
ԻսպանիաԻսպանիա
Իսպանիա
 
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքըՀովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
 
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներըՀայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
 
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմըՀայաստանի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը
 
Վիտամիններ
ՎիտամիններՎիտամիններ
Վիտամիններ
 
Սևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըՍևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրները
 
Աստղեր
ԱստղերԱստղեր
Աստղեր
 
Сергей Параджанов
Сергей ПараджановСергей Параджанов
Сергей Параджанов
 
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
 
Mg (մագնեզիում)
Mg (մագնեզիում)Mg (մագնեզիում)
Mg (մագնեզիում)
 

Recently uploaded

Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանԱրևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանՀասմիկ Ղազարյան
 
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԱրիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանAshxenTadevosyan
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  ԼենաԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան ԼենաՀասմիկ Ղազարյան
 
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԵվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանAshxenTadevosyan
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանՀասմիկ Ղազարյան
 

Recently uploaded (10)

Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
 
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանԱրևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
 
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԱրիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  ԼենաԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
 
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԵվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
 

ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ

  • 1. Սվետլանա Համբարձումյան, 9-3 դասարան ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
  • 2. Մթնոլորտի աղտոտում (օդի աղտոտում), այն քիմիական նյութերի,ֆիզիկական ազդակների և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել։
  • 3. Մթնոլորտի աղտոտումը կարող է լինել բնական և մարդածին։ Բնական աղտոտում Մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են բնական գործընթացները՝ հրաբխային ժայթքումները; լեռնային ապարների հողմահարումը, քամու առաջացրած հողերի էրոզիան, բույսերի «զանգվածային ծաղկումը», անտառային և տափաստանային հրդեհների ծուխը։ Մարդածին աղտոտում Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ։ Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը։ Ծավալներից կախված՝ մթնոլորտային աղտոտումը լինում է՝ • տեղային Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ։ • տարածաշրջանային Տարածաշրջանային աղտոտումն ընդգրկում է խոշոր տարածքներ։ • խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտում Խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտումները կապված է մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ։
  • 4. Մթնոլորտն աղտոտող նյութեր: Գազեր Ներկայումս (2006թ.) հայտնի է կենսոլորտն աղտոտող մոտ 20 հզ. նյութ։ Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից է ածխածնի մոնօքսիդը՝ շմոլ գազը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ չնչին է և չի վնասում մարդու առողջությանը, իսկ քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի թերի այրումն է։ Ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին։ Շմոլ գազի պարունակությունը մեծ է խոշոր քաղաքների, հատկապես խաչմերուկների և կանգառների օդում։ Ծծմբային գազի (ծծմբի երկօքսիդ՝ ՏO2) առաջացման աղբյուրը մինչև 5-7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է։ Անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (ՏO3), որը, օդում փոխազդելով ջրային գոլորշիների հետ, վերածվում է ծծմբական թթվի և թթվային անձրևների ձևով թափվում Երկրի մակերևույթի վրա։ Մթնոլորտն աղտոտող ծծմբի միացությունները վնասակար են մարդու առողջության համար և նյութական մեծ վնաս են պատճառում (մետաղե կառուցվածքներն ու իրերն ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում)։ Ազոտի մոնօքսիդի(NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման գլխավոր աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն Են։ Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, կայուն գազ է և մթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ։ Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն գունավորում։ Ավտոտրանսպորտի արտադրած ածխաջրածինները՝ հատկապես քաղցկեղածին (շատ են նավթամթերքների թերի այրումից գոյացող մրի և գուդրոնի մեջ) և մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները հանգեցնում են օզոնային շերտի քայքայմանը։ Գազերից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ու հեղուկ նյութերի մանր փոշենման մասնիկներ։ Շրջապատի և մարդկանց առողջության համար մեծ վտանգ են ներկայացնում պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները։
  • 5. Մթնոլորտն աղտոտող նյութեր: Սմոգ Որոշակի կլիմայական պայմաններում անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում՝ լուսաքիմիական սմոգ՝ առաջնային աղտոտող նյութերը քայքայվում են՝ առաջացնելով նոր աղտոտող նյութեր։ Աերոզոլային մասնիկների և սմոգների վտանգն ավելի է մեծանում մթնոլորտի ճառագայթաակտիվ աղտոտման ժամանակ, երբ դրանց միանում են ճառագայթաակտիվ իզոտոպները։ Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, որի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունակությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման։ Արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտն օդն աղտոտում են նաև աղմուկով։ Օդում տարբեր ախտածին մանրէների առկայության պատճառով առաջանում են որոշ վարակիչ հիվանդություններ, որոնք հանգեցնում են հատկապես օդակաթիլային վարակների տարածմանը։
  • 6. Մթնոլորտի աղտոտումը Հայաստանում ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։ Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները։ Տնտեսության ծանր ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին աշխատանքները Նաիրիտ գիտաարտադրական միավորումում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, Ալավերդու լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում։ Դրա հետևանքով խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները։ Ներկայումս վնասակար նյութերի արտանետումների հիմնական աղբյուր են էներգետիկայի և լեռնամետալուրգիական ոլորտները։ Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտ վնասակար նյութերի զանգվածային արտանետումներում ավտոտրանսպորտի բաժինը կազմում է մոտ 65%։
  • 7. Մթնոլորտն աղտոտումից պահպանելու լավագույն միջոցն այն չաղտոտելն է, քանի որ աղտոտող նյութերն անհնար է որսալ։ Այդ նպատակով հարկավոր է կատարելագործել բոլոր արտադրական շարժընթացները, ստեղծել անթափոն արտադրություններ, զտել արտանետվող գազերը։ Կարևոր նշանակություն ունի մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ համակարգի ստեղծումը։ Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին; Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով (1994թ.)։