SlideShare a Scribd company logo
1 of 10
Սվետլանա Համբարձումյան, 9-3 դասարան
Մութ, անամպ երկնքում աստղերը երևում են փոքրիկ, թրթռացող կրակների նման: Իրականում
յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած գազի հսկա գունդ է և բաղկացած է հիմնականում
ջրածնից ու հելիումից: Աստղագետների դիտումների համար Տիեզերքի մատչելի մասում նյութի մեծ
մասը հավաքված է աստղերում, որոնք կազմում են գալակտիկաների հիմնական «բնակչությունը»:
Գալակտիկան կազմված է
միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու
փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում
և պտտվում են ընդհանուր կենտրոնի շուրջը:
Մեր Գալակտիկայում կա շուրջ 100 մլրդ աստղ:
Արեգակը նույնպես աստղ է, իսկ աստղերը
Արեգակից թույլ են լուսարձակում, որովհետև
մեզանից շատ ավելի հեռու են, քան Արեգակը:
Նույնիսկ մեզ ամենամոտ աստղից լույսը մեզ
է հասնում տարիների ընթացքում: Երկրից մենք
աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ
գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով
աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային
երկնքում աստղերն ասես թարթում են: Աստղերի ընդերքում
գազերն ուժեղ սեղմված ու շիկացած են, իսկ ջերմաստիճանը
հասնում է միլիոնավոր աստիճանների: Այդպիսի պայմաններում աստղի
կենտրոնում ջրածին գազի մասնիկներն անընդհատ բախվում են
միմյանց, և առաջանում է վիթխարի քանակությամբ միջուկային
էներգիա: Նման շարժընթացներն անվանում են միջուկային ռեակցիաներ,
որի ժամանակ աստղի նյութի մի մասը փոխակերպվում է լույսի
ճառագայթների, և աստղերը վառ լուսարձակում են:
Oրինակ, Արեգակը լուսավորում է և «հալվում», յուրաքանչյուր
վայրկյանում իր զանգվածից կորցնում է 4 մլն տ: Նյութի այդ
քանակությունը փոխարկվում է լույսի կամ, ինչպես ասում են,
ճառագայթման: Արեգակնային այդ նյութով կարելի կլիներ
բեռնել 4 հզ. ապրանքատար գնացք՝ յուրաքանչյուրը կազմված
50 վագոնից:
Տիեզերական տարածության մեջ աստղերը շարժվում են
վիթխարի արագությամբ, սակայն մեզ դրանք թվում են
անշարժ. դա նույնպես մեզանից աստղերի
անհավանականորեն հեռու գտնվելու արդյունք է:
Աստղերը չափերով շատ են տարբերվում միմյանցից: Կան
այնպիսի աստղեր, որոնք ծավալով միլիարդավոր անգամ
գերազանցում են Արեգակին. դրանք կոչվում են հսկաներ:
Վիթխարի չափեր ունեն Կարմիր հսկաները: Օրիոնի
համաստեղության Բետելհեյզե վառ կարմիր աստղը, օրինակ,
իր չափերով 500 անգամ գերազանցում է Արեգակին:
Բայց կան նաև թզուկ աստղեր, որոնք փոքր են նույնիսկ
Երկրից: Սպիտակ թզուկների տրամագիծը ավելի քան 100
անգամ փոքր է Արեգակի տրամագծից:
Ամենաջերմ աստղերը սպիտակ են կամ երկնագույն: Նրանց
մակերևույթի ջերմաստիճանը 10–100հզ.օC է: Որոշ աստղեր
կարմրավուն են: Դրանք համեմատաբար սառն աստղեր են,
որոնց մակերևույթի ջերմաստիճանը չի գերազանցում 2–
3հզ. օC: Արեգակը պատկանում է դեղին աստղերի թվին. նրա
մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է:
1997 թ-ին գիտնականները մեր Գալակտիկայում
հայտնաբերեցին մի նոր աստղ, որն առայժմ հայտնի
ամենախոշոր աստղն է: Այն ավելի քան 100 հզ. անգամ
մեծ է Արեգակից: Եթե այդ աստղը գտնվեր մեր
Արեգակնային համակարգի կենտրոնում, այն կկլաներ
այդ համակարգի առաջին 4 մոլորակները՝ Մարսը
ներառյալ: Երկրից այդ աստղը չի երևում, որովհետև
ծածկված է գազից ու փոշուց կազմված
միգամածությամբ:1997 թ-ին գիտնականները մեր
Գալակտիկայում հայտնաբերեցին մի նոր աստղ, որն
առայժմ հայտնի ամենախոշոր աստղն է: Այն ավելի
քան 100 հզ. անգամ մեծ է Արեգակից: Եթե այդ աստղը
գտնվեր մեր Արեգակնային համակարգի կենտրոնում,
այն կկլաներ այդ համակարգի առաջին 4
մոլորակները՝ Մարսը ներառյալ: Երկրից այդ աստղը
չի երևում, որովհետև ծածկված է գազից ու փոշուց
կազմված միգամածությամբ:
Մութ գիշերներին երկնքում անզեն աչքով կարելի է
տեսնել մինչև 5780 աստղ: Բայց նույնիսկ փոքր
աստղադիտակով հաշվվում են միլիոնավոր աստղեր:
Երկնակամարում դիտվող ամենապայծառ աստղերը
Հին աշխարհի գիտնականները միավորել են
համաստեղություններում՝ դրանք անվանելով
կենդանիների կամ առասպելական անուններով (Մեծ
Արջ, Կասիոպեա, Եզնարած և այլն): Պետք է հիշել, որ
համաստեղությունները երկնքում տեսանելի պայծառ
աստղերի թվացող խմբեր են, և միևնույն
համաստեղության աստղերը տարածության մեջ կարող
են երբեմն իրարից շատ հեռու գտնվել:
Հայտնի են նաև բազմակի աստղեր, որոնք կազմված են 2 և ավելի աստղերից: Տիեզերքում կան նաև
աստղասփյուռներ և աստղակույտեր՝ հարյուրավոր ու հազարավոր աստղերի միավորումներ:
Որոշ աստղեր ժամանակի ընթացքում փոխում են իրենց պայծառությունը. դրանց անվանում են
փոփոխական աստղեր:
Երբեմն տեղի են ունենում առանձին աստղերի բռնկումներ, և այդ ժամանակ նախկինում
անտեսանելի աստղը հանկարծ մի քանի ժամում բռնկում է ու դառնում տեսանելի (երբեմն՝
նույնիսկ ցերեկը): Այդպիսի աստղերը կոչվում են նոր կամ գերնոր աստղեր: Ենթադրվում է, որ
դրանց մի մասը բռնկումից հետո կտրուկ սեղմվում է ու դառնում ավելի փոքր և չափազանց խիտ:
Այդ աստղերի տրամագիծը մոտ 10 կմ է, բայց դրանց նյութն այնքան խիտ է, որ քորոցի գլխիկի
մեծության գնդիկը կկշռեր մոտ 100 հզ. տ:
Աստղերի աշխարհը շատ բազմազան է, և մենք նրա մասին դեռ քիչ բան գիտենք:
Աստղերըառաջանում են մշտապես: Նախասկզբնական նյութը տիեզերական
տարածության մեջ գազի և փոշու ամպն է: Հենց որ նյութի նմանատիպ թանձրուկները սկսում
են հավաքվել միատեղ, առաջացած ձգողության ուժն արագացնում է այդ շարժընթացը:
Այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում և դառնում է ավելի ու ավելի տաք, և, ի
վերջո, նրա ջերմաստիճանն ու ճնշումն այնքան են մեծանում, որ սկսվում է միջուկային
սինթեզը` ջրածնի ատոմների միավորումը: Սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի
ծնունդը: Հաճախ բազմաթիվ նոր աստղեր ծնվում են միմյանց մոտ՝ «հսկայական ամպում»:
Այդ ժամանակ նրանք առաջացնում են աստղերի ընտանիքներ, որոնց անվանում են
աստղակույտեր:
Սակայն աստղերը հավերժ չեն: Ի վերջո, դրանց միջուկում ջրածնային պաշարը սպառվում է:
Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, և այն աստիճանաբար մահանում է: Հին
աստղերը փքվում են՝ փոխարկվելով Կարմիր հսկաների, որոնք իրենց շիկացած գազի մի
մասը ցրում են տարածության մեջ՝ հսկա, մշուշե օղակների տեսքով, և աստիճանաբար
սառչում:
Արեգակի տարիքը հաշվվում է մոտ 5 մլրդ տարի, որը նրա կյանքի ճանապարհի միայն կեսն է: Հեռավոր ապագայում
Արեգակը կվերածվի Կարմիր հսկայի և կկլանի իրեն ավելի մոտ գտնվող մոլորակները: Այնուհետև այն կսկսի սեղմվել ու
փոքրանալ այնքան ժամանակ, մինչև որ նրա ողջ զանգվածը կպարփակվի Երկրի չափեր ունեցող մի գնդի մեջ: Այդ ժամանակ
Արեգակը կվերածվի Սպիտակ թզուկի և հանդարտ կմարի:
Արեգակից զգալիորեն ավելի մեծ զանգվածով աստղերն իրենց գոյությունն ավարտում են վիթխարի պայթյունով և վերածվում
գերնոր աստղի: Վերջինս մի քանի օրվա ընթացքում ճառագայթում է միլիոն անգամ ավելի շատ լույս, քան Արեգակը: Վերջին
1000 տարում գրանցվել է ընդամենը 3 գերնոր աստղերի բռնկում, վերջինը` 1987 թ-ին` Մագելանի ամպ գալակտիկայում:
Աստղառաջացումը տեղի է ունենում հետևյալ
հաջորդականությամբ. նախ` գազային
միգամածության խտուցքներն ու փոշին սեփական
ձգողության ազդեցությամբ ձգվում, կուտակվում են
մի կենտրոնի շուրջը,
ապա` սեփական ձգողությունն
ուժեղ սեղմում է գազի
խտուցքը, և այն սկսում է
տաքանալ:
Ոչ մեծ ամպերը սեղմվելիս շատ չեն
տաքանում: Իսկ եթե ամպերը
բավականաչափ մեծ են, ապա նրանց
կենտրոնում ջերմաստիճանը բարձրանում է
մինչև 10 մլն աստիճան:
Բարձր ջերմաստիճանում սկսվում է
ջերմամիջուկային ռեակցիա, որի ընթացքում
ջրածինը փոխարկվում է հելիումի, և
արտազատվում է հսկայական քանակությամբ
էներգիա: Աստղն այդ էներգիան լույսի և
ջերմության ձևով ճառագայթում է Տիեզերք:
Արեգակի նման միջին չափի աստղերի միջուկում
առաջացող ջերմությունը ձգտում է գազը դուրս մղել
աստղի սահմաններից, բայց ներքին ձգողության ուժը
դա թույլ չի տալիս, և ստեղծվում է որոշակի
հավասարակշռություն, ինչի արդյունքում աստղերը
միլիարդավոր տարիներ ապրում և հավասարաչափ
փայլատակում են:
Միջին չափի աստղերում 10 մլրդ տարի
անց միջուկի ամբողջ ջրածինը կսպառվի,
միջուկն ավելի կսեղմվի և կսկսի հելիում
այրել: Դրան կհաջորդի Կարմիր հսկայի
առաջացումը, և աստղը կսկսի
աստիճանաբար սառչել:
Կրկնակի աստղեր
Արեգակը միակի աստղ է: Կան նաև իրար շատ մոտ գտնվող աստղեր: Աստղերի այդպիսի զույգերը
կոչվում են կրկնակի աստղեր: Ձգողության ուժը դրանց պահում է համատեղ, և աստղերը պտտվում են
մեկը մյուսի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի շուրջը: Երբեմն կրկնակի աստղերից մեկն անցնում է
անմիջականորեն մյուսի առջևով (եթե դրանք դիտենք Երկրից)՝ ծածկելով նրանից ճառագայթվող լույսի մի
մասը, և արդյունքում մի կարճ ժամանակ կրկնակի աստղը երևում է նվազ պայծառ: Երկնքում երևացող
ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը, կրկնակի աստղ է:
Բաբախիչներ (պուլսարներ)
Երբ հայտնվում է գերնոր աստղը, պայթյունից հետո մնացած աստղանյութի ներքին մասը՝ մնացուկը,
փոխարկվում է ռադիոալիքներ ճառագայթող աստղի՝ այսպես կոչված բաբախիչի կամ պուլսարի, որոնք
ճառագայթում են ռադիոազդանշաններ՝ արագ, կարճ ռադիոիմպուլսների շարքի ձևով: Բաբախիչներն
առաջին անգամ հայտնաբերել են 1967 թ-ին Քեմբրիջի համալսարանի (Անգլիա) ռադիոաստղագետները:
Ամենահայտնի բաբախիչը գտնվում է Խեցգետնի միգամածության կենտրոնական մասում՝ Ցուլի
համաստեղությունում. այն յուրաքանչյուր վայրկյանում ճառագայթում է 30 ռադիոիմպուլս: Դրանք իրենց
բնույթով նեյտրոնային աստղեր են:
•

More Related Content

What's hot

Արեգանային համակարգ
Արեգանային համակարգԱրեգանային համակարգ
Արեգանային համակարգEleonorHarutyunyan
 
մոլորակներ և գալակտիկաներ
մոլորակներ և գալակտիկաներ մոլորակներ և գալակտիկաներ
մոլորակներ և գալակտիկաներ George Tevosyan
 
արեգակի և լուսնի մասին
արեգակի և լուսնի մասինարեգակի և լուսնի մասին
արեգակի և լուսնի մասինTatev Melkonyan
 
երկիր մոլորակ
երկիր  մոլորակերկիր  մոլորակ
երկիր մոլորակLusiAnn1
 
տարրերերային աղետներ
տարրերերային աղետներտարրերերային աղետներ
տարրերերային աղետներFedo Mkrtchyan
 
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզերԵրկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզերOhanyan Educational Complex
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգwww.mskh.am
 
Արեգակի կառուցվածքը
Արեգակի կառուցվածքըԱրեգակի կառուցվածքը
Արեգակի կառուցվածքըJanna Hakobyan
 
լուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներլուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներՄանե Բարսեղյան
 
արեգակնային համակարգի կառուցվածքը
արեգակնային համակարգի  կառուցվածքըարեգակնային համակարգի  կառուցվածքը
արեգակնային համակարգի կառուցվածքըganyan
 

What's hot (19)

Վեներա
Վեներա Վեներա
Վեներա
 
Տիեզերք
ՏիեզերքՏիեզերք
Տիեզերք
 
Արեգանային համակարգ
Արեգանային համակարգԱրեգանային համակարգ
Արեգանային համակարգ
 
արեգակ
արեգակարեգակ
արեգակ
 
մոլորակներ և գալակտիկաներ
մոլորակներ և գալակտիկաներ մոլորակներ և գալակտիկաներ
մոլորակներ և գալակտիկաներ
 
արեգակի և լուսնի մասին
արեգակի և լուսնի մասինարեգակի և լուսնի մասին
արեգակի և լուսնի մասին
 
հրաբուխ
հրաբուխհրաբուխ
հրաբուխ
 
երկիր մոլորակ
երկիր  մոլորակերկիր  մոլորակ
երկիր մոլորակ
 
տարրերերային աղետներ
տարրերերային աղետներտարրերերային աղետներ
տարրերերային աղետներ
 
արեգակ
արեգակարեգակ
արեգակ
 
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզերԵրկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
 
Սատուռն
Սատուռն Սատուռն
Սատուռն
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգ
 
Արեգակի կառուցվածքը
Արեգակի կառուցվածքըԱրեգակի կառուցվածքը
Արեգակի կառուցվածքը
 
արեգակ
արեգակարեգակ
արեգակ
 
բնության երևույթների մասին
բնության երևույթների մասինբնության երևույթների մասին
բնության երևույթների մասին
 
Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyun
 
լուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներլուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներ
 
արեգակնային համակարգի կառուցվածքը
արեգակնային համակարգի  կառուցվածքըարեգակնային համակարգի  կառուցվածքը
արեգակնային համակարգի կառուցվածքը
 

Similar to Աստղեր

Similar to Աստղեր (20)

Արեգակնային համակարգի կառուցվածքը
Արեգակնային համակարգի  կառուցվածքըԱրեգակնային համակարգի  կառուցվածքը
Արեգակնային համակարգի կառուցվածքը
 
Galaktika
GalaktikaGalaktika
Galaktika
 
Tiezerq.pptx
Tiezerq.pptxTiezerq.pptx
Tiezerq.pptx
 
Tiezerq (3).pptx
Tiezerq (3).pptxTiezerq (3).pptx
Tiezerq (3).pptx
 
արեգակ
արեգակարեգակ
արեգակ
 
գալակտիկաներ
գալակտիկաներգալակտիկաներ
գալակտիկաներ
 
Տիեզերք.pptx
Տիեզերք.pptxՏիեզերք.pptx
Տիեզերք.pptx
 
Տիեզերք (1).pptx
Տիեզերք (1).pptxՏիեզերք (1).pptx
Տիեզերք (1).pptx
 
PAtm
PAtmPAtm
PAtm
 
Tiezerq.pptx
Tiezerq.pptxTiezerq.pptx
Tiezerq.pptx
 
Presentation4 copy
Presentation4 copyPresentation4 copy
Presentation4 copy
 
патм 1
патм 1патм 1
патм 1
 
Tiezerq (2).pptx
Tiezerq (2).pptxTiezerq (2).pptx
Tiezerq (2).pptx
 
Ադրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
Ադրիանա Յայլոյան. Երկիրը ՏիեզերքումԱդրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
Ադրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
 
Տիեզերք նախագիծ, Արեգակ
Տիեզերք նախագիծ, ԱրեգակՏիեզերք նախագիծ, Արեգակ
Տիեզերք նախագիծ, Արեգակ
 
Aregak
AregakAregak
Aregak
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
Tiezerq (1).pptx
Tiezerq (1).pptxTiezerq (1).pptx
Tiezerq (1).pptx
 
Space
SpaceSpace
Space
 
Microsoft office poverpoint presentation in space 5
Microsoft office poverpoint presentation in space 5Microsoft office poverpoint presentation in space 5
Microsoft office poverpoint presentation in space 5
 

More from SvetlanaHambardzumyan

Античная мифология в современной
Античная мифология в современнойАнтичная мифология в современной
Античная мифология в современнойSvetlanaHambardzumyan
 
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքըՀովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքըSvetlanaHambardzumyan
 
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներըՀայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներըSvetlanaHambardzumyan
 
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմըՀայաստանի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմըSvetlanaHambardzumyan
 
Սևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըՍևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըSvetlanaHambardzumyan
 
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներSvetlanaHambardzumyan
 
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄSvetlanaHambardzumyan
 

More from SvetlanaHambardzumyan (13)

Самопрезентация.pptx
Самопрезентация.pptxСамопрезентация.pptx
Самопрезентация.pptx
 
Alexander Fleming
Alexander FlemingAlexander Fleming
Alexander Fleming
 
Античная мифология в современной
Античная мифология в современнойАнтичная мифология в современной
Античная мифология в современной
 
Իսպանիա
ԻսպանիաԻսպանիա
Իսպանիա
 
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքըՀովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
 
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներըՀայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները
 
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմըՀայաստանի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը
 
Վիտամիններ
ՎիտամիններՎիտամիններ
Վիտամիններ
 
Սևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըՍևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրները
 
Сергей Параджанов
Сергей ПараджановСергей Параджанов
Сергей Параджанов
 
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
ՀՀ-ի բնապահպանական հիմնախնդիրներ
 
Mg (մագնեզիում)
Mg (մագնեզիում)Mg (մագնեզիում)
Mg (մագնեզիում)
 
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
 

Recently uploaded

Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  ԼենաԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան ԼենաՀասմիկ Ղազարյան
 
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԱրիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանAshxenTadevosyan
 
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանԱրևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանՀասմիկ Ղազարյան
 
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԵվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանAshxenTadevosyan
 

Recently uploaded (10)

Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  ԼենաԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
 
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԱրիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
 
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանԱրևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
 
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԵվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
 

Աստղեր

  • 2. Մութ, անամպ երկնքում աստղերը երևում են փոքրիկ, թրթռացող կրակների նման: Իրականում յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած գազի հսկա գունդ է և բաղկացած է հիմնականում ջրածնից ու հելիումից: Աստղագետների դիտումների համար Տիեզերքի մատչելի մասում նյութի մեծ մասը հավաքված է աստղերում, որոնք կազմում են գալակտիկաների հիմնական «բնակչությունը»: Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում և պտտվում են ընդհանուր կենտրոնի շուրջը: Մեր Գալակտիկայում կա շուրջ 100 մլրդ աստղ: Արեգակը նույնպես աստղ է, իսկ աստղերը Արեգակից թույլ են լուսարձակում, որովհետև մեզանից շատ ավելի հեռու են, քան Արեգակը: Նույնիսկ մեզ ամենամոտ աստղից լույսը մեզ է հասնում տարիների ընթացքում: Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են: Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված ու շիկացած են, իսկ ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Այդպիսի պայմաններում աստղի կենտրոնում ջրածին գազի մասնիկներն անընդհատ բախվում են միմյանց, և առաջանում է վիթխարի քանակությամբ միջուկային էներգիա: Նման շարժընթացներն անվանում են միջուկային ռեակցիաներ, որի ժամանակ աստղի նյութի մի մասը փոխակերպվում է լույսի ճառագայթների, և աստղերը վառ լուսարձակում են:
  • 3. Oրինակ, Արեգակը լուսավորում է և «հալվում», յուրաքանչյուր վայրկյանում իր զանգվածից կորցնում է 4 մլն տ: Նյութի այդ քանակությունը փոխարկվում է լույսի կամ, ինչպես ասում են, ճառագայթման: Արեգակնային այդ նյութով կարելի կլիներ բեռնել 4 հզ. ապրանքատար գնացք՝ յուրաքանչյուրը կազմված 50 վագոնից: Տիեզերական տարածության մեջ աստղերը շարժվում են վիթխարի արագությամբ, սակայն մեզ դրանք թվում են անշարժ. դա նույնպես մեզանից աստղերի անհավանականորեն հեռու գտնվելու արդյունք է: Աստղերը չափերով շատ են տարբերվում միմյանցից: Կան այնպիսի աստղեր, որոնք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին. դրանք կոչվում են հսկաներ: Վիթխարի չափեր ունեն Կարմիր հսկաները: Օրիոնի համաստեղության Բետելհեյզե վառ կարմիր աստղը, օրինակ, իր չափերով 500 անգամ գերազանցում է Արեգակին: Բայց կան նաև թզուկ աստղեր, որոնք փոքր են նույնիսկ Երկրից: Սպիտակ թզուկների տրամագիծը ավելի քան 100 անգամ փոքր է Արեգակի տրամագծից: Ամենաջերմ աստղերը սպիտակ են կամ երկնագույն: Նրանց մակերևույթի ջերմաստիճանը 10–100հզ.օC է: Որոշ աստղեր կարմրավուն են: Դրանք համեմատաբար սառն աստղեր են, որոնց մակերևույթի ջերմաստիճանը չի գերազանցում 2– 3հզ. օC: Արեգակը պատկանում է դեղին աստղերի թվին. նրա մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է:
  • 4. 1997 թ-ին գիտնականները մեր Գալակտիկայում հայտնաբերեցին մի նոր աստղ, որն առայժմ հայտնի ամենախոշոր աստղն է: Այն ավելի քան 100 հզ. անգամ մեծ է Արեգակից: Եթե այդ աստղը գտնվեր մեր Արեգակնային համակարգի կենտրոնում, այն կկլաներ այդ համակարգի առաջին 4 մոլորակները՝ Մարսը ներառյալ: Երկրից այդ աստղը չի երևում, որովհետև ծածկված է գազից ու փոշուց կազմված միգամածությամբ:1997 թ-ին գիտնականները մեր Գալակտիկայում հայտնաբերեցին մի նոր աստղ, որն առայժմ հայտնի ամենախոշոր աստղն է: Այն ավելի քան 100 հզ. անգամ մեծ է Արեգակից: Եթե այդ աստղը գտնվեր մեր Արեգակնային համակարգի կենտրոնում, այն կկլաներ այդ համակարգի առաջին 4 մոլորակները՝ Մարսը ներառյալ: Երկրից այդ աստղը չի երևում, որովհետև ծածկված է գազից ու փոշուց կազմված միգամածությամբ:
  • 5. Մութ գիշերներին երկնքում անզեն աչքով կարելի է տեսնել մինչև 5780 աստղ: Բայց նույնիսկ փոքր աստղադիտակով հաշվվում են միլիոնավոր աստղեր: Երկնակամարում դիտվող ամենապայծառ աստղերը Հին աշխարհի գիտնականները միավորել են համաստեղություններում՝ դրանք անվանելով կենդանիների կամ առասպելական անուններով (Մեծ Արջ, Կասիոպեա, Եզնարած և այլն): Պետք է հիշել, որ համաստեղությունները երկնքում տեսանելի պայծառ աստղերի թվացող խմբեր են, և միևնույն համաստեղության աստղերը տարածության մեջ կարող են երբեմն իրարից շատ հեռու գտնվել:
  • 6. Հայտնի են նաև բազմակի աստղեր, որոնք կազմված են 2 և ավելի աստղերից: Տիեզերքում կան նաև աստղասփյուռներ և աստղակույտեր՝ հարյուրավոր ու հազարավոր աստղերի միավորումներ: Որոշ աստղեր ժամանակի ընթացքում փոխում են իրենց պայծառությունը. դրանց անվանում են փոփոխական աստղեր: Երբեմն տեղի են ունենում առանձին աստղերի բռնկումներ, և այդ ժամանակ նախկինում անտեսանելի աստղը հանկարծ մի քանի ժամում բռնկում է ու դառնում տեսանելի (երբեմն՝ նույնիսկ ցերեկը): Այդպիսի աստղերը կոչվում են նոր կամ գերնոր աստղեր: Ենթադրվում է, որ դրանց մի մասը բռնկումից հետո կտրուկ սեղմվում է ու դառնում ավելի փոքր և չափազանց խիտ: Այդ աստղերի տրամագիծը մոտ 10 կմ է, բայց դրանց նյութն այնքան խիտ է, որ քորոցի գլխիկի մեծության գնդիկը կկշռեր մոտ 100 հզ. տ: Աստղերի աշխարհը շատ բազմազան է, և մենք նրա մասին դեռ քիչ բան գիտենք:
  • 7. Աստղերըառաջանում են մշտապես: Նախասկզբնական նյութը տիեզերական տարածության մեջ գազի և փոշու ամպն է: Հենց որ նյութի նմանատիպ թանձրուկները սկսում են հավաքվել միատեղ, առաջացած ձգողության ուժն արագացնում է այդ շարժընթացը: Այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում և դառնում է ավելի ու ավելի տաք, և, ի վերջո, նրա ջերմաստիճանն ու ճնշումն այնքան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը` ջրածնի ատոմների միավորումը: Սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը: Հաճախ բազմաթիվ նոր աստղեր ծնվում են միմյանց մոտ՝ «հսկայական ամպում»: Այդ ժամանակ նրանք առաջացնում են աստղերի ընտանիքներ, որոնց անվանում են աստղակույտեր: Սակայն աստղերը հավերժ չեն: Ի վերջո, դրանց միջուկում ջրածնային պաշարը սպառվում է: Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, և այն աստիճանաբար մահանում է: Հին աստղերը փքվում են՝ փոխարկվելով Կարմիր հսկաների, որոնք իրենց շիկացած գազի մի մասը ցրում են տարածության մեջ՝ հսկա, մշուշե օղակների տեսքով, և աստիճանաբար սառչում:
  • 8. Արեգակի տարիքը հաշվվում է մոտ 5 մլրդ տարի, որը նրա կյանքի ճանապարհի միայն կեսն է: Հեռավոր ապագայում Արեգակը կվերածվի Կարմիր հսկայի և կկլանի իրեն ավելի մոտ գտնվող մոլորակները: Այնուհետև այն կսկսի սեղմվել ու փոքրանալ այնքան ժամանակ, մինչև որ նրա ողջ զանգվածը կպարփակվի Երկրի չափեր ունեցող մի գնդի մեջ: Այդ ժամանակ Արեգակը կվերածվի Սպիտակ թզուկի և հանդարտ կմարի: Արեգակից զգալիորեն ավելի մեծ զանգվածով աստղերն իրենց գոյությունն ավարտում են վիթխարի պայթյունով և վերածվում գերնոր աստղի: Վերջինս մի քանի օրվա ընթացքում ճառագայթում է միլիոն անգամ ավելի շատ լույս, քան Արեգակը: Վերջին 1000 տարում գրանցվել է ընդամենը 3 գերնոր աստղերի բռնկում, վերջինը` 1987 թ-ին` Մագելանի ամպ գալակտիկայում:
  • 9. Աստղառաջացումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ. նախ` գազային միգամածության խտուցքներն ու փոշին սեփական ձգողության ազդեցությամբ ձգվում, կուտակվում են մի կենտրոնի շուրջը, ապա` սեփական ձգողությունն ուժեղ սեղմում է գազի խտուցքը, և այն սկսում է տաքանալ: Ոչ մեծ ամպերը սեղմվելիս շատ չեն տաքանում: Իսկ եթե ամպերը բավականաչափ մեծ են, ապա նրանց կենտրոնում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 10 մլն աստիճան: Բարձր ջերմաստիճանում սկսվում է ջերմամիջուկային ռեակցիա, որի ընթացքում ջրածինը փոխարկվում է հելիումի, և արտազատվում է հսկայական քանակությամբ էներգիա: Աստղն այդ էներգիան լույսի և ջերմության ձևով ճառագայթում է Տիեզերք: Արեգակի նման միջին չափի աստղերի միջուկում առաջացող ջերմությունը ձգտում է գազը դուրս մղել աստղի սահմաններից, բայց ներքին ձգողության ուժը դա թույլ չի տալիս, և ստեղծվում է որոշակի հավասարակշռություն, ինչի արդյունքում աստղերը միլիարդավոր տարիներ ապրում և հավասարաչափ փայլատակում են: Միջին չափի աստղերում 10 մլրդ տարի անց միջուկի ամբողջ ջրածինը կսպառվի, միջուկն ավելի կսեղմվի և կսկսի հելիում այրել: Դրան կհաջորդի Կարմիր հսկայի առաջացումը, և աստղը կսկսի աստիճանաբար սառչել:
  • 10. Կրկնակի աստղեր Արեգակը միակի աստղ է: Կան նաև իրար շատ մոտ գտնվող աստղեր: Աստղերի այդպիսի զույգերը կոչվում են կրկնակի աստղեր: Ձգողության ուժը դրանց պահում է համատեղ, և աստղերը պտտվում են մեկը մյուսի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի շուրջը: Երբեմն կրկնակի աստղերից մեկն անցնում է անմիջականորեն մյուսի առջևով (եթե դրանք դիտենք Երկրից)՝ ծածկելով նրանից ճառագայթվող լույսի մի մասը, և արդյունքում մի կարճ ժամանակ կրկնակի աստղը երևում է նվազ պայծառ: Երկնքում երևացող ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը, կրկնակի աստղ է: Բաբախիչներ (պուլսարներ) Երբ հայտնվում է գերնոր աստղը, պայթյունից հետո մնացած աստղանյութի ներքին մասը՝ մնացուկը, փոխարկվում է ռադիոալիքներ ճառագայթող աստղի՝ այսպես կոչված բաբախիչի կամ պուլսարի, որոնք ճառագայթում են ռադիոազդանշաններ՝ արագ, կարճ ռադիոիմպուլսների շարքի ձևով: Բաբախիչներն առաջին անգամ հայտնաբերել են 1967 թ-ին Քեմբրիջի համալսարանի (Անգլիա) ռադիոաստղագետները: Ամենահայտնի բաբախիչը գտնվում է Խեցգետնի միգամածության կենտրոնական մասում՝ Ցուլի համաստեղությունում. այն յուրաքանչյուր վայրկյանում ճառագայթում է 30 ռադիոիմպուլս: Դրանք իրենց բնույթով նեյտրոնային աստղեր են: •