SlideShare a Scribd company logo
1 of 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
Սվետլանա Համբարձումյան, ավագ դպրոց, 9-3 դաս.
Ցանկացած երկրի բնակչության կարևորագույն բնութագրիչներից է նրա
կազմը: Տարբերում են բնակչության ազգային, սեռային, տարիքային,
սոցիալական և կրոնական կազմ, ըստ կրթական մակարդակի, բնակավայրերի
տեսակների կազմ և այլն:
Հայաստանի Հանրապետությունը բնակչության ազգային կազմով աշխարհի
առավել միատարր երկրներից է:
Հիմնական ազգը՝ հայերը, 2011 թ. մարդահամարի
տվյալներով կազմում են բնակչության ընդհանուր թվի
98,1%-ը:
Ի տարբերությու Պատմական Հայաստանի՝ ՀՀ-ի
ներկայիս տարածքում 1918-ից ի վեր հայերի բաժինը
բնակչության ընդհանուր թվում անընդհատ աճել է:
Հայաստանի Հանրապետությունում թվաքանակով երկրորդ ազգը
եզդիներն են:
Նրանց թիվը 2011թ. մարդահամարի տվյալներով 35,3 հազ. է: Մեծ
մասը բնակվում է Արագածոտնի և Արմավիրի մարզերի
գյուղական բնակավայրերում: Հիմնական զբաղմունքն
անասնապահությունն է, հասկապես ոչխարաբուծությունը: Թեև
նրանց ծնելիության և բնական աճի ցուցանիշները բավականին
բարձր են, սակայն արտագաղթի պատճառով եզդիների թիվը
վերջին տասը տարիներին նույնիսկ նվազել է:
Երրորդ տեղում ռուսներն են, որոնց թիվը 2011 թ.
մարդահամարի տվյալներով 11,9 հազ. է: Ռուսների մեծ
մասն ապրում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում և այլ
քաղաքներում: Նախկինում ռուս կրոնական
աղանդավորներով՝ մոլոկաններով և դուխոբորներով եմ
բնակեցված եղել հանրապետության հյուսիսի, հատկապես
Լոռու մարզի մի շարք գյուղական բնակավայրեր
(Լերմոնտովո, Ֆիոլետովո, Մեդովկա և այլն): Սակայ
վերջին տարիներին նրանց մեծ մասը արտաղագթել է:
ՀՀ-ում մյուս ազգերից համեմատաբար մեծաքանակ
են ասորիները. քրդերը, ուկրաինացիները,
վրացիները, հույները, որոնցից յուրաքանչյուրի թիվը 3
հազարից էլ պակաս է: Հույների մեծ մասն ապրում է
պղնձարդյունաբերական քաղաքերում (Ալավերդի,
Ախթալա, Շամլուղ), ասորիները՝ Արարատի մարզի
Վերին Դվին և Դիմիտրով գյուղերում:
Ուկրաինացիները հիմնականում քաղաքաբնակ են:
Երկրի գործող սահմանադրության համաձայն՝ Հայաստանի
Հանրապետության բոլոր քաղաքացիներն, անկախ ազգային
պատկանելությունից, ունեն հավասար իրավունքներ ու
պարտականություններ:
Ազգային փոքրամասնությունները կարող են ունենալ ազգային դպրոց,
զարգացնել ազգային մշակույթը, պահպանել ազգային ավանդույթները:
2011թ. մարդահամարի տվյալներով, ըստ կրոնական դավանանքի ՀՀ
բնակչության շուրջ 96%-ը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են:
Բնակչության ընդհանուր թվում տղամարդկանց և կանանց թվաքանակների հարաբերակցությունն է:
ՀՀ-ում բնակչության սեռային կազմը տարբեր տարիքային խմբերում տաբեր է: Ինչպես աշխարհում,
այնպես էլ մեզանում ծնվում են ավելի շատ տղաներ, քան աղջիկներ: Դրա հետևանքով էլ երեխաների
թվում գերակշռում են տղաները: Բայց քանի որ տղա երեխաների մահացությունն ավելի բարձր է,
հետագայում (մոտ 20-30 տարեկանում) նրանց թվերը գրեթե հավասարվում են: Ավելի բարձր տարիքային
խմբերում գերակշռող են դառնում կանայք, իսկ ծերերի մեջ կանանց գերակշռությունն է՛լ ավելի է
մեծանում:
2011 թ. մարդահամարի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության ընդհանուր թվում տղամարդիկ կազմում
են 48,0 %, իսկ կանայք՝ 52,0%: Առկա բնակչությունում կանանց բաժինը ավելի բարձր է (53,1%), որը
վկայում է ՀՀ-ից ժամանակավոր բացակայողների մեջ տղամարդկանց զգալի գերակշռության մասին: ՀՀ
քաղաքային բնակչության կազմում կանանց բաժինը (53,2%) զգալիորեն բարձր է, քան գյուղական
բնակչության կազմում՝ (50,1%): Կանանց գերակշռությունը հատկապես մեծ է Երևանում, Լոռու, Շիրակի և
Արարատի մարզերում: Տղամարդկանց գերակշռությու է նկատվում միայն Գեղարքունիքի և Արագածոտնի
մարզերում:
Բնակչության տարիքային կազմը կամ կառուցվածքը որոշելու համար ընդունված է առանձնացնել
տարիքային խմբեր՝ մինչևաշխատունակ, աշխատունակ և հետաշխատունակ:
Ըստ տարիքային խմբերի որոշում են աշխատանքային և
դպրոցական տարիքի բնակչության, զինապարտերի,
թոշակառուների թիվը: Դրանց մասին տվյալները հարկավոր են
երկրի տնտեսական և ժողովրդագրական ներուժը որոշելու
համար: ՀՀ-ում տղամարդկանց և կանանց թոշակային տարիքը
սկսվում է 63 տարեկանից:
Բնակչության տարիքային կազմը բնութագրող դիագրամից երևում
է, որ Հայաստանի Հանրապետության բնակչության գրեթե 1/5-ը
մինչաշխատունակ (մանկական և անչափահաս) տարիքի է (0-
15տ.): Վերջին երկու տասնամյակներին միչաշխատունակ
տարիքի բնակչության բաժինը անընդհատ նվազում է, իսկ
աշխատունակ և հետաշխատունակ (թոշակային) տարիքի
բնակչության բաժինը՝ մեծանում:
Ներկայումս բնակչության բաժինը կազմում է մոտ 69%:
Բնակչության սեռատարիքային կազմի առանձնահատկություններն ընդունված է
արտահայտել հատուկ գրաֆիկների՝ սեռատարիքային բուրգերի միջոցով:
Արևմտյան Եվրոպայի երկրների համեմատությամբ՝ ՀՀ ծեր բնակչության բաժինը դեռևս մեծ չէ, գերակշռում են
միջին տարիքային խմբերի բնակչությունը: Սակայն վերջին 1-2 տասնամյակում նկատվում է բնակչության
<<ծերացման>> միտում: 2011 թ. տվյալներով ՀՀ բնակչության կյանքի սպասվող տևողությունը 74,2 թարի է: Ընդ
որում՝ այդ ցուցանիշը կանանց մոտ ավելի բարձր է (77,5 տ.) քան տղամարդկանց (70,7 տ.):
Բնակչության կազմի բնութագրության ժամանակ կարևր է իմանալ, թե ինչպես է բնաչությունը
բաշխված քաղաքի և գյուղի միջև: Սա կարևոր սոցիալ-տնտեսական ցուցանիշ է, որը բնութագրում է երկրի
զարգացման, մասնավորապես ուրբանիզացման մակարդակը:
Հայաստանը 1918թ.՝ իր ազգային պետականությունը վերականգնելու նախօրյակին, տիպիկ ագրարային
երկիր էր, որի բնակչության 90%-ը բնակվում էր գյուղերում, և միայն 10%-ը՝ քաղաքներում:
Խորհրդային տարիներին երկրի տնտեսության, հատկապես արդյունաբերության, շինարարության,
սպասարկման ոլորտի ճյուղերի զարգացման շնորհիվ գյուղական բնակչության հաշվին աճեց
քաղաքաբնակների բաժինը և 1980-ական թվականների վերջերին կազմեց 68%: Սակայն վերջին երկու
տասնամյակներում արդյունաբերության ճգնաժամի հետևանքով մեծ չափերի հասավ քաղաքաբնակների
արտագաղթը: Դրա հետ կապված նվազեց քաղաքային բնակչության բաժինը, որը 2011 թ. մարդահամարի
տվյալներով կազմում է ավելի քան 63,3%:
Չնայած դրան, Հայաստանի Հանրապետությունը համարվում է ուրբանիզացման համեմատաբար բարձր
մակարդակ ունեցող երկիր: Այն ավելի բարձր է, քան տարածաշրջանի շատ երկրներում:
Բնակչության սեռային և տարիքային կազմը և կազմն ըստ բնակավայրերի միասին վերցրած, բնութագրում
են տվյալ երկրի աշխատանքային ռեսուրսների քանակը և որակը:

More Related Content

Featured

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by HubspotMarius Sescu
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 

Featured (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը

  • 2. Ցանկացած երկրի բնակչության կարևորագույն բնութագրիչներից է նրա կազմը: Տարբերում են բնակչության ազգային, սեռային, տարիքային, սոցիալական և կրոնական կազմ, ըստ կրթական մակարդակի, բնակավայրերի տեսակների կազմ և այլն: Հայաստանի Հանրապետությունը բնակչության ազգային կազմով աշխարհի առավել միատարր երկրներից է:
  • 3. Հիմնական ազգը՝ հայերը, 2011 թ. մարդահամարի տվյալներով կազմում են բնակչության ընդհանուր թվի 98,1%-ը: Ի տարբերությու Պատմական Հայաստանի՝ ՀՀ-ի ներկայիս տարածքում 1918-ից ի վեր հայերի բաժինը բնակչության ընդհանուր թվում անընդհատ աճել է: Հայաստանի Հանրապետությունում թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են: Նրանց թիվը 2011թ. մարդահամարի տվյալներով 35,3 հազ. է: Մեծ մասը բնակվում է Արագածոտնի և Արմավիրի մարզերի գյուղական բնակավայրերում: Հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, հասկապես ոչխարաբուծությունը: Թեև նրանց ծնելիության և բնական աճի ցուցանիշները բավականին բարձր են, սակայն արտագաղթի պատճառով եզդիների թիվը վերջին տասը տարիներին նույնիսկ նվազել է:
  • 4. Երրորդ տեղում ռուսներն են, որոնց թիվը 2011 թ. մարդահամարի տվյալներով 11,9 հազ. է: Ռուսների մեծ մասն ապրում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում: Նախկինում ռուս կրոնական աղանդավորներով՝ մոլոկաններով և դուխոբորներով եմ բնակեցված եղել հանրապետության հյուսիսի, հատկապես Լոռու մարզի մի շարք գյուղական բնակավայրեր (Լերմոնտովո, Ֆիոլետովո, Մեդովկա և այլն): Սակայ վերջին տարիներին նրանց մեծ մասը արտաղագթել է: ՀՀ-ում մյուս ազգերից համեմատաբար մեծաքանակ են ասորիները. քրդերը, ուկրաինացիները, վրացիները, հույները, որոնցից յուրաքանչյուրի թիվը 3 հազարից էլ պակաս է: Հույների մեծ մասն ապրում է պղնձարդյունաբերական քաղաքերում (Ալավերդի, Ախթալա, Շամլուղ), ասորիները՝ Արարատի մարզի Վերին Դվին և Դիմիտրով գյուղերում: Ուկրաինացիները հիմնականում քաղաքաբնակ են:
  • 5. Երկրի գործող սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն, անկախ ազգային պատկանելությունից, ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ: Ազգային փոքրամասնությունները կարող են ունենալ ազգային դպրոց, զարգացնել ազգային մշակույթը, պահպանել ազգային ավանդույթները: 2011թ. մարդահամարի տվյալներով, ըստ կրոնական դավանանքի ՀՀ բնակչության շուրջ 96%-ը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են:
  • 6. Բնակչության ընդհանուր թվում տղամարդկանց և կանանց թվաքանակների հարաբերակցությունն է: ՀՀ-ում բնակչության սեռային կազմը տարբեր տարիքային խմբերում տաբեր է: Ինչպես աշխարհում, այնպես էլ մեզանում ծնվում են ավելի շատ տղաներ, քան աղջիկներ: Դրա հետևանքով էլ երեխաների թվում գերակշռում են տղաները: Բայց քանի որ տղա երեխաների մահացությունն ավելի բարձր է, հետագայում (մոտ 20-30 տարեկանում) նրանց թվերը գրեթե հավասարվում են: Ավելի բարձր տարիքային խմբերում գերակշռող են դառնում կանայք, իսկ ծերերի մեջ կանանց գերակշռությունն է՛լ ավելի է մեծանում: 2011 թ. մարդահամարի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության ընդհանուր թվում տղամարդիկ կազմում են 48,0 %, իսկ կանայք՝ 52,0%: Առկա բնակչությունում կանանց բաժինը ավելի բարձր է (53,1%), որը վկայում է ՀՀ-ից ժամանակավոր բացակայողների մեջ տղամարդկանց զգալի գերակշռության մասին: ՀՀ քաղաքային բնակչության կազմում կանանց բաժինը (53,2%) զգալիորեն բարձր է, քան գյուղական բնակչության կազմում՝ (50,1%): Կանանց գերակշռությունը հատկապես մեծ է Երևանում, Լոռու, Շիրակի և Արարատի մարզերում: Տղամարդկանց գերակշռությու է նկատվում միայն Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:
  • 7. Բնակչության տարիքային կազմը կամ կառուցվածքը որոշելու համար ընդունված է առանձնացնել տարիքային խմբեր՝ մինչևաշխատունակ, աշխատունակ և հետաշխատունակ: Ըստ տարիքային խմբերի որոշում են աշխատանքային և դպրոցական տարիքի բնակչության, զինապարտերի, թոշակառուների թիվը: Դրանց մասին տվյալները հարկավոր են երկրի տնտեսական և ժողովրդագրական ներուժը որոշելու համար: ՀՀ-ում տղամարդկանց և կանանց թոշակային տարիքը սկսվում է 63 տարեկանից: Բնակչության տարիքային կազմը բնութագրող դիագրամից երևում է, որ Հայաստանի Հանրապետության բնակչության գրեթե 1/5-ը մինչաշխատունակ (մանկական և անչափահաս) տարիքի է (0- 15տ.): Վերջին երկու տասնամյակներին միչաշխատունակ տարիքի բնակչության բաժինը անընդհատ նվազում է, իսկ աշխատունակ և հետաշխատունակ (թոշակային) տարիքի բնակչության բաժինը՝ մեծանում: Ներկայումս բնակչության բաժինը կազմում է մոտ 69%:
  • 8. Բնակչության սեռատարիքային կազմի առանձնահատկություններն ընդունված է արտահայտել հատուկ գրաֆիկների՝ սեռատարիքային բուրգերի միջոցով: Արևմտյան Եվրոպայի երկրների համեմատությամբ՝ ՀՀ ծեր բնակչության բաժինը դեռևս մեծ չէ, գերակշռում են միջին տարիքային խմբերի բնակչությունը: Սակայն վերջին 1-2 տասնամյակում նկատվում է բնակչության <<ծերացման>> միտում: 2011 թ. տվյալներով ՀՀ բնակչության կյանքի սպասվող տևողությունը 74,2 թարի է: Ընդ որում՝ այդ ցուցանիշը կանանց մոտ ավելի բարձր է (77,5 տ.) քան տղամարդկանց (70,7 տ.):
  • 9. Բնակչության կազմի բնութագրության ժամանակ կարևր է իմանալ, թե ինչպես է բնաչությունը բաշխված քաղաքի և գյուղի միջև: Սա կարևոր սոցիալ-տնտեսական ցուցանիշ է, որը բնութագրում է երկրի զարգացման, մասնավորապես ուրբանիզացման մակարդակը: Հայաստանը 1918թ.՝ իր ազգային պետականությունը վերականգնելու նախօրյակին, տիպիկ ագրարային երկիր էր, որի բնակչության 90%-ը բնակվում էր գյուղերում, և միայն 10%-ը՝ քաղաքներում: Խորհրդային տարիներին երկրի տնտեսության, հատկապես արդյունաբերության, շինարարության, սպասարկման ոլորտի ճյուղերի զարգացման շնորհիվ գյուղական բնակչության հաշվին աճեց քաղաքաբնակների բաժինը և 1980-ական թվականների վերջերին կազմեց 68%: Սակայն վերջին երկու տասնամյակներում արդյունաբերության ճգնաժամի հետևանքով մեծ չափերի հասավ քաղաքաբնակների արտագաղթը: Դրա հետ կապված նվազեց քաղաքային բնակչության բաժինը, որը 2011 թ. մարդահամարի տվյալներով կազմում է ավելի քան 63,3%: Չնայած դրան, Հայաստանի Հանրապետությունը համարվում է ուրբանիզացման համեմատաբար բարձր մակարդակ ունեցող երկիր: Այն ավելի բարձր է, քան տարածաշրջանի շատ երկրներում: Բնակչության սեռային և տարիքային կազմը և կազմն ըստ բնակավայրերի միասին վերցրած, բնութագրում են տվյալ երկրի աշխատանքային ռեսուրսների քանակը և որակը: