Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Մթնոլորտ

  • Be the first to comment

Մթնոլորտ

  1. 1. Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ միհսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրիմակերևույթն է:Մթնոլորտը հունարենից թարգմանաբար նշանակումէ «ατμός - գոլորշի» և «σφαῖρα - ոլորտ»։երկնայինմարմին գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում էձգողականության շնորհիվ:
  2. 2. Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար: Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներ ից պաշտպանող շերտ:
  3. 3. Երկրի մթնոլորտային օդի մոտավոր բաղադրությունը. ազոտ` 78,08%,թթվածին` 20,95%, արգոն` 0,93%, ածխածնի երկօքսիդ` 0,038%, ջրային գոլորշի` մոտ 1%: Բացի այս չնչին քանակությամբ պարունակվում է նաև ջրածին, հելիում, մի շարք այլ ՙազնիվ գազեր՚ և աղտոտիչներ:
  4. 4. Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից: Ժամանակի ընթացքում մթնոլորտը մի քանի գործոնների ազդեցության հետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված է երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ:
  5. 5. .Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս շերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը: Ներքնոլորտում, որպես օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի վրա ջերմաստիճանը նվազում է 5–6օC-ով:. Մթնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը (ստրատոսֆերա), հասնում է մինչև 50–55 կմ բարձրության: Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից մինչև գրեթե սև:. Հաջորդ շերտը՝ միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու մասնիկներից:. Ջերմոլորտը (թերմոսֆերա) կամ իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է մինչև 1000 կմ բարձրության: Այնտեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազի առանձին լիցքավորված մասնիկները՝ իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը, որի աղեղները ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5 հզ. կմ-ից, իսկ երկնքում փայփլում են մի քանի ժամ շարունակ:. Մթնոլորտի ամենավերին շերտն արտաքին ոլորտն է (էկզոսֆերա): Այնտեղ գրեթե օդ չկա: Գիտնականները ենթադրում են, որ այդ շերտի ջերմաստիճանը հասնում է մոտ 2000օC-ի:
  6. 6. Մթնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական թաղանթի ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում: Դրա համար էլ մթնոլորտը հաճախ անվանում են Երկրագնդի վերմակ:
  7. 7. Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում էերկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտիմիջով, շփումից շիկանում են, այրվում և միայնմանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրիվրա՝ չվնասելով նրան (միայն առանձինդեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնքմեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվայրվել, և Երկրագնդի վրա առաջանում են մեծխառնարաններ):
  8. 8. Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրիշրջապտույտ, իրականացվում է կենդանիօրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ:Մթնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգելթողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն,բարեբախտաբար, 24–30 կմ բարձրության վրա ոչ մեծքանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազիշերտը, որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համարկործանարար անդրամանուշակագույն ճառագայթներիմեծ մասը:
  9. 9. Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտիգազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակություննանընդհատ ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքովուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայիտաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ վտանգ է, հետևաբարչափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակներիսահմանափակումը:
  10. 10. Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց,բույսերի և կենդանիներիկենսագործունեության վրա բացասաբարազդող նյութերի թույլատրելի քանակիգերազանցումն է միջավայրում: Տարբերում ենշրջակա միջավայրի բնածին և մարդահարույցաղտոտիչներ:Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ`հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով,իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով:Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական,գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները,էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի(աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվաղտոտում) և այլ ձևերով:
  11. 11. Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական,ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ:Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության,ճանապարհաշինության, ծառահատումների և բնականլանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրիֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության,խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտիփոփոխություններով:Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքայինպարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ,կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի,ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցներիներգործության հետևանք է:Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածինմիկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկներիտարածման միջոցով:
  12. 12. Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ ևմիկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում ենթույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից ենածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները ևայլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի,կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է: CO ևCO2 գազերի արտանետումների ամենամեծ բաժինն ընկնում է հատկապեսավտոմոբիլային տրանսպորտին:Ծծմբային գազի՝ ծծմբի երկօքսիդի (SO2) առաջացման աղբյուրը մինչև 5–7% ծծումբպարունակող ածխի և մազութի այրումն է: Մթնոլորտում ծծմբի երկօքսիդըփոխարկվում է ծծմբի եռօքսիդի (SO3), որը օդում վերածվում է ծծմբական թթվի ևթթվային անձրևների ձևով թափվում է գետին:Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման հիմնականաղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներնեն, ազոտական թթվի արտադրությունը: NO2-ը դեղին գույնի կայուն գազ է ևմթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ: Հաճախ քաղաքների օդն այդ գազիցստանում է շագանակագույն երանգ:
  13. 13. Ավտոտրանսպորտի արտանետած ածխաջրածինները,հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքներիթերայրումից առաջացող մրի ու գուդրոնի մեջ:Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարքածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնքհանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչիհետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղիառաջացման վտանգը:Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթիձևով պահպանվում պինդ ածխածինը (մուր) և ծանրմետաղները:
  14. 14. Որոշակի կլիմայական պայմաններումանդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբտեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում՝լուսաքիմիական սմոգ, երբ առաջնային աղտոտող նյութերըքայքայվում են՝ գոյացնելով աղտոտող նոր նյութեր: Ջէկերը,արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտըմթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր,այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքովմթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ուշարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման:Բույսերի և կենդանիների նեխման հետևանքով օդ ենթափանցում նաև բազմաթիվ ախտածին մանրէներ:
  15. 15. ՄԹՆՈԼՈՐՏԸ մեր մոլորակի և նրա օրգանական աշխարհի համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Երկրի վրա առանց մթնոլորտի կյանքը չէր առաջանա:

    Be the first to comment

    Login to see the comments

  • GorSukiasyan

    Feb. 22, 2016
  • KAraMAnucharyan

    Mar. 1, 2016
  • ssuser0b06c3

    Mar. 16, 2017
  • aloyanartak

    Aug. 13, 2017

Views

Total views

6,583

On Slideshare

0

From embeds

0

Number of embeds

3

Actions

Downloads

51

Shares

0

Comments

0

Likes

4

×