SlideShare a Scribd company logo
1 of 33
Մթնոլորտը Երկրագունդը
շրջապատող օդի շերտն է՝ մի
հսկայական գազային օվկիանոս,
որի հատակը Երկրի մակերևույթն է:
Մթնոլորտի կառուցվածքը   ազոտ

                              թթվածին

                              արգոնի

                              ածխաթթու գազ




       21%
                 1%
78%
   Մարդկանց համար մեծ կարևորություն ունի
    հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝
    ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը
    Երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են
    կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային
    գոլորշիները, այս շերտում են առաջանում ամպերը,
    ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը:
    Ներքնոլորտում, որպես օրինաչափություն, ըստ
    բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի վրա
    ջերմաստիճանը նվազում է 5–6օC-ով:
   Մթնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը
    (ստրատոսֆերա), հասնում է մինչև 50–55
    կմ բարձրության: Օդն այնտեղ խիստ նոսր
    է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից
    մինչև գրեթե սև:
   Հաջորդ շերտը՝ միջնոլորտը
    (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ
    բարձրության: Այդ շերտում երբեմն
    առաջանում են փայլուն, նուրբ ամպեր:
    Դրանք կոչվում են արծաթափայլ ամպեր
    և կազմված են սառցի բյուրեղիկներից ու
    տիեզերական մանրագույն փոշու
      մասնիկներից:
   Ջերմոլորտը (թերմոսֆերա) կամ
    իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է
    մինչև 1000 կմ բարձրության: Այնտեղ
    օդը չափազանց նոսր է, շատ են գազի
    առանձին լիցքավորված մասնիկները՝
    իոնները: Այդ բարձրությունում են
    առաջանում բևեռափայլերը, որի
    աղեղները ձգվում են արևելքից
    արևմուտք և երբեմն անցնում 5 հզ. կմ-
    ից, իսկ երկնքում փայփլում են մի քանի
    ժամ շարունակ:
   Մթնոլորտի ամենավերին շերտն
    արտաքին ոլորտն է (էկզոսֆերա):
    Այնտեղ գրեթե օդ չկա: Գիտնականները
    ենթադրում են, որ այդ շերտի
    ջերմաստիճանը հասնում է մոտ
    2000օC-ի:
   Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի
    երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է
    Երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա
    կարծր կեղևից անջատված գազերից: Ժամանակի
    ընթացքում մթնոլորտը մի քանի գործոնների
    (հրաբխային գործունեություն, արեգակնային
    անդրամանուշակագույն ճառագայթում, մթնոլորտի
    և Երկրի կեղևը կազմող նյութերի միջև ընթացող
    քիմիական ռեակցիաներ և այլն) ազդեցության
    հետևանքով կրել է զգալի փոփոխություններ:
    Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված է
    երկրաբանական և երկրաքիմիական
    շարժընթացների, կենդանի օրգանիզմների
    գործունեության հետ:
   Մթնոլորտը մեր մոլորակի և նրա օրգանական
    աշխարհի համար ունի չափազանց կարևոր
    նշանակություն: Երկրի վրա առանց մթնոլորտի
    կյանքը չէր առաջանա:
   Մթնոլորտը Երկրագնդի և նրա
    աշխարհագրական թաղանթի ջերմության
    կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի
    մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն
    ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում:
    Դրա համար էլ մթնոլորտը հաճախ անվանում
    են Երկրագնդի վերմակ:
Ջերմոցային էֆեկտի մեխանիզմը կարելի է բացատրել
հետևյալ կերպ. ածխաթթու գազը արեգակնային
ճառագայթման կարճ ալիքային սպեկտրի համար գրեթե
թափանցիկ է և զգալիորեն կլանում է Երկրագնդի կարճ
ալիքային ճառագայթումը: Այդ իսկ պատճառով,
մթնոլորտում ածխաթթու գազի քանակի ավելացումը
զգալիորեն բարձրացնում է օդի ստորին շերտի
ջերմաստիճանը, ինչն էլ բերում է գլոբալ տաքացմանը:
Երկրագնդի կլիմայի վրա ազդեցություն է թողնում
անընդհատ արեգակնային էներգիայի ներհոսքը: Էներգիայի
համարյա 30 % - ը միանգամից անդրադառնում է դեպի
տիեզերք: Այդ էներգիայի մոտավորապես 15% - ը կլանվում
է մթնոլորտի կողմից, իսկ մնացած մեծ մասն անցնում է
մթնոլորտի միջով եւ տաքացնում Երկրի մակերևույթը:
Երկիրը դեպի տիեզերք այդ էնեգիան վերադարձնում է
ինֆրակարմիր երկարալիք ճառագայթման տեսքով:
   ''Ջերմոցային գազերը'', որոնք պարունակվում են
    մթնոլորտում` պահում են Երկրի ինֆրակարմիր
    ճառագայթումը, թույլ չտալով նրան անմիջապես
    վերադառնալ տիեզերք: Բոլոր այս գազերը ,
    բացառությամբ արտադրականների, ունեն բնական
    ծագում: Դրանք բոլորը միասին կազմում են մթնոլորտի
    մոտավորապես 1%: Սակայն դա բավական է ''բնական
    ջերմոցային էֆեկտ'' ստեղծելու համար, որը թույլ է տալիս
    պահպանել մոլորակի ջերմաստիճանը մոտավորապես
    300C- ով ավելի բարձր, քան կլիներ դրանց
    բացակայության դեպքում: Սա բացառապես կարևոր է
    երկրագնդի վրա կյանքի այն ձևի համար` ինչպիսին մենք
    գիտենք: Հիմնական ջերմոցային գազերի մակարդակն
    աճում է մարդու գործունեության հետևանքով:
   Հետևյալ գազերի` ածխածնի երկօքսիդ, որն
    առաջանում է առավելապես ածխի, նավթի և
    բնական գազի այրումից, մեթան և ազոտի
    ենթօքսիդ` պայմանավորված
    գյուղատնտեսությամբ և հողօգտագործման
    փոփոխությամբ, օզոն, որն առաջանում է
    ավտոտրանսպորտային գազերի
    արտանետման և այլ աղբյուրների
    ազդեցությամբ, ինչպես նաև երկարակյաց
    արդյունաբերական գազերի`
    արտանետումները փոփոխում են մթնոլորտի
    էներգիա կլանելու ունակությունը:
    Արդյունքում առաջանում է “ուժեղացված
    ջերմոցային էֆեկտ”:
   Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում է
    երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի
    միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր
    քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով
    նրան (միայն առանձին դեպքերում են ընկնում մեծ
    երկնաքարեր, որոնք մեծ զանգվածի պատճառով չեն
    հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի վրա առաջանում
    են մեծ խառնարաններ):
   Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի
    շրջապտույտ, իրականացվում է կենդանի օրգանիզմների
    գազափոխանակություն և լուսասինթեզ: Մթնոլորտի
    գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգել թողանցում են
    արեգակնային
    ճառագայթումը, սակայն, բարեբախտաբար, 24–30 կմ
    բարձրության վրա ոչ մեծ քանակությամբ
    կենտրոնացված է օզոն կոչվող գազի շերտը, որը և
    կասեցնում է Արեգակի` կյանքի համար կործանարար
    անդրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը:
   Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30
    կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ
    սահմաններում) բարձրություններում շերտ
    է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի
    մոտ 90%-ը: Երկրի բևեռներում օզոնային շերտի
    ներքին սահմանն իջնում է մինչև 7–8
    կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18
    կմ: Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի
    ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման
    շարժընթացները
    մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է
    Արեգակի վնասակար կարճալիք
    անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական
    մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում
    կենդանի օրգանիզմների վրա:
   Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի
    անդրամանուշակագույն ճառագայթների և
    քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող
    լուսաքիմիական ռեակցիաների, նաև
    մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով:
    Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով
    բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն
    ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է
    բուսականության վերարտադրողականության
    նվազման և գենետիկական ձևափոխումների՝
    մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ
    հիվանդությունների, աչքի ոսպնյակի
    մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի
    զանգվածի նվազման և այլն:
   Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի փոխվում և
    անընդհատ շարժման մեջ է: Ծովերի ու
    օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը
    գոլորշիանում է, մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝
    առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամ ձյան տեսքով
    թափվում են Երկրի վրա: Սա ջրի փոքր կամ տեղական
    շրջապտույտն է: Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամ
    մեծ շրջապտույտը. օվկիանոսից գոլորշիացած ջրի մի մասը
    թափվում է օվկիանոսի վրա, իսկ մյուս մասը քամիների
    միջոցով տարվում է ցամաքի խորքը և տեղումների ձևով
    թափվում այնտեղ: Դրա մի մասը սնում է գետերը, մյուս
    մասը ներծծվում է՝ առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ
    կուտակվում լճերի, ճահիճների կամ սառցադաշտերի մեջ և
    ի վերջո կրկին վերադառնում օվկիանոս:
   Մի խոսքով, մթնոլորտը մարդու համար մեծ
    նշանակություն ունեցող, բայց մարդու կողմից
    ամենա աղտվոտող գործոններից մեկն է : Այն
    ապահովում է Երկրի վրա գոյություն ունեցող
    կենսական և բուսական աշխարհը և պաշտպանում
    ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից,
    երկնաքարերի ներթափանցումից երկրի մթնոլորտ և
    արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
    Այսպիսով մթնոլորտը կազմում է մեր կյանքի
    անբաժանելի մասը և առանց դրա մեն չենք կարող
    գոյատևել:

More Related Content

What's hot

Bài tiểu luận môn.pptx slide share
Bài tiểu luận môn.pptx slide shareBài tiểu luận môn.pptx slide share
Bài tiểu luận môn.pptx slide sharemaichipbong
 
մթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըմթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըSatenik Soghoyan
 
Thiết kế hệ thống điều hòa không khí vrv cho một hội trường, cấp gió tươi giá...
Thiết kế hệ thống điều hòa không khí vrv cho một hội trường, cấp gió tươi giá...Thiết kế hệ thống điều hòa không khí vrv cho một hội trường, cấp gió tươi giá...
Thiết kế hệ thống điều hòa không khí vrv cho một hội trường, cấp gió tươi giá...nataliej4
 
Chapter 5 ô nhiễm đất và chất thải rắn
Chapter 5 ô nhiễm đất và chất thải rắnChapter 5 ô nhiễm đất và chất thải rắn
Chapter 5 ô nhiễm đất và chất thải rắnSon Pham
 
Tình hình triển khai công tác về biến đổi khí hậu tỉnh Long An
Tình hình triển khai công tác về biến đổi khí hậu tỉnh Long AnTình hình triển khai công tác về biến đổi khí hậu tỉnh Long An
Tình hình triển khai công tác về biến đổi khí hậu tỉnh Long AnThanh Nguyen
 
Ngu van 11 tuan 26 - tiet 9 5 - toi yeu em
Ngu van 11  tuan 26 - tiet 9 5 - toi yeu emNgu van 11  tuan 26 - tiet 9 5 - toi yeu em
Ngu van 11 tuan 26 - tiet 9 5 - toi yeu emDân Phạm Việt
 
ô Nhiễm không khí ngoài trời
ô Nhiễm không khí ngoài trờiô Nhiễm không khí ngoài trời
ô Nhiễm không khí ngoài trờiAnh Nguyen
 
Atmosfera - caracteristici generale
Atmosfera  - caracteristici generaleAtmosfera  - caracteristici generale
Atmosfera - caracteristici generaleButuc Carmen
 
O nhiem moi truong dat
O nhiem moi truong datO nhiem moi truong dat
O nhiem moi truong dathoanganhovo
 
Ô NHIỄM MÔI TRƯỜNG ĐẤT
Ô NHIỄM  MÔI TRƯỜNG ĐẤTÔ NHIỄM  MÔI TRƯỜNG ĐẤT
Ô NHIỄM MÔI TRƯỜNG ĐẤTkudos21
 
Բնական Ռեսուրսներ
Բնական ՌեսուրսներԲնական Ռեսուրսներ
Բնական ՌեսուրսներLyudmila Voskanyan
 
Incalzirea Globala Pps
Incalzirea Globala PpsIncalzirea Globala Pps
Incalzirea Globala Ppsanca1009
 
Բույսերի աճը և զարգացումը
Բույսերի աճը և զարգացումըԲույսերի աճը և զարգացումը
Բույսերի աճը և զարգացումըNazik Hovasapyan
 
Quan diem mac lenin ve xay dung nha nuoc xhcn
Quan diem mac lenin ve xay dung nha nuoc xhcnQuan diem mac lenin ve xay dung nha nuoc xhcn
Quan diem mac lenin ve xay dung nha nuoc xhcnMyLan2014
 
Dia li 11 bai 11 khu vuc dong nam a tiet 1
Dia li 11 bai 11 khu vuc dong nam a tiet 1Dia li 11 bai 11 khu vuc dong nam a tiet 1
Dia li 11 bai 11 khu vuc dong nam a tiet 1lelynh221205
 
Thuyết trình Khoa học Trái Đất - Biến đổi khí hậu
Thuyết trình Khoa học Trái Đất - Biến đổi khí hậuThuyết trình Khoa học Trái Đất - Biến đổi khí hậu
Thuyết trình Khoa học Trái Đất - Biến đổi khí hậuPhi Hoàng
 
tìm hiểu nhà này điện hạt nhân
 tìm hiểu nhà này điện hạt nhân tìm hiểu nhà này điện hạt nhân
tìm hiểu nhà này điện hạt nhânnhóc Ngố
 
ô nhiễm môi trường, thực trạng, nguyên nhân, giải pháp
ô nhiễm môi trường, thực trạng, nguyên nhân, giải phápô nhiễm môi trường, thực trạng, nguyên nhân, giải pháp
ô nhiễm môi trường, thực trạng, nguyên nhân, giải phápPhan Nghi
 
Tiểu luận ô nhiễm không khí và ô nhiễm môi trường nước
Tiểu luận ô nhiễm không khí và ô nhiễm môi trường nướcTiểu luận ô nhiễm không khí và ô nhiễm môi trường nước
Tiểu luận ô nhiễm không khí và ô nhiễm môi trường nướcDịch vụ Làm Luận Văn 0936885877
 

What's hot (20)

Bài tiểu luận môn.pptx slide share
Bài tiểu luận môn.pptx slide shareBài tiểu luận môn.pptx slide share
Bài tiểu luận môn.pptx slide share
 
մթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըմթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրները
 
Thiết kế hệ thống điều hòa không khí vrv cho một hội trường, cấp gió tươi giá...
Thiết kế hệ thống điều hòa không khí vrv cho một hội trường, cấp gió tươi giá...Thiết kế hệ thống điều hòa không khí vrv cho một hội trường, cấp gió tươi giá...
Thiết kế hệ thống điều hòa không khí vrv cho một hội trường, cấp gió tươi giá...
 
Chapter 5 ô nhiễm đất và chất thải rắn
Chapter 5 ô nhiễm đất và chất thải rắnChapter 5 ô nhiễm đất và chất thải rắn
Chapter 5 ô nhiễm đất và chất thải rắn
 
Tình hình triển khai công tác về biến đổi khí hậu tỉnh Long An
Tình hình triển khai công tác về biến đổi khí hậu tỉnh Long AnTình hình triển khai công tác về biến đổi khí hậu tỉnh Long An
Tình hình triển khai công tác về biến đổi khí hậu tỉnh Long An
 
Ngu van 11 tuan 26 - tiet 9 5 - toi yeu em
Ngu van 11  tuan 26 - tiet 9 5 - toi yeu emNgu van 11  tuan 26 - tiet 9 5 - toi yeu em
Ngu van 11 tuan 26 - tiet 9 5 - toi yeu em
 
հնդկաստան
հնդկաստանհնդկաստան
հնդկաստան
 
ô Nhiễm không khí ngoài trời
ô Nhiễm không khí ngoài trờiô Nhiễm không khí ngoài trời
ô Nhiễm không khí ngoài trời
 
Atmosfera - caracteristici generale
Atmosfera  - caracteristici generaleAtmosfera  - caracteristici generale
Atmosfera - caracteristici generale
 
O nhiem moi truong dat
O nhiem moi truong datO nhiem moi truong dat
O nhiem moi truong dat
 
Ô NHIỄM MÔI TRƯỜNG ĐẤT
Ô NHIỄM  MÔI TRƯỜNG ĐẤTÔ NHIỄM  MÔI TRƯỜNG ĐẤT
Ô NHIỄM MÔI TRƯỜNG ĐẤT
 
Բնական Ռեսուրսներ
Բնական ՌեսուրսներԲնական Ռեսուրսներ
Բնական Ռեսուրսներ
 
Incalzirea Globala Pps
Incalzirea Globala PpsIncalzirea Globala Pps
Incalzirea Globala Pps
 
Բույսերի աճը և զարգացումը
Բույսերի աճը և զարգացումըԲույսերի աճը և զարգացումը
Բույսերի աճը և զարգացումը
 
Quan diem mac lenin ve xay dung nha nuoc xhcn
Quan diem mac lenin ve xay dung nha nuoc xhcnQuan diem mac lenin ve xay dung nha nuoc xhcn
Quan diem mac lenin ve xay dung nha nuoc xhcn
 
Dia li 11 bai 11 khu vuc dong nam a tiet 1
Dia li 11 bai 11 khu vuc dong nam a tiet 1Dia li 11 bai 11 khu vuc dong nam a tiet 1
Dia li 11 bai 11 khu vuc dong nam a tiet 1
 
Thuyết trình Khoa học Trái Đất - Biến đổi khí hậu
Thuyết trình Khoa học Trái Đất - Biến đổi khí hậuThuyết trình Khoa học Trái Đất - Biến đổi khí hậu
Thuyết trình Khoa học Trái Đất - Biến đổi khí hậu
 
tìm hiểu nhà này điện hạt nhân
 tìm hiểu nhà này điện hạt nhân tìm hiểu nhà này điện hạt nhân
tìm hiểu nhà này điện hạt nhân
 
ô nhiễm môi trường, thực trạng, nguyên nhân, giải pháp
ô nhiễm môi trường, thực trạng, nguyên nhân, giải phápô nhiễm môi trường, thực trạng, nguyên nhân, giải pháp
ô nhiễm môi trường, thực trạng, nguyên nhân, giải pháp
 
Tiểu luận ô nhiễm không khí và ô nhiễm môi trường nước
Tiểu luận ô nhiễm không khí và ô nhiễm môi trường nướcTiểu luận ô nhiễm không khí và ô nhiễm môi trường nước
Tiểu luận ô nhiễm không khí và ô nhiễm môi trường nước
 

Viewers also liked

Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիրՕդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիրGevSon
 
մթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտումմթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտումArthur Mkrtchyan
 
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունշրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն67gayane
 
մթնոլորտի աղտոտումը հհ ում
մթնոլորտի աղտոտումը հհ ումմթնոլորտի աղտոտումը հհ ում
մթնոլորտի աղտոտումը հհ ում67gayane
 
Mtnolort
MtnolortMtnolort
Mtnolort957528
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայրArthur Mkrtchyan
 
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունՇրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունQnarik98
 
Գլոբալ Տաքացում
 Գլոբալ Տաքացում  Գլոբալ Տաքացում
Գլոբալ Տաքացում Van Papikyan
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
ՄթնոլորտAnnagspoyan
 
Այրումը և էկոլոգիան
Այրումը և էկոլոգիանԱյրումը և էկոլոգիան
Այրումը և էկոլոգիանBnagetnet
 
Անապատացում
ԱնապատացումԱնապատացում
ԱնապատացումAnnagspoyan
 

Viewers also liked (20)

մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիրՕդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
 
մթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտումմթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտում
 
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունշրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
 
Mtnolorti axtotum
Mtnolorti axtotumMtnolorti axtotum
Mtnolorti axtotum
 
մթնոլորտի աղտոտումը հհ ում
մթնոլորտի աղտոտումը հհ ումմթնոլորտի աղտոտումը հհ ում
մթնոլորտի աղտոտումը հհ ում
 
Mtnolort
MtnolortMtnolort
Mtnolort
 
մթնոլորտի աղտոտվածություն
մթնոլորտի աղտոտվածությունմթնոլորտի աղտոտվածություն
մթնոլորտի աղտոտվածություն
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայր
 
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունՇրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
 
օզոն
օզոնօզոն
օզոն
 
մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
Գլոբալ Տաքացում
 Գլոբալ Տաքացում  Գլոբալ Տաքացում
Գլոբալ Տաքացում
 
Shrjaka mijavayr
Shrjaka mijavayrShrjaka mijavayr
Shrjaka mijavayr
 
մթնոլորտ
մթնոլորտ մթնոլորտ
մթնոլորտ
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
ռոմանտիզմ
ռոմանտիզմռոմանտիզմ
ռոմանտիզմ
 
Այրումը և էկոլոգիան
Այրումը և էկոլոգիանԱյրումը և էկոլոգիան
Այրումը և էկոլոգիան
 
Անապատացում
ԱնապատացումԱնապատացում
Անապատացում
 
կենսոլորտ
կենսոլորտկենսոլորտ
կենսոլորտ
 

Similar to Մթնոլորտ

Similar to Մթնոլորտ (20)

մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
մթնոլորտի շերտերը և բաղադրությունը
մթնոլորտի շերտերը և բաղադրությունըմթնոլորտի շերտերը և բաղադրությունը
մթնոլորտի շերտերը և բաղադրությունը
 
Bn
BnBn
Bn
 
մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
մթնոլորտի շերտերը և բաղադրությունը
մթնոլորտի շերտերը և բաղադրությունըմթնոլորտի շերտերը և բաղադրությունը
մթնոլորտի շերտերը և բաղադրությունը
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
Mtnolort
MtnolortMtnolort
Mtnolort
 
Օզոնի մասին
Օզոնի մասինՕզոնի մասին
Օզոնի մասին
 
Mtnolort
MtnolortMtnolort
Mtnolort
 
Global taqacumner
Global taqacumnerGlobal taqacumner
Global taqacumner
 
Global taqacumner
Global taqacumnerGlobal taqacumner
Global taqacumner
 
Ջրածին
ՋրածինՋրածին
Ջրածին
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
Global
GlobalGlobal
Global
 
արեգակ
արեգակարեգակ
արեգակ
 
Mtnolort ekologia
Mtnolort ekologiaMtnolort ekologia
Mtnolort ekologia
 
Արեգակի կառուցվածքը
Արեգակի կառուցվածքըԱրեգակի կառուցվածքը
Արեգակի կառուցվածքը
 
Գլոբալ տաքացում
Գլոբալ տաքացումԳլոբալ տաքացում
Գլոբալ տաքացում
 

Մթնոլորտ

  • 1. Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է:
  • 2. Մթնոլորտի կառուցվածքը ազոտ թթվածին արգոնի ածխաթթու գազ 21% 1% 78%
  • 3.
  • 4.
  • 5. Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս շերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը: Ներքնոլորտում, որպես օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի վրա ջերմաստիճանը նվազում է 5–6օC-ով:
  • 6.
  • 7. Մթնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը (ստրատոսֆերա), հասնում է մինչև 50–55 կմ բարձրության: Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից մինչև գրեթե սև:
  • 8.
  • 9. Հաջորդ շերտը՝ միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու մասնիկներից:
  • 10.
  • 11. Ջերմոլորտը (թերմոսֆերա) կամ իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է մինչև 1000 կմ բարձրության: Այնտեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազի առանձին լիցքավորված մասնիկները՝ իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը, որի աղեղները ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5 հզ. կմ- ից, իսկ երկնքում փայփլում են մի քանի ժամ շարունակ:
  • 12.
  • 13. Մթնոլորտի ամենավերին շերտն արտաքին ոլորտն է (էկզոսֆերա): Այնտեղ գրեթե օդ չկա: Գիտնականները ենթադրում են, որ այդ շերտի ջերմաստիճանը հասնում է մոտ 2000օC-ի:
  • 14.
  • 15. Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից: Ժամանակի ընթացքում մթնոլորտը մի քանի գործոնների (հրաբխային գործունեություն, արեգակնային անդրամանուշակագույն ճառագայթում, մթնոլորտի և Երկրի կեղևը կազմող նյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիաներ և այլն) ազդեցության հետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված է երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ:
  • 16.
  • 17. Մթնոլորտը մեր մոլորակի և նրա օրգանական աշխարհի համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Երկրի վրա առանց մթնոլորտի կյանքը չէր առաջանա:  Մթնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական թաղանթի ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում: Դրա համար էլ մթնոլորտը հաճախ անվանում են Երկրագնդի վերմակ:
  • 18.
  • 19.
  • 20. Ջերմոցային էֆեկտի մեխանիզմը կարելի է բացատրել հետևյալ կերպ. ածխաթթու գազը արեգակնային ճառագայթման կարճ ալիքային սպեկտրի համար գրեթե թափանցիկ է և զգալիորեն կլանում է Երկրագնդի կարճ ալիքային ճառագայթումը: Այդ իսկ պատճառով, մթնոլորտում ածխաթթու գազի քանակի ավելացումը զգալիորեն բարձրացնում է օդի ստորին շերտի ջերմաստիճանը, ինչն էլ բերում է գլոբալ տաքացմանը: Երկրագնդի կլիմայի վրա ազդեցություն է թողնում անընդհատ արեգակնային էներգիայի ներհոսքը: Էներգիայի համարյա 30 % - ը միանգամից անդրադառնում է դեպի տիեզերք: Այդ էներգիայի մոտավորապես 15% - ը կլանվում է մթնոլորտի կողմից, իսկ մնացած մեծ մասն անցնում է մթնոլորտի միջով եւ տաքացնում Երկրի մակերևույթը: Երկիրը դեպի տիեզերք այդ էնեգիան վերադարձնում է ինֆրակարմիր երկարալիք ճառագայթման տեսքով:
  • 21.
  • 22. ''Ջերմոցային գազերը'', որոնք պարունակվում են մթնոլորտում` պահում են Երկրի ինֆրակարմիր ճառագայթումը, թույլ չտալով նրան անմիջապես վերադառնալ տիեզերք: Բոլոր այս գազերը , բացառությամբ արտադրականների, ունեն բնական ծագում: Դրանք բոլորը միասին կազմում են մթնոլորտի մոտավորապես 1%: Սակայն դա բավական է ''բնական ջերմոցային էֆեկտ'' ստեղծելու համար, որը թույլ է տալիս պահպանել մոլորակի ջերմաստիճանը մոտավորապես 300C- ով ավելի բարձր, քան կլիներ դրանց բացակայության դեպքում: Սա բացառապես կարևոր է երկրագնդի վրա կյանքի այն ձևի համար` ինչպիսին մենք գիտենք: Հիմնական ջերմոցային գազերի մակարդակն աճում է մարդու գործունեության հետևանքով:
  • 23. Հետևյալ գազերի` ածխածնի երկօքսիդ, որն առաջանում է առավելապես ածխի, նավթի և բնական գազի այրումից, մեթան և ազոտի ենթօքսիդ` պայմանավորված գյուղատնտեսությամբ և հողօգտագործման փոփոխությամբ, օզոն, որն առաջանում է ավտոտրանսպորտային գազերի արտանետման և այլ աղբյուրների ազդեցությամբ, ինչպես նաև երկարակյաց արդյունաբերական գազերի` արտանետումները փոփոխում են մթնոլորտի էներգիա կլանելու ունակությունը: Արդյունքում առաջանում է “ուժեղացված ջերմոցային էֆեկտ”:
  • 24. Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան (միայն առանձին դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնք մեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի վրա առաջանում են մեծ խառնարաններ):  Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտ, իրականացվում է կենդանի օրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ: Մթնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգել թողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն, բարեբախտաբար, 24–30 կմ բարձրության վրա ոչ մեծ քանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազի շերտը, որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համար կործանարար անդրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը:
  • 25.
  • 26. Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ: Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա:
  • 27.
  • 28. Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով: Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն:
  • 29.
  • 30. Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի փոխվում և անընդհատ շարժման մեջ է: Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը գոլորշիանում է, մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝ առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամ ձյան տեսքով թափվում են Երկրի վրա: Սա ջրի փոքր կամ տեղական շրջապտույտն է: Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամ մեծ շրջապտույտը. օվկիանոսից գոլորշիացած ջրի մի մասը թափվում է օվկիանոսի վրա, իսկ մյուս մասը քամիների միջոցով տարվում է ցամաքի խորքը և տեղումների ձևով թափվում այնտեղ: Դրա մի մասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվում է՝ առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ կուտակվում լճերի, ճահիճների կամ սառցադաշտերի մեջ և ի վերջո կրկին վերադառնում օվկիանոս:
  • 31.
  • 32.
  • 33. Մի խոսքով, մթնոլորտը մարդու համար մեծ նշանակություն ունեցող, բայց մարդու կողմից ամենա աղտվոտող գործոններից մեկն է : Այն ապահովում է Երկրի վրա գոյություն ունեցող կենսական և բուսական աշխարհը և պաշտպանում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից, երկնաքարերի ներթափանցումից երկրի մթնոլորտ և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Այսպիսով մթնոլորտը կազմում է մեր կյանքի անբաժանելի մասը և առանց դրա մեն չենք կարող գոյատևել: