ճառագայթում

9,171 views

Published on

2 Comments
1 Like
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
9,171
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
153
Actions
Shares
0
Downloads
81
Comments
2
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

ճառագայթում

1. 1. Ճառագայթում
Radiation

2. 2. Հիմնական Հասկացություններ, Եզրեր և Սահմանումներ

3. 3. Ճառագայթումը մեր շուրջը
Ի՞նչպես է ազդում ճառագայթումը մարդու և շրջակա միջավայրի վրա: Սա այսօրվա բազմաթիվ խնդիրներից մեկն է և այն, որը շատ մարդկանց ուշադրություն է գրավում:Ճառագայթումը, իսկապես, վտանգավոր է. մեծ քանակություններով այն բերում է հյուսվածքների, կենդանի բջիջների քայքայման, իսկ փոքր չափաբաժիններով` առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ և խթանում է գենետիկական փոփոխությունները: Սակայն, վտանգ են ներկայացնում ոչ այն ճառագայթման աղբյուրները, որոնց մասին ընդունված է խոսել : Միջուկային էներգետիկայի զարգացումից եկող ճառագայթման բաժինը չնչին մաս է կազմում:Ճառագայթման հիմնական մասը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից` տիեզերքից, երկրակեղևում գտնվող ռադիոակտիվ նյութերից, բժշկությունում կիրառվող ռենտգենյան սարքավորումներից:

4. 4. Մարդիկ նույնպես ճառագայթվում են ինքնաթիռով երթևեկելիս: Քարածխի ահռելի քանակությունների այրումը նույնպես ճառագայթման աղբյուր է: Ռադիոակտիվությունը նոր երևույթ չէ, և կապել նրա առկայությունը ատոմային էլեկտրակայանների կառուցման կամ միջուկային զենքի ստեղծման հետ՝ սխալ է: Այն գոյություն է ունեցել երկրի վրա շատ ավելի վաղ, քան կյանք է առաջացել: Տիեզերքի առաջացման պահից` արդեն 20 միլիարդ տարի, ճառագայթումը անընդհատ տարածվում է տիեզերքում: Շատերը զարմանում են, պարզելով, որ մարդը նույնպես որոշ չափով ռադիոակտիվ է: Մարդու մկաններում, ոսկորներում և մի շարք այլ հյուսվածքներում կան ռադիոակտիվ նյութերի միկրոսկոպիկ բաժիններ: Քանի որ ճառագայթման հիմնական չափաբաժինը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից, նրանց մեծ մասից խուսափել պարզապես անհնար է:

5. 5. Հիմնական Հասկացություններ, Եզրեր և Սահմանումներ
Ճառագայթումը երևույթ է, որը տեղի է ունենւմ ռադիոակտիվ տարրերում, միջուկային ռեակտորներում, ատոմային զենքի կիրառման ժամանակ, որի ընթացքւմ արձակվում են մասնիկներ և բազմազան ճառագայթներ, ինչի արդյունքում առաջանում են մարդու վրա ազդող վնասակար և վտանգավոր գործոններ:
Իոնացնող ճառագայթումը դա ռադիոակտիվ տարրերում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների կողմերից մեկն է: Իոնացնող ճառագայթումը դա ցանակցաց ճառագայթ է, որը առաջ է բերում միջավայրի իոնացում, այսինքն` միջավայրում (ինչպես և մարդու օրգանիզմում) էլէկտրական հոսանքի առաջացում, որը բերում է բջիջների քայքայմանը, արյան բաղադրության փոփոխմանը, այրվածքների և այլ ծանր հետևանքների:

6. 6. Հասկացություննուկլիդներիևռադիոնուկլիդներիմասին
Քիմիական բոլոր տարրերի միջուկները կազմում են մի խումբ, որը կոչվում է “նուկլիդներ”: Նուկլիդների մեծամասնությունը անկայուն են, այսինքն` նրանք անընդհատ վերածվում են այլ նուկլիդների: Օրինակ ուրանիում-238-ի ատոմը ժամանակ առ ժամանակ ճառագայթում է 2պրոտոն և 2 նեյտրոն (α մասնիկ) և վերածվում է Թորիում-234-ի: Բայց թորիումը իր հերթին անկայուն մասնիկ է, և քայքայման շղթան վերջանում է միայն կապարի կայուն նուկլիդով: Նուկլիդի ինքնակամ քայքայումը կոչվում է ռադիոակտիվ քայքայում, իսկ այդպիսի նուկլիդը` ռադիոնուկլիդ: Ամեն քայքայման ժամանակ անջատվում է էներգիա, որն էլ արձակվում է ճառագայնթման տեսքով: Այս պատճառով կարելի է ասել, որ միջուկի մասնիկներ արձակելը, որը բաղկացած է 2 նեյտրոնից և 2 պրոտոնից, α ճառագայթում է: Էլեկտրոններ արձակելը β ճառագայթում է: Որոշ դեպքերում առաջանում է նույնպես γ ճառագայթում: Ռադիոնուկլիդների առաջացումը և տարածումը բերում է օդի, հողի և ջրի ռադիոակտիվ աղտոտման, ինչը պահանջում է վերջիններիս պարունակության անընդհատ հսկողություն և չեզոքացման միջոցներ:

7. 7. Ճառագայթմանարտաքինաղբյուրները
Տիեզերական ճառագայթմամբ ստեղծվող ռադիոակտիվ ֆոնը (0.3 մԶվտ/տարին) կազմում է մարդու ստացած ողջ արտաքին ճառագայթման (0.65 մԶվտ/տարին) կեսից փոքր-ինչ քիչ: Երկրի վրա գոյություն չունի այնպիսի տեղ,որտեղ չներթափանցեն տիեզերական ճառագայթները: Պետք է նշել, որ բևեռները ճառագայթվում են ավելի շատ, քան հասարակածը: Սա կապված է երկրի մագնիսական դաշտի առկայության հետ, որի ուժագծերը մտնում և դուրս են գալիս բևեռներում: Այնուամենայնիվ ավելի մեծ դեր է խաղում այն, թե որտեղ էգտնվում մարդը: Որքան բարձր է մարդ ծովի մակարդակից, այնքան մեծ է ճառագայթման աստիճանը, քանզի օդային շերտի հաստությունը և խտությունը բարձրանալու հետ նվազում է և թուլանում են պաշտպանիչ ունակությունները: Այսինքն` ծովի մակարդակի վրա ապրողը ստանում է տարեկան 0.3 մԶվտ, իսկ 4000 մետր բարձրության վրա ճառագայթումը արդեն 1.7 մԶվտ է: 12կմ բարձրության վրա, տիեզերական ճառագայթների հաշվին, ճառագայթման մակարդակը աճում է երկրայինից 25 անգամ: Ինքնաթիռների անձնակազմը ստանում է 10 մկԶվտ չափաբաժին 2400կմ անցնելիս: Այստեղնշանակություն ունի ոչ միայն թռիչքի տևողությունը ,այլև բարձրությունը: Երկրային ռադիացիան` միջինում 0.35 մԶվտ/տարին, հիմանականում ճառագայթվում է այն օգտակար հանածոներից, որոնք պարունակում են կալիում-40, ռուբիդիում-87, ուրանիում-238 և թորիում-234: Բնականաբար երկրային ռադիոակտիվությունը ամենուրեք նույնը չէ, այն տատանվում է միջինում 0.3 - 0.5 մԶվտ/տարին սահմաններում: Գոյություն ունեն վայրեր, որտեղ այս ցուցանիշը բազմաթիվ անգամներ մեծ է:

8. 8. Բնակչությաններքինճառագայթումը
Բանկչության ներքին ճառագայթման 2/3-ը գալիս է օդի, ջրի և սննդի հետ օրգանիզմ ներթափանցած ռադիոակտիվ նյութերից: Միջինում մարդ սատնում է 180 մկԶվտ/տարին կալիում 40-ի հաշվին, որը մարսվում է կենսագործունեության համար անհրաժեշտ կալիումի հետ միասին: Պոլոնիու-210-ի և Կապար-210-ի նուկլիդները խտացված են ձկան և այլ ծովային կենդանիների մեջ, և այս պատճառով նրանք, ովքեր շատ են օգտագործում ծովի պարգևները, ստանում են ներքին ճառագայթման համեմատաբաև բարձր չափաբաժիներ: Հյուսիսում ապրողները, ովքեր օգտագործում են եղջերուի միս, նույնպես ստանում են բարձր ներքին ճառագայթում, քանի որ եղջերուի սնունդ հանդիսացող բուսականությունը իր մեջ պարունակում է պոլոնիումի և կապարի իզոտոպներ: Գիտնականները հաստատել են, որ բնական ճառագայթման աղբյուրներից ամենակշռավորը հանդիսանում է ռադիոակտիվ ռադոն գազը` դա անտեսանելի գազ է, որը չունի ոչ հոտ, ոչ համ և 7.5 անգամ ծանր է օդից:Բնության մեջ ռադոնը հանդիպում է 2 տեսակով` ռադոն-220 և ռադոն-222: Ճառագայթման հիմական մասը գալիս է ոչ թե հենց ռադոնից, այլ նրա քայքայման արգասիք հանդիսցող նյութերից: Մարդիկ ճառագայթվում են օդի հետ օրգանիզմ ներթափանցած ռադիոնուկլիդներից: Ռադոնը արձակվում է երկրակեղևից, համարյա թե ամենուրեք և այդ պատճառով ճառագայթման մեծ մասը մարդը ստանում է` գտնվելով շենքի առաջին հարկերում, չօդափոխվող սենյակում: Գազը շենք է ներթափանցում հատակի միջով: Ռադոնի խտությունը փակ սենյակում սովորաբար 8 անգամ մեծ է, քան փողոցում: Փայտը և աղյուսը արտանետում են գազի փոքր քանակություններ, իսկ երկաթը և գրանիտը շատ ավելի մեծ քանակություններ:

9. 9.
10. 10. Կավահողերը չափազանց ռադիոակտիվ են: Շատ ռադիոակտիվ են արտադրության որոշ թափոններ` օրինակ կարմիր կավից աղյուսը կամ ածխի այրումից առաջացած մրի փոշին: Ռադոնի բնակարան ներթափանցելու այլ ճանապարհներից են ջուրը և բնական գազը: Պետք է հիշել, որ հում ջրում ռադոնը ավել է պարունակվում, իսկ եռման ժամանակ այն գոլորշու հետ հեռանում է: Այս պատճառով, հիմնական վտանգ է ներկայացնում ռադոնի ներշնչելը գոլորշու հետ միասին: Ամենից հաճախ սա տեղի է ունենում տաք ջրով լողանալիս: Նույնպիսի վտանգ է ներկայացնում ռադոնը, հողի տակ խառնվելով բնական գազի հետ, որը հետագայում այրվում է բնակարաններում, բազմաթիվ ջեռուցիչ սարքավորումներում:Լավ օդափոխման բացակայության դեպքում, ռադոնի խտությունը կարող է հասնել վտանգավոր արժեքների: Նույնպես չի կարելի մոռանալ, որ քարածխի այրման ժամանակ,ածխի զգալի բաղադրիչներ վերածվում են մրի, որտեղ կենտրոնացած են շատ ռադիոակտիվ նյութեր: Մուրը, օդում տարածվելով, բերում է օդի ,մարդու լրացուցիչ ճառագայթման: Աշխարհի բոլոր վառարաններից և բուխարիներից օդ է արտանետվում նույն քանակի մուր, որքան էլեկտրակայաններից: Վերջին տասնամյակների ընթացքում մարդը եռանդուն զբաղվում է միջուկային ֆիզիկայի խնդիրներով, ստեղծել է հարյուրավոր արհեստական ռադիոնուկլիդներ, սովորել է օգտագործել ատոմի հնարավորությունները բազմաթիվ բնագավառներում` բժշկությունում, էներգետիկայում, բազմաթիվ սարքավորումներում, ընդերքաբանությունում, ռազմական արտադրությունում և այլն:

11. 11. Այս ամենը պարզ է, որ բերում է մարդու լրացուցիչ ճառագայթման: Սովորաբար չափաբաժինները մեծ չեն, բայց պատահում է, երբ արհեստական աղբյուրները հազարավոր անգամներ գերազանցում են բնակարանների ինտենսիվությունը: Ռադոակտիվության կիրառման հետ կապված բժշկական պրոցեդուրաները և բուժման եղանակները հանդիսանում են մարդածին ճառագայթման աղբյուրներից հիմականը: Օրինակ` ատամների ռենտգենոգրաֆիայի ժամանակ մարդը ստանում է 0.03 Զվտ տեղային միանգամյա ճառագայթում: Ստամոքսի ռենտգենոգրաֆիայի ժամանակ` 0.3 Զվտ: Ատոմային պայթյունները նույնպես իրենց դերն են խաղում մարդու լրացուցիչ ճառագայթման գործում: Փորձարկումներից առաջացած ռադիոակտիվ տեղումները մթնոլորտում տարածվում են ողջ երկրագնդով մեկ` ավելացնելով աղտոտվածության մակարդակը: Փորձարկումները անց են կացվել 2 ժամանակահատվածներում`
1954-1958` երբ պայթյունները իրագործում էին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը:
1961-1962` ավելի նշանակալի, Պայթյունները հիմնականում անց էին կացնում ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը: Ընդհանուր առմամբ միջուկային զենքի փորձարկումներ մթնոլորտում իրականացվել է` Չինաստան` 193, ԽՍՀՄ` 142, Ֆրանսիա` 45, ԱՄՆ` 22, Մեծ Բրիտանիա` 21 անգամ: 1980 թվականից հետո մթնոլորտում փորձարկումները գործնականում դադարեցին, բայց ստորգետնյաները շարունակվում են մինչ օրս: Միջուկային էներգետիկան, սակայն և փոքր դեր է խաղում ռադիոակտիվ աղտոտման գործում, հանդիսանում է բազմաթիվ վեճերի աղբյուր:

12. 12. Եթե միջուկային սարքավորումները սարքին են և աշխատում են նորմալ, ապա նրանց արտանետումները փոքր են: Պարզ է, որ միջուկային ռեակտորից ստացած ճառագայթման չափաբաժինը կախված է հեռավորությունից և ժամանակից: Որքան հեռու է մարդ ԱԷԿ-ից, այնքան փոքր է ստացած չափաբաժինը: Սա կախված է նարանից, որ մթնոլորտ արտանետվող ռադիոնուկլիդների մեծամասնությունը շատ արագ քայքայվում է և հետևաբար ունեն միայն տեղային նշանակություն: Իհարկե, գոյություն ունեն երկարակյաց ռադիոնուկլիդներ, որոնք կարող են տարածվել ողջ երկրագնդով մեկ և պահպանել իրենց գոյությունը գործնականորեն հավերժ: Ռադիոակտիվ աղտոտման այլ աղբյուրներ են հանդիսանում հանքերը և հարստացնող գործարանները: Ուրանի հարստացման ընթացքում առաջանում են բազմաթիվ թափոններ` “պոչեր”, որոնք պահպանում են իրենց գոյությունը միլիոնավոր տարիներ: Սրանք են բնակչության ճառագայթման հիմնական երկարակյաց աղբյուրը: Որպես եզրակացություն կարելի է ասել, որ միջուկային էներգետիկայից ստացած ճառագայթումը հիմնականում կազմում է բնական աղբյուրներից ստացած ճառագայթման 2%-ից քիչ մասը:

13. 13. Ճառագայթման տեսակները

14. 14. Բետա-ճառագայթում
Միջուկի փոխարկումն այլ միջուկի կարող է ուղեկցվել էլեկտրոնի արձակմամբ: Պատմականորեն այդ ռեակցիան կոչվել է β-տրոհում, իսկ ճառագայթումը՝ β-ճառագայթում: β-մասնիկի ինքնությունը պարզել է Բեկերելը, որը ուսումնասիրելով մագնիսական դաշտում նրա շեղումը, ցույց տվեց, որ այն մեծ արագությամբ շարժվող էլեկտրոն է: Առաջին հայացքից զարմանալի է, թե միջուկն ինչպես կարող է էլեկտրոն արձակել, եթե միջուկում էլեկտրոններ չկան: Սակայն պարզվում է, որ որոշակի պայմաններում միջուկի ներսում նեյտրոնը տրոհվում է պրոտոնի, էլեկտրոնի և հականետրինոյի: Վերջիններս դուրս են թռչում միջուկից: Այս տրոհումը տեղի է ունենում մեծ թվով նեյտրոններ պարունակող միջուկներում:Հականեյտրինոն չեզոք տարրական մասնիկ է, հետևաբար, այն ունի ներթափանցման մեծ ունակություն: Բնության մեջ β-ճառագայթման հաճախ հանդիպող ռեակցիա է ածխածն իզոտոպի վերածումը ազոտի.Որտեղ հատանեյտրինոն է:Ծանր ռադիոակտիվ միջուկերը տրոհվում են՝ ճառագայթելով α- կամ β-մասնիկ, հերթագայելով միմյանց: Ամեն մի α-տրոհում զանգվածային թիվը փոքրացնում է 4-ով, կարգածիվը՝2-ով, իսկ β-տրոհումը կարգաթիվը մեծացնում է 1-ով: Այդ ռեակցիաների շարքը շարունակվում է այնքան, մինչև ստացվում է կապարի կամ բիսմուտի որևէ կայուն իզոտոպ: Այդպիսի շարքերն անվանում են ռադիոակտիվ ընտանիքներ: Նրանցից մեկը սկսվում -ից և ավարտվում -ով

15. 15. Գամմա-ճառագայթում
Երբ միջուկները ճառագայթում են α- կամ β-մասնիկներ, նրանց մոտ հաճախ մնում է էներգիայի ավելցուկ: Ատոմի համեմատությամբ ասում են, որ միջուկը գտնվում է որոշակի կյանքի տևողությամբ գրգռված վիճակում: Որոշ ժամանակ անց գրգռված միջուկը ճառագայթում է: Այդ ճառագայթումը հայտնագործվել է ֆրանսիացի ֆիզիկոս Պ.Վիլարդի կողմից 1900թ. և կոչվել γ-ճառագայթում: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ γ-ճառագայթները կարճ՝ λալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ալիքներ են: Ռենտգենյան ճառագայթների նման γ-ճառագայթները նույնպես բյուրեղային ցանցի վրա դիֆրակցիա երևույթ են առաջացնում: γ-ճառագայթները, ունենալով ալիքի փոքր երկարություն, հստակորեն դրսևորում են մասնիկային հատկություններ: γ-ճառագայթմանը բնորոշ է մեծծ ներթափացման ընդունակությունը, որը կախված է ինչպես γ-քվանտների էներգիայից, այնպես էլ կլանող միջավայրի տեսակից: Օրինակ՝5 ՄԷՎ էներգիայով γ-քվանտների հոսքը 10 անգամ փոքրանում է 36 սմ հաստությամբ բետոնի շերտով, կամ 4,7 սմ հաստությամբ կապարի շերտով անցնելիս: γ-ճառագայթման հետևանքով չի փոխվում ոչ միջուկի լիցքը և ոչ է զանգվածը, այն գրգռված վիճակից անցնում է հիմնական վիճակ: Դրա հետ մեկտեղ կան ռադիոակտի տրոհումներ, որոնց ընթացքում ճառագայթվում են β-մասնիկներ և γ-քվանտներ:

16. 16. Ռադիոակտիվ ճառագայթների կենսաբանական ազդեցությունը
Կենդանի բջիջը բարդ մեխանիզմ է, որը չի կարող բնականոն գործունեությունը շարունակել իր առանձին տեղամասում, նույնիսկ փոքր վնասվածքների դեպքում: Բջիջներին էական վնասվածք կարող է հասցնել միջուկային ճառագայթում, որի հետևանքով կենդանի օրգանիզմը ստանում է ճառագայթային հիվանդություն: Ճառագայթման մեծ ինտեսիվության դեպքում կենդանի օրգանիզմները ոչնչանում են: Միջուկային ճառագայթումն իոնացնում է կենսաբանական օբյեկտների ատոմները և մոլեկուլները, որի հետևանքով փոխվում է դրանց քիմիական ակտիվությունը: Ճառագայթումների նկատմամբ ավելի զգայուն են բջիջների, հատկապես՝ արագ բաժանվող բջիջների միջուկները: Այդ պատճառով ճառագայթումն առաջին հերթին ազդում է ողնածուծի վրա, որի հետևանքով խախտվում է նրա արյունաստեղծ ֆունկցիան:Ճառագայթահարումը մեծ ազդեցություն է ունենում ժառանգականության վրա՝ վնասելով քրոմոսոմների գեները:

17. 17. Ճառագայթման կենսաբանական ազդեցությունըբնութագրող մեծությունները
ճառագայթման ազդեցության բնույթը կախված է ճառագայթման տեսակից և նրա կլանված բաժնաչափից: Ճառագայթման կլանված բաժնաչափը ճառագայթման էներգիայի հարաբերությունն է ճառագայթահարվող մարմնի զանգվածին՝ Միավորների միջազգային համակարգում կլանված ճառագայթման բաժնաչափի միավորը կոչվում է Գրեյ. 1Գր=1Ջ/կգ:Ճառագայթման բնական ֆոնը տարեկան կազմում է Գր մեկ մարդու համար: Ճառագայթման հետ աշխատող մարդկանց համար տարեկան առավելագույն բաժնաչափը սահմանվել է 0,005Գր: Կարճ ժամանակամիջոցում ստացած 3-10Գր բաժնաչափը մահացու է մարդու համար:

18. 18. Ճառագայթման ենթարկվածության բաժնաչափն իոնացման հետևանքով առաջացած լիցքերի հարաբերությունն է ճառագայթահարվա մարմնի զանգվածին: Գործնականում լայնորեն կիրառվում է ճառագայթման ենթարկվածության բաժնաչափի արտահամակարգային միավորը՝ ռենտգենը: Այն ռենտգենյան և գամմա-ճառագայթման իոնացնող հատկության չափի միավորն է: Ճառագայթման բաժնաչափը հավասար է 1Ռ, եթե 1սմ3 չոր օդում 0օC ջերմաստճանում և 760 մմ սնդ. Սյան, ճնշման տակ առաջանում է այնքան իոն, որ նրանց գումարային դրական կամ բացասական լիցքը հավասար է : Այդ դեպքում ստացվում է մոտ զույգ իոն: Գոյացող իոնների քանակը կախված է նյութի կլանած էներգիայից: Գործնականում 1 Ռ-ը մոտավորապես հավասար է 0,01Գր ճառագայթման կլանված բաժնաչափի:Կենդանի օրգանիզմների վրա ճառագայթահարման ազդեցությունը կախված է ճառագայթման տեսակից, ընդունված է տարբեր ճառագայթումների կենսաբանական ազդեցությունը համեմատել ռենտգենյան և գամմա ճառագայթման կենսաբանակնա ազդեցույան հետ: Եթե վերջինիս ազդեցության գործակիցը համարենք 1ապա պարզվում է, որ դանդաղ նեյտրոնների կենսաանական ազդեցությունը 3-է, արագ նեյտրոներինը, պրոտոններինը և α-մասնիկներինը՝ 10:

19. 19. Միջուկային ճառագայթման ազդեցությունը մարդու վրա
Միջուկային ճառագայթման ազդեցությունը մարդու վրա կախված է, ոչ միայն ճառագայթման տեսակից, ճառագայթման բաժնաչափից, այլև դրա ընդունման ժամանակից: Տարբեր ժամանակներում մարդու կողմից ստացված նույն բաժնաչափը տարբեր ձևերով է ազդում նրա վրա: Առաջին հերթին ճառագայթահարումից վնասվում են մոլեկուլները, ինչը հանգեցնում է բջիջների ոչնչացման: Միջուկային ճառագայթումը խախտում է բջիջների բաժանման պրոցեսը: Մարդու մոտ ճառագայթման նկատմամ առավել զգայուն են ողնուղեղը, փայցաղը, գեղձերը և ստամոքսը: Մեծ բազնաչափերի դեմքում, մարդու մահը վրա է հասնում ստամոքսի կամ ողնուղեղի վնասումից:

20. 20. Օրգանիզմի պաշտպանությունը ճառագայթումից
Ճառագայթման ցանկացած աղբյուների հետ աշխատելիս անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, այն մարդկանց ճառագայթային պաշտպանության համար, որոնք կարող են հայտնվել ճառագայթման ազդեցության գոտում: Պաշտպանության ամենապարզ մեթոդը սպասարկող անձնակազմին ճառագայթման աղբյուրից բավականաչափ հեռացնելն է: Հիշեք որ ոչ մի դեպքում չի կարելի ռադիոակտիվ նմուշը վերցնել ձեռքերով. անհրաժեշտ է օգտվել երկար ունելիներից: Այն դեպքերում երբ ճառագայթման աղբյուրից բավականաչափ հեռանալ հնարավոր չէ, ճառագայթումից պաշտպանվելու համար օգտագործում են կլանող նյութից միջնորմներ: Ամենահեշտը α-մասնիկներից պաշտպանվելն է, քանի որ ռադիոակտիվ նյութից նի քանի սանտիմետրի վրա դրանք կլանվում են օդում կամ հագուստում: Ավելիդժվար է բետտա-ճռագայթումից պաշտպանվելը, քանի որ դրանք օդում անցնում են 5 մ հեռավորություն: Այդ պատճառով β-ակտիվ նմուշները պահում են հատուկ տուփերում: Ամենադժվար գամմա-ճառագայթնեից և նեյտրոններից պաշտպանվելն է՝ դրանից մեծ ներթափանցման ընդունակության պատճառով: Գամմա-ճառագայթները ամենից լավ կլանում են 10սմ հաստությամ կապարը, դանդաղ նեյտրոնները լավ են կլանվում բորի և կադմիումի կողմից: Արագ նեյտրոնները նախապես դանդաղեցվում է գրաֆիտով: Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարը ցույց տվեց ռադիոակտիվ ճառագայթումների ահավոր վտանգավորությունը: Բոլոր մարդիկ պետք է պատկերացում ունենալ այդ վտանգից և դրանից պաշտպանվելու միջոցների մասին:

21. 21. Իոնացնող ճառագայթումը
Իոնացնող ճառագայթումը կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթների կամ տարրական մասնիկների հոսք է, որը, ազդելով նյութի վրա, նրանում առաջացնում է իոնային զույգեր։ Նյութը իոնացնող ճառագայթներ կարող են լինել ալֆա ճառագայթումը, բետա ճառագայթումը, գամմա ճառագայթումը, ռենտգենյան ճառագայթումը, նեյտրոնային (և որոշ այլ էլեմնտար մասնիկների) ճառագայթումը, կոսմիկական ճառագայթումը և արգելակման ճառագայթումը։ Իսկ, օրինակ, ռադիոաճառագայթումը իոնացնող ճառագայթում չէ։

22. 22. Իոնացնող ճառագայթման ազդեցությունը
Իոնացնող ճառագայթման ցանկացած տեսակ օրգանիզմում առաջ է բերում կենսաբանական փոփոխություններ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդեցության դեպքում: Միանգամյա ճառագայթումը առաջացնում է կենսաբանական փոփոխություններ, որոնք կապված են գումարային ստացված չափաբաժնից: Այսպիսով, 0.25Գր չափաբաժնի դեպքում զգալի փոփոխություններ չեն նկատվում, բայց արդեն 4-5Գր չափաբաժնի դեպքում, մահացությունը հասնում է 50%-ի, իսկ 6Գր-ից ավելի դեպքում մահացությունը 100% է: Ազդեցության հիմնական մեխանիզմը կապված է կենդանի հյուսվածքների ատոմների և մոլեկուլների իոնացման պրոցեսի հետ, մասնավորապես ջրի մոլեկուլների իոնացման հետ, որոնք էլ ենթարկվում են ինտենսիվ քայքայման: Առաջացած փոփոխությունները կարող են լինել շրջելի և անշրջելի և կարող են հանդես գալ խրոնիկ ճառագայթային հիվանդության տեսքով:

23. 23. Իոնացնող ճառագայթման վտանգի չափանիշները
Իոնացնող ճառագայթման կենդանի օրգանիզմի վրա ազդեցության մակարդակը կախված է չափաբաժնից, ազդեցության տևողությունից, ճառագայթման տեսակից և օրգանիզմ ընկած ռադիոնուկլիդի տեսակից: γ և ռենտգենյան ճառագայթումը քանակապես բնութագրելու համար մտցրել են չոր օդում էքսպոզիցիոն չափաբաժնի հասկացությունը: Վերջինիս չափման միավորն է Կլ/կգ: Կլանված չափաբաժին է անվանվում ճառագայթման էներգիայի քնակը, որը կլանվել է միավոր զանգվածի կողմից: Չափվում է Գր-երով (Գրեյ): Սակայն այս չափանիշը հաշվի չի առնում այն, որ նույն քանակությամբ կլանված α-մասնիկները շատ ավելի վտանգավոր են, քան β-մասնիկները կամ γ-ճառագայթները: Այս պատճառով ներմուծվել է համարժեք ճառագայթման հասկացությունը: Չափվում է Զվտ-երով (Զիվերտ): 1Զվտ = 1Ջ/կգ, այստեղ հաշվի է առնվում ճառագայթման վտանգավորության աստիճանը:

24. 24. Իոնացնողճառագայթմանտեսակներըևաղբյուրները
Իոնացնող ճառագայթման աղբյուր են հանդիսանում ռադիոակտիվ տարրերը և նրանց իզոտոպները, միջուկային ռեակտորները, լիցքավորված մասնիկների արագացուցիչները և այլն: Ռենտգենյան սարքավորումները, հաստատուն հոսանքի բարձրավոլտ աղբյուրները հանդիսանում են ռենտգենյան ճառագայթման աղբյուր: Այստեղ պետք է նշել որ նորմալ օգտագործման ժամանակ նրանց վտանգը չնչին է, այն մեծանում է վթարային ռեժիմում և կարող է երկար ժամանակ հանդես գալ միջավայրի ռադիոակտիվ աղտոտման տեսքով: Իոնացնող ճառագայթումը բաժանվում է 2 տիպի` Էլեկտրամագնիսական (γ և ռենտգենյան ճառագայթներ) և կորպուսկուլար` α և β մասնիկներ, նեյտրոններ և այլն: Իրենց հատկություններով α մասնիկները ունեն փոքր թափանցելիություն և մեծ վտանգ չեն ներկայացնում մինչդեռ α մասնիկներ ճառագայթող նյութը չի ներթափանցել օրգանիզմ վերքի միջով կամ սննդի կամ ներշնչած օդի հետ միասին: Այս դեպքում նրանք չափազանց վտանգավոր են: β մասնիկները կարող են ներթափանցել օրգանիզմ մինչև 2սմ խորություն: Մեծ թափանցելիություն ունեն γ մասնիկները, որոնք տարածվում են լույսի արագությամբ: Վերջիննես կարող են արգելակվել միայն կապարի կամ բետոնի հաստ շերտով:

25. 25. Էլեկտրամագնիսական ճառագայթումների սանդղակ

26. 26. Էլեկտրամագնիսական ալիքների երկարությունները փոփոխվում են չափազանց լայն տիրույթում: Կան էլեկտրամագնիսական ալիքներ, որոնց ալիքի երկարությունը հազարավոր կլիոմետրերի կարգի է, և կան էլեկտրամագնիսական ալիքներ, որոնց ալիքի երկարությունը 10-12 մ կարգի է: Լույսի էլեկտրամագնիսական բնույթի պարզաբանումը թույլ տվեց բոլոր տիպի էլեկտրամագնիսական ճառագայթները դասակարգել և միավորել էլեկրամագնիսական ալիքների սանդղակում: Էլեկտրամագնիսական ալիքները ընդունված է բաժանել ցածրհաճախային ճառագայթման, ռադիոալիքների, ինֆրակարմիր ճառագայթման, տեսանելի լույսի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, ռենտգենյան ճառագայթման և գամմա-ճառագայթման: Ճառագայթումների սանդղակի տարբեր տիրույթների սահմանները շատ պայմանական են: Վակուումում ցանկացած ալիքի երկարություն ունեցող էլեկտրամագնիսական ճառագայթում տարածվում է 300.000կմ/վ արագությամբ: Տարբեր ալիքի երկարությամբ ճառագայթումները միմյանցից տարբերվում են իրենց ստացման եղանակով (անտենայի ճառագայթում, ջերմային ճառագայթում, ատոմի, միջուկի ճառագայթում և այլն) և գրանցման մեթոդով: Ճառագայթումները միյանցից տարբերվում են նաև նյութի մեջ կլանվելու տեսակետից: Օրինակ՝ կարճալիք ճառագայթները (ռենտգենյան և գամմա-ճառագայթում) թույլ են կլանվում միջավայրերում, ինֆրակարմիր ալիքները, ընկնելով մարդու մարմնի վրա, տաքացնում են այն, իսկ ուլտրամանուշակագույն ալիքները կարմրացնում են մարդու մաշկը: Էլեկտրամագնիսական ալիքների կլանման, անդրադարձման և այլ հատկություններն էապես կախված են նրանց ալիքի երկարությունից:

27. 27. Ցածրհաճախային ճառագայթում
Սրանք էլեկտրամագնիսական ալիքներ են, որոնք գրգռված են մեծ ինդուկտիվությամբ և էլեկտրաունակությամբ սարքերում: Օրինակ` 50 Հց հաճախությամբ փոփոխական հոսանքի գեներատորում ստեղծվում են մ երկարությամբ ալիքներ, որոնք գործնականորեն չեն ճառագայթվում և արագորեն մարում են:

28. 28. Ռադիոալիքներ
Ռադիոալիքները ստեղծվում են բաց տատանողական կոնտուրներում: Ըստ ալիքի երկարության ռադիոալիքները բաժանվում են՝ երկար( ), միջին( ), կարճ( ),, գերկարճ ռադիոալիքներ( ) : Որքան ալիքը երկար է, այնքան նրա՝ Երկրի մակերևույթը շրջանցելու հատկությունն ուժեղ է արտահայտված: Այդ պատճառով մեծ հեռավորությունների վրա ռադիոկապը հնարավոր է միայն միջին և երկար ալիքների միջոցով: Դրա հետ մեկտեղ, երկար ալիքները զգալիորեն կլանվում են Երկրի մակերևութային շերտերի և իոնոլորտի կողմից: Իոնոլորտը Երկրի մակերևույթից 100-300 կմ բարձրության վրա գտնվող մթնոլորտի վերին մասերի իոնացված գազի շերտն է, որտեղ օդի իոնացում է տեղի ունենում Արեգակի ճառագայթման և հոսքերի ազդեցությամբ: Կարճ ալիքները մեծ հեռավորությունների վրա տարածվում են միայն իոնոլորտից և Երկրի մակերևույթից բազմապատիկ անդրադարձման շնորհիվ: Հենց կարճ ալիքների միջոցով կարելի է իրականացնել ռադիոկապը Երկրի՝ ցանակցած հեռավորությունների վրա գտնվող ռադիոկայանների միջև: Գերկարճ ռադիոալիքները թափանցում են իոնոլորտի միջով առանց անդրադարձման: Այդ պատճառով նրանք օգտագործվում են ուղիղ գգծով տեսանելիության սահմաններում գտնվող կետերի միջև ռադիոկապի, ինչպես նաև տիեզերանավերի հետ կապ պահպանելու համար:

29. 29. Ինֆրակարմիր ճառագայթներ
Ցանկացած տաք մարմին առաքում է էլեկտրամագնիսական ալիքներ,որոնք կոչվում են ինֆրակարմիր ալիքներ: Ինֆրակարմիր ալիքներ են առաքում վառված վառարանը, բնակարանի ջեռուցման մարտկոցները և այլն: Այդ ալիքները, կլանվելով, նկատելիորեն տաքացնոււմ են շրջապատի մարմինները: Այդ պատճառով ինֆրակարմիր ալիքները հաճախ անվանում են ջերմային ալիքներ: Էլեկտրամագնիսական ալիքների սանդղակում ինֆրակարմիր ալիքները զբաղեցնում են գերկարճալիք ռադիոալիքների տիրույթից մինչև տեսանելի լույսի կարմիր գույնի տիրույթը: Ինֆրակարմիր ճառագայթման բնական աղբյուրներ են Արեգակը, աստղերը և մոլորակները: Օրինակ՝ արեգակնային ճառագայթման էներգիայի մոտ 50%-ը հասնում է Երկիր ինֆրակարմիր ճառագայթման տեսքով: Ինֆրակարմիր ալիքները մեծ կրառություններ ունեն. Դրանք օգտագործվում են լաքի և ներկի ծասկույթներ, մրգեր և բաջարեղեններ չորացնելու համար: Հայտնի են ինֆրակարմի ճառագայթային դիտակները, որոնց միջոցով կարելի է գիշերը շրջապատի առարկանները տարբերել միմյանցից: Ինֆրակարմիր ճառագայթները օգտագործվում են նաև թույլ մառախուղի ճամանակ լուսանկարելիս: Բանն այն է, որ ինֆրակարմիր ճառագայթները քիչ են ցրվում , ուստի հեռավոր առարկանների պատկերները ստացվում են ավելի հստակ:

30. 30. Տեսանելի լույս
Տեսանելի լույսը էլեկտրամագնիսական սանդղակում զբաղեցնում է չափազանց նեղ տիրույթ, նրա ալիքի երկարությունը փոփոխվում է 7,610-7մ (կարմիր լույս) մինչև 3,810-7մ(մանուշակագույն լույս): Շիկացման լամպի էներգիայի միայն 3-4%-ը վերածվում լույսի, մնացածը վերածվում է ինֆրակարմիր ճառագայթի:

31. 31. Ուլտրամանուշակագույն ճառագայթներ
Էլեկտրամագնիսկական ալիքների սանդղակում, ուլտրամանուշակագույն ալիքները զբաղեցնում են տեսանելի լույսի մանուշակագույն (3,810-7մ) տիրույթից մինչև ռենտգենյան ալիքներ (10-8մ) տիրույթը: Այդ ճառագայթման բնական աղբյուրներն են Արեգակը, աստղերը, միգամածությունները: Օրինակ՝ Արեգակնային ճառագայթման էնրգիայի մոտ 10% կազմում է ուլտրամանուշակագույն ճառագայթները: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարելի է նկատել լյումինեսցենց առաջացնող նյութով պատված էկրանի միջոցով: Էկրանի այնմասը, որի վրա ընկնում է ուլտրամանուշակագույն ճառագայթում, սկսում է լոսարձակել: Ուլտրամանուշակագույն ճառագայթները, ինչպես և ինֆրակարմիր ճառագայթները աչքի համար անտեսանելի են: Այդ ճառագայթները քիչ են կլանվում մթնոլորտի վերին շերտեր կողմից, այդ պատճառով լեռներում դրանք վտանգավոր են մաշկի և աչքերի համար: Երկար ժամանակ բարձր տեղերում, օրինակ՝ Սևանալճի ափին, առանց հագուստի մնալու դեպքում մարդու մաշկը վնասվում է ոլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Սական փոքր քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթները բուժիչ ներգործություն են ունենում, չափավոր կերպով արևի տակ մնալը հատկապես՝ օգտակար է փոքր հասակում. Ուլտրամանուշակագույն ճառագայթները օժանդակում են օրգանիզմի աճին և ամրավմանը:

32. 32. Ուլտրամանուշակագույն ճառագայթները օգտագործվում են նաև բժշկության մեջ մանրեների ոչնչացնելու համար քրեագիտության մեջ և կերպարվեստի ստեղծագործությունների իսկությունը ստուգելու համար: Ռենտգենյն ճառագայթներ: Ռենտգանեյան ճառագայթները հայտանագործել է գերմանացի ֆիզիկաոս Վ. Ռենտգենը 1895թ-ին, երբ ուսումնասիրում էր գազապարպիչ խողովակում կաթոդի արձակած ճառագայթում, որն այն ժամանակ հայտի էր կաթոդային ճառագայթներ անվամբ: Ռենտգենը նկատեց, որ խողովակի մոտ լուսանկարչական թիթեղը ճառագայթահարվում է, ընդ որում, ճառագայթահարվում է նույնիսկ այն դեպքում, երբ այն փաթաթված է սև թղթով: Երբ նա ձեռքը դնում էր խողովակի և թիթեղի միջև, թիթեղը երևակելուց հետո նրա վրա նկատում էր իր ձեռքի ոսկորների մութ ստվերը: Այս փորձերի արդյունքում Ռենտգենը եկավ այն եզրակացության, որ խողովակը պարպման ընթացքում ինչ-որ ճառագայթում է արձակում, որն ուժեղ թափանցելու հատկություն ունի: Այդ անհայտ ճառագայթները նա անվանեց X-ճառագայթներ: Հոտագայում դրանք ստացան «ռենտգենյան ճառագայթներ» անվանումը: Ռենտգենը նկատեց, որ նոր ճառագայթումը հայտնվում է այնտեղ, որտեղ կաթոդային ճառագայթները (որոնք իրենցից ներկայացնում են արագընթաց էլեկտրոններ) բախվում են խողովակի ապակե պատին: Հետագա փորձերը ցույց տվեցին, որ X-ճառագայթները ծագում են արագընթաց էլեկտրոնները ցանկացած խոչընդոտով, մասնավորապես, մետաղե էլեկտրոդներով արգելակելիս:

33. 33. Ռենտգենյան ճառագայթները ներգործում են լուսանկարչական թիթեղի վրա, որևէ նյութից նկատելիորեն չեն անրադառնում, առաջ են բերում օդի իոնացում: Ռենտգենյան ճառագայթների ալիքի երկարությունը շատ փոքր է (), ընդ որում, այն այնքան փոքր է, որքան մեծ է արգելքին բախվող էլեկտրոնների էներգիան: Ռենտգենյան ճառագայթների մեծ թափանցելիությունը պայմանավորված է նրա փոքր ալիքիերկարությամբ: Ռենտգենյան ճառագայթները մեծ կիրառություն ունեն բժշկության մեջ: Նրանք կիրառվում եբ հիվանդությունները ճիշտ ախտորոշելու, ոսկորների կոտրվածքները նկարելու, ինչպես նաև քաղցկեղային հիվանդությունները բուժելու համար, ռենտգենային ճառագայթները տարբեր չափով են կլանվում հյուսվածքների և ոսկորների կողմից, որի հետևանքով լուսանկարչական թիթեղի վրա ստացվում են մութ և լուսավոր տեղեր, ռենտգենյան ճառագայթները լայնորեն կիրառվում են տարբեր նյութերի քիմիական բարդ մոլեկուլների և միացությունների բաղադրության և կառուցվածքի հետազոտություններում,: Ամսնավորապես մարդու ԴՆԹ-ի կառուցվածքը(«կրկնակի պարույր») հայտնաբերվել է հիմնականում ռենտգենյան ճառագայթենրի միջոցովՇ: Ռենտգենյան ճառագայթների կիրառության մեկ այլ բնագավառ է ռենտգենյան աստղագիտությունը: Պարզվում են, որ տիեզերքում կան աստեղր, որոնք տեսանելիլույսի փոխարեն արձակում են ռենտգենյան աիքներ, այժմ 500-ից ավելի նման աստղեր են հայտնաբերվել: Ավելի փոքր ալիքի երկարություն ունի գամմա-ճառագայթումը:

34. 34. Ճառագայթաբուժություն

35. 35. Բժշկական ճառագայթաբանություն
Բժշկական ճառագայթաբանությունը ուսումնասիրում է իոնացնող ճառագայթների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Այն կենսաբանական, բժշկական, հիգենային, ֆիզիկական, ու տեխնիկական գիտելիքների համալիր է և զբաղվում է հիվանդությունների ախտորոշման, բուժման հարցերով:

36. 36. Ճառագայթաբուժություն
Ճառագայթաբուժությունը իրագործվում է իոնացնող ճառագայթների կիրառումով՝բուժիչ նպատակներով: Ավոլի հաճախ օգտագործվում է չարորակ նորագոյացությունների բուժման համար: Ժամանակակից գիտության ու տեխնիկայի, այդ թվում միջուկյաին ֆիզիկայի նվաճումների, ինչպես նաև իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության ուսումնասիրության հաջողությունների շնորհիվ ճառագայթաբուժությունը դարձել է շատ չարորակ նորագոյությունների, օրինակ՝ լիմֆոգրանուլեմատոզ, արգանդի վզիկի, կաթնագեղձի, ուղիղ աղիքի քաղցկեղի և այլն գոյացությունների բուժման արդյունավետ մեթոդ է: Ճառագայթաբուժության հիմքում ընկած է իոնացնող ճառագայթման կենսաբանական ազդեցությունը: Ընդ որում՝ ուռուցքի հյուսվածքն ավելի է վնասվում, քան շրջակա բնականոն հյուսվածքները, որոնք, շնորհիվ ամբողջ օրգանիզմի մասնակցության, ճառագայթումից հետո կարող են արագորեն և լիարժեք վերականգնել իրենց կենսունակությունը: Բացի այդ Ճառագայթաբուժության ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս իոնացնող ճառագայթների առավելագույն չափաքանակները կենտրոնացնել ախտաբամական օջախում և նվազագույնի հասցնել առողջ հյուսվածքների ճառագայթահարումը, որն իր հերթին նպաստում է դրանց լիարժեք վերականգմանը: Ռադիոկենսաբանության նվաճումների շնորհիվ հնարավոր է դարձել ճառագայթային փոխազդեցությունները ղեկավարել տարբեր ֆիզիկական գործոնների կամ քիմիական ազդակների օգնությամբ, որոնք ընտրողաբար ուժեղացնում են իոնացնող ճառագայթների հակաուռուցքային ազդեցությունը կամ թուլացնում բնականոն հյուսվածքների ախտահարումը:

37. 37.
38. 38. Դա հնարավորություն է տալիս զգալիորեն բարձրացնել Ճառագայթաբուժության արդյունավետությունը, և այն առավել անվնաս դարձնել հիվանդի օրգանիզմի համար: Ճառագայթաբուժությունը կարող է կիրառվել որպես բուժման ինքնուրույն մեթոդ կամ զուգակցվել այլ մեթոդների հետ: Այդ դեպքում կարելի է ճառագայթահարել վիրահատությունից առաջ կամ հետո: Նախավիրահատական շրջանում ճառագայթահարում են ուռուցքի աճը կասեցնելու և ուռուցքային հյուսվածքի ակտիվությունը ճնշելու նպատակով, որն էապես լավացնում է վիրահատության արդյունքները: Հետվիրահատական շրջանում Ճառագայթաբուժության նպատակն է քայքայել ուռուցքային հյուսվածքի փոքրագույն մնացորդները, որոնք չեն հեռացվել վիրահատության ժամանակ: Այդ ներգործությունը կանխումը է ուռուցքի հետագա կրկնվելը և ճյուղավորումների առաջացումը: Հաճախ ճառագայթահարում են ոչ միայն ուռուցք, այլև հնարավոր մետաստազների առաջացման շրջանները: Ճյուղավորումների վրա ներգործելու համար նշանակում են նաև հակաուռուցքային դեղայութեր, որոնք ոչնչացնում են օրգանիզմում ցրված ուռուցքային բջիջները: Կախված իոնացնող ճառագայթման աղբյուրի տեղադրությունից՝ տարբերում են արտաքին և ներքին Ճառագայթաբուժություն: Հիմանականն արտաքին Ճառագայթաբուժությունն է, որի դեպքում ճառագայթահարմնա աղբյուրը տեղադրված է օրգանիզմից դուրս: Իրականացվում է տարբեր եղանակներով՝ զանազան տեղխնիական սարքերի օգնությամբ: Այս խմբին են պատկանում հեռաճառագայթահարման բոլոր մեթոդները. Կարճահեռահար և երկարահեռահար գամմաբուժությունը, ռենտգենաբուժությունը՝ օգտագործելով բետատրոնի արգելակային ժառագայթումը, պրոտոնային, էլեկտրոնային, նեյտրոնային Ճառագայթաբուժություն, ինչպես նաև ապլիկացիոն բուժումը:

39. 39. Բետա- կամ գամմա- ճառագայթող ռադիոակտիվ պատրաստուկներ պարունակող աօլիկատորները տեղադրվում են մարմնի ճառագայթահարվող հատվածի արտաքին մակերևույթի վրա: Ապլիկացիոն Ճառագայթաբուժությունը հիմնականում օգտագործվում է մաշկի և լորձաթաղանթների հիվանդությունների բուժման համար:Հիմանականն արտաքին Ճառագայթաբուժությունն է, որի դեպքում ճառագայթահարմնա աղբյուրը տեղադրված է օրգանիզմից դուրս: Իրականացվում է տարբեր եղանակներով՝ զանազան տեղխնիական սարքերի օգնությամբ: Այս խմբին են պատկանում հեռաճառագայթահարման բոլոր մեթոդները. Կարճահեռահար և երկարահեռահար գամմաբուժությունը, ռենտգենաբուժությունը՝ օգտագործելով բետատրոնի արգելակային ժառագայթումը, պրոտոնային, էլեկտրոնային, նեյտրոնային Ճառագայթաբուժություն, ինչպես նաև ապլիկացիոն բուժումը: Բետա- կամ գամմա- ճառագայթող ռադիոակտիվ պատրաստուկներ պարունակող աօլիկատորները տեղադրվում են մարմնի ճառագայթահարվող հատվածի արտաքին մակերևույթի վրա: Ապլիկացիոն Ճառագայթաբուժությունը հիմնականում օգտագործվում է մաշկի և լորձաթաղանթների հիվանդությունների բուժման համար:Ներքին Ճառագայթաբուժման դեպքում ճառագայթման աղբյուրը մտցվում է հիվանդի օրգանիզմի մեջ: Օրինակ՝ ռադիոակտիվ դեղանյութերի ներմուծումը ուռուցքի մեջ: Ռադիոակտիվ իզոտոպն ընտրողաբար կուտակվում է ախտահարված օրգանում: այդպես է կատարվում վահանագեղձի ուռուցքների Ճառագայթաբուժության բոլոր ներխոռոչային մեթոդները, որոնց դեպքում իոնացնող ճառագայթման աղբյուրը տեղադրվում է որևէ խոտոչային օրգանում:

40. 40. Ճառագայթաբուժության արդի մեթոդների բազմազանությունը, ինչպես նաև համապատասխան ռեխնիկական սարքերի առարկությունը հնարավորություն են տալիս ապահովել անհատական մտեցում յուրաքանչյուր հիվանդի բուժման ժամանակ՝ հաշվի առնելով ուռուցքի կենսաբանական առանձնահատկությունները և օրգանիզմի ռեակտիվությունը: Սակայն ուռուցքի լրիվ քայքայման համար երբեմն օգտագործում են ճառագայթահարման մեծ չափաքանակներ, որի հետևանքով կարող են առաջանալ օրգանիզմի տեղային և ընդհանուր հակազդեցություններ:Տեղային հակազդեցությունն արտահայտվու է ճառագայթահարված հատվածի մաշկի վրա կարմրության, այտուցի, քորի առաջացմամբ: Մի քանի օր անց այդ երևույթներին անհետանում են: Ներքին Ճառագայթաբուժման դեպքում ճառագայթման աղբյուրը մտցվում է հիվանդի օրգանիզմի մեջ: Օրինակ՝ ռադիոակտիվ դեղանյութերի ներմուծումը ուռուցքի մեջ: Ռադիոակտիվ իզոտոպն ընտրողաբար կուտակվում է ախտահարված օրգանում: այդպես է կատարվում վահանագեղձի ուռուցքների Ճառագայթաբուժության բոլոր ներխոռոչային մեթոդները, որոնց դեպքում իոնացնող ճառագայթման աղբյուրը տեղադրվում է որևէ խոտոչային օրգանում: Ճառագայթաբուժության արդի մեթոդների բազմազանությունը, ինչպես նաև համապատասխան ռեխնիկական սարքերի առարկությունը հնարավորություն են տալիս ապահովել անհատական մտեցում յուրաքանչյուր հիվանդի բուժման ժամանակ՝ հաշվի առնելով ուռուցքի կենսաբանական առանձնահատկությունները և օրգանիզմի ռեակտիվությունը: Սակայն ուռուցքի լրիվ քայքայման համար երբեմն օգտագործում են ճառագայթահարման մեծ չափաքանակներ, որի հետևանքով կարող են առաջանալ օրգանիզմի տեղային և ընդհանուր հակազդեցություններ: Տեղային հակազդեցությունն արտահայտվու է ճառագայթահարված հատվածի մաշկի վրա կարմրության, այտուցի, քորի առաջացմամբ:

41. 41. Մի քանի օր անց այդ երևույթներին անհետանում են: Ընդհանուր ճառագայթային հակազդեցությունն արտահայտվում է թուլությամբ, գլխապտույտով, գլխացավով, քնկոտությամբ, սրտխառնոցով, փսխումով: Կանոնավոր ռեժիմի դեպքում նշված երևույթներն աստիճանաբար վերանում են: Հայտնի է, որ ճառագայթահաչված բնականոն հյուսվածքների կենսունակության վերականգման և օրգանիզմի ընդհանուր ճառագայթին փոխազդեցության ախտանշանների նվազման համար կարևոր նշանակություն ունի թթվածինը: Ուստի Ճառագայթաբուժության ընթացքում հիվանդները պետք է առնվազն 2-3 ժ. Գտնվաեն մաքուր օդում, իսկ հիվանդասենյակները՝ պարտադիր օդափոխվեն: Անկողնային հիվանդներին տրվում է թթվածին: Ճառագայթաբուժությունը կիրառվում է նաև ոչ ուռուցքային բնույթի հիվանդությունների բուժման համար, երբ բուժման մյուս եղանակներն արդյունավետ են: Այդ դեպքում դեպքում օգտագործվում են իոնացնող ճառագայթների 10-20 անգամ փոքր չափաքանակներ:

42. 42. ճառագայթահարում

43. 43. ճառագայթահարում
ճառագայթահարումը բժշկության մեջ, կանխարգելիչ կամ բուժիչ նպատակով ճառագայթային էներգիայի ազդեցությունը օրգանիզմի վրա: Ճառագայթահարումը հաճախ կիրառվում է ֆիզոտերապիայում, օրինակ` արևային Ճառագայթահարումը` օրգանիզմի կոփման, անդրամանուշակագույն ճառագայթներով Ճառագայթահարումը`ռախիտի կանխարգելման և բուժմանմ ենթքկարմիր ճառագայթներով Ճառագայթահարում` ջերմային ազդեցության համար ևն: Ճառագայթահարումը առանձնահատուկ նշանակություն ունի ճառագայթաբուժության և ռենտգենաբանական հետազոությունների ժամանակ: Յուրաքանչյուր Ճառագայթահարում անհետևանք չէ օրգանիզմի համար և բուժիչ նպատակով պետք է կիրառվի միայն բուժաշխատողների հսկողությամբ: Ֆիզոթերապևտիկ բուժարարողությունների ժամանակ Ճառագայթահարումը կիրառելիս խստորեն չափավորվում է` ըստ հիվանդի զգացողության կամ չափիչ սարքերի ցուցմունքների: Ռենտգենաբանական հետազոտությունների հետ կապված Ճառագայթահարումը անշան է և անվտանգության տեխնիկայի կանոնները պահպանելիս չի կարող առաջացնել անցանկալի հետևանքներ: Ճառագայթաբուժության մեջ Ճառագայթահարումը իրականացվում է` խստորեն որոշելով յուրաքանչյուր կոնկետ դեպքի համար անհրաժեշտ չափաքանակը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել առանց հսկողության կատարվող Ճառագայթահարմանը, օրինակ` արևի լոգանքների դեպքում: Դրանք պետք է ընդունել մեծ զգուշությամբ` անպայման հետևելով մասնագետների խորհոըրդներին, այլապես կարող են առաջանալ ծանր այրվացքներ և արևահարություն:

44. 44. Ճառագայթայինհիվանդություն

45. 45. Ճառագայթայինհիվանդություն
Ճառագայթայինհաիվանդությունըօրգանիզմիվրաինոնացնողճառագայթմանազդեցությանհետևանքովառաջացողհիվանդություն է: Կարող է առաջանալամբողջմարմնիկամնրամեծմասիարտաքինընդհանուրճառագայթահարման, ինչպեսնաևօրգանիզմներթափանցածռադիոակտիվնյութերիազդեցությանհետևանքով: Վերջիններս, ընկնելովօրրգանիզմ, կարողենկուտակվելհյուսվածքներումուօրգաններում և ստեղծելմշտականճառագայթահարմանօջախներ:Սուրճառագայթումըառաջացնում է իոնացնողճառագայթներիմեծչափաքանակներիմիանվագկամմիշարքհաջորդականազդեցությունների, իսկխռոնկ ը փոքրչափաքանակներիտևականազեցությանհետևանքով: Հիվանդությանսուրձևըկարող է նկատվելռազմականիրավիճակներում` հակառակորդիկողմիցատոմայինզենքկիրառելիս, իսկխաղաղպայմաններումիոնացնողճառագայթմանաղբոյւրներօգտագործողձեռնարկություններումկամ ԳՀ հիմանրկներումտեղիունեցողվթարներիժամանակ: Խռոնիկճառգայթահարությունըկարող է առաջանալռադիոակտիվնյութեի և իոնացնողճառագայթմանաղբյուրներիհետաշխատելիս` աշխատանքիպահպանությանուտեխնիկայիանվտանգությանկանոներըխախտելուհետևանքով:

46. 46. Ճառագայթահարությանձևերը և կլինիկականդրսևորումներըպայմանավորվածենճառագայթահարմանբնույթով և չափաքանակներով, բոլորձևերիհամարընդհանուրենօրգանիզմիօրգաններիուհամակարգերիֆունկցիաներիխանգարումները: Ախտահարվումենկենտրոնակննյարդայնարյունաստեղծմանարյանշրջանառությանստամոքսաղիկայինհամակարգերը, նկատվումէօրգանիզմիընդհանուրթունավորում, որըդրսևորվում է թուլությամբ, գլխացավերով, քնիխանգարմաբ, սրտխառնոցով: Սուրճառագայթահարումըընթանում է չորսփուլով, առաջնայինհակազդեցության, գախտնի, բուռն և վերականգման: Ճառագայթահարումիցանմիջապեսհետոառաջնայինհակազդեցությանփուլումնկատվումենգրգռվածկամանտարբերվիճակ, թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, ծանրդեպքերումփսխում, լուծ, ախորժակիկորուստ, քնիխագարում: Ավելիծանրդեպքերումհնարավոր է գիտակցությանժամանակավորկորուստ: Անոթազարկը և զարկերակայինճնշումըդառնումենանկայուն: Արյանմեջ ի հայտենգալիսարյանլեյկոցիտներիփոփոխվածձևեր:: Բոլորնշվածերևույթներըմիքանիժամանցկարողենանհետանալ, որիցհետոսկսվում է հիվանդությանգաղտնիշրջանը, հիվանդիընդհանուրվիճակըլավանում է, միքանիօրիցմինջևերկուերեքշաբաթ, սկսում է բուռնշրջանը, որքանծանր է իվանդությանընթացքը, այնդքանկարճ է գաղտնիշրջանը, կարող է տևելմիքանիժամ, համեմատաբարմեկչափաքանակներովճառագայթահարմանհետևանքովառաջացածհիավնդությանբուռնշրջանըսկսում է ընդհանուրվիճակիկտրուկվատացման, ջերմաստիճանիկտրուկբարձրացումով: Նկատվումենփսխումլուծ և երբեմնարյունախառը: Լնդերի և լորձաթաղանթներիարյունահոսություն, խոցոտումներիառաջացմամբ, ենթամաշկայինարյունազեղումներ, երկուսիցերեքշաբաթհետո` մազաթափություն:

47. 47. Առաջանումենսակավարյունությունև և նյարդայինխանգարումներ, կտրուկընկնումէօրգանիզմիդիմադրողականությունըվարակիչհիվանդություններիհարուցիչներիհանդեպ, բարեհաջողընթացքի և ժամանակինբուժվելուցհետոսկվում է վերականգմանփուլը: Հիվանդիվիճակըաստիճանաբարլավանում է կանունավորվում է ջերմաստիճանը, անհետանումենկենտրոնակնանյարդոյինհամակարգիխանգարմանախտանշանները, վերականգնվում է արյանբնականոնկազմը, բուժումըիրականացվում է հիվանդանոցում: Սուրճառագայթումիցհետոերբեմնդիտվում է մնացորդայիներևույթներ, թուլություն, արագհոգնելիություն, գլխացավեր, թույլարտահայտվածսակավարյունություն և նախատրամադրվածությունվարակիչհիվանդություններիհանդեպ:Քրոնիկճառագայթահարումըխորանոմ է դանդաղ, կաող է տևելտարիներ, խրոնիկճառագայթահարմանդադարացումը, որոշդեպքերումկարող է զգալիորենլավացնելհիվանդիվիճակը: Ուստիխրոնիկընթացքիբուժումըպետք է սկսելիոնացնողճառագայթմանաղբյուրներիհետ, հիվանդիշփումըդադարեցնելուցհետո:Կանխարգելմաննպատակովանհրաժեշտ է կարգավորել, իոնացնողճառագայթմանաղբյուրներիոլորտում, աշխատողների և ռենտգենաբանականհետազոտություններիենթարկվողներիպաշպանությունը, խտորենպահպանելանվտանգությանտեխնիկայի և աշխատանքիպահպանությանկանոնները, ճառագայթայինհիգենիաիպահանջները:

48. 48. Իոնացնողճառագայթմանաղբյուրներիհետաշխատողներըընդունվելիսենթարկվումենբժշկականքննության, հետագայում` կանոնավորկերպովբժշկականզննման և դիսպանսերացման, նրանցհամարսահմանվումենկրատաշխատանքայինօր, երկարացվածարձակուրդմաշխատավարձիհավելում, կենսաթոշակայինապահովմանզեղչպայմաններ: Ռադիոակտիվնյութերիհետաշխատելիս, անհրաժեշտ է հատուկհագուստ, դիմակ և ձեռնոցներ: