SlideShare a Scribd company logo
1 of 11
Բոլոր շատ պատմությունը
Մխիթարյան միաբանություն
 Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և
մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ
եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։
Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝
վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր
գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ
հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ
աշխատություններ։
Պատմություն
 Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ,
նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն
ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի
առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից
մեկը մեր իրականության մեջ Մխիթար
Սեբաստացին վարդապետն էր: Նա պատանեկությունից
նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի
գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու
չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը:
Հիմնադրում
 Մխիթար Աբբահայրը՝ Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում,
երբ Հայաստանի մեծ մասը և ժողովուրդը դժվարին օրեր էր ապրում: Ուսումը ստացել է
Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի,
ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում
է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարն իր շուրջ հավաքում է
մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի
վարդապետ Խաչատուր Առաքելյանինխնդրում է ստանձնել ապագա միաբանության
առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար
Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։
1699 թ. Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով
Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային
առանձնահատկությունները։ 1701 թ. սեպտեմեբրի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի
ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում
են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ
համայնքների միջև հարաբերությունները լարվում են՝ հասնելով արյունալի բախումների։ Կ.
Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝
ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին՝ Մխիթարին, Խաչատուր
Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն:
 Մխիթարը փախուստի է դիմում։ Նրա պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ,
ապա՝ Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում: Մխիթարն ու մյուս միաբանները
որոշում են տեղափոխվել Մորեա թերակղզի, որ գտնվում էր Վենետիկի իշխանության տակ՝
օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով։ Այս առիթով ծնվեց «Որդեգիր
Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին
Միաբանության զինանշանի վրա։ Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12
վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ։ Հետապնդումների հետևանքնով Մխիթարն իր
աշակերտներով գաղտնի մեկնում է Հունաստանի Մորեայի (Պելոպոնես)
շրջանի Մեթոն բերդաքաղաք։ 1705 թ. Միաբանությունում գումարվում է ժողով, որի
ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր
Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ
Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և
տեղական իշխանների հանձանարականներից։
 Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է
հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ,
կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և
ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թ. սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են
Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե
Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ
ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ
Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի
կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին
առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսիկանոններից
մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թ. մայիսի 12-ին իր
կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թ. Կղեմես XI Պապը
հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր
տիտղոսը։
Եկեղեցի և վանքի շինարարություն
 1706 թ. Մխիթարը Վենետիկի կառավարության
օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։ 1714 թ.
դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում
վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և
միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ
ծռայում է միաբանությանը որպես մշտական հանգրվան։ Մխիթարյան
միաբանները իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին
մենաստանի ու վանատան կարիք ունեին։ Միևնույն ժամանակ նրանց
համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել,
որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության
կառուցել։ Այնուամենայնիվ, Սենատի նկատի է առնվում Մխիթարի
խնդրանքը և քննում այն։ Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից
դուրս միաբանության համար մի վայր ընտրել։
 Մխիթարն ընտրում է Սուրբ Ղազար կղզին, որը պատկանում
էր Մենդիկանտի միաբանությանը։ 1716 թ. ամռանը նա այցելում է կղզի։ Հայ առաքելական
եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքարանի հոգևորականները փորձում են ամբաստանել և
խոչընդոտել նրա գործունեությունը, սակայն 1717 թ. օգոստոսի 26-ին Սենատը,
այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Սուրբ
Ղազար կղզին, ուր Մխիթարն ու իր միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին՝
Միաբանության հիմնադրման տարելիցի օրը։ 1723 թ. ավարտվում են եկեղեցու
վերանորոգման աշխատանքները։ 1724 թ. Մխիթարը սկսում է իրագործել նոր վանքի
շինարարության իր նախագիծը և ավարտին է հասցնում այն 1740 թ.՝ գրադարանով և
սեղանատնով։ 1749 թ. ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սուրբ Ղազար կղզու
ավագ խորանի առջև։ Նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի։ 1990-ականների
սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակալության
հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրում է մասնաշենք և
դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանում մի հողակտոր և
շինություն՝ Ավանհամայնքում վարժարան հիմնելու նպատակով։ Այսպիսով, 1994
թ. Երևանում բացվում է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց,
կա նաև մատուռ և գրադարան։
 2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան
միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո՝ 2000 թ.
հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է
արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի
միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ
միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով,
Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին
Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի
վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։ 2000
թ. Իտալիայի իշխանությունները ֆինանսական հատուկ միջոցներ
են հատկացնում Վենետիկի Մխիթարյան միաբանության
վանական համալիրի շինությունների և ծածկերի ընդհանուր
վերանորոգման համար։ 2002-2004 թթ. Վենետիկի քաղաքային
իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու
ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու
հրապարակը։
Պատմություն Աշխատանքները
 Լույս են
տեսնում Ագաթանգեղոսի «Պատմութիւն», Եղիշեի «Մատենագրութիւնք»
/1838/, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց», Փավստոս Բուզանդի «Պատմութիւն
հայոց» /1832/, Մովսես Խորենացու «Գիրք պիտոյից», Ղազար
Փարպեցու«Պատմութիւն» աշխատությունները, ինչպես նաև հունա-
հռոմեական մատենագրության թարգմանություններ, որոնց թվում
էին Պլուտարքոսի«Զուգակշիռներ»-ը՝ վեց հատորով, Քսենոֆոնի «Կիւրոսի
խրոտու պատմութիւնքը», Մարկոս
Ավրելիոսի ճառերը, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը»:
 Այս ամենից բացի, սակայն, Մխիթարյանները հանդես են եկել իրենց
ինքնուրույն աշխատություններով։ Դրանցից ամենանշանավորը Մ. Չամչյանի
«Պատմութիւն Հայոցն» է, որ լույս տեսավ 1784-1786 թթ. Վենետիկում։ 1865-
1878 թթ. լույս է տեսնում Գ. Զարբհանալյանի «Պատմութիւն հայերեն
դպրութեանց» աշխատությունը։
Վերջ

More Related Content

What's hot

Մղիթարյան Միաբանություն
Մղիթարյան ՄիաբանությունՄղիթարյան Միաբանություն
Մղիթարյան ՄիաբանությունSati-T
 
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրՄխիթար Սեբաստացի կրթահամալիր
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրwww.mskh.am
 
Միաբանության գործիչներ
Միաբանության գործիչներ Միաբանության գործիչներ
Միաբանության գործիչներ George Tevosyan
 
Hamashxarhayin patmutyun mijnadaryan hamalsaranner
Hamashxarhayin patmutyun mijnadaryan hamalsarannerHamashxarhayin patmutyun mijnadaryan hamalsaranner
Hamashxarhayin patmutyun mijnadaryan hamalsarannerArtak Zargaryan
 
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և ՍեբաստացիներՄխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և ՍեբաստացիներManeMkrtchyan10
 
մխիթար սեբաստացի
մխիթար սեբաստացիմխիթար սեբաստացի
մխիթար սեբաստացիGoharsaqkar
 
Մխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիMeri Markosyan
 
Մխիթար Սեբաստացու մասին
Մխիթար Սեբաստացու մասինՄխիթար Սեբաստացու մասին
Մխիթար Սեբաստացու մասինAnn Isakhanyan
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power pointpoghosy
 

What's hot (12)

Մղիթարյան Միաբանություն
Մղիթարյան ՄիաբանությունՄղիթարյան Միաբանություն
Մղիթարյան Միաբանություն
 
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրՄխիթար Սեբաստացի կրթահամալիր
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
 
Միաբանության գործիչներ
Միաբանության գործիչներ Միաբանության գործիչներ
Միաբանության գործիչներ
 
Hamashxarhayin patmutyun mijnadaryan hamalsaranner
Hamashxarhayin patmutyun mijnadaryan hamalsarannerHamashxarhayin patmutyun mijnadaryan hamalsaranner
Hamashxarhayin patmutyun mijnadaryan hamalsaranner
 
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և ՍեբաստացիներՄխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
 
Mher,bagrat mxitar sebastaci
Mher,bagrat mxitar sebastaciMher,bagrat mxitar sebastaci
Mher,bagrat mxitar sebastaci
 
Mher,bagrat mxitar sebastaci
Mher,bagrat mxitar sebastaciMher,bagrat mxitar sebastaci
Mher,bagrat mxitar sebastaci
 
մխիթար սեբաստացի
մխիթար սեբաստացիմխիթար սեբաստացի
մխիթար սեբաստացի
 
Mxitar sebastazi (1)
Mxitar sebastazi (1)Mxitar sebastazi (1)
Mxitar sebastazi (1)
 
Մխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացի
 
Մխիթար Սեբաստացու մասին
Մխիթար Սեբաստացու մասինՄխիթար Սեբաստացու մասին
Մխիթար Սեբաստացու մասին
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power point
 

Similar to 26.11.2016

Գևորգ Զ Չորեքչյան
Գևորգ    Զ   ՉորեքչյանԳևորգ    Զ   Չորեքչյան
Գևորգ Զ Չորեքչյանkarinemkhitaryan
 
Մխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացիmanushak
 
5-9 դարերի հայկական մշակույթ
5-9 դարերի հայկական մշակույթ5-9 դարերի հայկական մշակույթ
5-9 դարերի հայկական մշակույթnare-khachatryan
 
Մխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիAni Zmoyan
 
էջմիածին 10-5 դասարան
էջմիածին 10-5 դասարանէջմիածին 10-5 դասարան
էջմիածին 10-5 դասարանsargis_1979
 
Mxitaryan miabanutyun
Mxitaryan miabanutyunMxitaryan miabanutyun
Mxitaryan miabanutyunganyan
 
Mxitaryan miabanutyun
Mxitaryan miabanutyunMxitaryan miabanutyun
Mxitaryan miabanutyunganyan
 
մանթաշյանց.pptx
մանթաշյանց.pptxմանթաշյանց.pptx
մանթաշյանց.pptxvahagn3
 
Մխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիMariam Khachanyan
 
մանե մանուկյան
մանե մանուկյանմանե մանուկյան
մանե մանուկյանMane156
 
Մխիթար Սեբաստացու մասին /նոր տեղեկություն /
Մխիթար Սեբաստացու մասին /նոր տեղեկություն /Մխիթար Սեբաստացու մասին /նոր տեղեկություն /
Մխիթար Սեբաստացու մասին /նոր տեղեկություն /gexarvest
 
Մխիթար Սեբաստացի(Մանուկ Սեբաստացի)
Մխիթար Սեբաստացի(Մանուկ Սեբաստացի)Մխիթար Սեբաստացի(Մանուկ Սեբաստացի)
Մխիթար Սեբաստացի(Մանուկ Սեբաստացի)093224445
 

Similar to 26.11.2016 (20)

Գևորգ Զ Չորեքչյան
Գևորգ    Զ   ՉորեքչյանԳևորգ    Զ   Չորեքչյան
Գևորգ Զ Չորեքչյան
 
1
11
1
 
Մխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացի
 
5-9 դարերի հայկական մշակույթ
5-9 դարերի հայկական մշակույթ5-9 դարերի հայկական մշակույթ
5-9 դարերի հայկական մշակույթ
 
Մխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացի
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power point
 
Mmmm
MmmmMmmm
Mmmm
 
Mmmm
MmmmMmmm
Mmmm
 
էջմիածին 10-5 դասարան
էջմիածին 10-5 դասարանէջմիածին 10-5 դասարան
էջմիածին 10-5 դասարան
 
Mxitaryan miabanutyun
Mxitaryan miabanutyunMxitaryan miabanutyun
Mxitaryan miabanutyun
 
Mxitaryan miabanutyun
Mxitaryan miabanutyunMxitaryan miabanutyun
Mxitaryan miabanutyun
 
մանթաշյանց.pptx
մանթաշյանց.pptxմանթաշյանց.pptx
մանթաշյանց.pptx
 
Մխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացի
 
մանե մանուկյան
մանե մանուկյանմանե մանուկյան
մանե մանուկյան
 
Մխիթար Սեբաստացու մասին /նոր տեղեկություն /
Մխիթար Սեբաստացու մասին /նոր տեղեկություն /Մխիթար Սեբաստացու մասին /նոր տեղեկություն /
Մխիթար Սեբաստացու մասին /նոր տեղեկություն /
 
Mkrtich vaneci
Mkrtich vaneciMkrtich vaneci
Mkrtich vaneci
 
Մխիթար Սեբաստացի(Մանուկ Սեբաստացի)
Մխիթար Սեբաստացի(Մանուկ Սեբաստացի)Մխիթար Սեբաստացի(Մանուկ Սեբաստացի)
Մխիթար Սեբաստացի(Մանուկ Սեբաստացի)
 
‏‏
 
5-9 դարեր
5-9 դարեր5-9 դարեր
5-9 դարեր
 
Պողոս Նուբար Փաշա
Պողոս Նուբար ՓաշաՊողոս Նուբար Փաշա
Պողոս Նուբար Փաշա
 

More from Aslanian ZHora

ժառանգական հիվանդություն
ժառանգական հիվանդությունժառանգական հիվանդություն
ժառանգական հիվանդությունAslanian ZHora
 
բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներ
բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներբույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներ
բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներAslanian ZHora
 
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիաբույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիաAslanian ZHora
 
շաքարախտ հիվանդություն
շաքարախտ հիվանդությունշաքարախտ հիվանդություն
շաքարախտ հիվանդությունAslanian ZHora
 
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործումբնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործումAslanian ZHora
 
մարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքովմարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքովAslanian ZHora
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentationAslanian ZHora
 
New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)Aslanian ZHora
 
ճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրա
ճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրաճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրա
ճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրաAslanian ZHora
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցAslanian ZHora
 
կյանք ծագում է ժամանակի
կյանք ծագում է ժամանակիկյանք ծագում է ժամանակի
կյանք ծագում է ժամանակիAslanian ZHora
 
բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքը
բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքըբջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքը
բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքըAslanian ZHora
 
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացում
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացումOրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացում
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացումAslanian ZHora
 
բջջի բաժանումը և միտոզ
բջջի բաժանումը և միտոզբջջի բաժանումը և միտոզ
բջջի բաժանումը և միտոզAslanian ZHora
 
կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներկյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներAslanian ZHora
 
բեղմնավորում և կրկնակի բեղմնավորում
բեղմնավորում և կրկնակի բեղմնավորումբեղմնավորում և կրկնակի բեղմնավորում
բեղմնավորում և կրկնակի բեղմնավորումAslanian ZHora
 

More from Aslanian ZHora (20)

ժառանգական հիվանդություն
ժառանգական հիվանդությունժառանգական հիվանդություն
ժառանգական հիվանդություն
 
բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներ
բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներբույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներ
բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներ
 
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիաբույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
 
շաքարախտ հիվանդություն
շաքարախտ հիվանդությունշաքարախտ հիվանդություն
շաքարախտ հիվանդություն
 
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործումբնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
 
մարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքովմարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքով
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentation
 
New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)
 
օնտոգենեզ
օնտոգենեզօնտոգենեզ
օնտոգենեզ
 
ճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրա
ճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրաճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրա
ճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրա
 
New microsoft
New microsoftNew microsoft
New microsoft
 
ոսպնյակ
ոսպնյակոսպնյակ
ոսպնյակ
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
 
կյանք ծագում է ժամանակի
կյանք ծագում է ժամանակիկյանք ծագում է ժամանակի
կյանք ծագում է ժամանակի
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքը
բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքըբջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքը
բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքը
 
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացում
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացումOրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացում
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացում
 
բջջի բաժանումը և միտոզ
բջջի բաժանումը և միտոզբջջի բաժանումը և միտոզ
բջջի բաժանումը և միտոզ
 
կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներկյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
 
բեղմնավորում և կրկնակի բեղմնավորում
բեղմնավորում և կրկնակի բեղմնավորումբեղմնավորում և կրկնակի բեղմնավորում
բեղմնավորում և կրկնակի բեղմնավորում
 

26.11.2016

  • 2.  Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։
  • 3. Պատմություն  Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացին վարդապետն էր: Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը:
  • 4. Հիմնադրում  Մխիթար Աբբահայրը՝ Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում, երբ Հայաստանի մեծ մասը և ժողովուրդը դժվարին օրեր էր ապրում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանինխնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թ. Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։ 1701 թ. սեպտեմեբրի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են՝ հասնելով արյունալի բախումների։ Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին՝ Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն:
  • 5.  Մխիթարը փախուստի է դիմում։ Նրա պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ, ապա՝ Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում: Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվել Մորեա թերակղզի, որ գտնվում էր Վենետիկի իշխանության տակ՝ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով։ Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա։ Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ։ Հետապնդումների հետևանքնով Մխիթարն իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունաստանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք։ 1705 թ. Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։
  • 6.  Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թ. սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսիկանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թ. մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թ. Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։
  • 7. Եկեղեցի և վանքի շինարարություն  1706 թ. Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։ 1714 թ. դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ ծռայում է միաբանությանը որպես մշտական հանգրվան։ Մխիթարյան միաբանները իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին։ Միևնույն ժամանակ նրանց համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության կառուցել։ Այնուամենայնիվ, Սենատի նկատի է առնվում Մխիթարի խնդրանքը և քննում այն։ Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել։
  • 8.  Մխիթարն ընտրում է Սուրբ Ղազար կղզին, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը։ 1716 թ. ամռանը նա այցելում է կղզի։ Հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքարանի հոգևորականները փորձում են ամբաստանել և խոչընդոտել նրա գործունեությունը, սակայն 1717 թ. օգոստոսի 26-ին Սենատը, այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Սուրբ Ղազար կղզին, ուր Մխիթարն ու իր միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին՝ Միաբանության հիմնադրման տարելիցի օրը։ 1723 թ. ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 1724 թ. Մխիթարը սկսում է իրագործել նոր վանքի շինարարության իր նախագիծը և ավարտին է հասցնում այն 1740 թ.՝ գրադարանով և սեղանատնով։ 1749 թ. ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սուրբ Ղազար կղզու ավագ խորանի առջև։ Նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի։ 1990-ականների սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակալության հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրում է մասնաշենք և դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանում մի հողակտոր և շինություն՝ Ավանհամայնքում վարժարան հիմնելու նպատակով։ Այսպիսով, 1994 թ. Երևանում բացվում է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան։
  • 9.  2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո՝ 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։ 2000 թ. Իտալիայի իշխանությունները ֆինանսական հատուկ միջոցներ են հատկացնում Վենետիկի Մխիթարյան միաբանության վանական համալիրի շինությունների և ծածկերի ընդհանուր վերանորոգման համար։ 2002-2004 թթ. Վենետիկի քաղաքային իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու հրապարակը։
  • 10. Պատմություն Աշխատանքները  Լույս են տեսնում Ագաթանգեղոսի «Պատմութիւն», Եղիշեի «Մատենագրութիւնք» /1838/, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց», Փավստոս Բուզանդի «Պատմութիւն հայոց» /1832/, Մովսես Խորենացու «Գիրք պիտոյից», Ղազար Փարպեցու«Պատմութիւն» աշխատությունները, ինչպես նաև հունա- հռոմեական մատենագրության թարգմանություններ, որոնց թվում էին Պլուտարքոսի«Զուգակշիռներ»-ը՝ վեց հատորով, Քսենոֆոնի «Կիւրոսի խրոտու պատմութիւնքը», Մարկոս Ավրելիոսի ճառերը, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը»:  Այս ամենից բացի, սակայն, Մխիթարյանները հանդես են եկել իրենց ինքնուրույն աշխատություններով։ Դրանցից ամենանշանավորը Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոցն» է, որ լույս տեսավ 1784-1786 թթ. Վենետիկում։ 1865- 1878 թթ. լույս է տեսնում Գ. Զարբհանալյանի «Պատմութիւն հայերեն դպրութեանց» աշխատությունը։