Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Մխիթար Սեբաստացու գործունեությունը

185 views

Published on

Գայանե Օհանյան և Մերի Կարապետյան
Միջին դպրոց 8-2 դասարան

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Մխիթար Սեբաստացու գործունեությունը

  1. 1. Մխիթար Սեբաստացու գործունեությունը Գայանե Օհանյան և Մերի Կարապետյան Միջին դպրոց 8-2 դասարան
  2. 2.  Մխիթար Սեբաստացին ստանալով վարդապետի աստիճան` որպես քարոզիչ հաստատվում է Կոստանդնուպոլսում և զբաղվում է գրական-մշակույթային գործունեությամբ: 1701 թվականին Մխիթար Սեբաստացին հավաքելով ութ աշակերտ` կազմում է միաբանություն և հետագա իր հռչակավոր գրական- գիտական գործունեության սկիզբը դառնում: Նա Կոստանդնուպոլիսի Բեյօլղի թաղամասում վարձում է մի բնակարան, որտեղ բացում է իր դպրոցը և հրատարակում կրոնական բովանդակության` լատիներենից թարգմանված չորս գիրք:
  3. 3.  Սակայն Սեբաստացին կասկածվում է որպես կաթոլիկ, պայքարում ենթարկվում է հալածանքի, որից խուսափելու համար միաբանությունը տեղափոխում է Վենետիկի հանրապետության ներքո գտնվող Հունաստանի Մորեա նահանգի Մեթոն ծովահայաց բերդաքաղաքը, որտեղ եկեղեցի են կառուցում և ապրուստի համար պարտեզ ու ձիթաստան են ձեռք բերում: Սակայն 1715 թվականին Թուրքիան պատերազմ է հայտարարում Վենետիկի Հանրապետությանը և օսմանյան զորքերը շարժվում են Հունաստան: Մխիթարյանները ժամանակին կարողանում են հեռանալ:
  4. 4.  Թուրքերը գրավում են նաև Մեթոն բերդաքաղաքը, թալանում են և Մխիթարյանների 14 տարիների անդուլ աշխատանքի պտուղները ոչնչանում են: Թուրքիայի պատերազմից փախչելով միաբանները նավարկելով հասնում են Վենետիկ: Եվ այնտեղ Վենետիկի լքվաց Սբ Ղազար կղզում ընդմիշտ շնորհեց Մխիթարյան միաբանությունը: Մխիթար Սեբաստացին սերունդ կրթելու բնածին ծարավ ուներ: Նա չի սահմանափակվել միայն կրոնական խնդիրներով, այլ ծավալել է նախադեպը չունեցող գործունեություն, որի արդյունքում կրոնական միաբանությունը, վերածվել է նաև գիտամշակույթային հաստատության:
  5. 5.  Սուրբ Ղազարում նա ոչ միայն կառուցեց եկեղեցի, այլ նաև բացեց այնպիսի մի դպրոց, որը Համալսարան կոչվելու իրավունք ուներ: Ուսումնական ծրագրի հիմքում դրվել է աստվածաբանությունը: Մերժել է օտարազգի աշակերտների մուտքն իր դպրոց, որպեսզի Միաբանությունը մնա զուտ հայկական: 1730 թվականից սկսած Մխիթարյանները սկսում են բեմադրել, այնպիսի ներկայացումներ, որոնք ցուցադրվում էին վենետիկյան երկարատև Բարեկենդանի օրերին:
  6. 6.  Մխիթար Սեբաստացին Սուրբ Ղազարում բացահայտեց թատրոնի կարևորությունը, որն իր շարունակությունը գտավ Կոստանդնուպոլիսի, Հնդկաստանի, Ղրիմի ուսանողության շրջանակներում` որպես կարևոր մի առաքելություն: Այսպիսով Սուրբ Ղազար կղզում բացվեց դպրոց և վարժարան, որոնց դասավանդման ծրագրերը երաշխավորում էին փիլիսոփայության, աստվածաբանության, քերականական խոր գիտելիքներ: Դպրոցն ու վարժարանը պիտի պատրաստեին իսկական առաքյալների, որոնք պիտի կարողանային կրթել ժողովրդին:

×