ՄԵՅՈԶ
Գայանե Օհանյան
Լիանա Վահանյան
 Մեյոզը բջջի ռեդուկցիոն բաժանումն է էուկարիոտ
բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական
բազմացման ժամանակ իրականացող բաժանման
հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում
քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է
երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս
հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած
բջիջները, կամ գամետներ են կամ սպորներ:
Կենդանիների արական գամետներն անվանում
են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։
 Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I և
II: Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ
անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի Տ
փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն
կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2
քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն
բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու
միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու
քույր քրոմատիդներից։ Մեյոզ առաջին և երկրորդ
բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում
գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում,
որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում
առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ
հավաքակազմով։
 Մեյոզի արդյունքում դիպլոիդ հավաքակազմով բջջից
առաջանում են հապլոիդ հավաքակազմով բջիջներ,
որոնց հետագա միաձուլումից բեղմնավորման
արդունքում նորից վերականգնվում է քրոմոսոմների
դիպլոիդ հավաքակազմն։ Մեյոզը կարևոր
նշանակություն ունի նաև օրգանիզմների
փոփոխականության մեծացման գործում, ինչը նյութ է
հանդիսանում բնական ընտրության համար։
Փոփոխականության մեծացման մեջ կարևոր են նախ՝
մեյոզի առաջին բաժանման պրոֆազում տեղի
ունեցող տրամախաչման պրոցեսը, և ապա՝ առաջին
բաժանման անաֆազում քրոմոսոմների անկախ
բաշխումը, որը բերում է հատկանիշների անկախ,
պատահական բաշխման։
 Մեյոզը բաղկացած է 2 հաջորդական բաժանումներից, որոնց
միջև կա կարճ ինտերֆազ: I պրոֆազ, առաջին պրոֆազը
շատ բարդ է և կազմված է 5 փուլերից: I պրոֆազից հետո
ցենտրիոլները հեռանում են դեպի բջջի բևեռները,
ձևավորվում են բաժանման իլիկի թելիկները, միջուկային
մեմբրանը և միջուկները քանդվում են: Մեյոզի երկրորդ
բաժանումը տեղի է ունենում առաջինից անմիջապես հետո,
առանց ինտերֆազի արտահայտման. S շրջանը բացակայում
է, քանի որ երկրորդից առաջ տեղի չի ունենում ԴՆԹ-ի
կրկնապատկում: Մեկ դիպլոիդ բջջից ձևավորվում է չորս
հապլոիդ բջիջներ: Այդ դեպքերում, երբ մեյոզը կապված է
գամետոգենեզի հետ ձվաբջիջների զարգացման ժամանակ
առաջին և երկորդ մեյոզի բաժանումը դառնում են
անահավասարաչափ: Արդյունքում ձևավորվում է մեկ
հապլոիդ ձվաբջիջ և երեք այսպես կոչված ռեդուկցիոն
մարմիններ:

Մեյոզ

  • 1.
  • 2.
     Մեյոզը բջջիռեդուկցիոն բաժանումն է էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են կամ սպորներ: Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։
  • 3.
     Մեյոտիկ բաժանումնընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I և II: Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի Տ փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։
  • 4.
     Մեյոզի արդյունքումդիպլոիդ հավաքակազմով բջջից առաջանում են հապլոիդ հավաքակազմով բջիջներ, որոնց հետագա միաձուլումից բեղմնավորման արդունքում նորից վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմն։ Մեյոզը կարևոր նշանակություն ունի նաև օրգանիզմների փոփոխականության մեծացման գործում, ինչը նյութ է հանդիսանում բնական ընտրության համար։ Փոփոխականության մեծացման մեջ կարևոր են նախ՝ մեյոզի առաջին բաժանման պրոֆազում տեղի ունեցող տրամախաչման պրոցեսը, և ապա՝ առաջին բաժանման անաֆազում քրոմոսոմների անկախ բաշխումը, որը բերում է հատկանիշների անկախ, պատահական բաշխման։
  • 5.
     Մեյոզը բաղկացածէ 2 հաջորդական բաժանումներից, որոնց միջև կա կարճ ինտերֆազ: I պրոֆազ, առաջին պրոֆազը շատ բարդ է և կազմված է 5 փուլերից: I պրոֆազից հետո ցենտրիոլները հեռանում են դեպի բջջի բևեռները, ձևավորվում են բաժանման իլիկի թելիկները, միջուկային մեմբրանը և միջուկները քանդվում են: Մեյոզի երկրորդ բաժանումը տեղի է ունենում առաջինից անմիջապես հետո, առանց ինտերֆազի արտահայտման. S շրջանը բացակայում է, քանի որ երկրորդից առաջ տեղի չի ունենում ԴՆԹ-ի կրկնապատկում: Մեկ դիպլոիդ բջջից ձևավորվում է չորս հապլոիդ բջիջներ: Այդ դեպքերում, երբ մեյոզը կապված է գամետոգենեզի հետ ձվաբջիջների զարգացման ժամանակ առաջին և երկորդ մեյոզի բաժանումը դառնում են անահավասարաչափ: Արդյունքում ձևավորվում է մեկ հապլոիդ ձվաբջիջ և երեք այսպես կոչված ռեդուկցիոն մարմիններ: