Միթոզ
Միտոզը էուկարիոտ բջջիկորիզի
բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի
տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է
ունենում առանց բարդությունների, քանի որ չի
ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների
կոնյուգացիա:
Միթոզի
փուլերը
Քրոմոսոմների կրկնորինակների
ստեղծումը կատարվումէ
ինտերֆազի ժամանակ և միտոզի
փուլում քրոմոսոմները արդեն
կրկնապատկված են:
Պրոֆազի փուլում տեղի է ունենում
հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի)
կոնդենսացիա և սկսվում է
բաժանման վերետենի ձևավորումը:
Մարդու և կենդանիների բջիջներում
սկվում է ցենտրիոլների
հեռացումը, ձևավորվում են
բաժանման բևեռները:
4.
Պրոմետաֆազ, Մետաֆազ
Պրոմետաֆազը սկսվումէ բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ:
Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները
կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների
հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում
է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի
վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի
հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ:
Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին
երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են
նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի
ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ
մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի
հաշվարկման:
5.
Անաֆազի ընթացքում քրոմոսոմներըհեռանում են
իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները
նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի
շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք
ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր
կորիզներ: