Բարձրագույն նյարդային
համակարգ
Մերի Կարապետյան
8-2 դասարան
Միջին դպրոց
 Մարդու բարձրագույն նյարդային գործունեությունը
պայմանավորված են նյարդային համակարգի անհատական
առանձնահատկություններով։ Այդ յուրահատուկ գծերի
ամբողջությունը պայմանավորված է անհատի
ժառանգական առանձնահատկություններով, նրա կյանքի
փորձով և կոչվում է բարձրագույն նյարդային
գործունեության տիպ։
Վերջինիս համար, ըստ Պավլովի, օգտագործում են նյարդային համակարգի հետևյալ
հատկությունները, դրդման և արգելակման գործընթացների ուժը, դրանց փոխադարձ
հավասարակշռվածությունը (արգելակման ուժի և դրդման ուժի փոխհարաբերությունը) և
շարժունությունը (այն արագությունը, որով դրդումը կարող է փոխարինվել արգելակմամբ և
ընդհակառակը)։ Տարբերում են 4 հիմնական տիպ.
 Ուժեղ, բայց անհավասարակշռված տիպ, որը բնորոշվում է դրդման գործընթացների
գերակայումով՝ արգելակման նկատմամբ։ Նշված տիպը համապատասխանում է խոլերիկ
խառնվածքին:
 Ուժեղ, հավասարակշռված տիպ՝ նյարդային գործընթացների մեծ շարժունությամբ:
Համընկնում է սանգվինիկ խառնվածքին։
 Ուժեղ, հավասարակշռված, քիչ շարժուն նյարդային գործընթացներով տիպ ։
Համապատասխանում է ֆլեգմատիկ խառնվածքին։
 Թույլ տիպ, որին բնորոշ է ինչպես դրդման, այնպես էլ արգելակման գործընթացների թույլ
զարգացումը։ Այդ տիպին բնորոշ է նյարդային համակարգի արագ լուծումը, որը հանգեցնում
է աշխատունակության կորստի։ Համապատասխանում է մելանխոլիկ տիպին։
Պայմանական ռեֆլեքս
 Պայմանական ռեֆլեքսը չափազանց բարդ երևույթ է. այն մշակվում
է անպայման ռեֆլեքսի հիմքի վրա։ Դրա առաջացման համար
անհրաժեշտ է, որ շրջակա միջավայրում (կամ օրգանիզմի ներքին
վիճակում) տեղի ունեցող որևէ փոփոխություն, որն ընկալել է
կենդանին, ըստ ժամանակի զուգակցվի որևէ անպայման ռեֆլեքսի
իրականացման հետ։ Միայն այս պայմանով նշված փոփոխությունը
կարող է դառնալ պայմանական ռեֆլեքս առաջացնող գրգռիչ, որն
անվանում են պայմանական, կամ ազդանշան։ Պայմանական
ռեֆլեքսը կարող է առաջանալ միայն համապատասխան
կենսաբանական պահանջի դեպքում։ Մասնավորապես, սննդային
պայմանական ռեֆլեքսի իրականացման համար անհրաժեշտ
է քաղցի զգացում։
Անպայման ռեֆլեքս Ցածրակարգ նյարդային գործունեությունն անվանվում է
անպայման ռեֆլեքսային, իսկ նրա առանձին
հակազդեցությունները՝ անպայման ռեֆլեքսներ։ Վերջինները,
ձևավորվելով էվոլյուցիայի միլիոնավոր տարիների ընթացքում,
նույնն են կենդանիների տվյալ տեսակի համար և քիչ են կախված
կոնկրետ օրգանիզմի գոյության պայմաններից։ Անպայման
ռեֆլեքսները հնարավորություն են տալիս կարևորագույն
կենսաբանական խնդիրները լուծել հուսալի, դարերով ստուգված
եղանակներով, և դա հաջողվում է, եթե շրջակա միջավայրի
գործոններն ընդհանուր առմամբ մնան այնպես, ինչպես միլիոն
տարի առաջ։ Բայց պայմանները կտրուկ փոխվելիս անպայման
ռեֆլեքսները կորցնում են իրենց նշանակությունը։
Բարձրագույն նյարդային համակարգ

Բարձրագույն նյարդային համակարգ

  • 1.
  • 2.
     Մարդու բարձրագույննյարդային գործունեությունը պայմանավորված են նյարդային համակարգի անհատական առանձնահատկություններով։ Այդ յուրահատուկ գծերի ամբողջությունը պայմանավորված է անհատի ժառանգական առանձնահատկություններով, նրա կյանքի փորձով և կոչվում է բարձրագույն նյարդային գործունեության տիպ։
  • 3.
    Վերջինիս համար, ըստՊավլովի, օգտագործում են նյարդային համակարգի հետևյալ հատկությունները, դրդման և արգելակման գործընթացների ուժը, դրանց փոխադարձ հավասարակշռվածությունը (արգելակման ուժի և դրդման ուժի փոխհարաբերությունը) և շարժունությունը (այն արագությունը, որով դրդումը կարող է փոխարինվել արգելակմամբ և ընդհակառակը)։ Տարբերում են 4 հիմնական տիպ.  Ուժեղ, բայց անհավասարակշռված տիպ, որը բնորոշվում է դրդման գործընթացների գերակայումով՝ արգելակման նկատմամբ։ Նշված տիպը համապատասխանում է խոլերիկ խառնվածքին:  Ուժեղ, հավասարակշռված տիպ՝ նյարդային գործընթացների մեծ շարժունությամբ: Համընկնում է սանգվինիկ խառնվածքին։  Ուժեղ, հավասարակշռված, քիչ շարժուն նյարդային գործընթացներով տիպ ։ Համապատասխանում է ֆլեգմատիկ խառնվածքին։  Թույլ տիպ, որին բնորոշ է ինչպես դրդման, այնպես էլ արգելակման գործընթացների թույլ զարգացումը։ Այդ տիպին բնորոշ է նյարդային համակարգի արագ լուծումը, որը հանգեցնում է աշխատունակության կորստի։ Համապատասխանում է մելանխոլիկ տիպին։
  • 4.
    Պայմանական ռեֆլեքս  Պայմանականռեֆլեքսը չափազանց բարդ երևույթ է. այն մշակվում է անպայման ռեֆլեքսի հիմքի վրա։ Դրա առաջացման համար անհրաժեշտ է, որ շրջակա միջավայրում (կամ օրգանիզմի ներքին վիճակում) տեղի ունեցող որևէ փոփոխություն, որն ընկալել է կենդանին, ըստ ժամանակի զուգակցվի որևէ անպայման ռեֆլեքսի իրականացման հետ։ Միայն այս պայմանով նշված փոփոխությունը կարող է դառնալ պայմանական ռեֆլեքս առաջացնող գրգռիչ, որն անվանում են պայմանական, կամ ազդանշան։ Պայմանական ռեֆլեքսը կարող է առաջանալ միայն համապատասխան կենսաբանական պահանջի դեպքում։ Մասնավորապես, սննդային պայմանական ռեֆլեքսի իրականացման համար անհրաժեշտ է քաղցի զգացում։
  • 5.
    Անպայման ռեֆլեքս Ցածրակարգնյարդային գործունեությունն անվանվում է անպայման ռեֆլեքսային, իսկ նրա առանձին հակազդեցությունները՝ անպայման ռեֆլեքսներ։ Վերջինները, ձևավորվելով էվոլյուցիայի միլիոնավոր տարիների ընթացքում, նույնն են կենդանիների տվյալ տեսակի համար և քիչ են կախված կոնկրետ օրգանիզմի գոյության պայմաններից։ Անպայման ռեֆլեքսները հնարավորություն են տալիս կարևորագույն կենսաբանական խնդիրները լուծել հուսալի, դարերով ստուգված եղանակներով, և դա հաջողվում է, եթե շրջակա միջավայրի գործոններն ընդհանուր առմամբ մնան այնպես, ինչպես միլիոն տարի առաջ։ Բայց պայմանները կտրուկ փոխվելիս անպայման ռեֆլեքսները կորցնում են իրենց նշանակությունը։