ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ
Երաժշտական թերապիան կամ երաժշտաբուժությունը
առողջապահության ճյուղ է, որը նախատեսված է
օժանդակելու ֆիզիկական և հուզական առողջությանը
երաժշտության օգնությամբ՝ երաժշտություն լսելու, երգեր
գրելու, կատարելու կամ երաժշտությանն առնչվող այլ
գործունեության միջոցով։ Երաժշտությունը կարելի է
հաջողությամբ կիրառել առողջության կարգավորման և
սթրեսների հաղթահարման համար։ Դեռևս Հին
Հունաստանում և այլ երկրներում էր հայտնի, որ
երաժշտւթյունը կարող է փոխել մարդու հոգեկան և
ֆիզիկական վիճակը: Երաժշտության միջոցով կարելի է
հանել զայրույթն ու վիրավորանքը, բարձրացնել
տրամադրությունը:
ԵՐԱԺՇՏԱԹԵՐԱՊԻԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
 Ի.Ռ. Թարխանովն իր ուսումնասիրություններով ցույց տվեց
մարդկանց ուրախություն պարգևող երաժշտության դրական
ազդեցությունը օրգանիզմի վրա: Այն կարող է դանդաղեցնել
անոթազարկը, մեծացնել սրտի կծկումների ուժը, նպաստել
անոթների լայնացմանը, կարգավորել զարկերակային ճնշումը,
արյան շրջանառությունը, խթանել մարսողությունը, կարգավորել
նյութափոխանակությունը, բացել ախորժակը:Երաժշտության
միջոցով հեշտանում է մարդկանց հաղորդակցումը միմյանց հետ:
Բժիշկները պարզել են, որ երաժշտության հետևանքով առաջացած
դրական հույզերը ուժեղացնում են հիշողությունը, դրդում
կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը:
Գիտնականները նկատել են երաժշտության ընտրողական
ազդեցությունը՝ կախված կատարվող ստեղծագործության
բնույթից և գործիքից: Այսպես, օրինակ, կլարնետն ազդում է արյան
շրջանառության վրա, ջութակն ու դաշնամուրը հանգստացնում են
նյարդային համակարգը, ֆլեյտան ունի թուլացնող ազդեցություն:
ԵՐԱԺՇՏԱԹԵՐԱՊԻԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
 Երաժշտության ամենամեծ ազդեցությունը նյարդահոգեկան
հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն է: Այն կարող է
խաղաղեցնել, հանգստացնել և ակտիվացնել, թեթևացնել թախիծն
ու ուրախություն հաղորդել, նվազեցնել ագրեսիվությունը, քնեցնել
և այլն: Երաժշտության բազմանշանակության մասին խոսելով՝ Ս.
Մամուլովը վկայում է, որ այն որոշ մարդկանց մոտ ավելի մեծ
ներգործություն է թողնում, քան խոսքը: Այժմ էլ այնպիսի
զարգացած երկրներում, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Գերմանիան,
Դանիան, Շվեյցարիան և այլն, երաժշտական թերապիան իր
արժանի տեղն է գրավում: Մյունխենի համալսարանի կլինիկայի
բժիշկները երաժշտական թերապիայի միջոցով բուժում են
մանկական ուղեղային կաթվածը: Ճապոնիայում այս թերապիան
կիրառվում է արդյունաբերության մեջ, ուսումնական
հաստատություններում՝ մարդկանց ֆիզիկական և հոգեկան
վիճակը կայունացնելու նպատակով:
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
 1. Վերականգնման համար ստեղծում է դրական
հուզական ֆոն:
 2. Խթանում է շարժողական ֆունկցիաները:
 3. Շտկում և զարգացնում է զգայական ֆունկցիաներն ու
հնարավորությունները:
 4. Խթանում է խոսքային ֆունկցիան:
 5. Կարգավորում է խոսքի տեմպը, ռիթմը,
շեշտադրությունը, տեմբրը, արտահայտչականությունը:
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՆ ԻՐ ՄԵՋ
ՆԵՐԱՌՈՒՄ Է.
 Երաժշտական ստեղծագործությունների լսում:
 Երգերի երգեցողություն:
 Երաժշտության տակ ռիթմիկ շարժումների կատարում:
 Երաժշտության զուգակցում կատարվող աշխատանքի հետ:
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Առանձնացվում են երաժշտական հոգեթերապիայի 3
տեսակներ` պասիվ, ակտիվ և ինտեգրատիվ:
 Պասիվ երաժշտական թերապիայի ընթացքում
մասնակիցներին առաջարկվում է լսել իրենց հոգեվիճակին
համահունչ երաժշտական եղանակներ, այնուհետև կիսվել
այլ մասնակիցների հետ այն անձնական ապրումներով,
հիշողություններով և ասոցիացիաներով, որոնք առաջացան
տվյալ երաշտությունը լսելու ընթացքում:
 Ակտիվ երաժշտական թերապիայի ընթացքում
մասնակիցները ոչ միայն լսում են երաժշտություն, այլև
երգում, նվագում և պարում:
 Ինտեգրատիվ թերապիայի ընթացքում խմբի
մասնակիցները երաժշտություն լսելուն համատեղ կարող
են նաև նկարել, բանաստեղծություններ գրել, ասմունքել,
երաժշտական խաղեր խաղալ և այլն:

Երաժշտաթերապիա

  • 1.
    ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ Երաժշտական թերապիանկամ երաժշտաբուժությունը առողջապահության ճյուղ է, որը նախատեսված է օժանդակելու ֆիզիկական և հուզական առողջությանը երաժշտության օգնությամբ՝ երաժշտություն լսելու, երգեր գրելու, կատարելու կամ երաժշտությանն առնչվող այլ գործունեության միջոցով։ Երաժշտությունը կարելի է հաջողությամբ կիրառել առողջության կարգավորման և սթրեսների հաղթահարման համար։ Դեռևս Հին Հունաստանում և այլ երկրներում էր հայտնի, որ երաժշտւթյունը կարող է փոխել մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակը: Երաժշտության միջոցով կարելի է հանել զայրույթն ու վիրավորանքը, բարձրացնել տրամադրությունը:
  • 2.
    ԵՐԱԺՇՏԱԹԵՐԱՊԻԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  Ի.Ռ.Թարխանովն իր ուսումնասիրություններով ցույց տվեց մարդկանց ուրախություն պարգևող երաժշտության դրական ազդեցությունը օրգանիզմի վրա: Այն կարող է դանդաղեցնել անոթազարկը, մեծացնել սրտի կծկումների ուժը, նպաստել անոթների լայնացմանը, կարգավորել զարկերակային ճնշումը, արյան շրջանառությունը, խթանել մարսողությունը, կարգավորել նյութափոխանակությունը, բացել ախորժակը:Երաժշտության միջոցով հեշտանում է մարդկանց հաղորդակցումը միմյանց հետ: Բժիշկները պարզել են, որ երաժշտության հետևանքով առաջացած դրական հույզերը ուժեղացնում են հիշողությունը, դրդում կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը: Գիտնականները նկատել են երաժշտության ընտրողական ազդեցությունը՝ կախված կատարվող ստեղծագործության բնույթից և գործիքից: Այսպես, օրինակ, կլարնետն ազդում է արյան շրջանառության վրա, ջութակն ու դաշնամուրը հանգստացնում են նյարդային համակարգը, ֆլեյտան ունի թուլացնող ազդեցություն:
  • 3.
    ԵՐԱԺՇՏԱԹԵՐԱՊԻԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ Երաժշտության ամենամեծ ազդեցությունը նյարդահոգեկան հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն է: Այն կարող է խաղաղեցնել, հանգստացնել և ակտիվացնել, թեթևացնել թախիծն ու ուրախություն հաղորդել, նվազեցնել ագրեսիվությունը, քնեցնել և այլն: Երաժշտության բազմանշանակության մասին խոսելով՝ Ս. Մամուլովը վկայում է, որ այն որոշ մարդկանց մոտ ավելի մեծ ներգործություն է թողնում, քան խոսքը: Այժմ էլ այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Գերմանիան, Դանիան, Շվեյցարիան և այլն, երաժշտական թերապիան իր արժանի տեղն է գրավում: Մյունխենի համալսարանի կլինիկայի բժիշկները երաժշտական թերապիայի միջոցով բուժում են մանկական ուղեղային կաթվածը: Ճապոնիայում այս թերապիան կիրառվում է արդյունաբերության մեջ, ուսումնական հաստատություններում՝ մարդկանց ֆիզիկական և հոգեկան վիճակը կայունացնելու նպատակով:
  • 4.
    ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 1. Վերականգնման համար ստեղծում է դրական հուզական ֆոն:  2. Խթանում է շարժողական ֆունկցիաները:  3. Շտկում և զարգացնում է զգայական ֆունկցիաներն ու հնարավորությունները:  4. Խթանում է խոսքային ֆունկցիան:  5. Կարգավորում է խոսքի տեմպը, ռիթմը, շեշտադրությունը, տեմբրը, արտահայտչականությունը:
  • 5.
    ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՆ ԻՐՄԵՋ ՆԵՐԱՌՈՒՄ Է.  Երաժշտական ստեղծագործությունների լսում:  Երգերի երգեցողություն:  Երաժշտության տակ ռիթմիկ շարժումների կատարում:  Երաժշտության զուգակցում կատարվող աշխատանքի հետ:
  • 6.
    ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ Առանձնացվումեն երաժշտական հոգեթերապիայի 3 տեսակներ` պասիվ, ակտիվ և ինտեգրատիվ:  Պասիվ երաժշտական թերապիայի ընթացքում մասնակիցներին առաջարկվում է լսել իրենց հոգեվիճակին համահունչ երաժշտական եղանակներ, այնուհետև կիսվել այլ մասնակիցների հետ այն անձնական ապրումներով, հիշողություններով և ասոցիացիաներով, որոնք առաջացան տվյալ երաշտությունը լսելու ընթացքում:  Ակտիվ երաժշտական թերապիայի ընթացքում մասնակիցները ոչ միայն լսում են երաժշտություն, այլև երգում, նվագում և պարում:  Ինտեգրատիվ թերապիայի ընթացքում խմբի մասնակիցները երաժշտություն լսելուն համատեղ կարող են նաև նկարել, բանաստեղծություններ գրել, ասմունքել, երաժշտական խաղեր խաղալ և այլն: