Արտ - թերապիանբուժման մեթոդ է, որն իրականացվում է գեղարվեստական
գործունեության միջոցով: Այն ամենից մեղմ և միևնույն ժամանակ ամենից
խոր մեթոդներից մեկն է հոգեբանների և հոգեթերապևտների աշխատանքում:
Նկարելով, քանդակելով կամ գեղարվեստական ձևով իրենց խնդիրը կամ
տրամադրությունը արտահայտելով` այցելուները կարծես թե գաղտնագրված
հաղորդագրություն են ստանում իրենց ենթագիտակցականից:
Արտ - թերապիայի մեթոդը կարելի է վերագրել հուզական վիճակների
շտկման ամենահին և բնական մեթոդների շարքին, որից մարդիկ օգտվում են
կուտակված հոգեկան լարվածությունից ազատվելու, հանգստանալու
նպատակով:
3.
«Արտ-թերապիա» տերմինը առաջինանգամ առաջ է քաշել հոգեբան Ադրիան
Հիլլը: Արտ - թերապիան ի սկզբանե նախատեսված էր ծանր
հիվանդություններով տառապող այցելուների հետ աշխատելու համար, որոնք
դժվարանում էին խոսքերով արտահայտել իրենց հույզերն ու ապրումները:
Սակայն, այսօր արտ - թերապիան կիրառվում է որպես խմբակային
թերապիայի գործիք` մարդկանց թաքնված պոտենցիալը բացահայտելու և
ինքնաճանաչմանը նպաստելու նպատակով: Արտ - թերապիայի շատ
մեթոդիկաներ կիրառվում են այնպիսի մարդկանց հետ աշխատանքում, ովքեր
տառապում են տարբեր բարդույթներով, փակվածությամբ` նրանց ավելի ազատ
դարձնելու և հաղորդակցվել սովորեցնելու համար: Ապացուցված է, որ արտ -
թերապիայով զբաղվելը ոչ միայն նպաստում է նևրոզների հաղթահարմանն ու
անձի անկաշկանդ լինելուն, այլև օգնում է ինքնագնահատականի
բարձրացմանն ու ստեղծագործական, ճանաչողական հմտությունների
զարգացմանը:
4.
Ժամանակակից մարդու համարարտ - թերապիայի գրավչություններից մեկը
ինքնաարտահայտման և շփման ոչ վերբալ լինելն է. մարդիկ արվեստի միջոցով
արտահայտում են իրենց հույզերն ու զգացմունքները: Ստեղծագործելիս
ակտիվանում է գլխուղեղի աջ կիսագունդը, մինչդեռ մարդկանց մեծամասնության
մոտ հիմնականում ակտիվանում է ձախ <<տրամաբանական>> կիսագունդը և
շփման վերբալ համակարգը: Մարդու նորմալ, ներդաշնակ զարգացումը
ենթադրում է գլխուղեղի երկու կիսագնդերի հավասար ակտիվություն: Բացի այդ,
ակտիվության որոշ տեսակներ իրականացվում են հենց աջ կիսագնդի միջոցով`
ստեղծագործականություն, ինտուիցիա, մշակութային կրթություն, երեխաների
դաստիարակություն և, իհարկե, ռոմանտիզմ սիրային հարաբերություններում:
Արտ - թերապիան թույլ է տալիս այցելուին արտահայտել իր մտքերը
նկարչության, քանդակի, անգամ` թատերական խաղի միջոցով: Վերապրելով
պատկերները` մարդ ասես ձեռք է բերում իր ամբողջականությունը,
անկրկնելիությունն ու անհատականությունը: Այն հիմնականում օգնում է հասնել
հետևյալ արդյունքների.
զգացմունքների, հույզերի արտահայտում,
աշխարհի հետ շփման նոր ուղիների փնտրում,
սեփական անձի անկրկնելիության, նշանակալիության հաստատում,
հարմարվողականության բարձրացում մշտապես փոփոխվող աշխարհում:
5.
Արտ - թերապևտըհետևում է այս նպատակներին թե՛ երեխաների, թե՛
մեծահասակների հետ աշխատելիս: Երեխան դեռևս չի կարող հստակ
ձևակերպել այն, ինչ իրեն անհանգստացնում է: Նա կարող է արտահայտել իր
մանկական վախերն այնպիսի պարզ նախադասությամբ, ինչպես օրինակ. <<Ես
վախենում եմ, որ մթության մեջ որևէ մեկը կարող է գալ և ինձ առևանգել>>: Այդ
ժամանակ, երբ հարցնում ես երեխային, թե ով կարող է դա անել, հնարավոր է`
նա չպատասխանի, սակայն կփորձի իր մանկական վախերն արտահայտել
արվեստի միջոցով: Արվեստով զբաղվելիս շատ կարևոր է, որպեսզի երեխան
հաջողության հասնի իր հույզերի արտահայտման մեջ, քանի որ այդ դեպքում
նա կկարողանա ավելի հեշտությամբ հաղորդակցվել և աշխարհի հետ նրա
համագործակցումը կդառնա ավելի կառուցողական: Արվեստում հաջողություն
ունենալը աստիճանաբար կտեղափոխվի առօրյա կյանք:
6.
Արտ - թերապիանկարող է իրականացվել ինչպես անհատական, այնպես էլ
խմբակային: Հատկապես դրական ազդեցություն են թողնում խմբակային
աշխատանքները: Օրինակ, այցելուներին առաջարկվում են իրականացնել
անհատական աշխատանքներ խմբի ներսում, ինչպես նաև ընդհանուր խմբակային
աշխատանքներ, որի ընթացքում խմբի յուրաքանչյուր մասնակից ներդնում է
տվյալ աշխատանքի մեջ որևէ նոր բան: Սովորաբար, այցելուները թղթից, բնական
հումքից պատրաստված իրենց աշխատանքները տանում են տուն, ցույց են տալիս
հարազատներին` փորձելով նրանց սովորեցնել այն, ինչ իրենք են սովորել արտ -
թերապիայի ընթացքում: Այսպիսով, արտ - թերապիան թույլ է տալիս.
1. ձերբազատվել տարբեր բարդույթներից
2. բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից և այլ բացասական հույզերից
3. հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու
ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների,
քան վերբալ հաղորդակցման միջոցով
4. կենտրոնացնել այցելուի ուշադրությունը նրա մտքերի և զգացողությունների
վրա
5.ակտիվացնել այն մտքերն ու զգացմունքները, որոնք հաճախակի ճնշվում են
այցելուի կողմից
6.կարգավորել հոգեբանի և այցելուի փոխհարաբերությունները. համատեղ
ստեղծագործական գործունեությունը հաճախ նպաստում է նրանց փոխադարձ
ընդունմանը: