SlideShare a Scribd company logo
1 of 12
ԱՐՈՄԱԹԵՐԱՊԻԱ
ԱՐՈՄԱԹԵՐԱՊԻԱ
Հնուց հայտնի է, որ հոտերը ակտիվորեն
ներազդում են մարդու ենթագիտակցության վրա`
առաջացնելով զգացմունքների և հոգեվիճակների
մի ողջ ալիք։ Անուշահոտություններով բուժել են
դեռևս առասպելական Ատլանտիդայում, իսկ
կիրառել` Եգիպտոսում։ Անուշահոտությունների
մասին հիշատակումներ կան անգամ 5 հազար
տարի առաջ հեքիմների կողմից արված
գրառումներում, մինչդեռ "խելահեղ" XXI դարի
մարդիկ անքան էլ ուշադրություն չեն դարձնում
առողջության և տրամադրության վրա բույրերի
ներգործությանը։
ԱՐՈՄԱԹԵՐԱՊԻԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
XIX դարում դեղաբույսերի և եթերային յուղերի կիրառումը որակում
էին որպես հնաոճ հեքիմություն։ Արոմաթերապիային հավատարիմ
մնացած բնագավառներն էին հոգեբուժությունն ու
նյարդաբանությունը։ Ֆրանսիացի քիմիկոս Ռենե Հետտոֆոսը
յուղաբուժությանը երկրորդ կյանք տվեց, այն էլ պատահաբար։
Փորձերից մեկի ժամանակ նա անզգուշորեն այրեց ձեռքը և ցավից
ճչալով` մեխանիկորեն մտցրեց կողքին դրված նարդոսայուղի մեջ։ Ի
զարմանս գիտնականի` ցավն անմիջապես անցավ, իսկ
ապաքինումից հետո ձեռքին գրեթե սպիներ չմնացին։ Այդ էր
պատճառը, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներն
Հետտոֆոսը միտք հղացավ նարդոսայուղով մշակել վիրավոր
զինվորների վերքերն ու այրվածքները։ Հետագայում գիտնականն իր
ողջ կյանքը նվիրեց եթերային յուղերի հատկությունների
ուսումնասիրմանը, իսկ բուժման նպատակով յուղերի կիրառումն
անվանեց արոմաթերապիա։
Ռենե Հետտեֆոսը և իր հետնորդ ֆրանսիացի բժիշկ Ջոն Վալնեն`
մարդու ֆիզիոլոգիայի իմացությունը միավորելով հին աղբյուրներից
ստացած տեղեկություններին, ստեղծեցին գիտության նոր ճյուղ`
"յուղաբուժություն"։
ԲՈՒՐՄՈՒՆՔՆԵՐ
Բուրմունքը մարդու հիշողության վրա ամենավառ
տպավորություն թողնող երևույթներից է։ Ձնծաղիկների բույրը
գարնանային տրամադրություն է ստեղծում, ասեղնատերևինը`
ամանորյա տոների։ Թարմ թխվածքեղենի հոտը մեզ
մանկության գիրկն է տանում... Յուրաքանչյուր կին իր
կենսափորձից գիտի, թե որքան կարևոր է ճիշտ օծանելիք
ընտրելը, քանզի վերջինիս բուրմունքը, միաձուլվելով մաշկի
հոտին, կարող է ստեղծել անկրկնելի ներդաշնակություն և կնոջ
կերպարին առանձնահատուկ հմայք հաղորդել։ Բուրմունքի
ընտրությամբ մարդկանց կարելի է տարբերակել ըստ սեռի,
տարիքի, կազմվածքի և խառնվածքի։ Տղամարդիկ
նախընտրում են կոճապղպեղի, կիտրոնի, նիվենու, սոճու,
պաչուլիի և սուսամբարի հոտերը։ Մանկական են նարնջի,
վարդի, մանդարինի, վանիլի և բերգամոտի հոտերը։ Կանացի
են վարդենու, սանդալի, խորդենու, հասմիկի և նարդոսի
անուշահոտերը։ Տարեց մարդկանց ճաշակին բնորոշ են
սանդալի, մայրու, եղևնու, հազրեվարդի, անանուխի,
խնկածաղկի և մրտենու հոտերը։
ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԲՈՒՐՄՈՒՆՔՆԵՐԸ ԸՍՏ ԽԱՌՆՎԱԾՔԻ
Փխրուն, ասթենիկ կառուցվածքի տեր մարդկանց
դուր են գալիս մուսկատի, բերգամոտի, խորդենու,
մեղվախոտի, մեխակի և դարչինի հոտերը։
Խոշորամարմին մարդիկ նախընտրում են
աղավնարոտի, բուրանոճու, գիհու, եղեսպակի,
հազրևարդի և ցիտրուսների հոտերը։
Խոլերիկների համար գրավչական են սանդալի,
բերգամոտի, սոճու, թուրինջի, զմռսախոտի և նոճու
հոտերը։
Սանգվինիկներին խորհուրդ է տրվում օգտագործել
մուսկատի, չինական կիտրոնաթփի կոճապղպեղի,
մանդարինի և ուրցի բուրմունքով օծանելիք։
ԲՈՒՐՄՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՆԿՅՈՒՆԻՑ
Մարդու հոտառության կենտրոնները գտնվում են ուղեղի կեղևի այն
մասում, որը պատասխանատու է հուզական ոլորտի համար։ Այդ իսկ
պատճառով բնության մեջ գոյություն ունեցող բոլոր հոտերը "հուզական
երանգ" ունեն։ Այս երևույթի հիման վրա էլ ստեղծվել է
արոմաթերապիան։ Եթերային յուղերի օգնությամբ կարելի է ոչ միայն
հավասարակշռության բերել հույզերը, այլև ձերբազատվել սթրեսից,
կարգավորել կենտրոնական նյարդային համակարգի լարվածությունը և
արգելակումը։ Եթե ավելացնենք, որ կենտրոնական նյարդային
համակարգն է կանոնավորում ներքին օրգանների գործունեությունը,
պարզ կդառնա, որ արոմաթերապիան ազդում է օրգանիզմի ողջ
համակարգի վրա և, ամենակարևորը, յուղերը օգնում են օրգանիզմին`
բացահայտելու իր մեջ ամբարված պաշարները։ Այս է պատճառը, որ
վերջին տարիներին յուղահիմքերից բազմաթիվ դեղամիջոցներ են
պատրաստվել, որոնք գրանցվել են դեղաբանական ձեռնարկներում։
Գործնականում բոլոր եթերային յուղերն ունեն մանրէասպան,
հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ։ Բոլոր յուղերը, առանց
բացառության, ներազդում են նյարդային համակարգի վրա և բաժանվում
հետևյալ խմբերի՝ խթանիչներ, ադապտոգեններ և հանգստացնողներ։
Բոլոր անուշահոտությունները բարերար են ազդում հուզական ոլորտի և
կենսաէներգետիկայի վրա, օժտված են մաշկը " հարդարելու" և բուժելու
հատկություններով։ Յուղերը նաև խթանում են օրգանիզմի
ինքնակարգավորումը։ Այս ամենով հանդերձ` յուրաքանչյուր յուղ ունի իր
ուրույն հատությունը և կիրառման ոլորտը։
ՈՐՈՇ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԲՈՒՐՄՈՒՆՔՆԵՐ
Լավանդա
Լավանդայի նուրբ և քնքուշ
բույրը ազատում է
անհանգստությունից և
գրգռվածությունից,
բարելավում է քունը: Այդ իսկ
պատճառով, հաճախ,
լավանդայի յուղը նշանակում
են նեվրոզների և
մելանխոլիայի դեպքում:
Բացի դրանից այսպիսի
բույրով օդի թարմացուցիչ
աէրոզոլերը շատ լավ
երանգավորում են
բնակարանը՝ հաղորդելով
նրան հանգստացնող աուրա:
ՄԱՆԿԱԿԱՆ ՓՈՇԻ (ПРИСЫПКА)
Մանկական փոշու
նուրբ բույրը մեզ
վերադարձնում է այն
անհոգ ժամանակները,
երբ մենք մեզ զգում
էինք շատ
հարմարավետ և
պաշտպանված:
Նոստալգիկ
հիշողությունները
ունակ են հանել
անհանգստությունն ու
գրգռվածությունը:
Վանիլ
Վանիլի հաճելի բույրը կազատի
ձեզ նյարդայնությունից և կօգնի
հանգստանալ:
Սիրած մարդու բույրը
Ոչինչ այնպես չի
հանգստացնում, ինչպես անչափ
մտերիմ մարդը:Երջանկության
յուրահատուկ բույրը, որը երբեք
չես շփոթի այլ բույրերի հետ,
ձգում և հանգստացնում է,
վռնդում է անհանգստությունը և
հուզվածությունը, լցնում է հոգին
ուրախությամբ: Ուղղակի հպվել,
շոյել և նույնիսկ հոտ քաշել՝
կօգնի ձեզ հաճելիորեն
թուլանալ:
ԹԱՐՄ ՎԱՐՈՒՆԳ
Թարմ վարունգի
բույրը համեմատելի է
տոնական
զգացողությանը:
Առնելով այս բույրը,
դուք կազատվեք
անհանգստությունից,
միգրեններից,
կստանաք սեքսուալ
լիցք:
ՆԱՐԻՆՋ
Օգտագործվում է
արոմաթերապիայում`
հորմոնալ խանգարումների,
հիպերտոնիայի,
դեպրեսիայի, լեղաքարային
հիվանդության,
փորկապության,
դիսբակտերիոզի,
դաշտանադադարի, սրտի
աշխատանքի
խանգարումների դեպքում։
Նարնջի եթերային յուղը
վերականգնում է մաշկի
առաձգականությունը,
պաշտպանում է
անքնությունից,
հանգստացնում է
նյարդային համակարգը։
ՄԵԽԱԿ
Մեխակը հեշտացնում եւ
թարմացնում է շնչառությունը,
մաքրում է արյունը, ամրացնում
սիրտը, նաև ատամնացավի
տեղային ցավազրկման լավ միջոց է:
փոխանցմամբ, մեխակի գլխիկներով
թեյը հզոր հակասթրեսային միջոց է,
այն հրաշալի է ազդում նաեւ
հիշողության վրա:
Մեխակի յուղը բնական
հակաբորբոքային է, արդյունավետ
հակահերպետիկ եւ հակասնկային
միջոց, լավ օգնում է հազի եւ
գլխացավի դեպքում: Այն լայնորեն
կիրառում են արոմաթերապիայում,
որպես հանգստացնող միջոց:
Կան նաեւ հակացուցումներ,
մասնավորապես հղիության
ընթացքում, հիպերտոնիայի եւ
աղեստամոքսային տրակտի
հիվանդությունների դեպքում
խորհուրդ չի տրվում այն
օգտագործել մեծ քանակությամբ:

More Related Content

More from Ani Gasparyan (7)

դեռահասության կամ «ճգնաժամի» տարիք
դեռահասության կամ «ճգնաժամի» տարիքդեռահասության կամ «ճգնաժամի» տարիք
դեռահասության կամ «ճգնաժամի» տարիք
 
Արտ թերապիա
Արտ թերապիաԱրտ թերապիա
Արտ թերապիա
 
Հեքիաթաթերապիա
ՀեքիաթաթերապիաՀեքիաթաթերապիա
Հեքիաթաթերապիա
 
խաղաթերապիա
խաղաթերապիախաղաթերապիա
խաղաթերապիա
 
սիմվոլիզմ
սիմվոլիզմսիմվոլիզմ
սիմվոլիզմ
 
ինքնագնահատական
ինքնագնահատականինքնագնահատական
ինքնագնահատական
 
ինքնագնահատական
ինքնագնահատականինքնագնահատական
ինքնագնահատական
 

Արոմաթերապիա

  • 2. ԱՐՈՄԱԹԵՐԱՊԻԱ Հնուց հայտնի է, որ հոտերը ակտիվորեն ներազդում են մարդու ենթագիտակցության վրա` առաջացնելով զգացմունքների և հոգեվիճակների մի ողջ ալիք։ Անուշահոտություններով բուժել են դեռևս առասպելական Ատլանտիդայում, իսկ կիրառել` Եգիպտոսում։ Անուշահոտությունների մասին հիշատակումներ կան անգամ 5 հազար տարի առաջ հեքիմների կողմից արված գրառումներում, մինչդեռ "խելահեղ" XXI դարի մարդիկ անքան էլ ուշադրություն չեն դարձնում առողջության և տրամադրության վրա բույրերի ներգործությանը։
  • 3. ԱՐՈՄԱԹԵՐԱՊԻԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ XIX դարում դեղաբույսերի և եթերային յուղերի կիրառումը որակում էին որպես հնաոճ հեքիմություն։ Արոմաթերապիային հավատարիմ մնացած բնագավառներն էին հոգեբուժությունն ու նյարդաբանությունը։ Ֆրանսիացի քիմիկոս Ռենե Հետտոֆոսը յուղաբուժությանը երկրորդ կյանք տվեց, այն էլ պատահաբար։ Փորձերից մեկի ժամանակ նա անզգուշորեն այրեց ձեռքը և ցավից ճչալով` մեխանիկորեն մտցրեց կողքին դրված նարդոսայուղի մեջ։ Ի զարմանս գիտնականի` ցավն անմիջապես անցավ, իսկ ապաքինումից հետո ձեռքին գրեթե սպիներ չմնացին։ Այդ էր պատճառը, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներն Հետտոֆոսը միտք հղացավ նարդոսայուղով մշակել վիրավոր զինվորների վերքերն ու այրվածքները։ Հետագայում գիտնականն իր ողջ կյանքը նվիրեց եթերային յուղերի հատկությունների ուսումնասիրմանը, իսկ բուժման նպատակով յուղերի կիրառումն անվանեց արոմաթերապիա։ Ռենե Հետտեֆոսը և իր հետնորդ ֆրանսիացի բժիշկ Ջոն Վալնեն` մարդու ֆիզիոլոգիայի իմացությունը միավորելով հին աղբյուրներից ստացած տեղեկություններին, ստեղծեցին գիտության նոր ճյուղ` "յուղաբուժություն"։
  • 4. ԲՈՒՐՄՈՒՆՔՆԵՐ Բուրմունքը մարդու հիշողության վրա ամենավառ տպավորություն թողնող երևույթներից է։ Ձնծաղիկների բույրը գարնանային տրամադրություն է ստեղծում, ասեղնատերևինը` ամանորյա տոների։ Թարմ թխվածքեղենի հոտը մեզ մանկության գիրկն է տանում... Յուրաքանչյուր կին իր կենսափորձից գիտի, թե որքան կարևոր է ճիշտ օծանելիք ընտրելը, քանզի վերջինիս բուրմունքը, միաձուլվելով մաշկի հոտին, կարող է ստեղծել անկրկնելի ներդաշնակություն և կնոջ կերպարին առանձնահատուկ հմայք հաղորդել։ Բուրմունքի ընտրությամբ մարդկանց կարելի է տարբերակել ըստ սեռի, տարիքի, կազմվածքի և խառնվածքի։ Տղամարդիկ նախընտրում են կոճապղպեղի, կիտրոնի, նիվենու, սոճու, պաչուլիի և սուսամբարի հոտերը։ Մանկական են նարնջի, վարդի, մանդարինի, վանիլի և բերգամոտի հոտերը։ Կանացի են վարդենու, սանդալի, խորդենու, հասմիկի և նարդոսի անուշահոտերը։ Տարեց մարդկանց ճաշակին բնորոշ են սանդալի, մայրու, եղևնու, հազրեվարդի, անանուխի, խնկածաղկի և մրտենու հոտերը։
  • 5. ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԲՈՒՐՄՈՒՆՔՆԵՐԸ ԸՍՏ ԽԱՌՆՎԱԾՔԻ Փխրուն, ասթենիկ կառուցվածքի տեր մարդկանց դուր են գալիս մուսկատի, բերգամոտի, խորդենու, մեղվախոտի, մեխակի և դարչինի հոտերը։ Խոշորամարմին մարդիկ նախընտրում են աղավնարոտի, բուրանոճու, գիհու, եղեսպակի, հազրևարդի և ցիտրուսների հոտերը։ Խոլերիկների համար գրավչական են սանդալի, բերգամոտի, սոճու, թուրինջի, զմռսախոտի և նոճու հոտերը։ Սանգվինիկներին խորհուրդ է տրվում օգտագործել մուսկատի, չինական կիտրոնաթփի կոճապղպեղի, մանդարինի և ուրցի բուրմունքով օծանելիք։
  • 6. ԲՈՒՐՄՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԻՑ Մարդու հոտառության կենտրոնները գտնվում են ուղեղի կեղևի այն մասում, որը պատասխանատու է հուզական ոլորտի համար։ Այդ իսկ պատճառով բնության մեջ գոյություն ունեցող բոլոր հոտերը "հուզական երանգ" ունեն։ Այս երևույթի հիման վրա էլ ստեղծվել է արոմաթերապիան։ Եթերային յուղերի օգնությամբ կարելի է ոչ միայն հավասարակշռության բերել հույզերը, այլև ձերբազատվել սթրեսից, կարգավորել կենտրոնական նյարդային համակարգի լարվածությունը և արգելակումը։ Եթե ավելացնենք, որ կենտրոնական նյարդային համակարգն է կանոնավորում ներքին օրգանների գործունեությունը, պարզ կդառնա, որ արոմաթերապիան ազդում է օրգանիզմի ողջ համակարգի վրա և, ամենակարևորը, յուղերը օգնում են օրգանիզմին` բացահայտելու իր մեջ ամբարված պաշարները։ Այս է պատճառը, որ վերջին տարիներին յուղահիմքերից բազմաթիվ դեղամիջոցներ են պատրաստվել, որոնք գրանցվել են դեղաբանական ձեռնարկներում։ Գործնականում բոլոր եթերային յուղերն ունեն մանրէասպան, հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ։ Բոլոր յուղերը, առանց բացառության, ներազդում են նյարդային համակարգի վրա և բաժանվում հետևյալ խմբերի՝ խթանիչներ, ադապտոգեններ և հանգստացնողներ։ Բոլոր անուշահոտությունները բարերար են ազդում հուզական ոլորտի և կենսաէներգետիկայի վրա, օժտված են մաշկը " հարդարելու" և բուժելու հատկություններով։ Յուղերը նաև խթանում են օրգանիզմի ինքնակարգավորումը։ Այս ամենով հանդերձ` յուրաքանչյուր յուղ ունի իր ուրույն հատությունը և կիրառման ոլորտը։
  • 7. ՈՐՈՇ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԲՈՒՐՄՈՒՆՔՆԵՐ Լավանդա Լավանդայի նուրբ և քնքուշ բույրը ազատում է անհանգստությունից և գրգռվածությունից, բարելավում է քունը: Այդ իսկ պատճառով, հաճախ, լավանդայի յուղը նշանակում են նեվրոզների և մելանխոլիայի դեպքում: Բացի դրանից այսպիսի բույրով օդի թարմացուցիչ աէրոզոլերը շատ լավ երանգավորում են բնակարանը՝ հաղորդելով նրան հանգստացնող աուրա:
  • 8. ՄԱՆԿԱԿԱՆ ՓՈՇԻ (ПРИСЫПКА) Մանկական փոշու նուրբ բույրը մեզ վերադարձնում է այն անհոգ ժամանակները, երբ մենք մեզ զգում էինք շատ հարմարավետ և պաշտպանված: Նոստալգիկ հիշողությունները ունակ են հանել անհանգստությունն ու գրգռվածությունը:
  • 9. Վանիլ Վանիլի հաճելի բույրը կազատի ձեզ նյարդայնությունից և կօգնի հանգստանալ: Սիրած մարդու բույրը Ոչինչ այնպես չի հանգստացնում, ինչպես անչափ մտերիմ մարդը:Երջանկության յուրահատուկ բույրը, որը երբեք չես շփոթի այլ բույրերի հետ, ձգում և հանգստացնում է, վռնդում է անհանգստությունը և հուզվածությունը, լցնում է հոգին ուրախությամբ: Ուղղակի հպվել, շոյել և նույնիսկ հոտ քաշել՝ կօգնի ձեզ հաճելիորեն թուլանալ:
  • 10. ԹԱՐՄ ՎԱՐՈՒՆԳ Թարմ վարունգի բույրը համեմատելի է տոնական զգացողությանը: Առնելով այս բույրը, դուք կազատվեք անհանգստությունից, միգրեններից, կստանաք սեքսուալ լիցք:
  • 11. ՆԱՐԻՆՋ Օգտագործվում է արոմաթերապիայում` հորմոնալ խանգարումների, հիպերտոնիայի, դեպրեսիայի, լեղաքարային հիվանդության, փորկապության, դիսբակտերիոզի, դաշտանադադարի, սրտի աշխատանքի խանգարումների դեպքում։ Նարնջի եթերային յուղը վերականգնում է մաշկի առաձգականությունը, պաշտպանում է անքնությունից, հանգստացնում է նյարդային համակարգը։
  • 12. ՄԵԽԱԿ Մեխակը հեշտացնում եւ թարմացնում է շնչառությունը, մաքրում է արյունը, ամրացնում սիրտը, նաև ատամնացավի տեղային ցավազրկման լավ միջոց է: փոխանցմամբ, մեխակի գլխիկներով թեյը հզոր հակասթրեսային միջոց է, այն հրաշալի է ազդում նաեւ հիշողության վրա: Մեխակի յուղը բնական հակաբորբոքային է, արդյունավետ հակահերպետիկ եւ հակասնկային միջոց, լավ օգնում է հազի եւ գլխացավի դեպքում: Այն լայնորեն կիրառում են արոմաթերապիայում, որպես հանգստացնող միջոց: Կան նաեւ հակացուցումներ, մասնավորապես հղիության ընթացքում, հիպերտոնիայի եւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում այն օգտագործել մեծ քանակությամբ: