Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

խոսրովի

984 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

խոսրովի

  1. 1. Խոսրովի անտառը (Խոսրովի արգելոց) զբաղեցնում է 27000հատարածք: Այն սփռված է Գեղամա լեռնաշղթայիհարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ,Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին: Գտնվում է 1600-2300մ բարձրությունների վրա: Խոսրովի անտառը 1958թ-իցհանդիսանում է պետական արգելոց: Այն կազմակերպվել էբուսական և կենդանական աշխարհի պահպանման,բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով:Լեռնաբազուկների ստորին լանջերում տիրապետում էկիսաանապատային լանդշաֆտը: Անտառային բուսածածկույթըկղզիների ձևով տարածված է միջին բարձրություններում ևհանդես է գալիս գիհու նոսր անտառներով ու կաղնուտներով:Կան նաև լայնատերև իլենի, բռնչենի, արոսենի, կովկասյանցախակեռաս: Ավելի բարձր` լեռնատափաստանայինբուսածածկույթ է:
  2. 2. Կենդանական աշխարհին բնորոշ են հայկականմուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը:Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ, վարազ,աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ ևայլն: Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը.հանդիպում են սև ցին, գառնանգղ, սպիտակագլուխանգղ, արծիվ, վայրի աղավնի, ճայ և այլն: Կանբազմաթիվ սողուններ, մասնավորապես` թունավորգյուրզան: 1954թ-ից կլիմայավարժեցվում էուսսուրական բծավոր եղջերուն:
  3. 3. Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը,Հավուց Թառը, Կաքավաբերդը, միջնադարյանկամուրջ և այլ պատմական հուշարձաններ:Խոսրովի անտառով անցնում է ջրառատ Ազատգետը, որի վտակների վրա կան բազմաթիվհիասքանչ ջրվեժներ: «Խոսրովի անտառ»անվանումն ստացել է Խոսրով ԵրկրորդԿոտակ թագավորի պատվին: Ըստ Խորենացու,Խոսրովի գահակալության ժամանակ,արգելոցի տարածքում կատարվել ենանտառատնկումներ:
  4. 4. Խոսրովի անտառի տարածքում հայտնաբերված հազվագյուտկենդանիների ոչնչացման փաստերը ցնցել են շատերին:Բնապահպանության նախարարությունը ձգտում է ամեն կերպիրենից վանել պատասխանատվությունը, անգամհայտարարել, թե կատարվածը չի գտնվում արգելոցիտարածքում, սակայն փաստերն այլ բան են հաստատում:Որսագողությունն ու հազվագյուտ կենդանիների ուձկնատեսակների ոչնչացումը Հայաստանում տեղի է ունենումոչ միայն արգելոցներում, այլև մյուս անտառներում, ջրայինտարածքներում:Մասնագետները հաշվարկել են, որ վերջին 10 տարումՀայաստանում ոչնչացվել է ավելի քան 20 կենդանականտեսակ, որոնցից մի քանիսը համարվում էին Կարմիր գրքումգրանցվածներ: Գրեթե կենդանազրկվել են Լոռու և Սյունիքիանտառները, Շիրակի հարթավայրում այլևս չկան այստարածքին բնորոշ կենդանիները, իսկ ջրային տարածքներումոչնչացվել է մոտ 8 ձկնատեսակ:
  5. 5. Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիսգնահատմամբ` բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանումկազմում է 1000-1500 առանձնյակ: Այն զգալիորեն գերազանցումէ այլ հեղինակների ավելի վաղ տվյալները: Պոպուլյացիանխիստ մասնատված է մանր, իրարից տարանջատվածխմբավորումներՎտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, հողերիյուրացումը,լեռնային արդյունաբերության զարգացումը,բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը:
  6. 6. Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում:Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1)“Vulnerable A2cd” կարգավիճակով: Բնության պահպանությանմիջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներովգնահատվում է որպես «Խոցելի` VU C2a(i):Տարածվածությունը: Տեսակի արեալը ներառում է ՀյուսիսայինԿովկասից (Դաղստան) մինչև Պակիստան և Աֆղանստանընկած տարածաշրջանը:Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովիանտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան»ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում:WWF աջակցում է բեզոարյան այծի արեալի սահմաններում նորպահպանվող տարածքների ստեղծման և զարգացմանաշխատանքներին: Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարըորսագողության դեմ և խստացնել բնապահպանական ռեժիմը:

×