Լուվրի թանգարան
Լուվրի թանգարան
 Լուվրն աշխարհի խոշորագույն
թանգարաններից է. հիմնադրվել է 1791 թ-ին,
Փարիզում` որպես ազգային գեղարվեստական
 թանգարան. բացվել է 1793 թ-ին:
Լուվրի թանգարան
Լուվրի թանգարան
 «Լուվրը» սաքսոներեն է. նշանակում է ամուր կառույց:
 XII դարի վերջին Ֆիլիպ Ավգուստ թագավորի հրամանով
Սենայից ոչ հեռու կառուցվել է հզոր մի ամրոց՝ Փարիզը
սաքսերի հարձակումից պաշտպանելու նպատակով, որը
հետագայում վերակառուցվել է դղյակի: XIV դարում
ամրոցը Կառլոս V Իմաստունի նստավայրն էր: 1546–74
թթ-ին Ֆրանցիսկ I թագավորի հրամանով դղյակի
տեղում ճարտարապետ Պիեռ Լեսկոն Վերածննդի ոճով
կառուցել է թագավորական պալատը, որը
քանդակազարդել է Ժան Գոժոնը: Այժմ պալատը Լուվրի
Քառակուսի բակի մի մասն է: XVI դարի 2-րդ կեսին
կառուցվել են պալատի Փոքր և Մեծ սրահները, որտեղ
բնակվել են նկարիչներ, ոսկերիչներ, ստեղծվել են
գորգագործական արհեստանոցներ, իսկ ավելի ուշ՝ նաև
տպարան:
Լուվրի թանգարան
Լուվրի թանգարան
 1624 թ-ին ճարտարապետ Ժակ Լեմերսիեն կառուցել է
«Ժամացույցների տաղավարը», իսկ Լուի Լևոն կառուցապատել է
բակը և ձևավորել ներքին ճակատները: 1661 թ-ին Փոքր սրահը
վերակառուցվել է Ապոլլոնի սրահի, որի ներսը ձևավորել է նկարիչ
Շառլ Լեբրենը: 1667–74 թթ-ին ճարտարապետ Կլոդ Պեռոն դասական
ոճով կառուցել է Լուվրի արևելյան ճակատը և սյունաշարը: Լուվրի
շինարարությունն ավարտվել է 1850-ական թականներին, երբ
ճարտարապետներ Լուվր Վիսկոնտին և Լեֆյուելը պալատական
համալիրին կից կառուցել են այսպես կոչված Նոր Լուվրը, որի 2
մասնաշենքերը հյուսիսից շրջապատել են համալիրը՝ Մեծ սրահի
երկայնքով: Այժմ Լուվրի գլխավոր մուտքն ապակեպատ Մեծ բուրգն է
(1989 թ., ճարտարապետ՝ Յոհ Մինգ Պի):
 Թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը եղել են թագավորական
հավաքածուները, որոնք հետագայում համալրվել են
մենաստանների, եկեղեցիների և ազգայնացված որոշ տոհմական
հավաքածուներով, նաև Նապոլեոնի արշավանքների ավարով,
բազմաթիվ նվիրաբերումներով:
Լուվրի թանգարան
Լուվրի թանգարան
 Լուվրն ունի արևելյան, եգիպտական, հունական և
հռոմեական հնագույն իրերի, քանդակի,
գեղանկարի, դեկորատիվ-կիրառական արվեստի և
այլ բաժիններ: Առավել լիակատար ներկայացված է
ֆրանսիական արվեստը. ցուցադրված են Նիկոլա
Պուսսենի, Ժորժ դը Լատուրի, Անտուան Վատտոյի,
Ժակ Լուի Դավիդի, Ռաֆայել. «Բալթազար
Կաստիլյոնեի դիմանկարը» (1514–16 թթ.)
 Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի և ուրիշների
գործերից: Լուվրում են համաշխարհային արվեստի
մի շարք գլուխգործոցներ՝ «Սամոթրակիական
Նիկեն», «Միլոսյան Վեներան», Միքելանջելոյի
«Ստրուկները», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա
Լիզան»
Լուվրի թանգարան
Լուվրի թանգարան
 («Ջոկոնդա»), Ռեմբրանդի «Բերսաբեն», նաև
Ռաֆայելի, Տիցիանի, Վերոնեզեի, Ռուբենսի, Յան
վան Էյքի և ուրիշների գործերից: Լուվրի
ենթակայությամբ են գործում Իմպրեսիոնիզմի
թանգարանը (բացվել է 1947 թ-ին՝ Ժյո դը Պոմ
պատկերասրահում) և «Օրանժերեա» սրահը:
 Լուվրի Դեկորատիվ արվեստի թանգարանում
բացվել են` 1970 թ-ին` «Հայկական արվեստը
Ուրարտուից մինչև մեր օրերը», 2007 թ-ին՝ «Սուրբ
Հայաստան» (ցուցադրվել է հայկական մշակույթի
շուրջ 200 գլուխգործոց) ցուցահանդեսները:
«Հայկական հանրագիտարան.
հրատարակչությունը» լույս է ընծայել վերջին
ցուցադրության կատալոգը՝ «Սուրբ Հայաստան»
(2007 թ.)
Միջին դպրոց 6-2 դասարան
Նյութը
Պատրաստեց`
Աննա Ստեփանյանը

Լուվրի թանգարան

  • 1.
  • 2.
    Լուվրի թանգարան  Լուվրնաշխարհի խոշորագույն թանգարաններից է. հիմնադրվել է 1791 թ-ին, Փարիզում` որպես ազգային գեղարվեստական  թանգարան. բացվել է 1793 թ-ին:
  • 3.
  • 4.
    Լուվրի թանգարան  «Լուվրը»սաքսոներեն է. նշանակում է ամուր կառույց:  XII դարի վերջին Ֆիլիպ Ավգուստ թագավորի հրամանով Սենայից ոչ հեռու կառուցվել է հզոր մի ամրոց՝ Փարիզը սաքսերի հարձակումից պաշտպանելու նպատակով, որը հետագայում վերակառուցվել է դղյակի: XIV դարում ամրոցը Կառլոս V Իմաստունի նստավայրն էր: 1546–74 թթ-ին Ֆրանցիսկ I թագավորի հրամանով դղյակի տեղում ճարտարապետ Պիեռ Լեսկոն Վերածննդի ոճով կառուցել է թագավորական պալատը, որը քանդակազարդել է Ժան Գոժոնը: Այժմ պալատը Լուվրի Քառակուսի բակի մի մասն է: XVI դարի 2-րդ կեսին կառուցվել են պալատի Փոքր և Մեծ սրահները, որտեղ բնակվել են նկարիչներ, ոսկերիչներ, ստեղծվել են գորգագործական արհեստանոցներ, իսկ ավելի ուշ՝ նաև տպարան:
  • 5.
  • 6.
    Լուվրի թանգարան  1624թ-ին ճարտարապետ Ժակ Լեմերսիեն կառուցել է «Ժամացույցների տաղավարը», իսկ Լուի Լևոն կառուցապատել է բակը և ձևավորել ներքին ճակատները: 1661 թ-ին Փոքր սրահը վերակառուցվել է Ապոլլոնի սրահի, որի ներսը ձևավորել է նկարիչ Շառլ Լեբրենը: 1667–74 թթ-ին ճարտարապետ Կլոդ Պեռոն դասական ոճով կառուցել է Լուվրի արևելյան ճակատը և սյունաշարը: Լուվրի շինարարությունն ավարտվել է 1850-ական թականներին, երբ ճարտարապետներ Լուվր Վիսկոնտին և Լեֆյուելը պալատական համալիրին կից կառուցել են այսպես կոչված Նոր Լուվրը, որի 2 մասնաշենքերը հյուսիսից շրջապատել են համալիրը՝ Մեծ սրահի երկայնքով: Այժմ Լուվրի գլխավոր մուտքն ապակեպատ Մեծ բուրգն է (1989 թ., ճարտարապետ՝ Յոհ Մինգ Պի):  Թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը եղել են թագավորական հավաքածուները, որոնք հետագայում համալրվել են մենաստանների, եկեղեցիների և ազգայնացված որոշ տոհմական հավաքածուներով, նաև Նապոլեոնի արշավանքների ավարով, բազմաթիվ նվիրաբերումներով:
  • 7.
  • 8.
    Լուվրի թանգարան  Լուվրնունի արևելյան, եգիպտական, հունական և հռոմեական հնագույն իրերի, քանդակի, գեղանկարի, դեկորատիվ-կիրառական արվեստի և այլ բաժիններ: Առավել լիակատար ներկայացված է ֆրանսիական արվեստը. ցուցադրված են Նիկոլա Պուսսենի, Ժորժ դը Լատուրի, Անտուան Վատտոյի, Ժակ Լուի Դավիդի, Ռաֆայել. «Բալթազար Կաստիլյոնեի դիմանկարը» (1514–16 թթ.)  Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի և ուրիշների գործերից: Լուվրում են համաշխարհային արվեստի մի շարք գլուխգործոցներ՝ «Սամոթրակիական Նիկեն», «Միլոսյան Վեներան», Միքելանջելոյի «Ստրուկները», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան»
  • 9.
  • 10.
    Լուվրի թանգարան  («Ջոկոնդա»),Ռեմբրանդի «Բերսաբեն», նաև Ռաֆայելի, Տիցիանի, Վերոնեզեի, Ռուբենսի, Յան վան Էյքի և ուրիշների գործերից: Լուվրի ենթակայությամբ են գործում Իմպրեսիոնիզմի թանգարանը (բացվել է 1947 թ-ին՝ Ժյո դը Պոմ պատկերասրահում) և «Օրանժերեա» սրահը:  Լուվրի Դեկորատիվ արվեստի թանգարանում բացվել են` 1970 թ-ին` «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը», 2007 թ-ին՝ «Սուրբ Հայաստան» (ցուցադրվել է հայկական մշակույթի շուրջ 200 գլուխգործոց) ցուցահանդեսները: «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել վերջին ցուցադրության կատալոգը՝ «Սուրբ Հայաստան» (2007 թ.)
  • 11.
    Միջին դպրոց 6-2դասարան Նյութը Պատրաստեց` Աննա Ստեփանյանը