ԼՈՒՎՐԻ
Լուվրը նախկինում հանդիսանումէր ֆրանսիական թագավորական
պալատ, ավերված Տուիլիերի պալատի հետ Փարիզի գլխավոր
ամրոց։ Լուվրում ներկացաված ստեղծագործությունները բազմազան են՝
նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ,
հնեաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ
կիրառական արվեստ և այլն։ ։Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում
ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան
Վեներան, Լեոնարդո դե ԴավինչիՄոնա Լիզա ( Ջոկոնդա),Էժեն
Դելակրուային «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, և
բազմաթիվ այլ ստեղծագոծություններ։
3.
ՄՈՆԱ ԼԻԶԱ
Մոնա Լիզա(Տիկին Լիզա Ջոկոնդայի
դիմանկարը), կերպարվեստի գլուխգործոց, աշխարհի
ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը, որի
մասին ամենաշատն է գրվել, որը նայելու համար այցելել են
ամենաշատ մարդիկ և որի թեմայով արված պարոդիաներն
ամենաշատն են։
Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենացիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի
կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է, որն ստեղծել է Լեոնարդո դա
Վինչին1503-1507 թվականների միջև։ Մոնա Լիզայի դեմքի
առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է
միլիոնավոր մարդկանց։ Իսկ նրա ետևի բնապատկերը էլ ավելի
խորհրդավորություն է հաղորդում ամբողջ նկարին. այն կարծես թե
երևակայության արդյունք է, և ոչ՝ իրական վայր։ Այն ձեռք է բերել
Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա-ը և ներկայումս հանդիսանում
է Ֆրանսիայի Հանրապետության սեփականությունը։ 1797 թվականից
պահվում է Փարիզի Լուվր թանգարանում։