• Պիեռ ՕգյուստՌենուար (ֆր. Pierre-
Auguste Renoir),
(1841 թ. փետրվարի 25, Լիմոգես, –
1919 թ. դեկտեմբերի
3) իմպրեսիոնիստական ոճիֆրանս
իացի ականավոր գեղանկարիչֈ
• Օգյուստ Ռենուարը 1844 թ-ին
ընտանիքի հետ տեղափոխվել է
Փարիզֈ Վաղ տարիքից երգել է
եկեղեցական երգչախմբում
(խմբավարը՝ կոմպոզիտոր Շառլ
Գունոն, մեծ ապագա է գուշակել
նրան երաժշտության
բնագավառում)։
3.
• 13 տարեկանիցաշխատել է
ճենապակու գործարանում. ձևավորել
է սպասք, վարագույրներ ու
հովհարներ, միաժամանակ հաճախել է
գեղանկարչության դպրոցֈ 1860 թ-ին
Լուվրում եղել է պատճենահանֈ 1862–
64 թթ-ին սովորել է Փարիզի
գեղարվեստի դպրոցում ու Շառլ Գլեյրի
արվեստանոցում, որտեղ մտերմացել է
Կլոդ Մոնեի և Ալֆրեդ Սիսլեյի հետ,
ուսումնասիրել ու կրկնօրինակել է
անվանի նկարիչների գործերֈ
4.
• Ռենուարի վաղշրջանի նկարներում
նկատելի է Գյուստավ Կուրբեի և
Էդուարդ Մանեի ազդեցությունը՝
լուսաօդային փոփոխական
գեղեցկությունը, հատկապես
մարդկային կերպարների
բազմազանությունը («Սենի
լողատեղին», 1869 թ.)։Հետագայում
նրա գունապատկերները դարձել են
թափանցիկ ու պայծառ («Օթյակ»,
1874 թ.)։Ի տարբերություն մի շարք
իմպրեսիոնիստների՝ Ռենուարին
առավել հետաքրքրել են մարդու
անհատականությունը, նրա
անկաշկանդ կապը բնության հետֈ
5.
• Նա ճշգրիտարտահայտել է բնորդի
տրամադրության նրբերանգները,
բացահայտել փարիզեցի կանանց
յուրահատուկ ու անկրկնելի
հմայքը, պատանեկան
բնավորության
անմիջականությունըֈ Լավագույն
գործերից են Ժաննա Սամարիի
(1877 թ.) և Վիկտոր Շոկեի (1880 թ.)
դիմանկարները, «Հովանոցներ»
(1879 թ.), «Երկնագույն
ժապավենով օրիորդ Գրիմպելը»
(1880 թ.), «Հովհարով աղջիկը»
(մոտ 1881 թ.) և այլ գործերֈ
6.
• Նկարչին հրապուրելէ քաղաքի
աղմկոտ, կենսուրախ կյանքը. նա
ջերմ ու վառ երանգներով
պատկերել է պուրակներում
զբոսնող փարիզեցիների, սիրահար
զույգերի, սրճարանների
այցելուների, լուսավոր և ժպտադեմ
մանուկների:Առանձնապես գրավիչ
են նրա ստեղծած կանանց
կերպարների պլաստիկությունը,
մաշկի գունային բացառիկ
նրբագեղությունը:
7.
• Օգյուստ Ռենուարը
հոդացավերիպատճառով
կյանքի վերջին տարիներին
գամված էր հաշմանդամի
սայլակինֈ Երբ
վերջնականապես թուլացել են
նրա մատները, նկարչի
խնդրանքով մատիտը կապել
են ձեռքին, և նա շարունակել է
նկարելֈ «Ես երջանիկ մարդ եմ,
քանզի այժմ, նկարելուց բացի,
էլ ոչնչի ընդունակ չեմ»,–
կատակել է Ռենուարըֈ