   Արշիլ Գորկի (հայկական անունը՝
    Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ապրիլի
    15 1904 – հուլիսի 21 1948:
    Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ,
    ծնվել է արևմտյան
    Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր
    նահանգի Խորգոմ գյուղում։
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
   Նախնական կրթություն ստացել է Խորգոմի
    և Վանի հայկական դպրոցներում։1914 թ.
    մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք
    քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա
    տեղափոխվում Երևան։Ոստանիկը սովորում
    է Երևանի թեմական դպրոցում, որտեղ
    ուսանում է նկարչություն և փայտի
    փորագրություն։1916 թ. մեծ քույրերը
    մեկնում են ԱՄՆ, 1919 թ. մահանում է մայրը։
    Ոստանիկը և քույրը տեղափոխվում են
    Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թ. մեկնում
    են ԱՄՆֈ
   1939 թ.մասնակցում է Նյու
    Յորքի համաշխարհային ցուցահանդեսի
    դեկորատիվ աշխատանքներին։1941 թ.
    ամուսնանում է Ագնես Մակգրոդերի
    հետ։1945 թ. տեղափոխվում է Ռոքբուրի
    Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան
    Լևի պատկերասրահում բացվելիք
    ցուցահանդեսին. սակայն 1946 թ. այրվում
    են արվեստանոցը, 36 նկար և
    գրադարանը։ Նույն թվականին տանում է
    քաղցկեղի վիրահատություն։
   1948 թ. ավտովթարից վնասվում է
    ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը
    դառնում է անաշխատունակ։
    Չդիմանալով վերջի տարիների
    դժվարություններին 1948 Գորկին
    ինքնասպան է լինում։
   Հավանաբար բոլորն արդեն գիտեն, որ Հայաստանի
    ազգային պատկերասրահում հուլիսի 7-ին բացվել ու
    մինչև հոկտեմբերի 15-ը կգործի Սալվադոր Դալիի
    օֆորտների ցուցահանդեսը, սակայն քչերն են երևի
    տեղյակ, որ ցուցահանդեսի
    շրջանակներում ցուցադրվում է Արշիլ Գորկու
    գրաֆիկայի մեկ բնօրինակ: Նկարը պատկերասրահին
    տրամադրել է մասնավոր կոլեկցիոներ: Ազգային
    պատկերասրահի ֆոնդերում Գորկի առհասարակ չկա,
    ինչպես նաև չկան սյուրռեալիզմի ու իմպրեսիոնիզմի
    ուղղությունները ներկայացնող նկարիչների
    աշխատանքներ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մի
    քանի տարի է, ինչ գործում է Արշիլ Գորկու
    թանգարան, որտեղ առայժմ ցուցադրվում են Գորկու
    աշխատանքների վերատպություններ. դրանցից
    երկուսը ցուցադրված էին այս շարքում:

   Ցուցահանդեսում ներկայացված է 160 աշխատանք, որից
    120-ը Դալիի օֆորտների հավաքածուն են: Կան նաև մի
    քանի Կանդինսկի, Հանս Բելմեր, Լեոնոր Ֆինին և Ջորջո դե
    Կիրիկո: Ցուցահանդեսը կրում է «Սյուրռեալիզմը և հայ
    նկարիչները» խորագիրը. մշակույթի նախարարությունը
    որոշել է սյուրռեալիզմի կարկառուն ներկայացուցիչների
    համատեքստում ցուցադրել նաև սյուրռեալիզմի
    ազդեցությունը կրող հայ նկարիչներին: Առանձին սրահով
    ներկայացված են Քոչար, Թութունջյան, Հակոբյան,
    Փարաջանով և այլք:
   Սյուրռեալիզմը արվեստի ուղղություն է, որը ձևավորվել է
    1920-ականներին Ֆրանսիայում: Հիմնադիրը համարվում է
    գրող, բանաստեղծ Անդրե Բրետոնը: Այս ուղղության
    հիմքում ընկած է ռեալիզմի և աբսուրդի
    համադրությունը:Բացի հայ նկարիչների
    աշխատանքներից, որոնք բերված են Հայաստանի տարբեր
    թանգարաններից, ողջ հավաքածուն պատկերասրահին
    տրամադրել է Լոս Անջելեսում բնակվող Քրիստին
    Արժիլեն, որի ամուսինը հայ է: Նրանք մի քանի անգամ
    եղել են Հայաստանում, և Քրիստինը միտք է հայտնել, թե
    լավ կլիներ, որ Հայաստանում ևս բացվեր Դալիի
    ցուցահանդես:
Նյութը պատրաստեց`
Միքայելյան Արտյուշը`

9.2 դասարանի սովորող`

Մխիթար Սեբաստացի
 Կրթահամալիր
արշիլ գորկի

արշիլ գորկի

  • 2.
    Արշիլ Գորկի (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ապրիլի 15 1904 – հուլիսի 21 1948: Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։
  • 3.
    ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ  Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։1914 թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։1916 թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թ. մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թ. մեկնում են ԱՄՆֈ
  • 5.
    1939 թ.մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։1941 թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։1945 թ. տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։
  • 7.
    1948 թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին 1948 Գորկին ինքնասպան է լինում։
  • 8.
    Հավանաբար բոլորն արդեն գիտեն, որ Հայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 7-ին բացվել ու մինչև հոկտեմբերի 15-ը կգործի Սալվադոր Դալիի օֆորտների ցուցահանդեսը, սակայն քչերն են երևի տեղյակ, որ ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվում է Արշիլ Գորկու գրաֆիկայի մեկ բնօրինակ: Նկարը պատկերասրահին տրամադրել է մասնավոր կոլեկցիոներ: Ազգային պատկերասրահի ֆոնդերում Գորկի առհասարակ չկա, ինչպես նաև չկան սյուրռեալիզմի ու իմպրեսիոնիզմի ուղղությունները ներկայացնող նկարիչների աշխատանքներ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մի քանի տարի է, ինչ գործում է Արշիլ Գորկու թանգարան, որտեղ առայժմ ցուցադրվում են Գորկու աշխատանքների վերատպություններ. դրանցից երկուսը ցուցադրված էին այս շարքում: 
  • 9.
    Ցուցահանդեսում ներկայացված է 160 աշխատանք, որից 120-ը Դալիի օֆորտների հավաքածուն են: Կան նաև մի քանի Կանդինսկի, Հանս Բելմեր, Լեոնոր Ֆինին և Ջորջո դե Կիրիկո: Ցուցահանդեսը կրում է «Սյուրռեալիզմը և հայ նկարիչները» խորագիրը. մշակույթի նախարարությունը որոշել է սյուրռեալիզմի կարկառուն ներկայացուցիչների համատեքստում ցուցադրել նաև սյուրռեալիզմի ազդեցությունը կրող հայ նկարիչներին: Առանձին սրահով ներկայացված են Քոչար, Թութունջյան, Հակոբյան, Փարաջանով և այլք:  Սյուրռեալիզմը արվեստի ուղղություն է, որը ձևավորվել է 1920-ականներին Ֆրանսիայում: Հիմնադիրը համարվում է գրող, բանաստեղծ Անդրե Բրետոնը: Այս ուղղության հիմքում ընկած է ռեալիզմի և աբսուրդի համադրությունը:Բացի հայ նկարիչների աշխատանքներից, որոնք բերված են Հայաստանի տարբեր թանգարաններից, ողջ հավաքածուն պատկերասրահին տրամադրել է Լոս Անջելեսում բնակվող Քրիստին Արժիլեն, որի ամուսինը հայ է: Նրանք մի քանի անգամ եղել են Հայաստանում, և Քրիստինը միտք է հայտնել, թե լավ կլիներ, որ Հայաստանում ևս բացվեր Դալիի ցուցահանդես:
  • 10.
    Նյութը պատրաստեց` Միքայելյան Արտյուշը` 9.2դասարանի սովորող` Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր