Նիկոլա
     Պուսեն
  (1594-1665թթ.)
Ֆրանսիացի հայտնի
նկարիչ, ֆրանսիական
կլասիցիզմի հիմնադիրը:
Անդրադառնալով անտիկ
առասպելաբանության, հին
աշխարհի պատմության,
Աստվածաշնչի թեմաներին`
Պուսենը թաքցնում էր իր
ժամանակաշրջանին բնորոշ
թեմաները:
Նիկոլա Պուսենը ծնվել է 1594թ. Նորմանդիայում:
Ռաֆայելի ստեղծագործությունների հանդեպ
ունեցած հետաքրքրությունը երիտասարդ
նկարչին առաջնորդում են դեպի մեծն
վարպետի հայրենիք` Իտալիա: Մինչև
Հավերժական քաղաք այցելելը Պուսենը լինում
է Վենեցիայում, որտեղ ծանոթանում է Տիցիանի
ստեղծ.: Այս ժամանակահատվածին էլ
վերագրվում են նկարչի առաջին հայտնի
գործերը: Պուսենի համբավը տարածվեց
ամբողջ Հռոմով մեկ, նա անգամ պատվեր
ստացավ գծագրել Սբ. Պետրոս տաճարի
մատուռներից մեկի խորանը: Եկեղեցային
խոշոր պատվերներ կատարելու փոխարեն
նկարիչը սկսում է ստեղծագործել հին աշխարհի
պատմության և առասպելաբանության
թեմաներով: Շուտով նա դառնում է
գեղանկարչության մեջ կլասիցիզմի գլխավոր
դեմքերից մեկը, ու նրա ազդեցությունը
ֆրանսիական արվեստի վրա դեռ երկար
ժամանակ պահպանվում է:
1626-1628թթ. Պուսենը նկարեց «Գերմանիկի մահը» նկարը,
որը պատվիրել էր կարդինալ Ֆրանչեսկա Բարբերինին:
Դրանից հետո նկարչի համբավը նշանակալիորեն
մեծացավ: Շատերն են համաձայն այն մտքի հետ, որ
«Գերմանիկի մահը» Պուսենի ամենահայտնի գործերից
մեկն է: 1798թ. անգլո-շվեյցարացի նկարիչ Անրի Ֆյուսլին
գրեց, որ «միայն այս նկարը բավարար էր, որպեսզի Պուսենի
անունը Հավերժության մեջ պահպանվեր»: Նկարում
պատկերված է լեգեոներների հրաժեշտը մահացած
հրամանատարի հետ: Հերոսի մահը ընդունվում է որպես
հասարակական նշանակություն ունեցող ողբերգություն:
Նկարի գաղափարը պարտքին ծառայելն է: Այս
ստեղծագործության մեջ արծարծվել են կլասիցիզմի
հիմնական գծերը. գործողության պարզություն,
կոմպոզիցիայի ներդաշնակություն, խմբավորումների
հակադրություն:
«Գերմանիկի մահը»
Ի՞նչ գաղտնիք է պարունակում Նիկոլա Պուսենի
        «Արկադյան հովիվներ» կտավը
Զարմացած հովիվները, սալաքարի վրա խոնարհված, կարդում են
Et ego in Arcadia (Ես եղել եմ Արկադիայում) արտահայտությունը:
Որտե՞ղ է գտնվում Արկադիան: Համանուն լեռնային վայր գտնվում
է Հունաստանի հարավում, որի բնակիչները հնում
մասնավորապես հովիվներ ու որսորդներ են եղել:
Հռոմեացի և հույն բանաստեղծները Արկադիան ընդունում էին ոչ
միայն որպես տեղանուն, այլ` մարդու և բնության
ներդաշնակության խորհրդանիշ:
Իսկ ո՞վ է այդ առեղծվածային «ես»-ը: Միգուցե անհրաժեշտ է այս
արտահայտությունը փոխաբերական իմաստով ընկալել:
Արկադիան հիշեցնում է երիտասարդության, լքված հարազատ
վայրերի մասին, որտեղ մարդ մի ժամանակ երջանիկ է զգացել:
Շատ բանաստեղծներ այս բառերը հետևյալ կերպ են թարգմանել.
«Եվ ես նույնպես եղել եմ Արկադիայում»` նկատի ունենալով «Ես
նույնպես եղել եմ երիտասարդ ու անհոգ»: Լյուդովիկոս 14-րդը,
հավանաբար, նույնպես կարոտում էր իր երիտասարդությունը,
երբ նայում էր Պուսենի վրձնին պատկանող իր սիրելի նկարին:
Վերջին տարիներին
 (1650-1665) Պուսենը
 ավելի շատ
 պատկերում էր
 բնանկարներ, որի
 հերոսները կապված
 էին գրական,
 առասպելական
 սցենարների հետ:
 1660թ. ամռանը նա
 ստեղծում է Տարվա 4
 եղանակները
 բնանկարների
 սերիան`
 աստվածաշնչյան
 թեմաներով,
 խորհրդանշելով
 աշխարհի ու
 մարդկության
 պատմությունը:
«Սցիպիոնի մեծահոգությունը»
Սցիպիոնի մեծահոգությունն այն էր,
որ նա ազատեց կալանավորներին ու
կազմակերպեց նրանց տունդարձը,
ինչպես նաև պաշտպանեց
իսպանացի անվանի աղջիկների
պատիվը, որի միջոցով նվաճեց
Հռոմի կողմն անցած բազմաթիվ
իսպանացիների ընկերությունը:
Որպես վերջաբան
17-րդ դարի այս ֆրանսիացի նկարչի
  ստեղծագործությունները դժվար է մտցնել
  մեկ ուղղության մեջ: Նիկոլա Պուսենը
  ամբողջ կյանքն անցկացրեց փնտրտուքների
  մեջ, իրեն փորձեց կլասիցիզմի և բարոկկոյի
  ոճերի մեջ, պատկերեց առասպելական
  տեսարաններ, բնանկարներ: «Ես
  փոփոխությունների մեծ սիրահար չեմ,
  պարզապես սիրում եմ ռիսկի դիմել, որն
  առնչվում է հենց այդ փոփոխությունների
  հետ»,- խոստովանում է նկարիչը:
Աիդա Գրիգորյան, 11-1
Օգտ. հղումներ`
http://www.vp-studio.ru/recenzii/76-nikola-
  pussen-arkadskie-pastuhi.html
http://bibliotekar.ru/muzeumLuvr/31.htm

Նիկոլա Պուսեն

  • 1.
    Նիկոլա Պուսեն (1594-1665թթ.) Ֆրանսիացի հայտնի նկարիչ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրը: Անդրադառնալով անտիկ առասպելաբանության, հին աշխարհի պատմության, Աստվածաշնչի թեմաներին` Պուսենը թաքցնում էր իր ժամանակաշրջանին բնորոշ թեմաները:
  • 2.
    Նիկոլա Պուսենը ծնվելէ 1594թ. Նորմանդիայում: Ռաֆայելի ստեղծագործությունների հանդեպ ունեցած հետաքրքրությունը երիտասարդ նկարչին առաջնորդում են դեպի մեծն վարպետի հայրենիք` Իտալիա: Մինչև Հավերժական քաղաք այցելելը Պուսենը լինում է Վենեցիայում, որտեղ ծանոթանում է Տիցիանի ստեղծ.: Այս ժամանակահատվածին էլ վերագրվում են նկարչի առաջին հայտնի գործերը: Պուսենի համբավը տարածվեց ամբողջ Հռոմով մեկ, նա անգամ պատվեր ստացավ գծագրել Սբ. Պետրոս տաճարի մատուռներից մեկի խորանը: Եկեղեցային խոշոր պատվերներ կատարելու փոխարեն նկարիչը սկսում է ստեղծագործել հին աշխարհի պատմության և առասպելաբանության թեմաներով: Շուտով նա դառնում է գեղանկարչության մեջ կլասիցիզմի գլխավոր դեմքերից մեկը, ու նրա ազդեցությունը ֆրանսիական արվեստի վրա դեռ երկար ժամանակ պահպանվում է:
  • 3.
    1626-1628թթ. Պուսենը նկարեց«Գերմանիկի մահը» նկարը, որը պատվիրել էր կարդինալ Ֆրանչեսկա Բարբերինին: Դրանից հետո նկարչի համբավը նշանակալիորեն մեծացավ: Շատերն են համաձայն այն մտքի հետ, որ «Գերմանիկի մահը» Պուսենի ամենահայտնի գործերից մեկն է: 1798թ. անգլո-շվեյցարացի նկարիչ Անրի Ֆյուսլին գրեց, որ «միայն այս նկարը բավարար էր, որպեսզի Պուսենի անունը Հավերժության մեջ պահպանվեր»: Նկարում պատկերված է լեգեոներների հրաժեշտը մահացած հրամանատարի հետ: Հերոսի մահը ընդունվում է որպես հասարակական նշանակություն ունեցող ողբերգություն: Նկարի գաղափարը պարտքին ծառայելն է: Այս ստեղծագործության մեջ արծարծվել են կլասիցիզմի հիմնական գծերը. գործողության պարզություն, կոմպոզիցիայի ներդաշնակություն, խմբավորումների հակադրություն:
  • 4.
  • 5.
    Ի՞նչ գաղտնիք էպարունակում Նիկոլա Պուսենի «Արկադյան հովիվներ» կտավը
  • 6.
    Զարմացած հովիվները, սալաքարիվրա խոնարհված, կարդում են Et ego in Arcadia (Ես եղել եմ Արկադիայում) արտահայտությունը: Որտե՞ղ է գտնվում Արկադիան: Համանուն լեռնային վայր գտնվում է Հունաստանի հարավում, որի բնակիչները հնում մասնավորապես հովիվներ ու որսորդներ են եղել: Հռոմեացի և հույն բանաստեղծները Արկադիան ընդունում էին ոչ միայն որպես տեղանուն, այլ` մարդու և բնության ներդաշնակության խորհրդանիշ: Իսկ ո՞վ է այդ առեղծվածային «ես»-ը: Միգուցե անհրաժեշտ է այս արտահայտությունը փոխաբերական իմաստով ընկալել: Արկադիան հիշեցնում է երիտասարդության, լքված հարազատ վայրերի մասին, որտեղ մարդ մի ժամանակ երջանիկ է զգացել: Շատ բանաստեղծներ այս բառերը հետևյալ կերպ են թարգմանել. «Եվ ես նույնպես եղել եմ Արկադիայում»` նկատի ունենալով «Ես նույնպես եղել եմ երիտասարդ ու անհոգ»: Լյուդովիկոս 14-րդը, հավանաբար, նույնպես կարոտում էր իր երիտասարդությունը, երբ նայում էր Պուսենի վրձնին պատկանող իր սիրելի նկարին:
  • 7.
    Վերջին տարիներին (1650-1665)Պուսենը ավելի շատ պատկերում էր բնանկարներ, որի հերոսները կապված էին գրական, առասպելական սցենարների հետ: 1660թ. ամռանը նա ստեղծում է Տարվա 4 եղանակները բնանկարների սերիան` աստվածաշնչյան թեմաներով, խորհրդանշելով աշխարհի ու մարդկության պատմությունը:
  • 8.
  • 9.
    Սցիպիոնի մեծահոգությունն այնէր, որ նա ազատեց կալանավորներին ու կազմակերպեց նրանց տունդարձը, ինչպես նաև պաշտպանեց իսպանացի անվանի աղջիկների պատիվը, որի միջոցով նվաճեց Հռոմի կողմն անցած բազմաթիվ իսպանացիների ընկերությունը:
  • 10.
    Որպես վերջաբան 17-րդ դարիայս ֆրանսիացի նկարչի ստեղծագործությունները դժվար է մտցնել մեկ ուղղության մեջ: Նիկոլա Պուսենը ամբողջ կյանքն անցկացրեց փնտրտուքների մեջ, իրեն փորձեց կլասիցիզմի և բարոկկոյի ոճերի մեջ, պատկերեց առասպելական տեսարաններ, բնանկարներ: «Ես փոփոխությունների մեծ սիրահար չեմ, պարզապես սիրում եմ ռիսկի դիմել, որն առնչվում է հենց այդ փոփոխությունների հետ»,- խոստովանում է նկարիչը:
  • 11.
    Աիդա Գրիգորյան, 11-1 Օգտ.հղումներ` http://www.vp-studio.ru/recenzii/76-nikola- pussen-arkadskie-pastuhi.html http://bibliotekar.ru/muzeumLuvr/31.htm