1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ. 150 ԴՊՐՈՑ
ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ
Մաթեմատիկա
N 197 դպրոց
Մուրադյան Սվետլանա
Ղեկավար` Թ. Մելքոնյան
2012թ.
2. ԴԱՍԱՐԱՆ ________ 6-րդ _____________________________
ԱՌԱՐԿԱ ____ Մաթեմատիկա __________________________________
ԹԵՄԱ ___ Ամբողջ բացասական թվեր ___ 6 ժամ __________
Դաս Դասի թեման Չափորոշիչ
Ա մակարդակ՝ Գաղափար ունենա բացասական ամողջ
թվի մասին կարողանա գրել և կարդալ ամբողջ թիվը,
թվաբանա-կան գործողություններ կատարել ամբողջ թվերի
1 Ամբողջ հետ:
բացասական Բ մակարդակ՝ Գաղափար ունենա ամբողջ թվի մասին:
թվեր : Իմանա ամբողջ թվերի հետ թվաբանական գործողություն-
ների հատկությունները և կարողանա պարզ դեպքերում
կիրառել:
Գ մակարդակ՝ Իմանա ամբողջ թվերի մասին, կարողանա
դրանք կիրառել, կարողանա հաշվել և հաշվումներ
կատարելիս օգտագործել թվաբանական գործողությունների
հատկությունները:
Ա մակարդակ՝ Գաղափար ունենա բացասական ամողջ
թվի մասին, կարողանա գրել և կարդալ ամբողջ թիվը,
համեմատել ամբողջ թվերը, թվաբանական գործողություններ
Ամբողջ թվերի կատարել ամբողջ թվերի հետ:
շարքը և ամբողջ Բ մակարդակ՝ Գաղափար ունենա ամբողջ թվի մասին:
2 թվերի Իմանա ամբողջ թվերի հետ թվաբանական
համեմատումը: գործողությունների հատկությունները և կարողանա պարզ
դեպքերում կիրառել:
Գ մակարդակ՝ Իմանա ամբողջ թվերի համեմատման
եղանակներ և կարողանա դրանք կիրառել, կարողանա
հաշվել ամբողջ թվեր, պարունակող թվային արտահայտու-
թյան արժեքը, հաշվումներ կատարելիս օտագործել
թվաբանական գործողությունների հատկությունները:
Ա մակարդակ՝ Գաղափար ունենա կոորդինատային ուղղի
վրա ամբողջ թվերի պատկերման մասին:
Բ մակարդակ՝ Գաղափար ունենա կոորդինատային ուղղի
3 Կոորդինատային վրա ամբողջ թվի պատկերման մասին, կարողանա ամբողջ
ուղիղ: թվերը համեմատել կոորդինատային ուղղի միջոցով:
Գ մակարդակ՝ Իմանա ամբողջ թվերի համեմատման
եղանակները կոորդինատային ուղղի միջոցով և
կարողանա դրանք կիրառել:
Ա մակարդակ՝ Գաղափար ունենա թվի հակադիրի մասին,
կարողանա գտնել թվի հակադիրը :
4 Հակադիր ամբողջ Բ մակարդակ՝ Գաղափար ունենա ամբողջ թվի հակադիրի
թվեր մասին, կարողանա գտնել տրված հակադիր թիվը:
Գ մակարդակ՝ Իմանա ամբողջ թվերի հակադիր թվի
գտնելը , կարողանա դրանք կիրառել:
3. Ա մակարդակ՝ Գաղափար ունենա ամողջ թվի, բացարձակ
արժեքի մասին, կարողանա գրել և կարդալ բացարձակ
արժեքը:
Բ մակարդակ՝ Գաղափար ունենա ամբողջ թվի
բացարձակ արժեքի մասին: Իմանա ամբողջ թվերի հետ
թվաբանական գործողությունների հատկությունները և
կարողանա պարզ դեպքերում կիրառել:
5 Ամբողջ թվի
Գ մակարդակ՝ Իմանա ամողջ թվի, բացարձակ արժեքի
բացարձակ
մասին, կարողանա գրել և կարդալ բացարձակ արժեքը:
արժեքը:
Կարողանա հաշվել բացարձակ արժեք պարունակող թվային
արտահայտության արժեքը, հաշվումներ կատարելիս
օգտագործել թվաբանական գործողությունների
հատկությունները:
Թեմատիկ գրավոր աշխատանք ( 45 րոպե )
6 Գնահատման սանդղակ ( գնահատելիս օգտվել բանաձևից)
4. Առաջադրանք
1
2
3
4
5
ա
բ
գ
Միավորը
3
5
1
1
1
4
2
Գնահատման քայլը
0,5
0,5
1
1
1
0,5
1
Ստացած միավորը
Ընդամենը
գնահատվել է
⋅1 0 ≈
17
5. ԴԱՍԻ ՊԼԱՆ 1
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ Կոորդինատային ուղիղ:
ԴԱՍԻ Կոորդինատային ուղղի միջոցով բացահայտել ամբողջ թվերը:
ՆՊԱՏԱԿԸ
ԴԱՍԻ Ձևավորել թվային ուղղի , ամբողջ թվերը թվային ուղղի վրա
ԽՆԴԻՐՆԵՐԸ պատկերելու կարողություններ, ինչպես նաև
համագործակցային հմտություններ:
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ Ինչ է կոորդինատային ուղիղը, ինչպես են դասավորված ամբողջ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ թվերը կոորդինատային ուղղի վրա:
ԿԻՄԱՆԱՆ
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ Գտնել ամբողջ թվերի դիրքը կոորդինատային ուղղի վրա:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
ԿԿԱՐՈՂԱՆԱՆ
6. ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ
1.Աշակերտների հաշվառում:
2. Տնային աշխատանքի ընթացքում առաջացած հարցերի պարզաբանում:
3.Դասարանը բաժանվում է 4- հոգանոց տարասեռ խմբերի և առաջարկում`
կոորդինատային ճառագայթից ստանալ կոորդինատային ուղիղ: Աշակերտներին
ասվում է, որ խմբային աշխատանքից հետո պետք է գրեն ինքնուրույն
աշխատանք, որի արդյունքների հիման վրա գնահատվելու է խումբը:
∎Խմբերը քննարկում են, թե ինչով է ճառագայթը տարբերվում ուղղից:
Անհրաժեշտության դեպքում ուղղություն ցույց տալ նրանց` բացասական
թվերով ընդլայնել ճառագայթը և ստանալ ուղիղ:
∎Ուսուցիչն ամփոփում է դասը և սկսում մաթեմատիկական թելադրությունը:
Յուրաքանչյուր առաջադրանքը կարդալիս նա դադար է տալիս, որպեսզի
աշակերտները հասցնեն այն կատարել: Աշակերտները առաջադրանքի
պահանջը չեն գրում, գրում են միայն պատասխանները:
4. Թելադրություն
∎Պատկերել կոորդինատային ուղիղ և որպես չափման միավոր ընտրել տետրի
մեկ վանդակը:
∎Նշել A(4) կետը:
∎B կետը նշել այնպես, որ այն գտնվի A-ից 2 միավոր աջ:
∎C կետը նշել այնպես, որ այն գտնվի A և B կետերի միջև:
∎D կետը նշել այնպես, որ այն գտնվի B-ից 5 միավոր ձախ:
∎E կետը նշել այնպես, որ այն գտնվի C-ից 7 միավոր ձախ:
7. ∎Գրել E կետի կոորդինատը և այլն:
5. Թելադրությունն ավարտելուց հետո աշխատանքները ստուգվում են,
հաշվարկվում միավորները և գնահատվում: Խմբերին տրվում է անդամների
հավաքած միավորների միջին թվաբանականը:
6.Տնային առաջադրանք՝ սովորել տեսական նյութը, Կատարել 364,366,368
առաջադրանքները:
8. ԴԱՍԻ ՊԼԱՆ 2
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ Ամբողջ թվի բացարձակ արժեքը:
Ամբողջ թվերի համեմատումն ըստ նրանց գրառման:
ԴԱՍԻ Հնարավորություն տալ աշակերտներին հայտնաբերելու թվի
ՆՊԱՏԱԿԸ բացարձակ արժեքի գաղափարը, ձևակերպելու սահմանումը և
հատկությունը: Խորացնել և զարգացնել կոոդինատային ուղղի
կիրառական նշանակությունը:
ԴԱՍԻ Ձևավորել թվի բացարձակ արժեքի երկրաչափական իմաստը:
ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ Ինչ է բացարձակ արժեքը, նրա իմաստը , սահմանումը և
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ հատկությունը :
ԿԻՄԱՆԱՆ
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ Գտնել ցանկացած ամբողջ թվի բացարձակ արժեքը:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
ԿԿԱՐՈՂԱՆԱՆ
ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ
1. Աշակերտների հաշվառում:
2. Տնային աշխատանքի ընթացքում առաջացած հարցերի պարզաբանում:
3. Ուսուցիչը աշակերտներին տալիս է մեկական քարտ, որի վրա խոշորատառ
գրված
է որևէ ամբողջ թիվ (-15-ից մինչև 15) և հրավիրում գրատախտակի մոտ`
կառուցելու << թվային ուղիղ>>: Երբ բոլոր <<թվերը>> կանգնում են իրենց
տեղում, ուսուցիչը հերթով հարցնում է << թվերին >>. <<Որքա±ն է քո
հեռվորությունը 0 -ից>>: Պատասխանները լսելուց հետո ուսուցիչը հայտնում է, որ
թվի հեռավորությունը 0-ից դա թվի բացարձակ արժեքն է ( կամ մոդուլը):
4. Աշակերտներին առաջարկվում է նստել զույգերով, քննարկել և ձևակերպել թվի
բացարձակ արժեքի սահմանումն ու հատկությունը:
5. Զույգերին լսելուց և ձևակերպումները հստակեցնելուց հետո ուսուցիչը
շարունակում է խաղը այսպիսի հրահանգներով` << կանգնեն այն թվերը, որոնց
մոդուլը 5 է >>, կամ << այն թվերը, որոնց հեռավորությունը 0-ից հավասար է
2-ի>>, կամ << որոնց մոդուլը մեծ է 8-ից>> և այլն:
6. Հարցերի միջոցով ամփոփվում է դասը, գնահատվում են հարցմանը մասնակից
աշակերտները:
7. Տնային աշխատանք՝ սովորել տեսական նյութը, կատարել 430,432,436
առաջադրանքները: