51 հիմնական դպրոց անուշ ալավերդյան

10,443 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

51 հիմնական դպրոց անուշ ալավերդյան

  1. 1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ N 51 հիմնական դպրոց Անուշ Ալավերդյան Անուշ Ալավերդյան
  2. 2. ԴԱՍԱՐԱՆ 3-րդԱՌԱՐԿԱ ___________մայրենի________________________ԹԵՄԱ Ժողովուրդն իմաստուն է ԺԱՄ 6Դաս Դասի թեման Չափորոշիչ1 <<Ժողովուրդն իմաստուն է>> 1. Կճանաչեն, կվերհիշեն բանահյուսության Թեմայի մուտք նմուշները: 2. Կզարգացնեն նկարի վերարտադրողական կարողությունը: 3. Կհամագործակցեն խմբային գործունեությամբ2 Առակի ծնունդը: Առարկա, հատկանիշ, 1. Կստանան գիտելիքներ առակի մասին: գործողություն ցույց տվող բառեր 2. Կզարգացնեն դերերով կարդալու կարողությունը: 3. Կամրապնդեն ունեցած լեզվական գիտելիքները: 4. Կգիտակցեն առակների խրատական իմաստը3 Հնարամիտը: Հատկանիշ ցույց տվող բառեր 1. Կզարգացնեն կարդալու կարողությունը` երկխոսության սահուն ընթերցմամբ: 2. Կդրսևորեն վերաբերմունք հերոսների վարքագծի վերաբերյալ: 3. Կամրապնդեն լեզվական գիտելիքները:4 Մարդը, ընկույզը և ձմերուկը: Գոյական 1. Կկարողանան արտահայտել և փոխանակել կարծիքներ բնագրի շուրջ: 2. Կկարողանան հիմնավորված դատողություններ անել: 3. Ձեռք կբերեն գիտելիքներ գոյականի մասին:5 Խոզն ու ագռավը: Գոյականի թիվ 1. Կզարգացնեն արտահայտիչ ընթերցելու կարողությունը: 2. Կբնութագրեն հերոսներին` վերագրելով մարդկային հատկանիշները: 3. Կկարողանան չափածո խոսքը արձակ վերարտադրել:6 Թեմատիկ գրավոր աշխատանք Փոխադրություն Անուշ Ալավերդյան
  3. 3. ԴԱՍԻ ՊԼԱՆ 1ԴԱՍԻ ԹԵՄԱՆ <<Ժողովուրդն իմաստուն է>> թեմայի մուտքԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ • Կխորացնեն ծանոթությունը ժողովրդական բանահուսության ժանրերին: • Զույգային աշխատանքի միջոցով կներկայացնեն էջում պատկերված ծանոթ ստեղծագործությունների համապատասխան դրվագները: • Կվերարտադրեն նկարների բովանդակությունը:ԴԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ • Կզարգացնեն հիշողությունը, ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը` վերհիշելով ժողովրդական բանահյուսության տեսակները: • Կառանձնացնեն էջում ընդգրկված ստեղծագործությունների տեսակները (հեքիաթ, պատմվածք, բանաստեղծություն): • Կկարևորեն առակը և դրա խրատական իմաստը:ԴԱՍԻՑ ՀԵՏՈ Առակը բանահյուսության շարքի նմուշներից է, ունի բարոյախրատական իմաստ:ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸԿԻՄԱՆԱՆԴԱՍԻՑ ՀԵՏՈ Զանազանել բանահյուսության նմուշները, վերարտադրել նկարներիԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ բովանդակությունը, ստեղծագործել խմբային գործունեությամբ:ԿԿԱՐՈՂԱՆԱՆԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸԽթանման փուլ.Ցուցադրվում է շնորհանդեսի` երկրորդ դասարանում անցած <<Ժողովուրդն իմաստուն է>> թեմատիկշարքում ընդգրկված բանահյուսության նմուշները ընդգրկող էջը` ծառ, որի պտուղները երկրաչափականպատկերների մեջ ընդգրկված նմուշներն են. Հեքիաթ, դարձվածք, առած, ասացվածք, շուտասելուկ,սուտասելուկ, օրորոցային, օրհնանք, խնդուկ, հանելուկ, խաղիկ-տաղիկ, հաշվելուկ:Աշակերտները զույգերի միջոցով վերհիշում են նմուշները և բերում օրինակներ մտագրոհի միջոցով:Իմաստի ընկալման փուլ.Ուսուցիչն ասում է, որ շարունակելու են ուսումնասիրել <<Ժողովուրդ իմաստուն է>> թեմատիկ շարքը: Անուշ Ալավերդյան
  4. 4. Այստեղ ծանոթանալու են ստեղծագործության նոր նմուշին` առակին: Շնորհանդեսի հաջորդող էջերովներկայացնում է առակագիրներին (Այգեկցի, Կորյուն, Գոշ, Կռիլով, Եզովպոս): Աշակերտներնպատկերացում են կազմում առակի խրատական իմաստի բերաբերյալ:Ուսուցիչը նախապատրաստում է, որ գործնականում պատմությունները առակ են դարձնելու,ներկայացնում է առակի ծնունդը:Դասագիքերը բացելով սովորողները տեսնում են թեմայի սկզբնանկարը: Պարզում են, թե որ նկարներն ենծանոթ և անծանոթ: Առանձնացնում են հեքիաթները և զույգերով աշխատելու արդյունքում վերարտադրումպատկերված հեքիաթների համապատասխան դրվագները (<<Քաջ Նազարը>>, <<Պոչատ Աղվեսը>>,<<Ճպուռն ու մրջյունը>>):Ուսուցչի հորդորով աշակերտները փորձում են պարզել թե մյուս դրվագները ինչ են պատկերում:Խմբային աշխատանքի միջոցով յուրաքանչյուր խումբ աշխատում է մի անծանոթ դրվագի շուրջ` փորձելովստեղծել պատմություն:Խմբերը ներկայացնում են իրենց ստեղծած տարբերակները և խրախուսվում ուսուղչի կողմից:Ուսուցիչը, ցույց տալով շնորհանդեսի հաջորդ էջերը, ավելացնում է, որ կծանոթանան համապատասխանստեղծագործություններին և կհամեմատեն իրենց ստեղծած և դասագրքում ընդգրկված պատմությունները,որոնցից չորսը առակներ են, մեկը` խնդուկ:Կշռադատման փուլ .Ուսուցչի հարցադրման արդյունքում աշակերտները թվարկում են ժողովրդական բանահյուսությաննմուշները` ավելացնելով առակը: Անուշ Ալավերդյան
  5. 5. ԴԱՍԻ ՊԼԱՆ 2ԴԱՍԻ ԹԵՄԱՆ Մարդը, ընկույզը և ձմերուկը: ԳոյականԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ • Կկարողանան արտահայտիչ, սահուն ընթերցել բնագիրը • Կկարողանան վերարտադրել բովանդակությունը • Կամրապնդեն լեզվական գիտելիքները • Դատողություններ կանեն հիմնական գաղափարի շուրջԴԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ • Արտահայտիչ ընթերցելու կարողության զգացում: • Ընտրովի ընթերցանությամբ առաջադրված հարցերին պատասխանելու կարողություն: • Առակից առաննացնել հենակետային բառերը, պլան կազմել` վերարտադրելու կարողության զարգացման նպատակով: • Զույգերով աշխատանք` տրված լեզվական առաջադրանքներ կատարելու նպատակով: • Դատողություններ կանեն առակի վերջին նախադասության և <<Այսպիսով>> հատվածի շուրջ:ԴԱՍԻՑ ՀԵՏՈ • Բնության ստեղծածը կատարյալ է:ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ • Հասարակ գոյականները միացնելով կարող ենք ստանալ հատուկ գոյական:ԿԻՄԱՆԱՆԴԱՍԻՑ ՀԵՏՈ • Հիմնավորված դատողություններ անել:ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ • Վերարտադրել առակի բովանդակությունը:ԿԿԱՐՈՂԱՆԱՆ • Կիրառել լեզվական գիտելիքները, ստանալ հատուկ գոյական` բարդ բառեր կազմելով: • Զարգացնել գրավոր և բանավոր խոսքը:ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸԽթանման փուլ.Գրատախտակին ուսուցչի կողմից նախապես պատկերված է ձմերուկ և ընկույզ:Մտագրոհի միջոցով` օգտագործելով Վենի դիագրամը աշակերտները սկսում են թվարկել համապատասխան Անուշ Ալավերդյան
  6. 6. հատկանիշները, նմանությունները և տարբերությունները պտուղների: Ստեղծվում է միջառարկայական կապ<<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի (չոր միրգ բանջարեղեն և այլն) և մաթեմատիկայի (ծանր, թեթև,մեծ, փոքր, զանգված, շրջան հասկացություններ) միջև:Իմաստի ընկալման փուլ .Ուսուցչուհին կարդում է դասագրքի հղումը.-Դու երբևէ տեսե՞լ ես ծառին աճած ձմերուկ: Կարդա և կիմանաս, թե ինչու չես տեսել:Այնուհետև կարդում է Այգեկցու հղումը:-Պետք չէ հավատալ ցնորամիտ բաների…Ուսուցիչը հորդորում է աշակերտներին` ըստ հղումների կանխագուշակել առակի բովանդակությունը: Լսելովաշակերտների կարծիքները և առաջացնելով հետաքրքրություն բնագրի հանդեպ, ուսուցիչը հորդորում էբացել դասագրքերը և կարդալ: Երկրորդ անգամ կարդալու ընթացքում, աշակերտները <<Հրաշք>> տետրումէջը բաժանում է երկու մասի: Ձախ կողմում նշում տպավորիչ հատվածները, աջում` մեկնաբանությունը:Այնուհետև համեմատում են գրառումները` ձևակերպելով սեփական կարծիքը, զարգացնելով խոսքը:Ուսուցչի ուղղորդմամբ բանահյուսության նմուշների քարտերի օգնությամբ դասարանը բաժանվում է չորսխմբի <<առակի>> խումբ, <<առածի>> խումբ, <<շուտասելուկի>> խումբ և <<խնդուկի>> խումբ:Ուսուցիչը, հիշեցնելով համագործակցելու կանոնները, հրահանգում է դուրս գրել հենակետային բառերը,կազմել պլան և փորձել վերարտադրել ըստ պլանի:Ուսուցչի հսկողությամբ աշխատում են խմբերը, ներկայացնում պլանն ու վերարտադրում` միմյանց շտկելովու լրացնելով:Խմբերը գնահատում են միմյանց` տալով հիմնավորում:Այնուհետև յուրաքանչյուր շարք ստանում է զույգերով աշխատելու առաջադրաանքներ (առ 1 ա) բ) և առ. 2):Կարդում են աշխատանքներ` խորացնելով լեզվական գիտելիքները (օր. Ծիծեռնակ և բերդ` Ծիծեռնակաբերդ(հատուկ գոյական)):Կշռադատման փուլ .Հարցադրումներով անդրադարձ.-Կարո՞ղ եք դատողություններ ունի առակի վերջին նախադասության և <<Այսպիսով>> հատվածիվերաբերյալ:-Լեզվական առաջադրանքի կատարման արդյունքում ի՞նչ սովորեցինք:Տնային հանձնարարություն` • Վերարտադրել առակը: • Տեղեկանալ Գանձասարի մասին: Անուշ Ալավերդյան

×