SlideShare a Scribd company logo
1 of 22
ԱՐԵՎՄՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ
Նախնական տեղեկություն
Արևմտյան Հայաստան, պատմական Հայաստանի
արևմտյան մասի պայմանական անվանում։ 387
թվականին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Մեծ
Հայքի բաժանման արդյունքում առանձնացած ու
Բյուզանդիային անցած հայկական տարածք։
1555 թվականին Ամասիայի
պայմանագրով Արևմտյան
Հայաստանն ընկել է
օսմանյան Թուրքիայի
գերշխանության տակ։
■ 1514 թվականին Չալդրանում Իրանի նկատմամբ
տարած հաղթանակից հետո օսմանյան թուրքերը
ջանացել են փոփոխել Արևմտյան Հայաստանի էթնիկ
դիմագիծը՝ նրա տարածքում բնակեցնելով քուրդ
աշիրեթների, թեև Արևմտյան Հայաստանի խոշոր մասն
ընդգրկող էյալեթը պաշտոնապես կոչվել է
Էրմանիստան։
■ Օսմանյան տիրապետության հաստատումից հետո
Արևմտյան Հայաստանից դեպի Կոստանդնուպոլիս են
ներհոսել հայ վաճառականական և արհեստավորական
դասերի ներկայացուցիչներ, մտավորականներ։
1897 թվականին արդեն Արևմտյան Հայաստանը
բաժանված էր Վանի, Էրզրումի, Սեբաստիայի (Սվազ),
Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Տրապիզոնի
վիլայեթների, որոնք չնչին փոփոխություններով
հարատևեցին մինչև առաջին համաշխարհային
պատերազմը։
19-րդ դար
Իրադրությունը Արևմտյան Հայաստանում կտրուկ
փոփոխություններ է կրել։ Մի կողմից՝ օսմանյան
բռնապետական լծի դեմ բռնկած ազգային–ազատագրական
հուժկու շարժումը Բալկաններում և 19-րդ դարի ռուս–
թուրքական պատերազմները, ազգային ինքնագիտակցության
զարթոնքը և օսմանյան դժնդակ տիրապետությունը
թոթափելու ձգտումը, մյուս կողմից՝ դրան հակազդելու
թուրքական կառավարության ջանքերը վատթարացրել են
արևմտահայության կացությունը։
Ռուս-Թուրքական պատերազմի
հետևանքով.
1828-1829 թվականին ռուս–թուրքական
պատերազմը եզրափակած
Ադրիանապոլիսի հաշտության
պայմանագրով (1829) Ախալցխայի և
Ախալքալաքի գավառներն անցել են
ռուսական տիրապետության տակ, և
ռուսական զորքերի գրաված Արևմտյան
Հայաստանի տարածքից շուրջ 90 հազար
հայեր գաղթել են Արևելյան Հայաստան, որի
հետևանքով Արևմտյան Հայաստանը
տնտեսական անկում է ապրել, հօգուտ
իսլամադավան տարրի փոփոխվել է նրա
ժողովրադագրական պատկերը։
Արևմտահայերի կյանքում կարևոր իրադարձությունն էր
Ազգային սահմանադրության (1860) ստեղծումը, որը
կոչված էր կարգավորելու և վարելու արևմտահայերի
կրոնական, կրթական, հասարակական կյանքը։ Ի
հակադրության սուլթանական կառավարության՝
արևմտահայերի նկատմամբ կիրառած վայրագ
բռնությունների, սկզբնավորվել է ֆիդայական շարժումը՝
որպես ազգային–ազատագրական պայքարի յուրատեսակ
ձև Արևմտյան Հայաստանում։
1890 – ական թվականներից արևմտահայության ազգային–
ազատագրական պայաքարը ղեկավարել են նորաստեղծ
ազգային – քաղաքական կուսակցությունները
(Արմենական, Սոցիալ–դեմոկրատական հնչակյան և Հայ
հեղափոխական դաշնակցություն)։ Բայց
գործողությունների անհամաձայնեցվածությունը,
ներկուսակացական և միջկուսակացական երբեմն բուռն
պայքարը, արևմտահայության շերտընդմեջ
բնակեցվածությունը մուսուլմանների հետ, որոնց թիվը
գնալով ավելանում էր Եվրոպայից արտաքսված
մուհաջիրների և Կովկասից գաղթած չերքեզների հաշվին,
մեծապես դժվարացրել են արևմտահայության ազգային–
ազատագրական պայքարը, որը այնպես էլ համընդհանուր
ապստամբական շարժման չի վերածվել։
1914 թվականին հունվարի 26–ին
ստորագրված ռուս–թուրքական
համաձայնագրի համաձայն՝
Արևմտյան Հայաստանում ստեղծվելու
էին երկու հատվածներ, որոնցից մեկն
ընդգրկելու էր Էրզրումի, Տրապիզոնի
և Սեբաստիայի (Սվազ), մյուսը՝ Վանի,
Բիթլիսի, Դիարբեքիրի և
Խարբերդիվիլայեթները, իսկ դրանց
գլուխ կարգվող եվրոպական երկու
ընդհանուր տեսուչները հետևելու էին
բարենորոգումների ընթացքին։
Սակայն վերահաս առաջին
համաշխարհային պատերազմը ի չիք
դարձրեց այդ համաձայնագիրը։
Առաջին համաշխարհային պատերազմում երիտթուրքերի
կողմից կառավարվող օսմանյան Թուրքիան միացել է
գերմանական բլոկին՝ ընդդեմ Անտանտի երկրների։
Օգտվելով պատերազմական վիճակից՝ երիտթուրքերը
ձեռնամուխ են եղել արևմտահայության զանգվածային
բնաջնջմանը և նրանց բուն հայրենիքի յուրացմանը։
Սարիղամիշի մոտ թուրքական բանակի կրած ջախջախիչ
պարտությունը (1914 թվականի դեկտեմբեր 14)
ամրապնդել է նրանց հրեշավոր մտադրությունը։
Օսմանյան հայրենիքը պաշտպանելու պատրվակով
բանակ զորակոչված 18–ից մինչև 60 տարեկան զենք կրելու
ընդունակ հայ տղամարդկանց զինաթափել են իբր
աշխատանքային գումարտակներում օգտագործելու
համար և կոտորել։
1915 թվականի ապրիլի 24–ին
Կոստանդնուպոլսում
ձերբակալված հայ
մտավորականության
ներկայացուցիչներին ուղարկել են
Անատոլիայի խորքերը և
գազանաբար ոչնչացրել։
Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ
բազմաթիվ վայրերում հայ ժողովուրդը զենքը ձեռքին
ծառացել է դարավոր ոսոխի դեմ՝ գիտակցելով, որ
փրկության այլ ելք չկա։ Հայ ժողովրդի պատմության
տարեգրության էջերում ընդմիշտ կմնան Վանի, Շատախի,
Հայոց Ձորի, Արճեշի, Թիմարի, Սասունի, Մուշի, Մուսա
լեռան, Շապին Գարահիսարի, Ուրֆայի հերոսամարտերը։
1915-16թթ.
Ռազմական գործողությունների ընթացքում ռուսական
զորքերը գրավել են Արևմտյան Հայաստանի տարածքի
նշանակալի մասը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո
Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917
թվականին դեկտեմբերի 29–ին հրապարակեց
Թուրքահայաստանի մասին դեկրետը, որով պաշտպանվում էր
Ռուսաստանի օկուպացրած Թուրքահայաստանի (Արևմտյան
Հայաստան) հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ
մինչև լիակատար անկախություն։
Բրեստ-Լիտովսկի պայմաբագիր
Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը
առավել քան ողբերգական
հետևանքներ ունեցավ հայ
ժողովրդի համար (ռազմաճակատի
մերկացում, մուսավաթական–
մենշևիկյան բլոկի հակահայկական
վարքագիծ, թուրք զորքերի
ներխուժում Անդրկովկաս,
Բաքվում ու այլ վայրերում
կազմակերպված հայկական նոր
ջարդեր)։
Պարտություն կրելով առաջին համաշխարհային
պատերազմում՝ Թուրքիան, այնուամենայնիվ, պահպանել
էր իր տիրապետությունը Արևմտյան Հայսստանի
նկատմամբ։ Դաշնակիցները Արևմտյան Հայաստանի և
առհասարակ Հայաստանի հարցը լայնորեն քննարկել են
Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920)։ Հայաստանի
Հանրապետությանը պետք է տրվեին Արևմտյան
Հայաստանի Էրզրումի, Վանի, Բիթլիսի և
Տրապիզոնիվիլայեթներից մասեր՝ դեպի ծով ելք ունենալու
պայմանով։ Հայաստանի մանդատը առաջարկվում էր
ԱՄՆ–ին, իսկ հրաժարվելու դեպքում խնդրվում էր ԱՄՆ–ի
պրեզիդենտից՝ անցկացնել սահմանագծում։
Սևրի հաշտության պայմանագիր
1920 թվականին օգոստոսի 10–ին կնքված Սևրի հաշտության
պայմանագրով Թուրքիան ճանաչել է Հայաստանը որպես
ազատ և անկախ պետություն՝ հրաժարվելով նրան անցած
տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից։ Սակայն
Մուստաֆա Քեմալ փաշայի գլխավորած Անկարայի Ազգային
մեծ ժողովի կառավարությունը չճանաչեց Սևրի
պայմանագիրը, Խորհրդային Ռուսաստանի կառավարության
նյութական և բարոյական աջակցությամբ պայքար ծավալեց
դրա դեմ՝ ծպտված համաշխարհային հեղափոխոխության
առաջամարտիկի դիմակով։
Արևմտյան Հայաստանի նորագույն շրջանը սկսվում է Հայ
Դատի Հանձնախմբի գործունեությամաբ, որը ունեցավ
լուրջ գաղափարական և քաղաքական հաջողություններ
աշխարհի քսանհինգ երկրներում։
2000 թ․ Արևմտյան Հայաստանի խնդիրը մտավ նոր՝
հայրենատիրության փուլ։ Ձևավորվեցին նոր անկախ և
անկուսակցական կառույցներ՝ Հայաստանում,
Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Արևմտյան
Հայաստանի խնդիրը Ռուսաստանում սկսեց ակտիվորեն
քննարկվել 2000թ․, Կ․ Միքաելյանի և մի խումբ հայ
մտավորականների կողմից առաջարկվեց 2001 թ․
Շվեյցարիայի Լոզան կամ Ֆրանսիայի Սևրքաղաքներից
մեկում կազմակերպել Արևմտյան Հայաստանի հայության
հիմնադիր համագումար, սակայն հանգամանքների
բերումով այն տեղի չունեցավ։
2004 թ․ Շուշիում մի խումբ մտավորականներ և ազատամարտիկներ
հռչակեցին Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ
ստեղծելու մասին։ 2007 թ-ից այդ կառույցը ղեկավարում է Ա․
Աբրահամյանը ։ 2005 թ․ ԱՄՆ-ում Մ․ Սոսիկյանը ստեղծեց
Արևմտյան Հայաստանի Պաշտպանության կոմիտե , 2011 թ
փետրվարի 4-ին Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը
հանդես եկավ Հռչակագրով։ 2013-2016 թթ․ ձևավորվեց
Արեւմտահայերու Ազգային Համագումարը որը գրանցված է
Ֆրանսիայում։ 2016-2017 թթ․ Արևմտահայերու Ազգային
Համագումարից առանձնացավ և իր կառույցը ստեղծեց Ս․
Սարադարյանը (Շվեցարիա)։ Այս բոլոր կառույցներից որոշակի
հաջողությունների է հասել Արևմտյան Հայաստանի Վտարանդի
Կառավարությունը, որը գործում է արդեն վեց տարի և ունի
ընդունված Սահմանադրություն, Կառավարություն Ազգային
Ժողով,Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյան,
Գիտությունների Ակադեմիա։
Արևմտյան Հայաստան

More Related Content

What's hot

հայկական հարց
հայկական հարցհայկական հարց
հայկական հարցhrakt
 
Հայաստանը Աքեմենյան Տերության Կազմում
Հայաստանը Աքեմենյան Տերության ԿազմումՀայաստանը Աքեմենյան Տերության Կազմում
Հայաստանը Աքեմենյան Տերության ԿազմումElen Eranosyan
 
հայ հին մայրաքաղաքներ
հայ հին մայրաքաղաքներհայ հին մայրաքաղաքներ
հայ հին մայրաքաղաքներganyan
 
Պապ թագավոր
Պապ թագավորՊապ թագավոր
Պապ թագավորvahram85
 
Bạo lực cách mạng
Bạo lực cách mạngBạo lực cách mạng
Bạo lực cách mạngsen_sensen2003
 
Cách mạng tháng 8
Cách mạng tháng 8Cách mạng tháng 8
Cách mạng tháng 8Hoa Phượng
 
Chapter 19 guided notes
Chapter 19 guided notesChapter 19 guided notes
Chapter 19 guided notesphillipgrogers
 
մայիսյան հերոսամարտեր
մայիսյան հերոսամարտերմայիսյան հերոսամարտեր
մայիսյան հերոսամարտերRebeka Gevorgyan
 
Հայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանությունՀայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանությունSona8
 
սան ստեֆանոյի պայմ.
սան ստեֆանոյի պայմ.սան ստեֆանոյի պայմ.
սան ստեֆանոյի պայմ.Rebeka Gevorgyan
 
II Maailmasõda
II MaailmasõdaII Maailmasõda
II Maailmasõdaleydy12
 
Երվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունԵրվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունmanushak
 
խաչատուր աբովյան
խաչատուր աբովյանխաչատուր աբովյան
խաչատուր աբովյանAnna Mkrtchyan
 
đề Cương tư tưởng
đề Cương tư tưởngđề Cương tư tưởng
đề Cương tư tưởngTan Nguyen
 
Unification of germany
Unification of germanyUnification of germany
Unification of germanyAlmiro4ka
 

What's hot (20)

հայկական հարց
հայկական հարցհայկական հարց
հայկական հարց
 
Հայաստանը Աքեմենյան Տերության Կազմում
Հայաստանը Աքեմենյան Տերության ԿազմումՀայաստանը Աքեմենյան Տերության Կազմում
Հայաստանը Աքեմենյան Տերության Կազմում
 
հայ հին մայրաքաղաքներ
հայ հին մայրաքաղաքներհայ հին մայրաքաղաքներ
հայ հին մայրաքաղաքներ
 
Պապ թագավոր
Պապ թագավորՊապ թագավոր
Պապ թագավոր
 
Bạo lực cách mạng
Bạo lực cách mạngBạo lực cách mạng
Bạo lực cách mạng
 
Cách mạng tháng 8
Cách mạng tháng 8Cách mạng tháng 8
Cách mạng tháng 8
 
Chapter 19 guided notes
Chapter 19 guided notesChapter 19 guided notes
Chapter 19 guided notes
 
մայիսյան հերոսամարտեր
մայիսյան հերոսամարտերմայիսյան հերոսամարտեր
մայիսյան հերոսամարտեր
 
եղեռն
եղեռնեղեռն
եղեռն
 
Հայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանությունՀայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
 
Luận văn: Quá trình leo thang chiến tranh của Mĩ tại Việt Nam - Gửi miễn phí ...
Luận văn: Quá trình leo thang chiến tranh của Mĩ tại Việt Nam - Gửi miễn phí ...Luận văn: Quá trình leo thang chiến tranh của Mĩ tại Việt Nam - Gửi miễn phí ...
Luận văn: Quá trình leo thang chiến tranh của Mĩ tại Việt Nam - Gửi miễn phí ...
 
սան ստեֆանոյի պայմ.
սան ստեֆանոյի պայմ.սան ստեֆանոյի պայմ.
սան ստեֆանոյի պայմ.
 
պատմություն
պատմությունպատմություն
պատմություն
 
II Maailmasõda
II MaailmasõdaII Maailmasõda
II Maailmasõda
 
Երվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունԵրվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորություն
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
խաչատուր աբովյան
խաչատուր աբովյանխաչատուր աբովյան
խաչատուր աբովյան
 
51. varauusaegne riik
51. varauusaegne riik51. varauusaegne riik
51. varauusaegne riik
 
đề Cương tư tưởng
đề Cương tư tưởngđề Cương tư tưởng
đề Cương tư tưởng
 
Unification of germany
Unification of germanyUnification of germany
Unification of germany
 

Similar to Արևմտյան Հայաստան

հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)Hambardzumyan
 
Հայ-ռուսական հարաբերությունները. Հանրապետական Դիջիթեք 2011
Հայ-ռուսական հարաբերությունները. Հանրապետական Դիջիթեք 2011Հայ-ռուսական հարաբերությունները. Հանրապետական Դիջիթեք 2011
Հայ-ռուսական հարաբերությունները. Հանրապետական Դիջիթեք 2011gradaran
 
Արտաշեսյան դինաստիան
Արտաշեսյան դինաստիանԱրտաշեսյան դինաստիան
Արտաշեսյան դինաստիանHambardzumyan
 
Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...
Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...
Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...gradaran
 
Համաշխարային պատերազմ
Համաշխարային պատերազմՀամաշխարային պատերազմ
Համաշխարային պատերազմHarutyun Jnozyan
 
հայաստան Viդ.
հայաստան Viդ.հայաստան Viդ.
հայաստան Viդ.TigranArtenyan
 
վահան թոթովենց
վահան թոթովենցվահան թոթովենց
վահան թոթովենցAni Manookian
 
խրիմյան հայրիկ 9 2 կիրակոսյան թամարա (1)
խրիմյան  հայրիկ  9 2 կիրակոսյան թամարա (1)խրիմյան  հայրիկ  9 2 կիրակոսյան թամարա (1)
խրիմյան հայրիկ 9 2 կիրակոսյան թամարա (1)karinemkhitaryan
 
Առաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմԱռաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմmariqechechyan
 
Պատմություն
ՊատմությունՊատմություն
ՊատմությունAnulikGh
 
Առաջին համաշխարհային պատերազմ. Հանրապետական Դիջիթեք 2011
Առաջին համաշխարհային պատերազմ. Հանրապետական Դիջիթեք 2011Առաջին համաշխարհային պատերազմ. Հանրապետական Դիջիթեք 2011
Առաջին համաշխարհային պատերազմ. Հանրապետական Դիջիթեք 2011gradaran
 
Համաշխարհային պատերազմ
Համաշխարհային պատերազմՀամաշխարհային պատերազմ
Համաշխարհային պատերազմHarutyun Jnozyan
 
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏHambardzumyan
 

Similar to Արևմտյան Հայաստան (20)

11 5
11 511 5
11 5
 
10-2
10-210-2
10-2
 
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
 
Հայ-ռուսական հարաբերությունները. Հանրապետական Դիջիթեք 2011
Հայ-ռուսական հարաբերությունները. Հանրապետական Դիջիթեք 2011Հայ-ռուսական հարաբերությունները. Հանրապետական Դիջիթեք 2011
Հայ-ռուսական հարաբերությունները. Հանրապետական Դիջիթեք 2011
 
Արտաշեսյան դինաստիան
Արտաշեսյան դինաստիանԱրտաշեսյան դինաստիան
Արտաշեսյան դինաստիան
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...
Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...
Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...
 
Համաշխարային պատերազմ
Համաշխարային պատերազմՀամաշխարային պատերազմ
Համաշխարային պատերազմ
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
հայաստան Viդ.
հայաստան Viդ.հայաստան Viդ.
հայաստան Viդ.
 
վահան թոթովենց
վահան թոթովենցվահան թոթովենց
վահան թոթովենց
 
խրիմյան հայրիկ 9 2 կիրակոսյան թամարա (1)
խրիմյան  հայրիկ  9 2 կիրակոսյան թամարա (1)խրիմյան  հայրիկ  9 2 կիրակոսյան թամարա (1)
խրիմյան հայրիկ 9 2 կիրակոսյան թամարա (1)
 
Առաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմԱռաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմ
 
Պատմություն
ՊատմությունՊատմություն
Պատմություն
 
Առաջին համաշխարհային պատերազմ. Հանրապետական Դիջիթեք 2011
Առաջին համաշխարհային պատերազմ. Հանրապետական Դիջիթեք 2011Առաջին համաշխարհային պատերազմ. Հանրապետական Դիջիթեք 2011
Առաջին համաշխարհային պատերազմ. Հանրապետական Դիջիթեք 2011
 
HISTORY
HISTORYHISTORY
HISTORY
 
Համաշխարհային պատերազմ
Համաշխարհային պատերազմՀամաշխարհային պատերազմ
Համաշխարհային պատերազմ
 
ռեֆերատ
ռեֆերատռեֆերատ
ռեֆերատ
 
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐևԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ
 

More from Meri Markosyan

Հայկական Լեռնաշխարհ
Հայկական ԼեռնաշխարհՀայկական Լեռնաշխարհ
Հայկական ԼեռնաշխարհMeri Markosyan
 
Մխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիMeri Markosyan
 
Գեղարդավանք
ԳեղարդավանքԳեղարդավանք
ԳեղարդավանքMeri Markosyan
 
Անդրանիկ Օզանյան
Անդրանիկ ՕզանյանԱնդրանիկ Օզանյան
Անդրանիկ ՕզանյանMeri Markosyan
 
Գրիգոր Լուսավորիչ
Գրիգոր ԼուսավորիչԳրիգոր Լուսավորիչ
Գրիգոր ԼուսավորիչMeri Markosyan
 
Традиционная кухня Эфиопии
Традиционная кухня  ЭфиопииТрадиционная кухня  Эфиопии
Традиционная кухня ЭфиопииMeri Markosyan
 
Памятник литературному герою 
Памятник литературному герою Памятник литературному герою 
Памятник литературному герою Meri Markosyan
 
браконьерство в армении
браконьерство в армениибраконьерство в армении
браконьерство в арменииMeri Markosyan
 
Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքի շրջանակի վրա
Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքի շրջանակի վրաՄագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքի շրջանակի վրա
Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքի շրջանակի վրաMeri Markosyan
 
էլեկտրամագնիսական երևույթներ
էլեկտրամագնիսական երևույթներէլեկտրամագնիսական երևույթներ
էլեկտրամագնիսական երևույթներMeri Markosyan
 
Նուկլեինաթթու
ՆուկլեինաթթուՆուկլեինաթթու
ՆուկլեինաթթուMeri Markosyan
 
Ուխտագնացություն
ՈւխտագնացությունՈւխտագնացություն
ՈւխտագնացությունMeri Markosyan
 
Հարավային Եվրոպայի տեսարժան վայրերը
Հարավային Եվրոպայի տեսարժան վայրերըՀարավային Եվրոպայի տեսարժան վայրերը
Հարավային Եվրոպայի տեսարժան վայրերըMeri Markosyan
 
Մխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիMeri Markosyan
 
Անգլիացիների մասին
Անգլիացիների մասինԱնգլիացիների մասին
Անգլիացիների մասինMeri Markosyan
 

More from Meri Markosyan (20)

Հայկական Լեռնաշխարհ
Հայկական ԼեռնաշխարհՀայկական Լեռնաշխարհ
Հայկական Լեռնաշխարհ
 
Մխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացի
 
Գեղարդավանք
ԳեղարդավանքԳեղարդավանք
Գեղարդավանք
 
Անդրանիկ Օզանյան
Անդրանիկ ՕզանյանԱնդրանիկ Օզանյան
Անդրանիկ Օզանյան
 
Գրիգոր Լուսավորիչ
Գրիգոր ԼուսավորիչԳրիգոր Լուսավորիչ
Գրիգոր Լուսավորիչ
 
Արտավազդ Բ
Արտավազդ ԲԱրտավազդ Բ
Արտավազդ Բ
 
Традиционная кухня Эфиопии
Традиционная кухня  ЭфиопииТрадиционная кухня  Эфиопии
Традиционная кухня Эфиопии
 
Памятник литературному герою 
Памятник литературному герою Памятник литературному герою 
Памятник литературному герою 
 
Ակնոցներ
ԱկնոցներԱկնոցներ
Ակնոցներ
 
браконьерство в армении
браконьерство в армениибраконьерство в армении
браконьерство в армении
 
Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքի շրջանակի վրա
Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքի շրջանակի վրաՄագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքի շրջանակի վրա
Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքի շրջանակի վրա
 
էլեկտրամագնիսական երևույթներ
էլեկտրամագնիսական երևույթներէլեկտրամագնիսական երևույթներ
էլեկտրամագնիսական երևույթներ
 
Նուկլեինաթթու
ՆուկլեինաթթուՆուկլեինաթթու
Նուկլեինաթթու
 
Кино
КиноКино
Кино
 
Ադրբեջան
ԱդրբեջանԱդրբեջան
Ադրբեջան
 
Ուխտագնացություն
ՈւխտագնացությունՈւխտագնացություն
Ուխտագնացություն
 
Սան Մարինո
Սան ՄարինոՍան Մարինո
Սան Մարինո
 
Հարավային Եվրոպայի տեսարժան վայրերը
Հարավային Եվրոպայի տեսարժան վայրերըՀարավային Եվրոպայի տեսարժան վայրերը
Հարավային Եվրոպայի տեսարժան վայրերը
 
Մխիթար Սեբաստացի
Մխիթար ՍեբաստացիՄխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացի
 
Անգլիացիների մասին
Անգլիացիների մասինԱնգլիացիների մասին
Անգլիացիների մասին
 

Արևմտյան Հայաստան

  • 2. Նախնական տեղեկություն Արևմտյան Հայաստան, պատմական Հայաստանի արևմտյան մասի պայմանական անվանում։ 387 թվականին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Մեծ Հայքի բաժանման արդյունքում առանձնացած ու Բյուզանդիային անցած հայկական տարածք։
  • 3.
  • 4. 1555 թվականին Ամասիայի պայմանագրով Արևմտյան Հայաստանն ընկել է օսմանյան Թուրքիայի գերշխանության տակ։
  • 5. ■ 1514 թվականին Չալդրանում Իրանի նկատմամբ տարած հաղթանակից հետո օսմանյան թուրքերը ջանացել են փոփոխել Արևմտյան Հայաստանի էթնիկ դիմագիծը՝ նրա տարածքում բնակեցնելով քուրդ աշիրեթների, թեև Արևմտյան Հայաստանի խոշոր մասն ընդգրկող էյալեթը պաշտոնապես կոչվել է Էրմանիստան։ ■ Օսմանյան տիրապետության հաստատումից հետո Արևմտյան Հայաստանից դեպի Կոստանդնուպոլիս են ներհոսել հայ վաճառականական և արհեստավորական դասերի ներկայացուցիչներ, մտավորականներ։
  • 6. 1897 թվականին արդեն Արևմտյան Հայաստանը բաժանված էր Վանի, Էրզրումի, Սեբաստիայի (Սվազ), Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Տրապիզոնի վիլայեթների, որոնք չնչին փոփոխություններով հարատևեցին մինչև առաջին համաշխարհային պատերազմը։
  • 7. 19-րդ դար Իրադրությունը Արևմտյան Հայաստանում կտրուկ փոփոխություններ է կրել։ Մի կողմից՝ օսմանյան բռնապետական լծի դեմ բռնկած ազգային–ազատագրական հուժկու շարժումը Բալկաններում և 19-րդ դարի ռուս– թուրքական պատերազմները, ազգային ինքնագիտակցության զարթոնքը և օսմանյան դժնդակ տիրապետությունը թոթափելու ձգտումը, մյուս կողմից՝ դրան հակազդելու թուրքական կառավարության ջանքերը վատթարացրել են արևմտահայության կացությունը։
  • 8. Ռուս-Թուրքական պատերազմի հետևանքով. 1828-1829 թվականին ռուս–թուրքական պատերազմը եզրափակած Ադրիանապոլիսի հաշտության պայմանագրով (1829) Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցել են ռուսական տիրապետության տակ, և ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից շուրջ 90 հազար հայեր գաղթել են Արևելյան Հայաստան, որի հետևանքով Արևմտյան Հայաստանը տնտեսական անկում է ապրել, հօգուտ իսլամադավան տարրի փոփոխվել է նրա ժողովրադագրական պատկերը։
  • 9. Արևմտահայերի կյանքում կարևոր իրադարձությունն էր Ազգային սահմանադրության (1860) ստեղծումը, որը կոչված էր կարգավորելու և վարելու արևմտահայերի կրոնական, կրթական, հասարակական կյանքը։ Ի հակադրության սուլթանական կառավարության՝ արևմտահայերի նկատմամբ կիրառած վայրագ բռնությունների, սկզբնավորվել է ֆիդայական շարժումը՝ որպես ազգային–ազատագրական պայքարի յուրատեսակ ձև Արևմտյան Հայաստանում։
  • 10. 1890 – ական թվականներից արևմտահայության ազգային– ազատագրական պայաքարը ղեկավարել են նորաստեղծ ազգային – քաղաքական կուսակցությունները (Արմենական, Սոցիալ–դեմոկրատական հնչակյան և Հայ հեղափոխական դաշնակցություն)։ Բայց գործողությունների անհամաձայնեցվածությունը, ներկուսակացական և միջկուսակացական երբեմն բուռն պայքարը, արևմտահայության շերտընդմեջ բնակեցվածությունը մուսուլմանների հետ, որոնց թիվը գնալով ավելանում էր Եվրոպայից արտաքսված մուհաջիրների և Կովկասից գաղթած չերքեզների հաշվին, մեծապես դժվարացրել են արևմտահայության ազգային– ազատագրական պայքարը, որը այնպես էլ համընդհանուր ապստամբական շարժման չի վերածվել։
  • 11. 1914 թվականին հունվարի 26–ին ստորագրված ռուս–թուրքական համաձայնագրի համաձայն՝ Արևմտյան Հայաստանում ստեղծվելու էին երկու հատվածներ, որոնցից մեկն ընդգրկելու էր Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի (Սվազ), մյուսը՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդիվիլայեթները, իսկ դրանց գլուխ կարգվող եվրոպական երկու ընդհանուր տեսուչները հետևելու էին բարենորոգումների ընթացքին։ Սակայն վերահաս առաջին համաշխարհային պատերազմը ի չիք դարձրեց այդ համաձայնագիրը։
  • 12. Առաջին համաշխարհային պատերազմում երիտթուրքերի կողմից կառավարվող օսմանյան Թուրքիան միացել է գերմանական բլոկին՝ ընդդեմ Անտանտի երկրների։ Օգտվելով պատերազմական վիճակից՝ երիտթուրքերը ձեռնամուխ են եղել արևմտահայության զանգվածային բնաջնջմանը և նրանց բուն հայրենիքի յուրացմանը։ Սարիղամիշի մոտ թուրքական բանակի կրած ջախջախիչ պարտությունը (1914 թվականի դեկտեմբեր 14) ամրապնդել է նրանց հրեշավոր մտադրությունը։ Օսմանյան հայրենիքը պաշտպանելու պատրվակով բանակ զորակոչված 18–ից մինչև 60 տարեկան զենք կրելու ընդունակ հայ տղամարդկանց զինաթափել են իբր աշխատանքային գումարտակներում օգտագործելու համար և կոտորել։
  • 13. 1915 թվականի ապրիլի 24–ին Կոստանդնուպոլսում ձերբակալված հայ մտավորականության ներկայացուցիչներին ուղարկել են Անատոլիայի խորքերը և գազանաբար ոչնչացրել։
  • 14. Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ բազմաթիվ վայրերում հայ ժողովուրդը զենքը ձեռքին ծառացել է դարավոր ոսոխի դեմ՝ գիտակցելով, որ փրկության այլ ելք չկա։ Հայ ժողովրդի պատմության տարեգրության էջերում ընդմիշտ կմնան Վանի, Շատախի, Հայոց Ձորի, Արճեշի, Թիմարի, Սասունի, Մուշի, Մուսա լեռան, Շապին Գարահիսարի, Ուրֆայի հերոսամարտերը։
  • 15. 1915-16թթ. Ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքերը գրավել են Արևմտյան Հայաստանի տարածքի նշանակալի մասը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թվականին դեկտեմբերի 29–ին հրապարակեց Թուրքահայաստանի մասին դեկրետը, որով պաշտպանվում էր Ռուսաստանի օկուպացրած Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։
  • 16. Բրեստ-Լիտովսկի պայմաբագիր Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը առավել քան ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար (ռազմաճակատի մերկացում, մուսավաթական– մենշևիկյան բլոկի հակահայկական վարքագիծ, թուրք զորքերի ներխուժում Անդրկովկաս, Բաքվում ու այլ վայրերում կազմակերպված հայկական նոր ջարդեր)։
  • 17. Պարտություն կրելով առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիան, այնուամենայնիվ, պահպանել էր իր տիրապետությունը Արևմտյան Հայսստանի նկատմամբ։ Դաշնակիցները Արևմտյան Հայաստանի և առհասարակ Հայաստանի հարցը լայնորեն քննարկել են Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920)։ Հայաստանի Հանրապետությանը պետք է տրվեին Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնիվիլայեթներից մասեր՝ դեպի ծով ելք ունենալու պայմանով։ Հայաստանի մանդատը առաջարկվում էր ԱՄՆ–ին, իսկ հրաժարվելու դեպքում խնդրվում էր ԱՄՆ–ի պրեզիդենտից՝ անցկացնել սահմանագծում։
  • 18. Սևրի հաշտության պայմանագիր 1920 թվականին օգոստոսի 10–ին կնքված Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչել է Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն՝ հրաժարվելով նրան անցած տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից։ Սակայն Մուստաֆա Քեմալ փաշայի գլխավորած Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը չճանաչեց Սևրի պայմանագիրը, Խորհրդային Ռուսաստանի կառավարության նյութական և բարոյական աջակցությամբ պայքար ծավալեց դրա դեմ՝ ծպտված համաշխարհային հեղափոխոխության առաջամարտիկի դիմակով։
  • 19. Արևմտյան Հայաստանի նորագույն շրջանը սկսվում է Հայ Դատի Հանձնախմբի գործունեությամաբ, որը ունեցավ լուրջ գաղափարական և քաղաքական հաջողություններ աշխարհի քսանհինգ երկրներում։
  • 20. 2000 թ․ Արևմտյան Հայաստանի խնդիրը մտավ նոր՝ հայրենատիրության փուլ։ Ձևավորվեցին նոր անկախ և անկուսակցական կառույցներ՝ Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Արևմտյան Հայաստանի խնդիրը Ռուսաստանում սկսեց ակտիվորեն քննարկվել 2000թ․, Կ․ Միքաելյանի և մի խումբ հայ մտավորականների կողմից առաջարկվեց 2001 թ․ Շվեյցարիայի Լոզան կամ Ֆրանսիայի Սևրքաղաքներից մեկում կազմակերպել Արևմտյան Հայաստանի հայության հիմնադիր համագումար, սակայն հանգամանքների բերումով այն տեղի չունեցավ։
  • 21. 2004 թ․ Շուշիում մի խումբ մտավորականներ և ազատամարտիկներ հռչակեցին Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ ստեղծելու մասին։ 2007 թ-ից այդ կառույցը ղեկավարում է Ա․ Աբրահամյանը ։ 2005 թ․ ԱՄՆ-ում Մ․ Սոսիկյանը ստեղծեց Արևմտյան Հայաստանի Պաշտպանության կոմիտե , 2011 թ փետրվարի 4-ին Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը հանդես եկավ Հռչակագրով։ 2013-2016 թթ․ ձևավորվեց Արեւմտահայերու Ազգային Համագումարը որը գրանցված է Ֆրանսիայում։ 2016-2017 թթ․ Արևմտահայերու Ազգային Համագումարից առանձնացավ և իր կառույցը ստեղծեց Ս․ Սարադարյանը (Շվեցարիա)։ Այս բոլոր կառույցներից որոշակի հաջողությունների է հասել Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, որը գործում է արդեն վեց տարի և ունի ընդունված Սահմանադրություն, Կառավարություն Ազգային Ժողով,Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյան, Գիտությունների Ակադեմիա։