SlideShare a Scribd company logo
1 of 10
Հովսեփ Էմին 
18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ 
սկսում են աշխուժանալ հայ գաղթօջախները: Դրանց 
մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը: 
Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17- 
րդ դարերում և զբաղվում էին գերազանցապես 
վաճառականությամբ: Հայկական խոշոր և ծաղկուն 
համայնքներ կային Հնդկաստանի շատ քաղաքներում: 
17-րդ դարի երկրորդ կեսից, երբ եվրոպական 
պետությունները փորձում էին ներթափանցել 
Հնդկաստան, հայերն արդեն այնտեղ մեծ կշիռ ունեին: 
Անգլիական «Արևելա-հնդկական ընկերությունը» 
Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու նպատակով 
1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ: Դրա 
համաձայն` հայերն իրենց ապրանքները անգլիական 
նավերով փոխադրելու իրավունք են ստանում: 
Ազատագրական շարժման հնդկահայ կենտրոնը
Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին միայնակ տիրանալ հնդկական առևտրին և սկսում 
են հետզհետե սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիներն ունեին խոշոր 
նավատորմ, կանոնավոր բանակ, ուստի կարողացան զենքի ուժով տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: 
Հնդկահայ բուրժուազիան սկսում է գիտակցել հայրենիքի, սեփական պետության ու բանակի 
անհրաժեշտությունն ու նշանակությունը: Հնդկահայ այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը: 
Զարմանալի չէ, որ Հայերը զբաղվում էին լավ առևտրականությամբ անգամ 
XVII-րդ դարում: Հնդկաստնում առևտրականության մեծ մասը հայերի 
ձեքերում էր: Անգլիացիները խլեցին ամեն ինչ, որովհետև ունեին խոշորմ 
նավատոր, զենք, բանակ: Եթե մենք նույնպես ունենաինք զնեք և բանակ 
ապա մինչև օրս հնարավոր կլիներ պահել այդ նվաճումը:
Հովսեփ Էմինի գործունեությունը Արևմտյան 
Եվրոպայում 
Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի 
Համադան քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը 
տեղափոխվել էր Կալկաթա: Նա ծանոթ էր ինչպես 
պարսկա-թուրքական լծի տակ գտնվող հայ ժողովրդի 
վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում 
հայ վաճառականության դժվարին կացությանը: 
Երիտասարդ Էմինը որոշում է գնալ Անգլիա, սովորել 
ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի 
ազատագրմանը: Նրան ոգևորում էին Արցախի և 
Սյունիքի ազատագրական պայքարի մասին 
տեղեկությունները, որտեղ հայերը տարիներ շարունակ 
համառ կռիվներ էին մղում հայրենիքի 
ազատագրության համար:
1751թ. Էմինը, հակառակ հոր կամքին, որը նրան ուզում էր վաճառական դարձնել, ծառայության է մտնում 
Անգլիա մեկնող մի նավում և ուղևորվում Անգլիա: Անգլիայում Հովսեփ Էմինն ընդունվում է Վուլվիչի 
զինվորական ակադեմիան, ծանոթանում անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ: Ի դեպ 
Վուլվիչի ակադեմիայում նա հայտնվել էր պատահական, այնտեղ սովորելու համար պետք է լինես 
թագավորական մի տոհից կամ պատվավոր մարդ: Նա ծանոթացել էր մի քառասուն տարեկան մի տիկնոջ 
հետ, ով երաշխավորեց նրան սովորել այնտեղ: Ակադեմիայում նա հմտանում է ռազմական գործի մեջ: 
Այնուհետև Էմինը մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Ֆրանսիայի դեմ մղվող պատերազմին: 
1759թ. Հովսեփ Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա 
համոզվում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ 
հարևան տերության օժանդակությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ 
Վրաստանը: 
Իմ կարծիքով Հովսեփ Էմինի բախտը բերեց, որ սովորեց Վուլվիչի ակադեմիայում: Այդ 
ակադեմիայում սովորելը նրան կյանքւմ մեծ դեր ունեցավ: Սովորեց ռազմարվեստ, մասնակցեց 
պատերազմի, ողջ մնաց: Մի կողմից էլ նա դժբաղտ մարդ էր տեսել էր թե ինչպես էին աշխատում 
աևտրականները, բբայց միևնույն ժամանակ նա իրեն հպարտ էր զգոմ, որ լսում էր թե ինչպես էին 
Հայերը պաշտպանում սյունիքը: Նա մեկնեց Հայաստան, որպիսի մոտիկից ծանոթանա 
իրավիճակին: Նա ուզում էր ազատագրական պայքար սկսել Թուրքիայի դեմ, բայց Վրաստանի 
կամ ուսաստանի օգնությամբ:
Հովսեփ Էմինը Ռուսաստանում և Անդրկովկասում 
Վերադառնալով Անգլիա՝ Էմինը հանդիպում է 
Անգլիայում ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից 
վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին 
ուղղված հանձնարարական նամակ՝ ճանապարհվում է 
(1761 թ.) Պետերբուրգ: Վորոնցովին Էմինը 
ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր 
ծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: 
Նա մտադիր էր հայրենիքի ազատագրության համար, 
վրաց Հերակլ II թագավորի հետ դաշնակցած, պայքարել 
թուրքական տիրապետության դեմ: 
Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ 
II թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում 
է Վրաստան: Մոսկվայում Հովսեփ Էմինին է միանում 
Մովսես Բաղրամյանը, իսկ Աստրախանում 
հավաքագրվում է կամավորների ջոկատ, որն ուղեկցում 
է Էմինին: 
Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի 
ծրագրերին և նրան հանձնարարում է եվրոպական 
ռազմական արվեստով վարժեցնել վրացական զորքին:
Հայաստանում ազատագրական շարժումն 
աշխուժացնելու համար Էմինը կապեր է հաստատում 
Մշո Սբ. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: 
Վերջինս մեծ աշխատանք էր տանում ջոկատներ 
հավաքագրելու և Թուրքիայի հպատակության տակ 
գտնվող ասորիների ու քրդերի հետ համագործակցելու 
ուղղությամբ: Հովնանը պնդում էր, որ Էմինը Հայաստան 
գալու ժամանակ ունենա վրաց թագավորի կողմից 
տրամադրված թեկուզև փոքրիկ մի զորաջոկատ: 
Դրանով թուրքերը կհամոզվեն, որ վրացիներն էլ են 
հայերի հետ: Հերակլ II-ը, զգուշանալով Թուրքիայի հետ 
ընդհարումից, երկար ժամանակ տատանվում էր 
որոշակի խոստումներ տալ:
1764թ. Հ. Էմինը և Հերակլը խրախուսական նամակներ 
են ուղարկում Հովնանին: Նամակատարը Երևանում 
խանի մարդկանց կողմից ձերբակալվում է: 
Տեղեկանալով այդ մասին՝ Սիմեոն Երևանցի 
կաթողիկոսը հանդես է գալիս Էմինի և Հովնանի 
ծրագրերի դեմ (նա անիրագործելի էր համարում 
սեփական ուժերով Թուրքիայի և Պարսկաստանի դեմ 
հաղթանակի հասնելը): Նա նամակով կշտամբում է 
Հերակլ II-ին` Էմինին ընդառաջելու համար: 
Զգուշանալով հետագա անախորժություններից՝ 
Հերակլը Հովսեփ Էմինից պահանջում է հեռանալ 
Վրաստանից:
Հ. Էմինը հարկադրված անցնում է Հյուսիսային Կովկաս, 
որտեղ մնում է ավելի քան մեկ տարի: 1766թ. նա 
վերադառնում է Հայաստան և հանգրվանում 
Գետաշենում գտնվող Գյուլիստանի մելիք Հովսեփի 
մոտ: Էմինը Գետաշենում մասնակցում է Գանձակի 
խանի անակնկալ արշավանքի դեմ մելիք Հովսեփի 
մղած ճակատամարտին: Հայկական զորքերը 
ջախջախիչ պարտության են մատնում խանի բանակին: 
Նրան հետապնդում են մինչև Գանձակի դարպասները և 
պաշարում քաղաքը: Հերակլ II-ի միջնորդությամբ 
հայկական զորքը դադարեցնում է պաշարումը: 
Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Հ. Էմինը 
Շուշիում այցելում է Իբրահիմ խանին և ապա մեկնում 
Գանձասար: Այստեղ նա տեղեկանում է, որ Սիմեոն 
Երևանցի կաթողիկոսը բանադրանքի սպառնալիքով 
հրամայել է չընդունել և չօժանդակել Էմինին: 
Համոզվելով, որ Արցախում կատարում են Սիմեոն 
Երևանցու հրամանը, նա փորձում է դիմել այլ 
միջոցների, որոնք, սակայն, նույնպես վերջանում են 
անհաջողությամբ: 
Անհաջողությունները զգալի չափով հուսահատեցնում 
են Հ. Էմինին: 1770թ. նա վերջնականապես 
վերադառնում է Հնդկաստան:
Իմ կարծիքով Հովսեփ Էմինը այդքան էլ մեծ դեր չունեցավ Հայաստանի իրավիճակը 
կարգավորելու հարցում: Ճիշտ է նա փորեր կատարել է ազատագրել Հայաստանը, 
բայց ապարդյուն: Հովսեփ Էմինը մոտ էր հաջողությանը, եթե նրան չխանգարեր 
Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որը արգելեց նրան դուրս գալ Պարսկաստանի և 
Թուրքիայի դեմ, Կաթողիկոսը համարում էր անիրագործելի մտահաղացում և նա 
չվստահեց Հ.Էմինին ու Հովնանին: Էմինը փորձեց իր պլանը իրագործել առանց 
կաթողիկոսին տեղյակ պահելու: Նա գնաց գանձասար և համոզվեց, որ բոլորը այնտեղ 
Հավատարիմ էին Կաթողիկոսին: Հովսեփ Էմինը լավ էր մտածել, բայց չգիտեմ ինչու 
կաթողիկոսի հավանությանը չարժանացավ: Հովսեփ Էմինը ուներ փոքրիկ 
կամավորների ջոկատ, հազարավոր վրացի զինվորներ և եթե կաթողիկոսը թույլ տար 
Հայերը նույնպես կմասնակցեին և միգուցե ազատագրեին Հայաստանը:
http://www.findarmenia.com/arm/history/22/402/405 
http://akunq.net/am/?p=37798 
hy.wikipedia.org/wiki/Հովսեփ_Էմին 
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1415 
http://www.dasaran.am/apps/wiki/view/id/3669 
http://www.archive.ankakh.com/2012/01/172180/

More Related Content

Similar to HISTORY

հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)Hambardzumyan
 
Արևմտյան Հայաստան
Արևմտյան ՀայաստանԱրևմտյան Հայաստան
Արևմտյան ՀայաստանMeri Markosyan
 
Պատմություն
ՊատմությունՊատմություն
ՊատմությունAnulikGh
 
Ռուսական զորքերի II արշավանքը Երևանի վրա
Ռուսական զորքերի II արշավանքը Երևանի վրաՌուսական զորքերի II արշավանքը Երևանի վրա
Ռուսական զորքերի II արշավանքը Երևանի վրաArtavazd Soghomonyan
 
презентация1
презентация1презентация1
презентация1sargis_1979
 
սան ստեֆանոյի պայմ.
սան ստեֆանոյի պայմ.սան ստեֆանոյի պայմ.
սան ստեֆանոյի պայմ.Rebeka Gevorgyan
 
Արտաշեսյան դինաստիան
Արտաշեսյան դինաստիանԱրտաշեսյան դինաստիան
Արտաշեսյան դինաստիանHambardzumyan
 

Similar to HISTORY (10)

10-2
10-210-2
10-2
 
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
 
11 5
11 511 5
11 5
 
11- 4
11- 411- 4
11- 4
 
Արևմտյան Հայաստան
Արևմտյան ՀայաստանԱրևմտյան Հայաստան
Արևմտյան Հայաստան
 
Պատմություն
ՊատմությունՊատմություն
Պատմություն
 
Ռուսական զորքերի II արշավանքը Երևանի վրա
Ռուսական զորքերի II արշավանքը Երևանի վրաՌուսական զորքերի II արշավանքը Երևանի վրա
Ռուսական զորքերի II արշավանքը Երևանի վրա
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
սան ստեֆանոյի պայմ.
սան ստեֆանոյի պայմ.սան ստեֆանոյի պայմ.
սան ստեֆանոյի պայմ.
 
Արտաշեսյան դինաստիան
Արտաշեսյան դինաստիանԱրտաշեսյան դինաստիան
Արտաշեսյան դինաստիան
 

More from harutyunyan--erik (20)

Էկոլոգիա
ԷկոլոգիաԷկոլոգիա
Էկոլոգիա
 
ECO
ECOECO
ECO
 
Filasofia
FilasofiaFilasofia
Filasofia
 
Filasofia
FilasofiaFilasofia
Filasofia
 
Վերբեր Բերնար
Վերբեր ԲերնարՎերբեր Բերնար
Վերբեր Բերնար
 
Eco
EcoEco
Eco
 
հայոց լեզու
հայոց լեզուհայոց լեզու
հայոց լեզու
 
презентация3
презентация3презентация3
презентация3
 
презентация 3
презентация 3презентация 3
презентация 3
 
00000
0000000000
00000
 
ստալին հիտլեր
ստալին հիտլերստալին հիտլեր
ստալին հիտլեր
 
презентация 2
презентация 2презентация 2
презентация 2
 
презентация 9
презентация 9презентация 9
презентация 9
 
կենսաբանություն 4
կենսաբանություն 4կենսաբանություն 4
կենսաբանություն 4
 
презентация 3
презентация 3презентация 3
презентация 3
 
презентация 8
презентация 8презентация 8
презентация 8
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
կայծակ
կայծակկայծակ
կայծակ
 

HISTORY

  • 1. Հովսեփ Էմին 18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ հայ գաղթօջախները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը: Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17- րդ դարերում և զբաղվում էին գերազանցապես վաճառականությամբ: Հայկական խոշոր և ծաղկուն համայնքներ կային Հնդկաստանի շատ քաղաքներում: 17-րդ դարի երկրորդ կեսից, երբ եվրոպական պետությունները փորձում էին ներթափանցել Հնդկաստան, հայերն արդեն այնտեղ մեծ կշիռ ունեին: Անգլիական «Արևելա-հնդկական ընկերությունը» Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու նպատակով 1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ: Դրա համաձայն` հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում: Ազատագրական շարժման հնդկահայ կենտրոնը
  • 2. Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին միայնակ տիրանալ հնդկական առևտրին և սկսում են հետզհետե սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիներն ունեին խոշոր նավատորմ, կանոնավոր բանակ, ուստի կարողացան զենքի ուժով տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիան սկսում է գիտակցել հայրենիքի, սեփական պետության ու բանակի անհրաժեշտությունն ու նշանակությունը: Հնդկահայ այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը: Զարմանալի չէ, որ Հայերը զբաղվում էին լավ առևտրականությամբ անգամ XVII-րդ դարում: Հնդկաստնում առևտրականության մեծ մասը հայերի ձեքերում էր: Անգլիացիները խլեցին ամեն ինչ, որովհետև ունեին խոշորմ նավատոր, զենք, բանակ: Եթե մենք նույնպես ունենաինք զնեք և բանակ ապա մինչև օրս հնարավոր կլիներ պահել այդ նվաճումը:
  • 3. Հովսեփ Էմինի գործունեությունը Արևմտյան Եվրոպայում Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը տեղափոխվել էր Կալկաթա: Նա ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծի տակ գտնվող հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը: Երիտասարդ Էմինը որոշում է գնալ Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Նրան ոգևորում էին Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի մասին տեղեկությունները, որտեղ հայերը տարիներ շարունակ համառ կռիվներ էին մղում հայրենիքի ազատագրության համար:
  • 4. 1751թ. Էմինը, հակառակ հոր կամքին, որը նրան ուզում էր վաճառական դարձնել, ծառայության է մտնում Անգլիա մեկնող մի նավում և ուղևորվում Անգլիա: Անգլիայում Հովսեփ Էմինն ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիան, ծանոթանում անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ: Ի դեպ Վուլվիչի ակադեմիայում նա հայտնվել էր պատահական, այնտեղ սովորելու համար պետք է լինես թագավորական մի տոհից կամ պատվավոր մարդ: Նա ծանոթացել էր մի քառասուն տարեկան մի տիկնոջ հետ, ով երաշխավորեց նրան սովորել այնտեղ: Ակադեմիայում նա հմտանում է ռազմական գործի մեջ: Այնուհետև Էմինը մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Ֆրանսիայի դեմ մղվող պատերազմին: 1759թ. Հովսեփ Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան տերության օժանդակությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը: Իմ կարծիքով Հովսեփ Էմինի բախտը բերեց, որ սովորեց Վուլվիչի ակադեմիայում: Այդ ակադեմիայում սովորելը նրան կյանքւմ մեծ դեր ունեցավ: Սովորեց ռազմարվեստ, մասնակցեց պատերազմի, ողջ մնաց: Մի կողմից էլ նա դժբաղտ մարդ էր տեսել էր թե ինչպես էին աշխատում աևտրականները, բբայց միևնույն ժամանակ նա իրեն հպարտ էր զգոմ, որ լսում էր թե ինչպես էին Հայերը պաշտպանում սյունիքը: Նա մեկնեց Հայաստան, որպիսի մոտիկից ծանոթանա իրավիճակին: Նա ուզում էր ազատագրական պայքար սկսել Թուրքիայի դեմ, բայց Վրաստանի կամ ուսաստանի օգնությամբ:
  • 5. Հովսեփ Էմինը Ռուսաստանում և Անդրկովկասում Վերադառնալով Անգլիա՝ Էմինը հանդիպում է Անգլիայում ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված հանձնարարական նամակ՝ ճանապարհվում է (1761 թ.) Պետերբուրգ: Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: Նա մտադիր էր հայրենիքի ազատագրության համար, վրաց Հերակլ II թագավորի հետ դաշնակցած, պայքարել թուրքական տիրապետության դեմ: Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում է Վրաստան: Մոսկվայում Հովսեփ Էմինին է միանում Մովսես Բաղրամյանը, իսկ Աստրախանում հավաքագրվում է կամավորների ջոկատ, որն ուղեկցում է Էմինին: Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրերին և նրան հանձնարարում է եվրոպական ռազմական արվեստով վարժեցնել վրացական զորքին:
  • 6. Հայաստանում ազատագրական շարժումն աշխուժացնելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սբ. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Վերջինս մեծ աշխատանք էր տանում ջոկատներ հավաքագրելու և Թուրքիայի հպատակության տակ գտնվող ասորիների ու քրդերի հետ համագործակցելու ուղղությամբ: Հովնանը պնդում էր, որ Էմինը Հայաստան գալու ժամանակ ունենա վրաց թագավորի կողմից տրամադրված թեկուզև փոքրիկ մի զորաջոկատ: Դրանով թուրքերը կհամոզվեն, որ վրացիներն էլ են հայերի հետ: Հերակլ II-ը, զգուշանալով Թուրքիայի հետ ընդհարումից, երկար ժամանակ տատանվում էր որոշակի խոստումներ տալ:
  • 7. 1764թ. Հ. Էմինը և Հերակլը խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին: Նամակատարը Երևանում խանի մարդկանց կողմից ձերբակալվում է: Տեղեկանալով այդ մասին՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հանդես է գալիս Էմինի և Հովնանի ծրագրերի դեմ (նա անիրագործելի էր համարում սեփական ուժերով Թուրքիայի և Պարսկաստանի դեմ հաղթանակի հասնելը): Նա նամակով կշտամբում է Հերակլ II-ին` Էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլը Հովսեփ Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:
  • 8. Հ. Էմինը հարկադրված անցնում է Հյուսիսային Կովկաս, որտեղ մնում է ավելի քան մեկ տարի: 1766թ. նա վերադառնում է Հայաստան և հանգրվանում Գետաշենում գտնվող Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Էմինը Գետաշենում մասնակցում է Գանձակի խանի անակնկալ արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած ճակատամարտին: Հայկական զորքերը ջախջախիչ պարտության են մատնում խանի բանակին: Նրան հետապնդում են մինչև Գանձակի դարպասները և պաշարում քաղաքը: Հերակլ II-ի միջնորդությամբ հայկական զորքը դադարեցնում է պաշարումը: Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Հ. Էմինը Շուշիում այցելում է Իբրահիմ խանին և ապա մեկնում Գանձասար: Այստեղ նա տեղեկանում է, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը բանադրանքի սպառնալիքով հրամայել է չընդունել և չօժանդակել Էմինին: Համոզվելով, որ Արցախում կատարում են Սիմեոն Երևանցու հրամանը, նա փորձում է դիմել այլ միջոցների, որոնք, սակայն, նույնպես վերջանում են անհաջողությամբ: Անհաջողությունները զգալի չափով հուսահատեցնում են Հ. Էմինին: 1770թ. նա վերջնականապես վերադառնում է Հնդկաստան:
  • 9. Իմ կարծիքով Հովսեփ Էմինը այդքան էլ մեծ դեր չունեցավ Հայաստանի իրավիճակը կարգավորելու հարցում: Ճիշտ է նա փորեր կատարել է ազատագրել Հայաստանը, բայց ապարդյուն: Հովսեփ Էմինը մոտ էր հաջողությանը, եթե նրան չխանգարեր Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որը արգելեց նրան դուրս գալ Պարսկաստանի և Թուրքիայի դեմ, Կաթողիկոսը համարում էր անիրագործելի մտահաղացում և նա չվստահեց Հ.Էմինին ու Հովնանին: Էմինը փորձեց իր պլանը իրագործել առանց կաթողիկոսին տեղյակ պահելու: Նա գնաց գանձասար և համոզվեց, որ բոլորը այնտեղ Հավատարիմ էին Կաթողիկոսին: Հովսեփ Էմինը լավ էր մտածել, բայց չգիտեմ ինչու կաթողիկոսի հավանությանը չարժանացավ: Հովսեփ Էմինը ուներ փոքրիկ կամավորների ջոկատ, հազարավոր վրացի զինվորներ և եթե կաթողիկոսը թույլ տար Հայերը նույնպես կմասնակցեին և միգուցե ազատագրեին Հայաստանը:
  • 10. http://www.findarmenia.com/arm/history/22/402/405 http://akunq.net/am/?p=37798 hy.wikipedia.org/wiki/Հովսեփ_Էմին http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1415 http://www.dasaran.am/apps/wiki/view/id/3669 http://www.archive.ankakh.com/2012/01/172180/