Ջրվեժի Կաթողիկե եկեղեցի
Ջրվեժ, գյուղ Հայաստանի
ՀանրապետությանԿոտայքի մարզում,
մարզկենտրոնից 48 կմ հարավ-արևմուտք։
Սահմանակից է Երևան քաղաքին։ 2008
թվականի տվյալներով բնակչության թիվը
7208[2] մարդ է, իսկ տարածքը 8,43
քառակուսի կիլոմետր։[3] Գտնվում է ծովի
մակերևույթից 1360 մետր բարձրության
վրա։
Ջրվեժ տեղանունը հիշատակվում է դեռևս V դարում՝
պատմաբան Ղազար Փարպեցու և VII դարում՝
սարկավագ Զաքարիա Քանաքեռցու
աշխատություններում։ Պատմական տեղեկությունների
համաձայն Ջրվեժ տեղանունը ոչ մի անգամ չի
վերանվանվել:
Ջրվեժի պատմա-ճարտարապետական հուշարձաններից է IV-V դարերի
գերեզմանատան հուշահամալիրը, որը բաղկացած է եկեղեցուց և կոթող-
դամբարանից։ Գյուղից արևմուտք` ձորակում, գտնվում են Սբ. Սարգիս, արևելյան
մասում` Սբ. Խաչ մատուռները, խաչքարեր, տապանաքարեր և 1856 թ.-ին կառուցված
Կաթողիկե եկեղեցին։
Այսօր մենք այցելեցինք Կաթողիկե
եկեղեցի, ծանոթացանք տեր Կյուրեղ
քահանայի հետ , մոմ վառեցինք ,
շարական երգեցինք:
Հետո այցելեցինք Եղիշե
Չարենցի կամար,
արտասանեցինք ՙՙՙՙՙ<<Ես իմ
անուշ Հայաստանի>>
բանաստեղծությունը:
Ընկերներով ձնագնտիկ խաղացինք,
սահեցինք ,թավալ եկանք ձյան մեջ , մի
խոսքով հրաշալի օր անցկացրեցինք
միասին:

Ջրվեժի Կաթողիկե եկեղեցի