ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ
Մարկ Միկաիլ
Դասարան: 4-1
Ավտոբուսով: 4ժամ
Երևան-Տաթևի վանք: 253կմ
 8:00-Մեկնում
 12:00 -հասնել Տաթևի Վանք
 12:00- նախաճաշել
 1:00-2:00 Մտնել Եվ Նայել Վանքը
 2:00 – Տեսնել ճոճվող հուշասյունը
 3:00 - Վերադառնալ
 Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին՝ 906 թ.։ Տաթևի վանքը եղել է
հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական
հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ՝
Սյունիքի մարզի Տաթև գյուղում)։ Հիմնադրվել է IVդ.,V-VIIIդդ. եղել է
դպրության առաջնակարգ կենտրոն,VIIIդ. վերջից՝ Սյունյաց
եպիսկոպոսության աթոռանիստը։ Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է
47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։
 Տաճարը ճարտարապետական հորինվածքով արևմուտքից արևելք
ձգված ուղղանկյուն դահլիճ է, արևելքում աբսիդով և նրան հարող զույգ
ավանդատներով։ Արևելյան ճակատը մասնատված է խոր խորշերով,
որոնցից վերև տեղավորված են Աշոտ գահերեց իշխանի և նրա կնոջ՝
իշխանուհի Շուշանի դիմաքանդակները։ Նրանցից աջ և ձախ, խորշերի
պսակների մեջ վիշապ օձերի, այլ ավանդական պահպանիչ էակների
քանդակներ են։
 Տաճարի պատերը 930թ.-ին ծածկվել են հարուստ որմնանկարներով,
որոնցից այժմ քիչ բան է պահպանվել։
 1087թ.-ին համալիրի պաշտպանական համակարգի հյուսիս-արևմտյան
անկյունում, մուտքի և դամբարանի ծածկերի վրա, իբրև երկրորդ հարկ
կառուցվել է Ս.Աստվածածին եկեղեցին։
 1295թ.-ին, երկրաշարժից կործանված Ս.Գրիգոր եկեղեցու տեղում Սյունյաց
մետրոպոլիտ, նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը մի եկեղեցի է
կառուցել, դարձյալ Ս.Գրիգոր ։ Ուշ միջնադարում մեծ տաճարի արևմտյան
կողմում կառուցվել է գավիթ, տանիքի վրա՝ զանգակատուն։
 Տաճարի հարավային մուտքի առջև 1787թ.-ին կառուցվել է Գրիգոր Տաթևացու
դամբարանը, իսկ XIXդ. վերջին - XXդ. սկզբին՝ տաճարի արևմտյան մուտքի
առջև մի զանգակատուն։
 Այս հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել
է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ
երկրաշարժներից պահպանվել է անխաթար, վկայելով հայ
ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին։
 XIVդ. հիմնական կառույցների հարավային, արևմտյան և հյուսիսային
կողմերում կառուցվել են պարիսպները, բնակելի, օժանդակ և տնտեսական մի
շարք շենքեր։
 XVIIIդ. շինարարական աշխատանքների արդյունք են առաջնորդարանը,
վանականների խցերը, շտեմարանը, սեղանատունը, խոհանոցը, հացատունը,
գինետունը և այլն։
 Տաթևի վանքից արևմուտք, Որոտանի վտակի վրա, դեպի Տանձատափ տանող
ճանապարհին կանգուն է միաթռիչք (7,2մ), գլանաձև թաղով կամուրջը (ըստ
արևմտյան ճակատի արձանագրության կառուցվել է 1672թ.-ին)։
 Տաթևի վանքի արևելյան պարսպին գրեթե
ուղղահայաց, դարպասի անկյունից դեպի արևելք
ձգվում է վանքի դպրոցի բավական երկար (74,5մ)
շենքը: Դպրոցը գործել է մինչև XXդ., քանդվել է
դարասկզբին (բացվել է պեղումներով, 1981-82թթ.-
ին)։ Ընդհանուր պատ-պարսպին կից են դպրոցի
ուղղանկյուն, թաղածածկ 16 դասասենյակները,
որոնց դռները բացվել են դեպի շենքի առջևով, ողջ
երկարությամբ ձգվող փայտե պատշգամբը։

Tatevivank

  • 1.
  • 2.
  • 3.
     8:00-Մեկնում  12:00-հասնել Տաթևի Վանք  12:00- նախաճաշել  1:00-2:00 Մտնել Եվ Նայել Վանքը  2:00 – Տեսնել ճոճվող հուշասյունը  3:00 - Վերադառնալ
  • 4.
     Հիմնադրվել էIV դ., գլխավոր եկեղեցին՝ 906 թ.։ Տաթևի վանքը եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում)։ Հիմնադրվել է IVդ.,V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն,VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։  Տաճարը ճարտարապետական հորինվածքով արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճ է, արևելքում աբսիդով և նրան հարող զույգ ավանդատներով։ Արևելյան ճակատը մասնատված է խոր խորշերով, որոնցից վերև տեղավորված են Աշոտ գահերեց իշխանի և նրա կնոջ՝ իշխանուհի Շուշանի դիմաքանդակները։ Նրանցից աջ և ձախ, խորշերի պսակների մեջ վիշապ օձերի, այլ ավանդական պահպանիչ էակների քանդակներ են։  Տաճարի պատերը 930թ.-ին ծածկվել են հարուստ որմնանկարներով, որոնցից այժմ քիչ բան է պահպանվել։  1087թ.-ին համալիրի պաշտպանական համակարգի հյուսիս-արևմտյան անկյունում, մուտքի և դամբարանի ծածկերի վրա, իբրև երկրորդ հարկ կառուցվել է Ս.Աստվածածին եկեղեցին։
  • 5.
     1295թ.-ին, երկրաշարժիցկործանված Ս.Գրիգոր եկեղեցու տեղում Սյունյաց մետրոպոլիտ, նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը մի եկեղեցի է կառուցել, դարձյալ Ս.Գրիգոր ։ Ուշ միջնադարում մեծ տաճարի արևմտյան կողմում կառուցվել է գավիթ, տանիքի վրա՝ զանգակատուն։  Տաճարի հարավային մուտքի առջև 1787թ.-ին կառուցվել է Գրիգոր Տաթևացու դամբարանը, իսկ XIXդ. վերջին - XXդ. սկզբին՝ տաճարի արևմտյան մուտքի առջև մի զանգակատուն։  Այս հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին։  XIVդ. հիմնական կառույցների հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերում կառուցվել են պարիսպները, բնակելի, օժանդակ և տնտեսական մի շարք շենքեր։  XVIIIդ. շինարարական աշխատանքների արդյունք են առաջնորդարանը, վանականների խցերը, շտեմարանը, սեղանատունը, խոհանոցը, հացատունը, գինետունը և այլն։  Տաթևի վանքից արևմուտք, Որոտանի վտակի վրա, դեպի Տանձատափ տանող ճանապարհին կանգուն է միաթռիչք (7,2մ), գլանաձև թաղով կամուրջը (ըստ արևմտյան ճակատի արձանագրության կառուցվել է 1672թ.-ին)։
  • 6.
     Տաթևի վանքիարևելյան պարսպին գրեթե ուղղահայաց, դարպասի անկյունից դեպի արևելք ձգվում է վանքի դպրոցի բավական երկար (74,5մ) շենքը: Դպրոցը գործել է մինչև XXդ., քանդվել է դարասկզբին (բացվել է պեղումներով, 1981-82թթ.- ին)։ Ընդհանուր պատ-պարսպին կից են դպրոցի ուղղանկյուն, թաղածածկ 16 դասասենյակները, որոնց դռները բացվել են դեպի շենքի առջևով, ողջ երկարությամբ ձգվող փայտե պատշգամբը։