Քլորոֆիտում
 Մինչ այժմ մի քանի կարծիք կա Քլորոֆիտումի ընտանեկան
պատկանելիության վերաբերյալ, ոմանք նրան դասում են շուշանների,
իսկ մյուսները ծնեբեկի ընտանիքին: Հայրենիքը` Հարավային
Ամերիկան է:
 Քլորոֆիտումը ամենատարածված սենյակային բույսերից է: Դա
զարմանալի չէ, քանի որ նա շատ արագ է մեծանում,ունի կորացած
գեղեցիկ տերևներ, գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին
հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ ,իսկ հետո փոքրիկ տերևների
փունջ: Դրանք կարելի է առանձնացնել և
արմատակալել: Քլորոֆիտումի ճանաչված լինելու մյուս պատճառը
նրա դիմացկունությունն է : Այս բույսը շատ է սիրում լույս:
 Քլորոֆիտում փուփուլավորը` Chlorophytum comosus շատ երկրներում
աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ
փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր
տերևային փնջերը: Քլորոֆիտումը կարելի աճեցնել հոլերում կամ
աստիճանավանդակներում, ինչպես նաև լողարաններում,եթե այնտեղ
կա պատուհան:
Խնամքը
 Ջերմաստիճանը` չափավոր: Ձմռանը 18°С-ից ոչ ցածր: Չնայած դիմացկուն
Քլորոֆիտումը չի մահանա ոչ բարենպաստ ջերմաստիճանի դեպքում, բայց դա կազդի
նրա արտաքին տեսքի վրա: Սառը միջանցահովիկը կամ չտաքացվող պատուհանի մոտ
լինելը նրան կվնասի:
 Լուսավորությունը` Պայծառ ցրված լույս: Լավ է աճում արևմտյան կամ
արևելյան պատուհանների մոտ : Կարող է աճել նաև հյուսիսային պատուհանի մոտ ,
բայց մութ տեղում բույսը կորցնում է իր դեկորատիվ ու հաճելի տեսքը:
Հարավային պատուհանի մոտ անհրաժեշտ է մի փոքր ստվեր:
 Ջրելը` առատ գարնանից մինչև աշուն: Հողը միշտ պետք է խոնով լինի: Ձմռանը ջրել
չափավոր:
 Պարարտացնել` մարտ ամսից մինչև օգոստոս երկու շաբաթը մեկ անգամ, ջրի մեջ լուծել
հատուկ պարարտանյութեր նախատեսված դեկորատիվ-տերևավոր բույսերի համար:
 Օդի խոնավությունը` ամռանը ժամանակ առ ժամանակ տերևները ցողել կամ
կազմակերպել գոլ ցնցուղ: Ցողելը անհրաժեշտ է,եթե բույսը գտնվում է տաքացնող
համակարգի մոտ:
 Տեղափոխումը` ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին: Խոշոր բույսերը կամ հները
տեղափոխում են երկու տարին մեկ, բայց սնուցում են ամեն տարի: Քլորոֆիտումը ունի
մեծ հաստ արմատներ և նրանց մեծանալու դեպքում թաղարը կարող է հատակից
ճաքել,այդ պատճառով նրա համար պատրաստում են ընդարձակ աման:
 Բազմացումը` արմատակալում դուստր փնջերից,ինչպես նաև տեղափոխման ժամանակ
անջատելով իրարից արմատները:

Քլորոֆիտում

  • 2.
    Քլորոֆիտում  Մինչ այժմմի քանի կարծիք կա Քլորոֆիտումի ընտանեկան պատկանելիության վերաբերյալ, ոմանք նրան դասում են շուշանների, իսկ մյուսները ծնեբեկի ընտանիքին: Հայրենիքը` Հարավային Ամերիկան է:  Քլորոֆիտումը ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ նա շատ արագ է մեծանում,ունի կորացած գեղեցիկ տերևներ, գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ ,իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է առանձնացնել և արմատակալել: Քլորոֆիտումի ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է : Այս բույսը շատ է սիրում լույս:  Քլորոֆիտում փուփուլավորը` Chlorophytum comosus շատ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր տերևային փնջերը: Քլորոֆիտումը կարելի աճեցնել հոլերում կամ աստիճանավանդակներում, ինչպես նաև լողարաններում,եթե այնտեղ կա պատուհան:
  • 3.
    Խնամքը  Ջերմաստիճանը` չափավոր:Ձմռանը 18°С-ից ոչ ցածր: Չնայած դիմացկուն Քլորոֆիտումը չի մահանա ոչ բարենպաստ ջերմաստիճանի դեպքում, բայց դա կազդի նրա արտաքին տեսքի վրա: Սառը միջանցահովիկը կամ չտաքացվող պատուհանի մոտ լինելը նրան կվնասի:  Լուսավորությունը` Պայծառ ցրված լույս: Լավ է աճում արևմտյան կամ արևելյան պատուհանների մոտ : Կարող է աճել նաև հյուսիսային պատուհանի մոտ , բայց մութ տեղում բույսը կորցնում է իր դեկորատիվ ու հաճելի տեսքը: Հարավային պատուհանի մոտ անհրաժեշտ է մի փոքր ստվեր:  Ջրելը` առատ գարնանից մինչև աշուն: Հողը միշտ պետք է խոնով լինի: Ձմռանը ջրել չափավոր:  Պարարտացնել` մարտ ամսից մինչև օգոստոս երկու շաբաթը մեկ անգամ, ջրի մեջ լուծել հատուկ պարարտանյութեր նախատեսված դեկորատիվ-տերևավոր բույսերի համար:  Օդի խոնավությունը` ամռանը ժամանակ առ ժամանակ տերևները ցողել կամ կազմակերպել գոլ ցնցուղ: Ցողելը անհրաժեշտ է,եթե բույսը գտնվում է տաքացնող համակարգի մոտ:  Տեղափոխումը` ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին: Խոշոր բույսերը կամ հները տեղափոխում են երկու տարին մեկ, բայց սնուցում են ամեն տարի: Քլորոֆիտումը ունի մեծ հաստ արմատներ և նրանց մեծանալու դեպքում թաղարը կարող է հատակից ճաքել,այդ պատճառով նրա համար պատրաստում են ընդարձակ աման:  Բազմացումը` արմատակալում դուստր փնջերից,ինչպես նաև տեղափոխման ժամանակ անջատելով իրարից արմատները: