Հայաստանի դեղաբույսերը
ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝
Համացանց, Հայկական Հանրագիտարան, Դպրոցական
Մեծ
նրագիտարան, www.encyclopedia.am, Վիքիպեդիա, Arm
soul.com,lekmed.ru,med.practic,
med.practic,Հայկական միջնադարյան դեղաբույսեր,
Թիվ198 դպրոց ,11 -3 դասարան
Մկրտչյան Լուսինեն
Դեղաբույսեր
 ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ
1500 բուսատեսակ (օգտագործվող
դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի
բուսական ծագում): Դեղաբույսերի բուժիչ
հատկությունները պայմանավորված են դրանցում
պարունակվող քիմիական տարբեր բաղադրության
նյութերով՝
ալկալոիդներով, գլիկոզիդներով, սապոնիններով, ե
թերայուղերով, ֆլավոնիդներով, աղաղանյութերով,
վիտամիններով, որոնք ֆիզիոլոգիական
ներգործություն են ունենում մարդկանց կամ
կենդանիների օրգանիզմների վրա:
 Հավաքած դեղաբույսերը սովորաբար չորացնում են
հատուկ չորանոցներում կամ ստվերում՝
բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից
ստանում են եթերայուղեր և հյութեր: Չորացրած
դեղաբույսերն օգտագործում են թուրմեր, եփուկներ
պատրաստելու համար, քիմիադեղագործական
արդյունաբերության մեջ՝ հիմնականում մաքուր
ներգործող նյութեր ստանալու համար:
 Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական
պատրաստուկներին ներկայացվող պահանջները՝
արդյունավետությունն ու անվտանգությունը, նույնն
են: Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և
սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից
ստացված միացությունները: Հմուտ օգտագործման
դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են
Մասրենի` պտուղներով
Կատվախոտ դեղատու
Լոշտակ սպիտակ
Մանանեխ
Տուղտ դեղատու
Ազնվամորի - Малина - Rubus idaeus
 Հայկական տարանունները -
անտառամորի, արքայամորի, ժոխենի, ժո
ղովենի, մոռ, մոռենի
 Դեղաբույսի նկարագրությունը:
Վարդազգիների ընտանիքին
պատկանող, 1-1,5 մ բարձրության թուփ է
կամ կիսաթուփ: Տերևները բարդ են`
եռմասնյա, վերևից գրեթե մերկ ու
կանաչ, ներքևից` թաղիքանման ու
սպիտակավուն: Ծաղկաբույլը ողկույզ
է, ծաղկաթերթիկները սպիտակ
են, պտուղը` բազմակորիզավոր: Բույսը
ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում`
հուլիս-օգոստոս ամիսներին: Ձմեռելուց
հետո բերք է տալիս միայն երկրորդ
տարում ու չորանում` երրորդ
տարում, այնպես որ ազնվամորու
բուսուտներում միաժամանակ
հանդիպում են նոր դուրս եկած, դեռևս
չպտղակալած, պտղակալած և արդեն
Ձևերը,որտեղ է աճում
 Տարբերում են վայրի (անտառամորի)
և կուլտուրական ձևեր:
 Ազնվամորին հիմնականում աճում է
սննդանյութերով հարուստ ու խոնավ
հողերում, վատ է տանում երաշտը և
խիստ ցուրտը: Աճում է անտառների
բացատներում, հատված
անտառամասերում, ձորեզրերին և
այլուր: Կուլտուրական սորտերը
աճեցվում են ամենուր: Դեղաբույսը
բազմանում է սերմերով, որոնք
տարածվում են թռչունների և վայրի
գազանների կողմից, ինչպես նաև
արմատաշիվերով` տեղանքում
ստեղծելով անանցանելի
մացառուտներ:
 Բույսի «ռուբուս» լատինական
անունը ծագել է հասուն պտուղների
գույնից, որը նշանակում է կարմիր:


Քիմիական բաղադրությունը
 Քիմիական բաղադրությունը:
Պտուղները պարունակում են
խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլ
աթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջ
նաթթու, վիտամիններից` C (մինչև 45
մգ %), B խումբ, շաքարներից`
սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լև
ուլոզա, դեքստրոզա, ինչպես նաև
դաբաղանյութեր, ցիանիդին-
քլորիդ, բենզալդեհիդ, քիմիական
տարրերից`
նատրիում, կալիում, կալցիում, մագնե
զիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ:
Սերմերը պարունակում են մինչև
14,6% ճարպայուղ, 0,7%
ֆիտոստերին, որն ունի
հակասկլերոտիկ
հատկություն, պեկտինային
նյութեր, սպիտ, լորձանյութ, եթերայուղ
: 100 գ պտուղը` յուրացվելով
օրգանիզմում, տալիս է 41 կկալ
էներգիա:
Բուժական նշանակությունը
 Բուժման նպատակով հիմնականում
օգտագործում են
պտուղները, մասնակիորեն` տերևներն
ու ծաղիկները: Պտուղները հավաքում են
լրիվ հասունանալուց հետո, չոր
եղանակին, դարսում են կողովի
մեջ, շերտ առ շերտ` բաժանված
լայնատերև որևէ բույսի տերևներով:
Տերևներն ու ծաղիկները կարելի է
հավաքել հունիս-հուլիս
ամիսներին, չորացնել հով տեղում և
պահել խոշոր անցքերով տոպրակի մեջ:
Պտուղները չորացնում են արևի
տակ, բարակ շերտով փռելով մոմլաթի
վրա կամ վառարանի ջեռոցում, 60-80°
պայմաններում, մերթ ընդ մերթ
զգուշությամբ շուռ տալով մշակվող
հումքը: Ճիշտ չորացնելիս այն պետք է
կազմի ելանյութի 18-20%-ը և ձեռք
Օգտագործումը ՝հույներ ,հռոմեացիներ,հայեր
 Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն
անտառից հավաքած ազնվամորու պտուղներն
օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև
բուժական նպատակներով: Հին Ռուսիայում
օրգանիզմի առույգության համար առավոտյան
ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու
պտուղներից պատրաստված խոշապ:
Հայրենական ժողովրդական բժշկության մեջ
ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն
կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական
հիվանդությունների, քրոնիկական ռևմատիզմի
ժամանակ: Պտուղների եփուկը մեղրի հետ
օգտագործվել է կարմրուկի ժամանակ:
Պտուղները լայն կիրառում ունեն նաև
լնդախտի, սակավարյունության, ստամոքսային
ցավերի ժամանակ: Օգտագործվում են նաև
մարսողությունը լավացնելու և ալկոհոլային
հարբածությունից սթափեցնելու
նպատակներով:Հայկական ժողովրդական
բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն
կիրառում են ունեցել տենդային
հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը`
օձի կծածի դեպքերում, թրջոցների ձևով: Որոշ
շրջաններում տերևներն օգտագործվում են
որպես վերքամոքիչ միջոց:

Տիբեթ, Գերմանիա, Բուլղարիա
 Տիբեթական բժշկության մեջ պտուղների և տերևների
թուրմն ու եփուկը լայն ճանաչում ունեն
նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և
քրոնիկական մի շարք ինֆեկցիաների բուժման
բնագավառներում: Ավստրիայում պտուղներից ու
տերևներից ստացված թուրմը օգտագործվել է որպես
վիտամինային խմիչք, ինչպես նաև որպես հազը
հանգստացնող միջոց:
 Գերմանիայում բույսի տերևները, որպես լավ
տտպող միջոց, ճանաչում են գտել լուծերի բուժման
մեջ, և որպես ողողման միջոց` կոկորդի
հիվանդությունների ժամանակ: Որպես
հակաբորբոքիչ միջոց Բուլղարիայում տերևները
կիրառվում են ստամոքսային
արյունահոսությունների, լուծի, փսխման, դաշտանայ
ին խանգարումների և շնչական օրգանների մի շարք
հիվանդությունների ժամանակ: Բազմաթիվ
երկրներում ծաղիկների եփուկը` թրջոցների
ձևով, օգտագործվում է դեմքի պզուկների, կարմիր
քամու, աչքի պնդենու բորբոքման, ըմպելու ձևով`
թութքի, մալարիայի, կանացի մի շարք
հիվանդությունների ժամանակ:
Ծաղիկները, տերևները և պտուղները որոշ
տեղերում ճանաչվում են որպես
Գիտական բժշկության մեջ
 Գիտական բժշկության մեջ ազնվամորին
ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն
իջեցնող և դեղորայքի համը լավացնող
(հատկապես մանկաբուժության մեջ) միջոց:
Պտուղները մտել են պետական ֆարմակոպեայի
մեջ և կազմում են № 1, № 2 և № 3 քրտնամուղ
թեյերի բաղադրիչ մասը: Պարզված է, որ բույսի
տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և
աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ
տերևների ջրաթուրմն ունի կենտրոնական
նյարդային համակարգը դրդող հատկություն:
 Գիտականորեն հիմնավորված են պտուղների
միզամուղ և խուխամուղ հատկությունները:
Պտուղների թարմ հյութը կազդուրում է ջերմող
հիվանդներին: Այն միաժամանակ հիանալի
հագեցնում է ծարավը և լավացնում
մարսողությունը: Սակայն` պարունակելով մեծ
քանակությամբ պուրինային հիմքեր, պտուղները
հակացուցված են պոդագրայով և նեֆրիտով
տառապող հիվանդներին: Բուժական
նշանակությամբ վայրի ազնվամորին
գերազանցում է մշակովի տեսակներին:
Կիրառման եղանակները
 Պտուղներից թուրմ պատրաստելու համար
վերցնում են 20 գ չոր հումք, 20 րոպե թրմում
200 մլ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի
գդալ` օրը 3 անգամ: Կամ` 2 ճաշի գդալ
հումքը` 1 բաժակ եռման ջրին, նույն
ընդունման ձևով: Կամ` 2 թեյի գդալ չոր հումքը
20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և
ըմպում միանգամից` որպես թեյ: Վերջինս
կարելի է կրկնել յուրաքանչյուր ժամը մեկ մեկ
անգամ` բարձր ջերմությունն իջեցնելու
նպատակով:
 Տերևներից թուրմ պատրաստելու համար
վերցնում են 2 ճաշի գդալ չոր հումք` 1 բաժակ
եռման ջրին, թողնում կես ժամ, ապա
օգտագործում բերանը ողողելու համար:
Դիզենտերիայի ժամանակ ազնվամորու և մոշի
տերևներից պատրաստում են հոտավետ
թեյ, մեկական ճաշի գդալ ամեն մի բույսից` մեկ
բաժակ եռման ջրին, որն ըմպում են 1-ական
ճաշի գդալ, օրական 3 անգամ:
 Պտուղներից եփուկ պատրաստելու համար
վերցնում են 30 գ չոր հումք, 20 րոպե եռացնում
200 մլ ջրում, ըմպում միանվագ` որպես
քրտնամուղ: Նույնը կարելի է օրվա մեջ կրկնել
2-3 անգամ: Կամ` նույն ձևով 10 գ պտուղը` 200
մլ ջրին, բերանի և բկանցքի ողողումների
համար:
Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար
 Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար
վերցնում են 20 գ հումք` 200 մլ ջրին, եռացնում 20
րոպե և այն ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3
անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը մեկ բաժակ ջրում
20 րոպե եռացնելուց հետո, ընդունում են նույն ձևով:
Չոր տերևներից եփուկ պատրաստելու համար
վերցնում են մեկ ճաշի գդալ հումք, եռացնում 20
րոպե 1 բաժակ ջրում և այն օգտագործում կոկորդի
ողողումների համար և թրջոցների ձևով` մաշկային
հիվանդությունների ժամանակ:
 Թարախային վերքերի և դեմքի պզուկների բուժման
համար թարմ տերևներից պատրաստում են քսուք` 1
մաս տերևահյութը խառնելով 4 մաս կարագի կամ
վազելինի հետ:1 քրտնամուղ թեյի մեջ
հավասարաչափ մտնում են ազնվամորու պտուղներ
և լորենու ծաղիկներ, № 2-ի մեջ` 2 մաս ազնվամորու
պտուղներ, 2 մաս տատրակի տերև և 1 մաս
խնկածաղիկ, իսկ № 3 թեյի մեջ հավասարաչափ`
ազնվամորու պտուղներ, ուռենու կեղև, անիսոնի
սերմեր, տատրակի տերև և լորենու ծաղիկ: Այս
թեյերը օգտագործվում են միանման: Այսպես.
տենդային հիվանդությունների ժամանակ 2 ճաշի
գդալ հումքը 1 ժամ 2 բաժակ եռման ջրում թրմելուց
հետո ըմպում են միանվագ:
Օճառախոտ դեղատու - Мыльнянка
лекарственная - Saponaria officinalis L.
 Հայկական տարանունները -
աճառի, շմորտակ, փրփրիկ, օճառաբույս, օճ
առախոտ

 Դեղաբույսի նկարագրությունը:
Մեխակազգիների ընտանիքին
պատկանող, նուրբ, 30-90 սմ
բարձրության, բազմամյա խոտաբույս է: Ունի
երկարավուն, հակադիր դասավորված
տերևներ: Ծաղիկները խոշոր
են, հնգաթերթիկ, բուրավետ (հատկապես
գիշերվա ժամերին), վարդագույն կամ
սպիտակ, 3-7 կուտակված տերևածոցերում:
Ամբողջ բույսը մերկ է կամ
մանրաթավ, ծաղկում է հունիսի կեսից մինչև
հոկտեմբեր, պտղակալում` հուլիս-օգոստոս
ամիսներին: Բազմանում է սերմերով և
կոճղարմատով: Ձմեռում է
լավ, պտղակալում կանոնավոր: Մեզ մոտ
աճում է 5 տեսակ, հիմնականում
ցանքերում, խոտհարքներում, արոտատեղեր
ում, անտառի
բացատներում, ճամփեզրերին, տնամերձ
հողամասերում, հանրապետության գրեթե
բոլոր շրջաններում:
Քիմիական բաղադրությունը
 «Սապոնարիան» լատիներեն «սապո» բառից
է, որը նշանակում է օճառ, ելնելով այն
բանից, որ բույսն օժտված է օճառանման
հատկությամբ:
 Քիմիական բաղադրությունը: Բույսի
արմատներում և կոճղարմատում
հայտնաբերվել են 20-35% տրիտերպենային
սապոնիններ, որոնց շաքարային մասը
կազմում են գենցիոբիոզան և
սապոնարոզան, այնուհետև` խիստ այրող
համով
սապոռուբրին, սապոտոքսին, սապոռուբրինա
թթու, լորձ, C վիտամին, որը ճեղքվելով վեր է
ածվում գլյուկոզայի և վիտեքսինի:
 Բուժական նշանակությունը: Բուժման
նպատակով հիմնականում օգտագործում են
օճառախոտի արմատները
(կոճղարմատը), որոնք հանում են վաղ
գարնանը կամ ուշ աշնանը, լվանում սառը
ջրով, հեռացնում մանրաթելիկները և
չորացնում բացօթյա, արևի տակ: Մշակված
հումքը պահում են պարկերի մեջ 2 տարի
Ժողովրդական բժշկության մեջ
 Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի
կիրառման հին պատմություն: Ամիրդովալաթը
դեղաբույսը («օշնան» անվան տակ) օգտագործել է
բերանի լորձաթաղանթի խոցային
ախտահարումների, տեսողության
խանգարումների, մեզի և դաշտանի
ետպահումների ժամանակ: Այն մաքրում է
ստամոքսը, լավացնում
միզարձակումը, առաջացնում վիժում, բացում է
դաշտանը, օգնում է ջրգողությանը: Խառնելով
մեղրի և ժանգառի հետ, բժշկապետը, դեղաբույսը
նշանակել է «նեխած խոցերի» դեպքում: Իր իսկ
մեջբերումով, Էհանան բույսի վերգետնյա մասը
տրորված վիճակում դրել է քթի մեջ` ֆուրունկուլի
դեպքում: Ըստ Ղ. Ալիշանի
մեջբերման, «դեղաբույսը` քսելով
գլխին, առողջացնում է մաշկի խոցը»:Չինական
բժշկության մեջ բույսի սերմերն օգտագործել են
որպես ծննդկանի կաթն ավելացնող և ցավազրկող
միջոց: Խառնելով այլ դեղամիջոցների
հետ, սերմերը քսուքի ձևով օգտագործում են
էկզեմայի և թեփոտվող որքինի ժամանակ:
Աշխարհի տարբեր ազգերի ժողովրդական
բժշկության մեջ դեղաբույսի արմատների, որոշ
դեպքերում նաև տերևների թուրմը կամ եփուկը
օգտագործում են որպես
խուխամուղ, լուծողական, միզամուղ, լեղամուղ, փք
ահան և «արյունը մաքրող» միջոց:
Կիրառումը
 Օճառախոտն ընդհանրապես կիրառվում է
լյարդի, երիկամների և փայծաղի
հիվանդությունների, ռևմատիզմի, ջրգողության, պ
ոդագրայի, համառ
հազի, հարբուխի, բրոնխիտների, բրոնխէկտազիա
ների, լարինգիտների, քիթ-ըմպանային
ախտահարումների, գեղձախտի, նողկանքի, կրծք
ային հեղձուկի նոպաների, մաշկացանով
ուղեկցվող նյութափոխանակության
խանգարումների և վեներական
հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսն
արտաքին ձևով օգտագործվում է
էկզեմայի, թեփոտվող
որքինի, ֆուրունկուլի, թարախային
խոցերի, քոսի, մաշկային համառ
ցանավորումների դեպքերում և այլն: Արմատների
և տերևների եփուկը կիրառվում է կոմպրեսների և
լոգանքների ձևով: Սակայն դեղաբույսի
երկարատև ընդունումից կամ մեծ դոզաներից
առաջ է գալիս ստամոքսաաղիքային տրակտի
գրգռում, փսխում, լուծ, իսկ արտաքին կիրառման
դեպքերում` մաշկի գրգռվածություն:
Ատամնացավի ժամանակ բույսի արմատը ծամում
են և հպում ցավոտ մասին, եփուկով ողողում են
 Դեղաբույսի արմատներն ու կոճղարմատն
օֆիցինալ են
Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայ
ում, Գերմանիայում և Պորտուգալիայում:
Հոմեոպաթներն այն կիրառում են
ցրտառական հիվանդությունների
ժամանակ: Ֆարմակոլոգիորեն
հիմնավորվել է, որ սապոտոքսինը
համարվում է հեմոլիտիկ թույն:
Օճառախոտով կենդանիների
թունավորման դեպքերում առաջ են գալիս
կենտրոնական նյարդային համակարգի
գրգռվածություն, ցնցումներ, ծանր
դեպքերում` շնչական կենտրոնի կաթված և
մահ: Դեղաբույսն անասնաբուժության մեջ
կիրառվում են աղիների
հիվանդությունների և ճիճվակրության
դեպքերում, ունի արտահայտված
մանրէասպան և միջատասպան
հատկություններ:
Հատկություններ
Արմատների եփուկ
 Մենք օճառախոտի արմատների եփուկն
օգտագործել ենք սուր և քրոնիկական, ոչ
քարային բնույթի խոլեցիստիտների ժամանակ:
Մեզ հաջողվել է բացահայտել դեղաբույսի
սպազմալիտիկ, լեղամուղ, ջերմ իջեցնող և
ցավերը հանգստացնող հատկությունները: Եթե
լեղուղիների սպաստիկ սեղմումների
հետևանքով, նախքան բուժումը, հիվանդների
32%-ի մոտ ծծմբաթթվական մագնեզիումի
լուծույթից ընդհանրապես չեն ստացվել լեղու
բաժինները, ապա օճառախոտի կիրառումից 7-
10 օր հետո տվյալ խմբի հիվանդների գերակշռող
մասի մոտ մեզ հաջողվել է ստանալ լեղու բոլոր
բաժինները: Բուժման շնորհիվ մեղմացել կամ
լրիվ վերացել են հիվանդների աջ թուլակողի
հատվածի ցավերը, պակասել է
մաշկի, սկլերաների և փափուկ քիմքի
ենթադեղնուկային վիճակը, դադարել են մի շարք
դիսպեպտիկ երևույթներ: Հետագայում
դեղաբույսի պարբերաբար օգտագործումը
կանխել է հիվանդագին պրոցեսի կրկնումը:
Կիրառման եղանակները
 Արմատներից թուրմ պատրաստելու
համար 1-2 թեյի գդալ մանրացրած
հումքը 8 ժամ թրմում են 1 բաժակ
եռման կամ սառը ջրում, ապա ըմպում
1/4 բաժակ` օրական 3-4 անգամ, կամ`
6-10 գ հումքը 8 ժամ թրմում են 1
բաժակ եռման ջրում, քամում ու
ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական
4-6 անգամ:
 Եփուկ պատրաստելու համար 6 գ
հումքը 30 րոպե եփում են 200 մլ ջրում
(լավ է ջրաբաղնիքում), ըստ համի
ավելացնում օշարակ, հովացնում և
ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3
անգամ: Կամ` 50 գ հումքը 1 լ ջրում
եփում են 10-15
րոպե, հովացնում, քամում ու ըմպում
օրական 3-4 բաժակ`
ստամոքսաաղիքային
տրակտի, երիկամների, փայծաղի, լյար
Մ.Ա. Նոսալը
 Կամ` 2 թեյի գդալ հումքը 200 մլ ջրում 15
րոպե եռացնելուց հետո
հովացնում, քամում են ու որպես
խուխամուղ ըմպում 1-ական ճաշի
գդալ, օրական 3-4 անգամ` ուտելուց
հետո: Այս եփուկի ներգործությունն ավելի
ուժեղացնելու համար ավելացնում են 5 գ
հացի սոդա: Մ.Ա. Նոսալը փայծաղի
հիվանդությունների ժամանակ
առաջարկել է վերցնել 20-ական գրամ
աճառախոտի արմատ և ուռենու կեղև, 15
րոպե եռացնել 1 լ եռման ջրում, ապա
ըմպել օրվա մեջ 3 բաժակ:
 Փորկապությունների ժամանակ վերցնել
25-ական գրամ օճառախոտի և
խատուտիկի արմատներ և երիցուկի
ծաղիկներ:
Արտադրությունում
 Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 6 ժամ թրմել
0,5 լ ջրում, ապա եռացնել ու օգտագործել
միկրոհոգնայի ձևով: Որպես հակառևմատիկ
միջոց առաջարկվում է վերցնել 25-ական
գրամ օճառախոտի և եզնարգելի
արմատներ, դառնանուշ, մորմի ընձյուղներ
և ուռենու կեղև: Այս խառնուրդից 3 ճաշի
գդալ 10 րոպե թրմում են 0,5 լ եռման
ջրում, հետո եռացնում ու քամում, ըմպում
գոլ վիճակում, 1-ական բաժակ` օրվա մեջ 5-6
անգամ: Օճառախոտն` այլ դեղաբույսերի
հետ խառնված, օգտագործում են
էքսուդատիվ դիաթեզների և բազեդովյան
հիվանդության ժամանակ:Այլ օգտակար
հատկանիշները: Շնորհիվ մեծ քանակության
սապոնինների, օճառախոտի արմատներն
ունեն լավ փրփրող հատկություն.
օգտագործվում է
հալվայի, կրեմի, զովացուցիչ խմիչքների և
գարեջրի արտադրությունում: Օճառախոտն
օգտագործվում է նաև կրակմարիչների
մեջ, նուրբ հագուստեղենը լվանալու համար
և այլն: Բույսն ուտում են միայն ոչխարները:
Այն դեկորատիվ է, օգտագործվում է

Մկրտչյան Լուսինե 11 3

  • 1.
    Հայաստանի դեղաբույսերը ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ Համացանց,Հայկական Հանրագիտարան, Դպրոցական Մեծ նրագիտարան, www.encyclopedia.am, Վիքիպեդիա, Arm soul.com,lekmed.ru,med.practic, med.practic,Հայկական միջնադարյան դեղաբույսեր, Թիվ198 դպրոց ,11 -3 դասարան Մկրտչյան Լուսինեն
  • 2.
    Դեղաբույսեր  ՀՀ-ում բուժիչհատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ (օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում): Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանցում պարունակվող քիմիական տարբեր բաղադրության նյութերով՝ ալկալոիդներով, գլիկոզիդներով, սապոնիններով, ե թերայուղերով, ֆլավոնիդներով, աղաղանյութերով, վիտամիններով, որոնք ֆիզիոլոգիական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա:  Հավաքած դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում՝ բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր: Չորացրած դեղաբույսերն օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ՝ հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար:  Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական պատրաստուկներին ներկայացվող պահանջները՝ արդյունավետությունն ու անվտանգությունը, նույնն են: Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները: Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են Մասրենի` պտուղներով Կատվախոտ դեղատու Լոշտակ սպիտակ Մանանեխ Տուղտ դեղատու
  • 3.
    Ազնվամորի - Малина- Rubus idaeus  Հայկական տարանունները - անտառամորի, արքայամորի, ժոխենի, ժո ղովենի, մոռ, մոռենի  Դեղաբույսի նկարագրությունը: Վարդազգիների ընտանիքին պատկանող, 1-1,5 մ բարձրության թուփ է կամ կիսաթուփ: Տերևները բարդ են` եռմասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից` թաղիքանման ու սպիտակավուն: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը` բազմակորիզավոր: Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում` հուլիս-օգոստոս ամիսներին: Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում` երրորդ տարում, այնպես որ ազնվամորու բուսուտներում միաժամանակ հանդիպում են նոր դուրս եկած, դեռևս չպտղակալած, պտղակալած և արդեն
  • 4.
    Ձևերը,որտեղ է աճում Տարբերում են վայրի (անտառամորի) և կուլտուրական ձևեր:  Ազնվամորին հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում, վատ է տանում երաշտը և խիստ ցուրտը: Աճում է անտառների բացատներում, հատված անտառամասերում, ձորեզրերին և այլուր: Կուլտուրական սորտերը աճեցվում են ամենուր: Դեղաբույսը բազմանում է սերմերով, որոնք տարածվում են թռչունների և վայրի գազանների կողմից, ինչպես նաև արմատաշիվերով` տեղանքում ստեղծելով անանցանելի մացառուտներ:  Բույսի «ռուբուս» լատինական անունը ծագել է հասուն պտուղների գույնից, որը նշանակում է կարմիր:  
  • 5.
    Քիմիական բաղադրությունը  Քիմիականբաղադրությունը: Պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլ աթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջ նաթթու, վիտամիններից` C (մինչև 45 մգ %), B խումբ, շաքարներից` սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լև ուլոզա, դեքստրոզա, ինչպես նաև դաբաղանյութեր, ցիանիդին- քլորիդ, բենզալդեհիդ, քիմիական տարրերից` նատրիում, կալիում, կալցիում, մագնե զիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ: Սերմերը պարունակում են մինչև 14,6% ճարպայուղ, 0,7% ֆիտոստերին, որն ունի հակասկլերոտիկ հատկություն, պեկտինային նյութեր, սպիտ, լորձանյութ, եթերայուղ : 100 գ պտուղը` յուրացվելով օրգանիզմում, տալիս է 41 կկալ էներգիա:
  • 6.
    Բուժական նշանակությունը  Բուժմաննպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, մասնակիորեն` տերևներն ու ծաղիկները: Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չոր եղանակին, դարսում են կողովի մեջ, շերտ առ շերտ` բաժանված լայնատերև որևէ բույսի տերևներով: Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս-հուլիս ամիսներին, չորացնել հով տեղում և պահել խոշոր անցքերով տոպրակի մեջ: Պտուղները չորացնում են արևի տակ, բարակ շերտով փռելով մոմլաթի վրա կամ վառարանի ջեռոցում, 60-80° պայմաններում, մերթ ընդ մերթ զգուշությամբ շուռ տալով մշակվող հումքը: Ճիշտ չորացնելիս այն պետք է կազմի ելանյութի 18-20%-ը և ձեռք
  • 7.
    Օգտագործումը ՝հույներ ,հռոմեացիներ,հայեր Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով: Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ: Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների, քրոնիկական ռևմատիզմի ժամանակ: Պտուղների եփուկը մեղրի հետ օգտագործվել է կարմրուկի ժամանակ: Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ: Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով:Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը` օձի կծածի դեպքերում, թրջոցների ձևով: Որոշ շրջաններում տերևներն օգտագործվում են որպես վերքամոքիչ միջոց: 
  • 8.
    Տիբեթ, Գերմանիա, Բուլղարիա Տիբեթական բժշկության մեջ պտուղների և տերևների թուրմն ու եփուկը լայն ճանաչում ունեն նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և քրոնիկական մի շարք ինֆեկցիաների բուժման բնագավառներում: Ավստրիայում պտուղներից ու տերևներից ստացված թուրմը օգտագործվել է որպես վիտամինային խմիչք, ինչպես նաև որպես հազը հանգստացնող միջոց:  Գերմանիայում բույսի տերևները, որպես լավ տտպող միջոց, ճանաչում են գտել լուծերի բուժման մեջ, և որպես ողողման միջոց` կոկորդի հիվանդությունների ժամանակ: Որպես հակաբորբոքիչ միջոց Բուլղարիայում տերևները կիրառվում են ստամոքսային արյունահոսությունների, լուծի, փսխման, դաշտանայ ին խանգարումների և շնչական օրգանների մի շարք հիվանդությունների ժամանակ: Բազմաթիվ երկրներում ծաղիկների եփուկը` թրջոցների ձևով, օգտագործվում է դեմքի պզուկների, կարմիր քամու, աչքի պնդենու բորբոքման, ըմպելու ձևով` թութքի, մալարիայի, կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Ծաղիկները, տերևները և պտուղները որոշ տեղերում ճանաչվում են որպես
  • 9.
    Գիտական բժշկության մեջ Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող և դեղորայքի համը լավացնող (հատկապես մանկաբուժության մեջ) միջոց: Պտուղները մտել են պետական ֆարմակոպեայի մեջ և կազմում են № 1, № 2 և № 3 քրտնամուղ թեյերի բաղադրիչ մասը: Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմն ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն:  Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները: Պտուղների թարմ հյութը կազդուրում է ջերմող հիվանդներին: Այն միաժամանակ հիանալի հագեցնում է ծարավը և լավացնում մարսողությունը: Սակայն` պարունակելով մեծ քանակությամբ պուրինային հիմքեր, պտուղները հակացուցված են պոդագրայով և նեֆրիտով տառապող հիվանդներին: Բուժական նշանակությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին:
  • 10.
    Կիրառման եղանակները  Պտուղներիցթուրմ պատրաստելու համար վերցնում են 20 գ չոր հումք, 20 րոպե թրմում 200 մլ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Կամ` 2 ճաշի գդալ հումքը` 1 բաժակ եռման ջրին, նույն ընդունման ձևով: Կամ` 2 թեյի գդալ չոր հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանգամից` որպես թեյ: Վերջինս կարելի է կրկնել յուրաքանչյուր ժամը մեկ մեկ անգամ` բարձր ջերմությունն իջեցնելու նպատակով:  Տերևներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ չոր հումք` 1 բաժակ եռման ջրին, թողնում կես ժամ, ապա օգտագործում բերանը ողողելու համար: Դիզենտերիայի ժամանակ ազնվամորու և մոշի տերևներից պատրաստում են հոտավետ թեյ, մեկական ճաշի գդալ ամեն մի բույսից` մեկ բաժակ եռման ջրին, որն ըմպում են 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ:  Պտուղներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 30 գ չոր հումք, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, ըմպում միանվագ` որպես քրտնամուղ: Նույնը կարելի է օրվա մեջ կրկնել 2-3 անգամ: Կամ` նույն ձևով 10 գ պտուղը` 200 մլ ջրին, բերանի և բկանցքի ողողումների համար:
  • 11.
    Ծաղիկներից եփուկ պատրաստելուհամար  Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 20 գ հումք` 200 մլ ջրին, եռացնում 20 րոպե և այն ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը մեկ բաժակ ջրում 20 րոպե եռացնելուց հետո, ընդունում են նույն ձևով: Չոր տերևներից եփուկ պատրաստելու համար վերցնում են մեկ ճաշի գդալ հումք, եռացնում 20 րոպե 1 բաժակ ջրում և այն օգտագործում կոկորդի ողողումների համար և թրջոցների ձևով` մաշկային հիվանդությունների ժամանակ:  Թարախային վերքերի և դեմքի պզուկների բուժման համար թարմ տերևներից պատրաստում են քսուք` 1 մաս տերևահյութը խառնելով 4 մաս կարագի կամ վազելինի հետ:1 քրտնամուղ թեյի մեջ հավասարաչափ մտնում են ազնվամորու պտուղներ և լորենու ծաղիկներ, № 2-ի մեջ` 2 մաս ազնվամորու պտուղներ, 2 մաս տատրակի տերև և 1 մաս խնկածաղիկ, իսկ № 3 թեյի մեջ հավասարաչափ` ազնվամորու պտուղներ, ուռենու կեղև, անիսոնի սերմեր, տատրակի տերև և լորենու ծաղիկ: Այս թեյերը օգտագործվում են միանման: Այսպես. տենդային հիվանդությունների ժամանակ 2 ճաշի գդալ հումքը 1 ժամ 2 բաժակ եռման ջրում թրմելուց հետո ըմպում են միանվագ:
  • 12.
    Օճառախոտ դեղատու -Мыльнянка лекарственная - Saponaria officinalis L.  Հայկական տարանունները - աճառի, շմորտակ, փրփրիկ, օճառաբույս, օճ առախոտ   Դեղաբույսի նկարագրությունը: Մեխակազգիների ընտանիքին պատկանող, նուրբ, 30-90 սմ բարձրության, բազմամյա խոտաբույս է: Ունի երկարավուն, հակադիր դասավորված տերևներ: Ծաղիկները խոշոր են, հնգաթերթիկ, բուրավետ (հատկապես գիշերվա ժամերին), վարդագույն կամ սպիտակ, 3-7 կուտակված տերևածոցերում: Ամբողջ բույսը մերկ է կամ մանրաթավ, ծաղկում է հունիսի կեսից մինչև հոկտեմբեր, պտղակալում` հուլիս-օգոստոս ամիսներին: Բազմանում է սերմերով և կոճղարմատով: Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր: Մեզ մոտ աճում է 5 տեսակ, հիմնականում ցանքերում, խոտհարքներում, արոտատեղեր ում, անտառի բացատներում, ճամփեզրերին, տնամերձ հողամասերում, հանրապետության գրեթե բոլոր շրջաններում:
  • 13.
    Քիմիական բաղադրությունը  «Սապոնարիան»լատիներեն «սապո» բառից է, որը նշանակում է օճառ, ելնելով այն բանից, որ բույսն օժտված է օճառանման հատկությամբ:  Քիմիական բաղադրությունը: Բույսի արմատներում և կոճղարմատում հայտնաբերվել են 20-35% տրիտերպենային սապոնիններ, որոնց շաքարային մասը կազմում են գենցիոբիոզան և սապոնարոզան, այնուհետև` խիստ այրող համով սապոռուբրին, սապոտոքսին, սապոռուբրինա թթու, լորձ, C վիտամին, որը ճեղքվելով վեր է ածվում գլյուկոզայի և վիտեքսինի:  Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են օճառախոտի արմատները (կոճղարմատը), որոնք հանում են վաղ գարնանը կամ ուշ աշնանը, լվանում սառը ջրով, հեռացնում մանրաթելիկները և չորացնում բացօթյա, արևի տակ: Մշակված հումքը պահում են պարկերի մեջ 2 տարի
  • 14.
    Ժողովրդական բժշկության մեջ Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն: Ամիրդովալաթը դեղաբույսը («օշնան» անվան տակ) օգտագործել է բերանի լորձաթաղանթի խոցային ախտահարումների, տեսողության խանգարումների, մեզի և դաշտանի ետպահումների ժամանակ: Այն մաքրում է ստամոքսը, լավացնում միզարձակումը, առաջացնում վիժում, բացում է դաշտանը, օգնում է ջրգողությանը: Խառնելով մեղրի և ժանգառի հետ, բժշկապետը, դեղաբույսը նշանակել է «նեխած խոցերի» դեպքում: Իր իսկ մեջբերումով, Էհանան բույսի վերգետնյա մասը տրորված վիճակում դրել է քթի մեջ` ֆուրունկուլի դեպքում: Ըստ Ղ. Ալիշանի մեջբերման, «դեղաբույսը` քսելով գլխին, առողջացնում է մաշկի խոցը»:Չինական բժշկության մեջ բույսի սերմերն օգտագործել են որպես ծննդկանի կաթն ավելացնող և ցավազրկող միջոց: Խառնելով այլ դեղամիջոցների հետ, սերմերը քսուքի ձևով օգտագործում են էկզեմայի և թեփոտվող որքինի ժամանակ: Աշխարհի տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի արմատների, որոշ դեպքերում նաև տերևների թուրմը կամ եփուկը օգտագործում են որպես խուխամուղ, լուծողական, միզամուղ, լեղամուղ, փք ահան և «արյունը մաքրող» միջոց:
  • 15.
    Կիրառումը  Օճառախոտն ընդհանրապեսկիրառվում է լյարդի, երիկամների և փայծաղի հիվանդությունների, ռևմատիզմի, ջրգողության, պ ոդագրայի, համառ հազի, հարբուխի, բրոնխիտների, բրոնխէկտազիա ների, լարինգիտների, քիթ-ըմպանային ախտահարումների, գեղձախտի, նողկանքի, կրծք ային հեղձուկի նոպաների, մաշկացանով ուղեկցվող նյութափոխանակության խանգարումների և վեներական հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսն արտաքին ձևով օգտագործվում է էկզեմայի, թեփոտվող որքինի, ֆուրունկուլի, թարախային խոցերի, քոսի, մաշկային համառ ցանավորումների դեպքերում և այլն: Արմատների և տերևների եփուկը կիրառվում է կոմպրեսների և լոգանքների ձևով: Սակայն դեղաբույսի երկարատև ընդունումից կամ մեծ դոզաներից առաջ է գալիս ստամոքսաաղիքային տրակտի գրգռում, փսխում, լուծ, իսկ արտաքին կիրառման դեպքերում` մաշկի գրգռվածություն: Ատամնացավի ժամանակ բույսի արմատը ծամում են և հպում ցավոտ մասին, եփուկով ողողում են
  • 16.
     Դեղաբույսի արմատներնու կոճղարմատն օֆիցինալ են Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայ ում, Գերմանիայում և Պորտուգալիայում: Հոմեոպաթներն այն կիրառում են ցրտառական հիվանդությունների ժամանակ: Ֆարմակոլոգիորեն հիմնավորվել է, որ սապոտոքսինը համարվում է հեմոլիտիկ թույն: Օճառախոտով կենդանիների թունավորման դեպքերում առաջ են գալիս կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածություն, ցնցումներ, ծանր դեպքերում` շնչական կենտրոնի կաթված և մահ: Դեղաբույսն անասնաբուժության մեջ կիրառվում են աղիների հիվանդությունների և ճիճվակրության դեպքերում, ունի արտահայտված մանրէասպան և միջատասպան հատկություններ: Հատկություններ
  • 17.
    Արմատների եփուկ  Մենքօճառախոտի արմատների եփուկն օգտագործել ենք սուր և քրոնիկական, ոչ քարային բնույթի խոլեցիստիտների ժամանակ: Մեզ հաջողվել է բացահայտել դեղաբույսի սպազմալիտիկ, լեղամուղ, ջերմ իջեցնող և ցավերը հանգստացնող հատկությունները: Եթե լեղուղիների սպաստիկ սեղմումների հետևանքով, նախքան բուժումը, հիվանդների 32%-ի մոտ ծծմբաթթվական մագնեզիումի լուծույթից ընդհանրապես չեն ստացվել լեղու բաժինները, ապա օճառախոտի կիրառումից 7- 10 օր հետո տվյալ խմբի հիվանդների գերակշռող մասի մոտ մեզ հաջողվել է ստանալ լեղու բոլոր բաժինները: Բուժման շնորհիվ մեղմացել կամ լրիվ վերացել են հիվանդների աջ թուլակողի հատվածի ցավերը, պակասել է մաշկի, սկլերաների և փափուկ քիմքի ենթադեղնուկային վիճակը, դադարել են մի շարք դիսպեպտիկ երևույթներ: Հետագայում դեղաբույսի պարբերաբար օգտագործումը կանխել է հիվանդագին պրոցեսի կրկնումը:
  • 18.
    Կիրառման եղանակները  Արմատներիցթուրմ պատրաստելու համար 1-2 թեյի գդալ մանրացրած հումքը 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման կամ սառը ջրում, ապա ըմպում 1/4 բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 6-10 գ հումքը 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 4-6 անգամ:  Եփուկ պատրաստելու համար 6 գ հումքը 30 րոպե եփում են 200 մլ ջրում (լավ է ջրաբաղնիքում), ըստ համի ավելացնում օշարակ, հովացնում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Կամ` 50 գ հումքը 1 լ ջրում եփում են 10-15 րոպե, հովացնում, քամում ու ըմպում օրական 3-4 բաժակ` ստամոքսաաղիքային տրակտի, երիկամների, փայծաղի, լյար
  • 19.
    Մ.Ա. Նոսալը  Կամ`2 թեյի գդալ հումքը 200 մլ ջրում 15 րոպե եռացնելուց հետո հովացնում, քամում են ու որպես խուխամուղ ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` ուտելուց հետո: Այս եփուկի ներգործությունն ավելի ուժեղացնելու համար ավելացնում են 5 գ հացի սոդա: Մ.Ա. Նոսալը փայծաղի հիվանդությունների ժամանակ առաջարկել է վերցնել 20-ական գրամ աճառախոտի արմատ և ուռենու կեղև, 15 րոպե եռացնել 1 լ եռման ջրում, ապա ըմպել օրվա մեջ 3 բաժակ:  Փորկապությունների ժամանակ վերցնել 25-ական գրամ օճառախոտի և խատուտիկի արմատներ և երիցուկի ծաղիկներ:
  • 20.
    Արտադրությունում  Այս խառնուրդից2 ճաշի գդալ 6 ժամ թրմել 0,5 լ ջրում, ապա եռացնել ու օգտագործել միկրոհոգնայի ձևով: Որպես հակառևմատիկ միջոց առաջարկվում է վերցնել 25-ական գրամ օճառախոտի և եզնարգելի արմատներ, դառնանուշ, մորմի ընձյուղներ և ուռենու կեղև: Այս խառնուրդից 3 ճաշի գդալ 10 րոպե թրմում են 0,5 լ եռման ջրում, հետո եռացնում ու քամում, ըմպում գոլ վիճակում, 1-ական բաժակ` օրվա մեջ 5-6 անգամ: Օճառախոտն` այլ դեղաբույսերի հետ խառնված, օգտագործում են էքսուդատիվ դիաթեզների և բազեդովյան հիվանդության ժամանակ:Այլ օգտակար հատկանիշները: Շնորհիվ մեծ քանակության սապոնինների, օճառախոտի արմատներն ունեն լավ փրփրող հատկություն. օգտագործվում է հալվայի, կրեմի, զովացուցիչ խմիչքների և գարեջրի արտադրությունում: Օճառախոտն օգտագործվում է նաև կրակմարիչների մեջ, նուրբ հագուստեղենը լվանալու համար և այլն: Բույսն ուտում են միայն ոչխարները: Այն դեկորատիվ է, օգտագործվում է